Լրահոս
Օրվա լրահոսը

Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը հայկական կողմի համար խաղաքարտ կարող է լինել

Մայիս 19,2017 15:03

«Առաջին անգամ ականատես եղանք հասցեավորված մեղադրանքին, որտեղ նշվում էր, որ մայիսի 15-ին ադրբեջանական կողմն է խոցել հայկական կողմի զինտեխնիկան, ինչից հետո հայկական կողմը համարժեք պատասխան է տվել այդ գործողություններին», – այսօր «Բլից ինֆո» ակումբում ասաց ռազմական փորձագետ Տարոն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի համանախագահների հայտարարությանը, որում մեղադրել են Ադրբեջանին վերջին օրերին շփման գծում լարվածություն առաջացնելու մեջ:

Տարոն Հովհաննիսյանի խոսքով, Մինսկի խմբի համանախագահների հասցեական հայտարարությունը բանակցությունները ակտիվացնելու քաղաքականության հետեւանք է:

Նա նկատեց, որ հասցեավորված գնահատականը կարեւոր հայտարարություն էր ու այն հայկական կողմը պետք է օգտագործի բանակցային գործընթացում. «Մեր հիմնական խաղաքարտերից մեկը պետք է լինի, այսինքն, եթե Ադրբեջանը որոշակի կայուն ժամանակահատված դադարեցնի այդպիսի գործողությունները, նշանակում է՝ Մինսկի համանախագահների հասցեավորված հայտարարությունն իր ազդեցությունն ունեցավ, եթե ադրբեջանական կողմը նորից գնա նմանատիպ գործողությունների, ինչի հավանականությունն այս պահին այդքան էլ բարձր չէ, այդ դեպքում կարող ենք օգտագործել այն խաղաքարտը, որ ադրբեջանական կողմը նույնիսկ հասցեավորված գնահատականից հետո հաշվի չի նստում համանախագահների հայտարարության հետ՝ խափանելով բանակցային գործընթացը, ինչը նույնպես կարող է որոշակի դիվիդենտներ տալ մեզ»:

Փորձագետի խոսքով, բացի միջազգային ազդեցությունից, կարեւոր էր հայկական կողմի ուժային պատասխանը ադրբեջանական գործողություններին. «Նմանատիպ քայլերը եւս որոշակի զսպիչ գործոն են հանդիսանում, քանի որ Ադրբեջանի որդեգրած պետական քաղաքականությունը այնքան էլ չի տեղավորվում բանակցային գործընթացով խնդիրները լուծելու տրամաբանության մեջ, իրենք պետք է պատրաստ լինեն, որ ստանալու են ռազմական պատասխան, եթե դիմեն ռազմական գործողությունների»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031