Լրահոս
Օրվա լրահոսը

«Երկու մատով կխեղդեմ, օֆ չեմ անի». Միջադեպ «Ելքի» եւ ՀՀԿ-ի միջեւ (Տեսանյութ)

Սեպտեմբեր 12,2017 17:01

Այսօր Երեւանի ավագանու նիստին 3 խմբակցության անդամները պարբերաբար միմյանց հասցեին վիրավորական ռեպլիկներ էին հնչեցնում:

Նախ ՀՀԿ խմբակցության անդամ Արմեն Սահակյանը նիստի ժամանակ «Ելքի» անդամ Անահիտ Բախշյանի հասցեին վիրավորական ռեպլիկներ էր հնչեցնում, հետո դիմեց «պարոն Բախշյանով»: Սա վրդովվեցրեց «Ելքի» անդամներին, որոնք հորդորեցին ՀՀԿ-ի անդամներին կոռեկտ արտահայտվել: Ապա «Ելքից» Ալեն Սիմոնյանի եւ ՀՀԿ-ից Հովհաննես Ավանեսյանի միջեւ լեզվակռիվ սկսվեց եւ միմյանց «արա»-ով դիմեցին.  «Արան դու ես», «չափներդ ճանաչեք»:

Կրքերը չհանդարտվեցին նաեւ նիստերի դահլիճից դուրս: Ընդմիջման ժամանակ միջանցքում «Ելք»-ից Անի Խաչատրյանի եւ ՀՀԿ-ից Հովհաննես Ավանեսյանի միջեւ շարունակվեց միջադեպը:

«Երկու մատով կխեղդեմ, օֆ չեմ անի»,-վրդովված ասաց Անի Խաչատրյանը ՀՀԿ անդամ Հովհաննես Ավանեսյանին, որը «Ելքի» անդամների հետ «արա»-ով էր խոսում:

Մանրամասն՝  տեսանյութում:

Նիստից հետո Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանից Aravot.am-ը հետաքրքրվեց՝ արդյոք ավագանու նիստին ավագանու անդամներ միջեւ այս միջադեպը չի՞ մտահոգում քաղաքապետին, ինչին ի պատասխան՝ Մարգարյանն ասաց, որ դա նորմալ չէ. «Եվ իմ հորդորն է եղել դադարեցնել»:

Հարցին՝ ձեզ չէին ենթարկվում, ձեր հորդորից հետո դարձյալ շարունակում էին անպարկեշտ պահվածք, Տարոն Մարգարյանը պատասխանեց.«Իմ հորդորից հետո դուք տեսաք, որ դահլիճում հանդարտվեց»:

Մանրամասն՝  տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930