Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպիսի՞ն կլինի 6-րդ գումարման խորհրդարանը

Ապրիլ 15,2017 17:30

«Թե ինչպիսին կլինի 6-րդ գումարման խորհրդարանը՝ ցույց կտա ժամանակը, թե ինչքանով է այն ունակ կամ ներկայացնում ՀՀ քաղաքացու շահերը՝ կերեւա այն ժամանակ, երբ ԱԺ կբերվեն ՀՀ քաղաքացու բարօրությանը, ՀՀ պետական շահերին վերաբերող նախագծեր եւ միջազգային պայմանագրեր, եւ թե ով ինչպես կարձագանքի կամ կքվեարկի դրանց՝ այդ ժամանակ էլ ամեն ինչ հստակ կլինի»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անժելա Խաչատրյանը` պատասխանելով հարցին` ինչպե՞ս եք վերաբերվում 6-րդ գումարման խորհրդարանում ներկայացված քաղաքական պատկերին. նոր խորհրդարանն ավելի ունա՞կ կլինի, մանավանդ, որ խորհրդարանն այլեւս կառավարման համակարգի կարեւորագույն օղակն է դառնում:

Մեր զրուցակիցը նաեւ հավելեց. «Մի բան ակնհայտ է՝ այս խորհրդարանը չի ներկայացնում ՀՀ քաղաքացիների իրական կամքը եւ տրամադրությունները։ Իսկ այն մեկնաբանությունները, թե սա որակապես այլ խորհրդարան է լինելու, եւ ականատես ենք լինելու գաղափարական պայքարի, ապա թույլ տվեք թերահավատորեն մոտենալ դրան, քանզի խորհրդարանի ճնշող մեծամասնությունն այնտեղ հայտնվել է ոչ գաղափարական եւ ոչ քաղաքական ճանապարհով, ուստի արդեն խորհրդարանում դժվար թե այդ մարդիկ կարողանան քաղաքական օրակարգ եւ ծրագրեր առաջ տանել»։

 

Կարդացեք

«Առավոտ»

14,04.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930