Լրահոս
Օրվա լրահոսը

Սերենա Ուիլյամսը Ալեքսիս Օհանյանից երեխա է սպասում

Ապրիլ 20,2017 16:30

Թենիսի թագուհի Սերենա Ուիլյամսը հաստատել է, որ հղի է: Այս մասին տեղեկացնում է Reuters գործակալությունը:

35-ամյա թենիսիստուհու առաջնեկը լույս աշխարհ գալու է այս տարվա աշնանը: Ուիլյամսը սոցցանցերում տպագրել է լողազգեստով իր լուսանկարը եւ մակագրել՝ «20 շաբաթական»:

Մայրանալու համար Ուիլյամսը բաց է թողնելու «Մեծ Սաղավարտի» մնացած երեք մրցաշարերը՝ Ֆրանսիայի բաց առաջնությունը, Ուիմբլդոնյան մրցաշարը եւ ԱՄՆ-ի բաց առաջնությունը:

Անցած տարվա դեկտեմբերին Սերենա Ուիլյամսը հայտարարել էր Reddit նորությունների սոցիալական ցանցի հիմնադիր եւ սեփականատեր Ալեքսիս Օհանյանի հետ իր նշանադրության մասին:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ spletnik.ru

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930