Լրահոս
Օրվա լրահոսը

Հրանտ Վարդանյան. «Աուլից եկածներն են որոշել, թե Երեւանի հետ ոնց վարվել»

Ապրիլ 12,2017 16:15

Aravot.am-ը ռեժիսոր եւ Երեւանով մտահոգ քաղաքացի Հրանտ Վարդանյանից հետաքրքրվեց` ինչպե՞ս է վերաբերվում վերջին շրջանում քննարկումների տեղիք տված այն հայտարարությանը, թե Երեւանի քաղաքապետն անպայման պետք է երեւանցի լինի:

«Ես կարծում եմ, որ երեւանցի լինելն այդքան էլ կարեւոր չէ, ինչքան Երեւանով ապրելը, որովհետեւ կարող է մարդը երեւանցի լինի, բայց Երեւանը բոլորովին իր պետքը չլինի»,-ասաց ռեժիսորը:

Մեր հարցին` ի՞նչ կուզենար փոխվեր Երեւանում, եւ ի՞նչ է ակնկալում ապագա քաղաքապետից, արվեստագետը պատասխանեց. «Կուզենայի Հյուսիսային պողոտան քանդեին, լարերը փողոցներից վերանային, մաքրություն ապահոված լիներ, դաստիարակչական ֆիլմեր նկարվեին քաղաք պահելու մասին…Այնքա~ն գործ կա անելու այս քաղաքի համար: Նաեւ ավելի ճիշտ կլիներ, որ ավագանին, ինչպես Ֆլորենցիայում է, որտեղ 40 ֆլորենցիացիների խորհուրդ գոյություն ունի, ազնվագույն, քաղաքը սիրող մարդկանցից ընտրվեր ցմահ: Ֆլորենցիայում այդ խորհուրդն է որոշում, թե քաղաքում ինչ պետք է արվի: Բայց մենք այնքան հեռու ենք այդ ամեն ինչից, որ մարդ չի իմանում, թե ինչ ասի, ում ասի…Ամբողջ սովետական սիստեմն է պետք քանդել, փչացնել, սովետից հրաժարվել է պետք, իմպերիայից դուրս գալ է պետք…»:

Ռեժիսորը նաեւ հավելեց. «Մարդիկ եկան այստեղ աշխարհի ծայրերից, Երեւան սարքեցին, ու միտքը սարքելն էր, ոչ թ ե բարբարոսաբար փչացնելը, մինչդեռ այն, ինչ քաղաքի հետ արվեց Ռոբերտ Քոչարյանի օրոք, աններելի է, Նարեկ Սարգսյանին մոտ չպետք է թողնել Երեւանի որեւէ նախագծի: Բարձրահարկ շենքերն ուղղակի այլանդակում են քաղաքը, ո՞ր մեկն ասեմ…լարանցումները, Երեւանի գազի խողովակները փողոցով են անցնում, մայրաքաղաքը աուլ են սարքել, որովհետեւ աուլից եկածները որոշեցին, թե մայրաքաղաքի հետ ոնց վարվել…»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930