Լրահոս
Օրվա լրահոսը

ՎՏԲ-Հայաստան Բանկի Տեղեկատվական կենտրոնն անցնում է 24/7 ռեժիմով աշխատանքի

Մարտ 13,2018 11:01

Հաճախորդներին առավել հարմարավետ սպասարկում տրամադրելու նպատակով ՎՏԲ-Հայաստան Բանկը երկարացրել է Տեղեկատվական կենտրոնի աշխատաժամերը, անցնելով շուրջօրյա ռեժիմի:

ՎՏԲ-Հայաստան Բանկի Տեղեկատվական կենտրոնը սկսել է իր աշխատանքը 2011թ.-ին: Տեղեկատվական կենտրոնի խնդիրներից էին. Բանկի գործող և պոտենցիալ հաճախորդներին ապահովել որակյալ տեղեկատվական-հաղորդակցական աջակցություն,  տրամադրել օպերատիվ օգնություն հաճախորդներին՝ առաջացող խնդիրների լուծման համար:

ՎՏԲ-Հայաստան Բանկի Տեղեկատվական կենտրոնի հեռախոսավարները տրամադրում են լիարժեք տեղեկատվություն Բանկի պրոդուկտների և ծառայությունների վերաբերյալ, բացատրում քարտային գործարքների մանրամասները, օգնում հեռահար սպասարկման գործարքների անցկացման գործում, ինչպես նաև աջակցություն են ցուցաբերում ցանկացած վարկային հայտ ներկայացնելիս:

Տեղեկատվական կենտրոնի աշխատանքի արդյունքները ցույց են տալիս, որ հաճախորդները գոհ են սպասարկման որակից, իսկ հեռախոսավարների կողմից ընդունվող հեռախոսազանգերի թիվը  շարունակաբար աճում է, հասնելով օրական մինչև 1 000 – 1 500 զանգի:

Տեղեկատվական կենտրոնը դարձել է կարևոր հաղորդակցական հարթակ Բանկի և հաճախորդի միջև:

Տեղեկատվական կենտրոնը իրականացնում է նաև գործառնական սպասարկում, մասնավորապես, բոլոր դրամական փոխանցումների համակարգերի միջոցով ստացված փոխանցումների հաշվեգրում բանկի գործող քարտերին, “Հեռախոս բանկինգ” ծառայությանը միացված հաճախորդների բոլոր հաշիվների շուրջ գործարքների իրականացում՝ հաճախորդի զանգի և պատշաճ նույնականացման հիման վրա, պլաստիկ քարտերի բացում:

Բանկի Տեղեկատվական կենտրոնը աշխատում է հաճախորդների հետ հաղորդակցության 4 ուղիներով.

1.Հեռախոսազանգեր

2.Skype – առցանց գրագրություն և տեսազանգեր

3.Էլեկտրոնային փոստ

4.Ֆեյսբուք (առցանց խորհրդատվություն և պատասխաններ հաճախորդների հարցերին):

ՎՏԲ-Հայաստան Բանկ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031