Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Ամիրյան. «Տրիենալեն Հայաստանի ծաղկման առիթ կդառնա»

Ապրիլ 22,2017 16:17

Ապրիլի 22-ին ՝ Երևանում տեղի ունեցավ «Հայաստանում Ժամանակակից արվեստի առաջին տրիենալեին» նվիրված ասուլիս:

Այստեղ ներկա էին ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, տրիենալեի համադրող Ադելինա Ջյուբերյան ֆոն Ֆյուրսթենբերգը, «Արվեստների հայկական խորհրդի» տնօրեն Մարինե Հարոյանը:

Արմեն Ամիրյանի խոսքով` Հայաստանը ոչ միայն հավակնություն ունի ժամանակակից արվեստի տրիենալե կազմակերպելու, այլ նաև միջոցներ, հնարավորություն և ամենակարևորը մարդիկ, որոնք ունակ են կազմակերպելու տրիենալե:

«Ժամանակակից արվեստի տրիենալե կազմակերպելը նշանակում է Հայաստանը ճանաչելի դարձնել աշխարհին՝ ժամանակակից արվեստում: Ճանաչելի դարձնել հայ արվեստագտներին : Հայաստանը դարձնել համաշխարհային իրականության մեջ մի հարթակ, որտեղ կարող են աշխարհի տարբեր երկրներից ժամանած արվեստագետները ներկայացնել իրենց արվեստը և հայկական մշակույթը ճանաչելի դարձնել ամբողջ աշխարհին»,- ասաց Արմեն Ամիրյանը:

«Սա դառնալու է մեր երկրի համար կարևորագույն գործիքնեից մեկը՝ այն կձևավորի ավանդույթներ և կարևոր է, որ դրանք շարունակական լինեն»,- հավելեց Մարինե Հարոյանը:

«Հուսամ, որ բացի Մշակույթի նախարարությունից կլինեն անհատաներ, կազմակերպություններ, որոնք կհասկանան, որ անհրաժեշտ է աջակցել տրիենալեի կայացմանը, որովհետև տրիենալեն իր հետ բերում է տնտեսական որոշակի ակտիվություն՝ Հայաստանի համար և կարծում եմ ,որ տնտեսվարող սյուբյեկտները, մարդիկ կօգնեն տրիենալեի հետագա գործունեությանը», – ավելացրեց Արմեն Ամիրյանը:

Ըստ Ադելինա Ջյուբերյան ֆոն Ֆյուրսթենբերգի՝տրիենալեն Հայաստանում կազմակերպելու առիթը ՝ Վենետիկում ներկայացված ցուցահանդեսի ժամանակ, հայկական տաղավարի ՝ «Ոսկե առյուծ» մրցանակն էր:

Նունե ԱՍԼԱՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930