Լրահոս
Օրվա լրահոսը

Խաչատուր Քոքոբելյանը կուսակիցների հետ միացավ Նիկոլ Փաշինյանի պայքարին

Ապրիլ 14,2018 14:18

Քիչ առաջ Ֆրանսիայի հրապարակում էր նաեւ «Ազատ դեմոկրատներ»
կուսակցության առաջնորդ Խաչատուր Քոքոբելյանը:

«Մենք մեր զորակցությունն ենք հայտնում այս ողջ ընթացքում տեղի ունեցած  գործողություններին ու խաղաղ, ժողովրդավար գործիքներով պայքարելու այն ամենի դեմ , ինչը խոչընդոտ  է  ՀՀ հիմնական մարտահրավերները լուծելու համար: Կարծում եմ՝ այս պայքարին քաղաքացիների լայն աջակցություն կլինի, սա մեկ երկու օրվա պայքար չի լինելու, երկարատեւ է լինելու, որեւէ հուսախաբության խնդիր չեմ տեսնում, պետք է զինվել տոկունությամբ ու պայքարել հանուն լիիրավ ու անկաշկանդ ՀՀ  ունենալու համար: Ես չեմ պատկերացնում որեւէ  ընդդիմադիր հայացքների տեր մարդ, որ այսօր չգա այս հրապարակ, կարծում եմ՝ բոլորը կմիանան, որովհետեւ ընդդիմությունն այդքան ներուժ չունի առանձին-առանձին գործել, ընդդիմությունը դատապարտված է  միահամուռ  գործելու»,- ասաց Խաչատուր Քոքոբելյանը:

Հարցին, թե պայքարի այս ձեւն իր համար ընդունելի է, թե՝ ոչ, Քոքոբելյանը պատասխանեց, որ պայքարի ցանկացած ձեւ, որը խաղաղ ցույցերի ու խաղաղ ճանապարհներով է, իրենց համար ընդունելի է, եւ ժողովրդավարությունը դա է պարտադրում: Նա ասաց, որ մնալու է ակտիվիստների կողքին ու մենակ չի եկել, իր հետ են իրենց կուսակցության համակիրներն  ու վարչության անդամները:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30