Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանը խոչընդոտելու է շփման գծում դիտորդների թվի ավելացմանը». քաղաքագետ

Փետրվար 13,2018 12:46

«Արցախյան հակամարտության կարգավորմամբ լրջորեն չեն զբաղվում , այլ աշխատում են սահմանին ուժի կիրառումը բացառելու ուղղությամբ»,-«Տեսակետ» մամուլի ակումբում այսօր անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջանային այցին, ասաց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:  Նա կարծում է, որ առաջիկա տարում եւս հակամարտության կարգավորման ուղղությամբ էական փոփոխությունների սպասել պետք չէ:

Մեկնաբանելով այն փաստը, որ հունվարին Կրակովում ՀՀ եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը պայմանավորվածություն ձեռք բերվեց շփման գծում յոթով ավելացնել դիտորդների թիվը, Իսկանդարյանը նշեց. «Չեմ կարծում, որ իրավիճակը կարող է լրջորեն փոխվել դիտորդների թվի ավելացմամբ: Ի սկզբանե պետք էր խոսել այնպիսի քանակության մասին, որը թույլ կտար հետաքննություն կատարելու ուղղությամբ  քայլեր ձեռնարկել: Բացի այդ, Ադրբեջանը խոչընդոտելու է շփման գծում դիտորդների թվի ավելացմանը»:

Քաղաքագետի խոսքով՝ բոլորի համար էլ պարզ է, թե շփման գծում որ կողմն է կրակում եւ ինչու. «Իսկ Ադրբեջանին ճնշելու գործիքներ չկան՝ ոչ քաղաքական, ոչ տնտեսական»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728