Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

«Առաքելական եկեղեցու սպասավորներին համեմատել Եհովայի վկաների հետ նույնն է, ինչ ճնճղուկին արծվի հետ համեմատես». Վիգեն Սարգսյան

Հոկտեմբեր 11,2017 15:41

ԱԺ-ում «Զինապարտության եւ զինվորական ծառայության մասին» օրենսդրական նոր կարգավորումների մասին խորհրդարանական լսումների ժամանակ իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը մի դեպք պատմեց՝ ասելով, որ Ռուսաստանում ապրող մեկը, որի տղան զորակոչային տարիքի է եղել, գլուխ գովելով ասել է՝ հարցը լուծեցի: Նա տղային ընդունել է տվել ճեմարան, իսկ օրենքը թույլ բացառություն է նախատեսում այդ խմբի համար:

Ըստ նրա, եթե մեր բուհերն ընդունվողները պիտի գնան բանակ, ինչո՞ւ պիտի նրանք չգնան. «Բանակը պետք է լինի ապակրոնական: Եթե Մոնթե Մելքոնյանը լիներ, որը Ավետարանական եկեղեցու անդամ էր, արդյոք բանակը պետք է տաներ այդ ուղղությա՞մբ: Ես բազմաթիվ դեպքեր գիտեմ, թե ինչպես է հավատաքննություն իրականացվել բանակում, երբ աթեիստները ծառայում են առաջնագծում, նրանց ստիպում են խաչ համբուրել, որը բանակի մարտունակությունը ցածրացնում է»:

Ամփոփելով լսումները՝ ՊՆ նախարար Վիգեն Սարգսյանը որոշ առաջարկներ ընդունեց: Մասնավորապես, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն առաջարկել էր, որ բուհ ընդունվածներին անմիջապես չզորակոչեն, այլեւ առաջին կիսամյակը փակեն, քննությունները հանձնեն՝ նոր տանեն:

Վիգեն Սարգսյանն ասաց, որ այդ առաջարկը ընդունելի է, թող կիսամյակն ավարտեն, նոր գնան բանակ:

Արթուր Սաքունցի խոսքին անդրադառնալով՝ նախարարն ասաց, որ այս օրենսդրական փոփոխությունները որեւէ կապ ժողովրդագրական վիճակի հետ չունեն. «Մենք շարքային ծառայողների քանակը չենք ավելացնում, վերաբաշխում ենք բեռը: Երկարացման մասին խոսք չկա: Եթե «Ես եմ» ծրագրով երեք տարվա ծառայություն է, դրա մի մասը արձակուրդ է»:

Ինչ վերաբերում է Սաքունցի հարցադրմանը, թե «ո՞վ ավելի շատ խնդիրներ ունի զինծառայության հետ՝ առաքելական եկեղեցու սպասավորնե՞րը, թե՞ Եհովայի վկաները, որոնց դարձրել եք չգիտեմ ինչ»՝ նախարարն ասաց. «Հայ առաքելական սուրբ եկեղեցու սպասավորների եւ Եհովայի վկաների միջեւ հավասարության նշան դնել…ես չեմ ուզում անդրադառնալ Եհովայի վկաների դերակատարմանը այս կամ այն երկրում, հայկական իրականության մեջ, ՀՀ ժողովրդի, պատմության, անցած ճանապարհի մեջ երկուսը համեմատելը նույնն է, ինչ ճնճղուկին արծվի հետ համեմատես, նույնն է՝ ինչ ծառը անտառի հետ համեմատես կամ վտակը՝ օվկիանոսի հետ: Ամեն մեկն ունի իր ազատության իրավունքը՝ խղճի, հավատքի, կրոնի: Մեր Սահմանադրությունը սահմանում է Հայ Առաքելական սուրբ եկեղեցու բացառիկ դերակատարումը, նախատեսում է, որ օրենքով կարող են հատուկ հարաբերություն կարգավորել»:

Վիգեն Սարգսյանն ասաց, որ հիմա իրենք իշխանություն են, այդպես են ճիշտ գտնում, երբ կլինեն իրենք ընդդիմություն, այդ օրվա իշխանությունը այլ բան կորոշի, իրենք, որպես ընդդիմություն, կպայքարեն դրա դեմ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031