Լրահոս
Օրվա լրահոսը

Էդուարդ Շարմազանով. «ՀՀԿ վարչապետի թեկնածուն Կարեն Կարապետյանն է»

Մայիս 17,2017 22:21

ՀՀԿ-ն մայիսի 17-ին Գործադիր մարմնի եւ խորհրդի նիստ էր հրավիրել: Նիստերից հետո կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողներին հայտնեց, որ ԱԺ նախագահի պաշտոնում Սերժ Սարգսյանն առաջարկել է Արա Բաբլոյանի թեկնածությունը: Ինչպես նշել էր նիստից առաջ, ԱԺ փոխնախագահի թեկնածուներն են Էդուարդ Շարմազանովը և Արփինե Հովհաննիսյանը։ Նա նաեւ տեղեկացրեց, որ ՀՀԿ խմբակցության ղեկավար է նշանակվել է Վահրամ Բաղդասարյանը, իսկ քարտուղար Գագիկ Մելիքյանը։

Էդուարդ Շարմազանովը նաեւ հայտնեց, որ մայիսի 18-ին ՀՀԿ խմբակցությունը հանդես կգա ԱԺ կանոնակարգում փոփոխություններ անելու վերաբերյալ առաջարկով, եւ ըստ այդմ ԱԺ մշտական 12 հանձնաժողովները կկրճատվեն մինչեւ 9-ը:

«Եվ ըստ Դոնթի բանաձևի մենք կունենանք 6-ը առաջարկելու իրավունք, իսկ այդ  6 հանձնաժողովների նախագահների թեկնածուները հետևյալն են` Ֆինանսաբյուջետային հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյան, Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյան, Տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյան, Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյան, Ներքին գործերի և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյան, Առողջապահություն և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյան»,-ասաց նա

ՀՀԿ մամուլի խոսնակը հավելեց, որ վաղը սահմանված կարգով կառավարությունը հրաժարական կտա: Նրա խոսքով, ՀՀԿ վարչապետի թեկնածուն Կարեն Կարապետյանն է, ՀՀԿ խորհրդի որոշումից հետ նոր կառավարությունը կգլխավորի Կարեն Կարապետյանը։

Շարմազանովն ասաց, որ նախարարների հարցը դեռեւս չի քննարկվել։

«Ինչ վերաբերում է պարոն Բաբլոյանին, նա ունի երկարամյա փորձ, իմաստուն անցյալ եւ հուսով ենք, որ նրա գլխավորությամբ կարող ենք ավելի արդյունավետ աշխատել… Բոլոր 105 պատգամավորների հետ համագործակցությունը պատկերացնում եմ  հանրապետության շահի գերակայության սկզբունքով»,- եզրափակեց Շարմազանովը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031