Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի ԱԳՆ-ն ոչինչ չի անում Արցախի միջազգային ճանաչման հարցում. Կարեն Օհանջանյան

Օգոստոս 21,2017 20:00

«Այսօր հայկական ղեկավարությունը դեկլարատիվ հայտարարություններից պետք է ողջ հայկական բանակի ռազմական կարողությունների հարցում անցնի գործնական քայլերի: Սեղմ ժամկետներում բանակն ամբողջ հայ ժողովրդի համար պետք է դառնա ժամանակակից այն բաղադրիչը, որ կստիպի մեր թշնամուն հաշվի նստել ազատ, ինքնիշխան Արցախ պետության գոյության հետ եւ ճանաչել այն», «Առավոտ»- հետ զրույցում նշեց Արցախի Հանրապետական կուսակցության համանախագահ, «Հելսինկյան նախաձեռնություն-92»-ի ԼՂՀ կոմիտեի համակարգող, խաղաղության եւ մարդու իրավունքների միջազգային մրցանակների դափնեկիր Կարեն Օհանջանյանը:

Արցախի Հանրապետական կուսակցության համանախագահ, «Հելսինկյան նախաձեռնություն-92»-ի ԼՂՀ կոմիտեի համակարգող, խաղաղության եւ մարդու իրավունքների միջազգային մրցանակների դափնեկիր Կարեն Օհանջանյանը

«Ներկա պայմաններում, հաշվի առնելով աշխարհաքաղաքական իրավիճակը, ես չեմ գտնում, որ բանակցային գործընթացը կարող է բերել խնդրի լուծման, առավելեւս, երբ հայկական արտաքին քաղաքական գերատեսչությունը զրկված է որեւէ նախաձեռնությունից եւ գործնականում ոչինչ չի անում Արցախի միջազգային ճանաչման հարցում: Բանակցությունները պետք է ընթանան Ադրբեջանի՝ Արցախի Հանրապետության ճանաչման շուրջ: Այսօր Ադրբեջանն ի վիճակի չէ նման քայլի գնալ: Հետեւաբար, խնդրի լուծումը մեր ձեռքերում է, դա մեր ուժեղ բանակի, մեր բարգավաճման եւ արտաքին ճնշումներին չենթարկվող իշխանության ձեռքերում է», նշեց ղարաբաղցի իրավապաշտպանը:

Արցախի Հանրապետական կուսակցության համանախագահ, «Հելսինկյան նախաձեռնություն-92»-ի ԼՂՀ կոմիտեի համակարգող, խաղաղության եւ մարդու իրավունքների միջազգային մրցանակների դափնեկիր Կարեն Օհանջանյանի հետ զրույցի մանրամասները կարդացեք օգոստոսի 22-ի տպագիր «Առավոտ»-ում:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031