Լրահոս
Օրվա լրահոսը

Էդուարդ Շարմազանով. «Չի բացառվում, որ ԱԺ նախագահ դառնա Արա Բաբլոյանը»

Մայիս 17,2017 18:25

Մայիսի 17-ին ՀՀԿ գործադիր մարմնի նիստից առաջ ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ զրույցում չբացառեց, որ ԱԺ նախագահ կարող է նշանակվել Արա Բաբլոյանը, իսկ փոխնախագահների պաշտոնում՝ ինքը եւ Արփինե Հովհաննիսյանը: Նա ասաց, որ  ֆրակցիայի ղեկավարի դերում հնարավոր է նշանակվի Վահրամ Բաղդասարյանը: Իր մասին էլ հավելեց. «Ես կլինեմ այնտեղ, որտեղ ինձ տեսնում է ՀՀ նախագահը եւ կուսակցությունը»: Նախարարական պորտֆելների մասին ասաց, թե դրանք դեռ չեն քննարկվել:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031