Լրահոս
Օրվա լրահոսը

Ալիեւի՝ Իրան չգնալը խոսում է Ադրբեջանի՝ տարածաշրջանային քաղաքականությունը վերանայելու մասին (Տեսանյութ)

Օգոստոս 08,2017 13:58

«Սեպտեմբերից զարգացումներ կլինեն տարածաշրջանում, Հայաստանն էլ հնարավորություն ունի դրանք հասկանալու: Մասնավորապես, տարածաշրջանում Թուրքիայի ազդեցության թուլացումը հանգեցնելու է Իրանի նշանակության եւ դերի բարձրացմանը: Այս առումով կարեւոր էր ՀՀ նախագահի այցը Իրան»,-«Փաստարկ« մամուլի ակումբում այսօր ասաց արեւելագետ, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը:

Նա նկատեց, որ Հարավային Կովկասից միայն ՀՀ-ն էր նախագահի մակարդակով ներկայացված Իրանի նախագահ Հասան Ռոհանիի երդմնակալության արարողությանը. «Սա վկայում է, որ ՀՀ-ի եւ Իրանի հարաբերությունները երկկողմանի մակարդակից դառնում են տարածաշրջանային գործոն, որը կայունացնող դեր ունի»:

Փորձագետի խոսքով՝ այն հանգամանքը, որ Ադրբեջանն արարողությանը նախագահի մակարդակով չի մասնակցել, ցույց է տալիս, որ Ադրբեջանը փորձում է լրջորեն վերանայել տարածաշրջանային քաղաքականությունը. «Մի կողմից չի մասնակցում նախագահի երդմնակալությանը՝ դրանով ուղերձ հղելով ԱՄՆ-ին, թե հետեւում է վերջինիս քաղաքականությանը տարածաշրջանում, մյուս կողմից, առանց պատճառի՝ հրաժարվում է Վրաստանում ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցել: Սա էլ ուղերձ էր Ռուսաստանին»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031