Լրահոս
Օրվա լրահոսը

«Վարչապետն ավելի շատ մենեջերի է նմանվում, որն անում է այն, ինչ թույլ են տալիս». ՀՀՇ վարչության անդամ

Սեպտեմբեր 12,2017 14:51

«Որպես անձ` նա կրթված է եւ մականուն չունեցող: Որպես վարչապետ՝ չգիտեմ… կամ ինքը իր վրա չի վերցնում, կամ թույլ չեն տալիս իրական վարչապետ լինել»,-«Բլից ինֆո» մամուլի ակումբում այսօր ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի մասին այսպիսի կարծիք հայտնեց ՀՀՇ վարչության անդամ, միջազգայնագետ Հովհաննես Իգիթյանը: Հիշեցնենք, որ վաղը  լրանում է վարչապետի գործունեության մեկ տարին:

«Նա ավելի շատ մենեջերի է նմանվում, որն անում է այն, ինչ թույլ են տալիս: Իսկ կարեւոր հարցերում, օրինակ՝ կոռուպցիայի եւ օլիգարխիայի վերացում, առաջընթաց չեմ տեսնում: Համաձայն չեմ այն ոճի հետ, երբ նախարարները նստած վախենում են, թե վարչապետը հեսա ձայն է բարձրացնելու իրենց վրա: Դա նշանակում է, որ դա թիմ չէ, այլ ուղղակի կա տնօրեն, որի առաջ նստած են վարձու աշխատողներ, որոնց կարող է նկատողություն անել կամ գործից հեռացնել»,-նկատեց Հովհաննես Իգիթյանը:

Մինչդեռ, նրա համոզմամբ, կառավարությունը քաղաքական գործիչների խումբ է. «Այն  պետության ռազմավարություն է որոշում: Յուրաքանչյուրն իր ոլորտը պետք է առաջ տանի՝ չմտածելով՝ դա վարչաետին դուր կգա՞, թե ոչ»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930