Լրահոս
Օրվա լրահոսը

«Հասան Ռոհանիի 2 խնդրանքները ՀՀ նախագահը մինչ օրս չի կատարել». քաղաքագետ

Օգոստոս 12,2017 13:14

Դեկտեմբերին Իրանի նախագահ Հասան Ռոհանիի եւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի միջեւ հանդիպման ժամանակ Ռոհանին խնդրանք է թողել Սերժ Սարգսյանին եւ սպասում է, որ վերջինս կատարի այն եւ չանտեսի Իրանի շահերը ՀՀ տարածքում: Այս մասին այսօր «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում հայտարարեց քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը: «Այդ խնդրանքն է՝ Արաքս գետի մաքրման հարցը: Մտավախություններ կան նաեւ Ամուլսարի հետ կապված: Ոսկու արդյունահանումը բերում է էկոհամակարգի խախտմանը, պղտորվում են ստորգետնյա ջրերը եւ այլն»,-նշեց նա:

Մյուս խնդրանքը, ըստ քաղաքագետի, այն է, որ ապահովված չէ  իրանական բանկերի անխոչընդոտ գործունեությունը ՀՀ տարածքում. «Չգիտեմ ինչու է դա Իրանին պետք, չենք կարող իմանալ, բայց դեկտեմբերին նման պահանջ է դրվել, ու չի կատարվել»:

Շաքարյանցը հարց բարձրացրեց. «Ունա՞կ է Սերժ Սարգսյանը լուծել այդ հարցերը: ՀՀ-ի եւ Իրանի միջեւ շարունակվում են շփումները խորհրդարանական եւ ՊՆ մակարդակներում, բայց մեր բազմաշերտ հարաբերությունները սպասում են այդ հարցերի լուծմանը»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031