Լրահոս
Օրվա լրահոսը

«Ասորիների ուսուցիչները քիչ են, դասագրքեր չկան». Անահիտ Խոսրոեւա (Տեսանյութ)

Ապրիլ 18,2017 13:39

ՀՀ ազգային փոքրամասնություններից պատգամավոր ընտրված չորս ներկայացուցիչներն իշխանությունների հետ քաղաքական խնդիրներ չունեն, դրանք մշակութային են եւ կրթական: Այս մասին այսօր «Հայելի» մամուլի ակումբում հայտարարեց Հայաստանում ասորական համայնքի անդամ, ցեղասպանագետ Անահիտ Խոսրոեւան: Նա նկատեց՝ ինչպես պատգամավոր ընտրված Հայաստանի ասորական համայնքի ղեկավարն է մատնանշում, իրենց հատկացված տարեկան գումարները բավարար չեն, շատ խնդիրներ կան:

«Ասորերենը դասավանդվում է, բայց լեզվի խնդիր կա: Ուսուցիչները քիչ են եւ ոչ բոլորն են, որ տառաճանաչ են: Ասորերենը հեշտ չի, դասագրքեր չկան»,-ասաց Անահիտ Խոսրոեւան: Նա հույս հայտնեց, որ նշյալ խնդիրները կմտնեն նոր խորհրդարանի օրակարգ:

Տիկին Խոսրոեւան նաեւ ասաց՝ ցավում է, որ կարծիք է ձեւավորվել, թե ազգային փոքրամասնություններից ընտրված պատգամավորներն «իշխանությունների ծառան» են լինելու. «Ընտրական օրենսգիրքը բարեփոխումների կարիք ունի: Մի պատգամավորը ոչինչ չի կարող անել, հավանաբար այդ պատճառով էլ նրանք ներկայացնում են իշխող կուսակցությունը: Դա օրինաչափություն է»:

Այլ մանրամասները՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930