Լրահոս
Օրվա լրահոսը

Արա Ասոյանի մահվանը միջադեպ է նախորդել

Մարտ 12,2018 17:27

Aravot.am-ի տեղեկություններով՝ ՀՀ գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանի մահվանը նախորդել է միջադեպ Նորքի ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում, որտեղ Ասոյանը նաեւ տնօրեն էր:

Մեր տեղեկություններով, Ասոյանը դիտողություն է արել հիվանդասենյակներից մեկում հիվանդի մահճակալին նստած հիվանդի հարազատներից մեկին, վերջինս՝ երիտասարդ տարիքի մի տղամարդ, իրեն վատ է զգացել դիտողությունից, հակաճառել է Ասոյանին ու նրան դուրս հրավիրել զրույցը հիվանդասենյակից դուրս շարունակելու: Ինչից հետո էլ հանրապետության գլխավոր ինֆեկցիոնիստը հանկարծամահ է եղել:

Հիշեցնենք, որ Ասոյանը մահացել էր ինֆարկտից հենց աշխատավայրում՝ հիվանդանոցի ընդունարանի դիմաց: Նա 65 տարեկան էր, ու կրկին մեր տեղեկություններով, տարիներ առաջ նրա սիրտը ստենդավորել էին:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. vinco says:

    Լռիվ բառդակ. Այս տաղանդավոր բժիշկը, տնորենը ստիպված էր նաև հիվանդանոցի անվտանգությամբ զբաղվեր.

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031