Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Շահնազարյան. «Մենք չենք կրակում, բայց ձեր մեկ կրակոցի դիմաց դուք տասնապատիկն եք ստանալու». (Տեսանյութ)

Մայիս 19,2017 21:33

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության նախկին ղեկավար, Տարածաշրջանային հետազոտությունների հայկական կենտրոնի վերլուծաբան Դավիթ Շահնազարյանը կարծում է, որ արցախաադրբեջանական սահմանին հակառակորդի հրահրած վերջին միջադեպի շուրջ ԵԱՀԿ Մինսկի խմբի հասցեական հայտարարությունը կապված է Ադրբեջանի ագրեսիվ դիրքորոշման, բանակցություններում ոչ կառուցողական մասնակցության հետ:

«ԵԱՀԿ Մինսկի խումբն ուշացրեց արձագանքը: Եթե առաջին օրը նման հայտարարություն տարածեր, այլ իրավիճակ կլիներ»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց Դավիթ Շահնազարյանը:

«Այդ դեպքում իրավիճակն այսպիսին կլիներ: ԵԱՀԿ Մինսկի խումբը կնշեր, որ Ադրբեջանը նման գործողություն է կատարել, իսկ հաջորդ օրը կլիներ արցախյան կողմի պատասխանը: Սա ճիշտ քաղաքականություն է, որը կիրառում է Արցախի պաշտպանության բանակը: Այսինքն, մենք չենք կրակում, բայց ձեր մեկ կրակոցի դիմաց դուք տասնապատիկն եք ստանալու»,-հավելեց մեր զրուցակիցը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031