Լրահոս
Օրվա լրահոսը

«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ-ն կոչ է անում ոչ մի դեպքում բռնություն չկիրառել խաղաղ ցուցարարների նկատմամբ

Ապրիլ 16,2018 11:14

Հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին եւ ՀՀ քաղաքացիները անքակտելի իրավունք ունեն ուղղակի մասնակցություն ունենալ իշխանության ձեւավորման գործում,

«Քաղաքացու իրավունքների պաշտպան» հասարակական կազմակերպությունը զորակցություն է Երեւանի Ֆրանսիայի հրապարակից ուղղորդվող եւ համաժողովրդական բնույթ ստացող շարժմանը, հուսալով, որ այն կնպաստի ժողովրդավարական արժեքների պաշտպանությանը, այդպիսով, հիմքեր կստեղծի ազգային անվտանգության եւ օրինականության ամրապնդման, քաղաքական առաջընթացի եւ ժողովրդի բարեկեցության բարձրացման համար:

Միաժամանակ՝ «Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ-ն կոչ է անում Ոստիկանությանը զերծ մնալ հակաիրավական գործողություններից եւ ոչ մի դեպքում բռնություն չկիրառել խաղաղ ցուցարարների նկատմամբ:

 

«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ    Կարեն Հեքիմյան 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30