Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ն եւ «Ծառուկյան» դաշինքը կոալիցիա կկազմե՞ն (Տեսանյութ)

Հուլիս 07,2017 11:48

«2018 թվականի ապագա կոալիցիայի, կառավարության վերաբերյալ որեւէ քննարկում ՀՀԿ-ում չի ծավալվել: Մեկ անգամ չէ, որ դրա մասին ասվել է: ՀՀԿ-ն այս պահին իրականացնում է նախագահ Սարգսյանի մայիսի 18-ի՝ ծրագրային ելույթի դրույթները, որի հիմքի վրա է կառավարությունը»,-խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը`պատասխանելով Aravot.am-ի հարցին`խոսակցություններ կան, որ 2018 թվականին հնարավոր է ՀՀԿ-ն կոալիցիա «Ծառուկյան» դաշինքի հետ, դաշինքի պատգամավորներն էլ չեն բացառում հնարավոր կոալիցիան:

Մյուս հարցին` Սերժ Սարգսյանը մայիսի 18-ին խորհրդարանում հայտարարեց` պատերազմ ենք սկսում անարդարության դեմ. մեկնարկը տրվա՞ծ է, հայտնի՞ են պայքարի մեթոդները, ԱԺ փոխնախագահն ասաց. «Դուք հնարավորություն կունենաք լուսաբանել եւ տեսնել»: Դիտարկմանը`որ անարդարություն սերմանողները, ենթադրվում է, իշխանավորներն են, Էդուարդ Շարմազանովը պատասխանեց. «Անարդարությունը անուն- ազգանուն չունի: Այն երեւույթ է, որի դեմ պետք է պայքարել՝ անկախ կուսակցական պատկանելիությունից, եւ զբաղեցրած պաշտոնական դիրքից: Յուրաքանչյուրս պետք է սկսենք մեզանից»:

Էդուարդ Շարմազանովն անդրադարձավ նաեւ 2016 թվականի բյուջեի կատարողականի քվեարկության առիթով «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի դահլիճում արած ռեպլիկին, թե «Ծառուկյան» դաշինքը չլիներ, ՀՀԿ-ն կատարողականը չէր կարողանա անցկացնել:

Էդուարդ Շարմազանովը նկատեց, որ քվեարկության կայանալու համար անհրաժեշտ էր 53 ձայն, իսկ ՀՀԿ-ն ուներ 54 ձայն:

Այլ մանրամասները` տեսանյութում

2016-ի բյուջեի կատարողականի քվեարկության հարցում ՀՀԿ-ին օգնելու մասով էլ «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ ՀՀԿ-ն ուներ պահանջվող 53 ձայները, դեռ մի բան էլ ավելի:

Թե ինչո՞ւ են դաշինքի պատգամավորներն անխնա քննադատում Կարեն Կարապետյանի Կառավարությանն, այն դեպքում, երբ Հովիկ Աբրահամյանի կառավարության նկատմամբ ավելի լոյալ էին` տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31