Լրահոս
Օրվա լրահոսը

Այս տասը տարիների ընթացքում Բակո Սահակյանի կողմից կատարված աշխատանքը ահռելի է. Արցախի Աժ պատգամավոր

Հուլիս 14,2017 22:05

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի անկախ պատգամավոր Արսեն Առստամյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ անցումային շրջանի նախագահի ընտրության ժամանակ քվեարկելու է Բակո Սահակյանի օգտին:

«Նախորդ երկու նախագահական ընտրությունների ժամանակ, որպես քաղաքացի ես կողմ եմ քվեարկել Բակո Սահակյանի թեկնածությանը: Այժմ նույնպես  սատարելու եմ նրան: Գտնում եմ, որ անցումային փուլի համար գործող նախագահի վերընտրությունը ճիշտ է, ինչպես նաև հաշվի առնելով այս տաս տարիների ընթացքում նրա կողմից  կատարված ահռելի աշխատանքը: Բակո Սահակյանի օրոք պետականաշինության գործում կատարված աշխատանքները այնքան զգալի են, որ նույնիսկ անզեն աչքով կարելի է տեսնել»,- իր որոշման մասին պարզաբանեց ԱԺ պատգամավորը:

Անդրադառնալով արցախյան հիմնախնդրի կարգավորման հարցին` Արսեն Առստամյանը նշում է, որ Արցախի քաղաքական ղեկավարությունը միշտ էլ հայտարարել է, որ առանց Արցախի անմիջական մասնակցության արցախյան հիմնախնդրի լուծում հնարավոր չէ. «Ինչպե՞ս կարելի է լուծել մի հարց, որի անմիջական կրողները չեն մասնակցում: Կարծում եմ, որ առաջնագծում հատկապես կարևոր է վստահության մեխանիզմների ներդնումը: Ադրբեջանը շարունակում է հրաժարվել և դա մի շատ պարզ պատճառով. հայկական կողմը երբեք նախահարձակ չի լինում և չի խախտում հրադադարի պահպանման ռեժիմը: Խախտող կողմը միշտ հանդիսանում է Ադրբեջանը և այդ պարագայում չի ցանկանում վստահության մեխանիզմների ներդնումը»:

 

Դավիթ ԱԲԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31