Լրահոս
Օրվա լրահոսը

«Ծառուկյան» դաշինքից 3 հոգի այսօր ինքնաբացարկ կհայտնեն

Մայիս 19,2017 10:41

Aravot.am-ի տեղեկություններով՝ «Ծառուկյան» դաշինքից 3 անձ այսօր ինքնաբացարկի դիմումներ են ներկայացնելու: Մեզ հաջողվեց ճշտել, որ մանդատները վայր դնելու մասին այսօր կհայտարարեն Խաչիկ Մանուկյանը, Հարություն Կարագյոզյանը եւ Արտյոմ Ծառուկյանը:

Aravot.am-ը փորձեց այս տեղեկությունը ճշտել դաշինքից: Դաշինքի պատասխանատուները առայժմ չցանկացան ոչ հերքել, ոչ հաստատել այս տեղեկությունը, ասելով, որ Գագիկ Ծառուկյանը երեկ տվել է բոլոր հարցերի պատասխանները:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031