Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Տեր-Պետրոսյանը հույժ գաղտնի կարգադրություն է ստորագրել՝ ՌԴ զինված ուժերի հետ միացյալ խմբավորում ստեղծելու (Տեսանյութ)

Հոկտեմբեր 04,2017 13:35

Այսօր խորհրդարանում ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանն ուշագրավ բացահայտում արեց՝ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ կապված:

ՀՀ զինված ուժերի եւ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի զորքերի միացյալ խմբավորման մասին համաձայնագրի վավերացման հարցի քննարկման ժամանակ, երբ պատգամավորներն իրենց մտահոգություններն էին հայտնում, թե ինչու պետք է ՌԴ զինված ուժերը կարողանան մտնել ՀՀ տարածք, որ դեպքերում կարող են միջամտել եւ այլն, Կորյուն Նահապետյանը, ինչպես նաեւ ՊՆ փոխնախարար Արտակ Զաքարյանը հայտարարեցին, որ մինչ այս ՌԴ զինված ուժերի եւ մեր զինված ուժերի միացյալ խմբավորում գործել է, բայց՝ գաղտնի:

Կորյուն Նահապետյանն ասաց, որ 97-98-ին իրավական ակտ է եղել. «Այդ հարցը պետք է բարձրացնել այն անձանց, ովքեր ժամանակին նման հույժ գաղտնի կարգադրություն են ստորագրել: Համենայնդեպս, այդ ժամանակ դեռ «Իրավական ակտերի մասին» օրենքը ընդունված չի եղել: Դա մտահոգության առարկա է իսկապես: Բոլոր դեպքերում փաստ է, որ ժամանակին նման միացյալ խմբավորում կազմավորվել է, եղել են համապատասխան փաստաթղթեր: Իրավաբանական ուժի տեսակետից կարող ենք մտահոգություն հայտնել, թե ինչու է ժամանակին այդ տարբերակով դա եղել»:

Կորյուն Նահապետյանն ասաց, որ իրավական ակտը գաղտնի է եղել եւ պատգամավորները կարող են այդ մարդկանց առաջ հարց բարձրացնել՝ ինչու է ժամանակին դա գաղտնի ընթացակարգով արվել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031