Լրահոս
Օրվա լրահոսը

Անակնկալ շրջադարձ Բաքվում. կլինի՞ Երևանի պատասխանը. «Ժամանակ»

Փետրվար 08,2018 10:34

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Հիքմեթ Հաջիևը երեկ Բաքվում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո, որին մասնակցել է նաև արտգործնախարար Մամեդյարովը, արել է բավականին անակնկալ հայտարարություն: Նա ասել է, որ հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել ղարաբաղյան կարգավորման ինտենսիվ բանակցությունները շարունակել Ադրբեջանում և Հայաստանում նախագահական ընտրություններից հետո:

Ընդ որում՝ Հաջիևի խոսքից պարզ չէ, թե նա ինչ նկատի ունի Հայաստանում նախագահական ընտրություններ ասելով, քանի որ ընտրություններ, որպես այդպիսին, Հայաստանում չեն անցկացվելու, և նախագահն էլ, ըստ էության, չի ունենալու նախկին լիազորությունները:

Ադրբեջանում նախագահական ընտրությունը Ալիևի հրամանով հոկտեմբերի հերթականից տեղափոխվել է ապրիլ՝ արտահերթի: Մինչ այսօր ակտիվ քննարկվում է, թե ինչու է Ալիևը գնացել այդ քայլին՝ ընտրությունները, փաստորեն, նշանակելով այն ժամանակ, երբ Հայաստանում էլ պետք է պարզվի վարչապետի հարցը: Սակայն Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը խոսում է Հայաստանում ոչ թե վարչապետի, այլ նախագահական ընտրությունների մասին: Մի բան, որ տեղի է ունենալու խորհրդարանում: Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը մեխանիկորե՞ն է Հայաստանի դեպքում էլ օգտագործում նախագահական ընտրություններ արտահայտությունը՝ տեղյակ չլինելով կառավարման մոդելի փոփոխությանն ու մանրամասներին, թե՞ այդուհանդերձ ինչ-որ բանից տեղյակ չէ հայաստանյան հանրությունը, իսկ ահա, օրինակ, ղարաբաղյան բանակցության ձևաչափում ներգրավված կողմերը և միջնորդները արդեն որոշակի պատկերացումներ ունեն ապրիլի և դրան հաջորդելիք իրողությունների մասին, այսինքն՝ նրանց համար վիճակն այդքան էլ անորոշ չէ:

 Արամ Ամատունի

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728