Լրահոս
Օրվա լրահոսը

Հարձակում Բրյուսելի թուրքաբնակ թաղամասում գտնվող հայկական միության շենքի վրա

Հունվար 11,2018 15:41

Հունվարի 5-ի գիշերը Բրյուսելի Սհարբեք թաղամասում գտնվող հայկական «Սահակյան միության» շենքի վրա անհայտ անձինք կրակ են արձակել և դիմել փախուստի: Այս մասին հայտնում է Ստամբուլում լույս տեսնող «Agos» թերթը: Հարձակման հետևանքով վնասվել են շենքի դուռն ու պատուհանները: Զոհեր ու վիրավորներ չկան: Կազմակերպությունը ներկայումս փակ է, սակայն շուտով կվերաբացվի:

Աղբյուրը ենթադրում է, որ հարձակումը կարող էր իրականացված լինել ազգայնամոլական հողի վրա, քանի որ թաղամասը հիմնականում թուրքաբնակ է: Այստեղ ապրում են Թուրքիայից գաղթած քաղաքացիներ, որոնք տարիներ շարունակ աչքի են ընկել իրենց ազգայնամոլական գործունեությամբ:

«Agos»ը հիշեցնում է, որ 6 տարի առաջ այստեղ հարձակման էին ենթարկվել հայկական և ասորական կազմակերպությունները:

Իսկ տեղի թաղապետը ազգությամբ թուրք Էմիր Քիրն է, ով մի քանի անգամ քրդերին արգելել էր թաղամասում ցույցեր կազմակերպել:

«Սահակյան միությունը» վրա հարձակումը իրականացվել է Սուրբ Ծննդյան նախօրեին, ինչը պատահական չէ:

Դեպքի վերաբերյալ հետաքննություն է սկսվել:

Աղբյուր` Ermenihaber.a

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031