Լրահոս
Օրվա լրահոսը

Փաստաբանները սկսել են գործադուլը

Սեպտեմբեր 13,2017 12:43

Դատարաններում փաստաբանների նկատմամբ իրականացվող զննություններից դեմ գործադուլ սկսած փաստաբաններն այսօր քննարկում են կազմակերպել իրավիճակից դուրս գալու տարբերակներ գտնելու համար:

Փաստաբան Երվանդ Վարոսյանի խոսքով, դատարաններում փաստաբանների նկատմամբ իրականացվող զննությունը երբեմն վերաճում է  խուզարկության:

«Արդյոք կար անհրաժեշտություն կա Հայաստանում դատարան մտնող փաստաբաններին զննել, կա՞ որեւէ նախադեպ, երբ մի փաստաբան դատարան է տարել արգելված իր, փորձել է  օժանդակել նախապատրաստվող հանցագործության կամ այլ իրավախախտման, իհարկե՝ ոչ: Հետեւաբար, կարծում եմ՝ կիրառվող գործողությունները հիմնավոր չեն ու կամայական մոտեցման արդյունք են»,- ասաց պարոն Վարոսյանը:

Նա անդրադարձավ նաեւ զննության, խուզարկության ձեւին, թե ինչպես է դա իրականացվում արվում. «Դա արվում է  խիստ ստորացուցիչ կերպով, խուզարկության պահանջներ են ներկայացվում, որոնց շատ փաստաբաններ ընդդիմանում են: Իսկ չի կարող ստորացուցիչ չլինել, որովհետեւ փաստաբանները հասարակության մեջ իրենց ուրույն տեղն ու նշանակությունը ունեցող մարդիկ են, նրանց հետ նման կերպ վերաբերվելն անթույլատրելի է»:

Անդրադառնալով դատարան տանելու համար արգելված առարկաների ցանկ սահմանելու որոշմանը, որը հրապարակվեց երեկ, փաստաբանը հավելեց.«Գնալով ավելի եմ համոզվում, որ ավելի լավ է  պետական մարմինները որեւ գործողություն չանեն, քան թե փորձեն լուծումներ գտնել»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930