Լրահոս
Օրվա լրահոսը

«Հեռուստացույցը տան մեջ մի քանի մասի էր բաժանվել». Օձունում հաշվարկում են կայծակի պատճառած վնասները

Հուլիս 16,2017 12:32

Հուլիսի 15-ին, ժամը 20:00-ի սահմաններում ուժեղ կայծակի հետեւանքով վնաս է հասցվել Լոռու մարզի Օձուն համայնքի բազմաթիվ ընտանիքեների: Կայծակի պատճառով տուժել է հատկապես Սամվել Պերեխանյանի ընտանիքը: Վնասվել է վերջիններիս պատկանող ողջ տեխնիկան, մոտ 110 քմ մակերեսով տանիքը, լուսամուտները եւ այլն. «Հեռուստացույցը տան մեջ մի քանի մասի էր բաժանվել, ամբողջ էլեկտրական սարքավորումներ են փչացել, տան հաղորդալարերն էին վնասվել: Բարեբախտաբար կարողացել էին այնպես անել, որ տանը հրդեհ չբռնկվի: Ամեն դեպքում ընտանիքը մեծ վնասներ է կրել»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց Օձուն համայնքի ղեկավար Արսեն Տիտանյանը:

Բացի Պերեխանյանների ընտանիքը, վնաս է պատճառվել նաեւ թաղամասի մյուս ընտանիքներին. «Այս մարդկանց էլեկտրական սարքավորումների մի մասը եւս շարքից դուրս են եկել: Կարեւորը մարդկային զոհեր չկան: Հիմա մենք ուզում ենք հասկանանք գույքի վնասի փոխհատուցումը ինչպես պետք է լինի, վաղն աշխատանքային կլինի, վերջնական տեսնենք ինչ ենք անում»,-ասաց համայնքի ղեկավարը:

Կայծակի հետեւանքով վնասվել են նաեւ մի շարք ընտանիքների էլեկտրաէներգիայի եւ գազի հաշվիչները, որտեղ առաջացել է նաեւ հրդեհ: Բարեբախտաբար տուժածներ չկան: Արսեն Տիտանյանն ասաց, որ պատճառված վնասի չափը ճշտելու համար արդեն իսկ ստեղծվել է հանձնաժողով. « Գույքագրում ենք իրականացրել,ամբողջովին կհաշվարկվի, կհասկանանք ինչքան է վնասի չափը: Վաղը մի օրինակը կներկայացնենք ԱԻՆ, մյուսն էլ՝ մարզպետարան, տեսնենք ինչ արձագանք կստանանք»:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31