Լրահոս
Օրվա լրահոսը

«Տեսնենք՝ մանդատները կվերցնե՞ն». «ԵԼՔ»-ը դեմ չէ գործակցել «Երկիր Ծիրանիի» հետ. (Տեսանյութ)

Մայիս 19,2017 15:13

«Համագործակցություն հնարավոր է ծրագրերի շուրջ: Հուսով ենք, որ նրանք կվերցնեն մանդատները, եւ մենք կգործակցենք իրենց հետ»,-«Փաստարկ» մամուլի ակումբում այսօր խոսելով Երեւանի նորընտիր ավագանիում «Երկիր Ծիրանի» կուսակցության հետ հնարավոր գործակցության մասին՝ ասաց ավագանու «ԵԼՔ» դաշինքի անդամ Տիգրան Ավինյանը:

Հիշեցնենք, որ «Երկիր Ծիրանին» մանդատները վերցնելու մասին դեռեւս պաշտոնապես չի հայտարարել:

«Պետք է հասկանանք՝ վերցնո՞ւմ են մանդատները, թե՞ ոչ: Զարուհի Փոստանջյանը մեզ մեղադրում էր ԱԺ կեղծված ընտրություններում մանդատները վերցնելու մեջ: Հիմա հետեւում ենք, թե իրենք ինչպես են վարվելու»,-իր հերթին նկատեց ավագանու «ԵԼՔ» դաշինքի անդամ Արայիկ Հարությունյանը:

Նա նաեւ նշեց, որ «ԵԼՔ»-ի եւ «Երկիր Ծիրանիի» 19 ընդդիմադիր ավագանիները լուրջ հակակշիռ կլինեն ՀՀԿ-ին:

Բանախոսներն այնուհետեւ վստահեցրին, որ իրենք վերահսկելու են քաղաքային իշխանության գործունեությունը, իսկ հանրությունը տեղյակ է լինելու վերջինիս բոլոր ապօրինությունների մասին:

Մանրամասն՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Drama Queen-ը դեռ հիւանդանոցում պահուըտած է, հա՞…
    վստահաբար ամօթից…

    դեհ լաւ ուրեմն, սրտատրոփ սպասենք որ բարեհաճի որոշում առնել…

    ամէն դէպքում, նա համագործակցութեան բառի իմաստը չգիտի, teamwork-ի յղացքն ալ չէ ըմբռնած – հակառակ որ երկար ամիսներով գնաց ԱՄՆ, բաներ սովորելու … -, այնպէս որ, աւելի հաւանական թէ եկող տարիներին քաղաքապետարանում ընդդիմադիրները աւելի շատ իրարու միջեւ պիտի կռուըտին, քան թէ իշխող ուժին դէմ պայքարին

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031