Լրահոս
Օրվա լրահոսը

Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի համաձայնությունները կարծես թե նաև Մոսկվայի օրակարգում են. «168 ժամ»

Նոյեմբեր 14,2017 12:09

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի շուրջ բավականին բարդ և բազմաշերտ գործընթաց է ուրվագծվում։ Երկար դադարից հետո, հոկտեմբերի 16-ին Ժնևում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումից հետո տպավորություն է ստեղծվում, որ բանակցային գործընթացում միմյանց են բախվում հայկական և ադրբեջանական օրակարգերը հակամարտության կարգավորման հետագա ուղու վերաբերյալ, քանի որ ներկայումս չկա երկու կողմերի համար ընդունելի ընդհանուր բանակցային օրակարգ։

Ուշագրավ է, որ մի կողմից՝ փորձ է արվում պահպանել ապրիլյան պատերազմին հաջորդած Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի բարձրաստիճան հանդիպումների արդյունքները, հակամարտող կողմերին պարտադրելով ներդնել հետաքննական մեխանիզմները ղարբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում, մյուս կողմից՝ Անկարա-Բաքու առանցքի կողմից ջանքեր են ներդրվում ԵԱՀԿ ՄԽ գործընթացը հեղինակազրկելու, տապալելու և Մոսկվային ԵԱՀԿ ՄԽ օրակարգից դուրս բերելու, այլ պլանների իրագործման աշխատանքներին ներգրավելու ուղղությամբ։

Հայկական կողմը, դատելով բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարություններից, փորձում է դիմագրավել թուրք-ադրբեջանական այս ծրագրերին, թեև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանն անձամբ է խոստացել քննարկել հակամարտության կարգավորումը ՌԴ նախագահ Պուտինի հետ նոյեմբերի 13-ի հանդիպման ընթացքում՝ պնդելով, որ ՌԴ նախագահի ցանկության դեպքում հակամարտությունը կկարգավորվի։ Թուրքիայի նախագահը մասնավորապես նշել էր, թե ղարաբաղյան կոնֆլիկտի լուծման բանալին գտնվում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ձեռքում, ու, եթե նա ցանկանա, շատ հեշտությամբ հարցը կարող է ստանալ իր լուծումը։ Նա նաև ակնարկել էր, որ որոշակի առաջարկներ ունի Պուտինի համար։ Էրդողանի այս հայտարարությանը զուգահեռ՝ ադրբեջանցի վերլուծաբաններից մեկը շրջանառության մեջ դրեց մի ծրագիր, համաձայն որի՝ Հայաստանն ազատելու է 5 շրջան Ադրբեջանի՝ ԵԱՏՄ, ՀԱՊԿ անդամակցության և Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման դիմաց։

Նշենք նաև, որ հայտնի չէ՝ արդյոք խոսքը «Լավրովի ծրագիր» անվանումը ստացած պլանի՞, թե՞ նոր փաստաթղթի մասին է։ Այնուամենայնիվ, այս ծրագրի վերաբերյալ ռուսական կողմը դեռևս լռություն է պահպանում, այնինչ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի համաձայնությունները կարծես թե նաև Մոսկվայի օրակարգում են։

Օրերս ԵԱՀԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստին հայտարարել էր, որ բարձր են գնահատում կողմերի՝ շփման գծում լարվածության թուլացման նպատակով լրացուցիչ քայլեր ձեռնարկելու պարտավորությունը, և այդ նպատակին կծառայի նաև 2016-ի մայիսի 16-ին Վիեննայում ու հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը, որոնք միտված են ռազմական ռիսկերի նվազեցմանն ու շփման գծում ԵԱՀԿ դիտորդական առաքելության ընդլայնմանը։

Արաքս ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930