Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ անի Իլհամ Ալիեւը

Սեպտեմբեր 22,2017 15:30

«Ադրբեջանի նախագահի հայտարարություններն ավելի քան անհեթեթ են: Եթե Ալիեւ կրտսերն այդ տարիներին Ստամբուլում զբաղված չլիներ միլիոններ կուտակելով, լիներ Ադրբեջանում եւ մասնակից լիներ այդ դեպքերին, դժվար թե նման անհեթեթ հայտարարություններ աներ եւ մեղադրեր ՀՀ իշխանություններին, ՀՀ նախագահին»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Երեկ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանում  Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը մեղադրեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին Խոջալուի դեպքերն անձամբ կազմակերպելու համար, նրան ռազմական հանցագործ անվանեց ու կրկին խոսեց Հայաստանի կողմից Ադրբեջանի «օկուպացված 20 տոկոսի» մասին եւ կոչ արեց պատժամիջոցներ կիրառել Հայաստանի դեմ: Էդուարդ Շարմազանովը խորհուրդ է տալիս Ադրբեջանի ներկայիս նախագահին գոնե կարդալ այդ տարիներին Ադրբեջանի նախագահ Այազ Մութալիբովի հարցազրույցը «Վեդոմոստի» թերթին: Այդ հարցազրույցում Այազ Մութալիբովը հստակ հայտարարում է` Խոջալուի դեպքերի միակ մեղավորը, պատասխանատուն եւ հեղինակը «Ադրբեջանի ազգային ճակատ» միավորումն է: «Մեղադրել Հայաստանին եւ Արցախին Խոջալուի դեպքերի համար՝ նույն բանն է, որ Հիտլերը ԽՍՀՄ-ին եւ ԱՄՆ-ին  մեղադրեր Երկրորդ աշխարհամարտի ժամանակ հրեաների Հոլոքոստի համար: Կարծում եմ՝ Ալիեւի ասածին այլեւս իր երկրում լուրջ չեն վերաբերվում: Կարող է բացառություն լինեն Նյու Յորքում նրան ուղեկցող տիկինն ու աղջիկը»,- ասաց մեր զրուցակիցը:

Թեմայի շուրջ կարդացեք:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930