02/09/2010
aravot.amՕրաթերթ
  English    Русский    Հայերեն  
  Գլխավոր    Մեր մասին    Աշխատակազմ    Հետադարձ Կապ  
Գլխավոր
Նորություններ
Քաղաքականություն
Սոցիում
Կրթություն
Մշակույթ
Սպորտ
Աստղագուշակ
Տնտեսություն
Իրավունք
Մարզեր
Միջազգային
Հայդ պարկ
Ժամանց

ԽՄԲԱԳՐԻ ՍՅՈՒՆԱԿ

Պահանջարկ չունեցող ապրանք
 
  Աջափնյակում մի հարեւան ունեինք, որը տաքսու վարորդ էր: Երբ 10-11 տարեկան էի, սիրում էի բակում հետը շախմատ խաղալ եւ զրուցել տարբեր թեմաներով: Նա այսօրվա վարորդներից չէր. այժմ նրանց մեջ կան մարդիկ, որոնք բարձրագույն կրթություն, նույնիսկ գիտական աստիճան ունեն, բայց համակարգի փլուզման հետեւանքով կորցրել են ամեն ինչ եւ ստիպված են «շոֆերություն» անել: Այն իմ հարեւանը «իսկական» տաքսիստ էր՝ դա՛ էր նրա մասնագիտությունը: Եվ ահա այսօր, հիշելով այդ մարդուն, ես զարմանում եմ, թե որքան կարդացած էր նա եւ որքան ճիշտ դատողություններ էր անում գրքերի մասին: Առանց որեւէ չափազանցության կարող եմ պնդել, որ այդ տաքսիստի մտավոր եւ մշակութային մակարդակը զգալիորեն ավելի բարձր էր, քան այսօրվա ԱԺ պատգամավորների մեծ մասինը:
Երբ կրթության պատասխանատուները՝ սկսած հասարակ դասվարից, վերջացրած նախարարով, անկեղծորեն կամ կեղծավոր ձեւով մտահոգվում են իրենց ոլորտը բարելավելու խնդիրներով, ես մտովի միշտ անում եմ այդ համեմատությունը եւ համոզվում, որ մեր կրթական համակարգի ճգնաժամի պատճառը հենց այստեղ է թաքնված: 40 տարի առաջ բնակչության բոլոր խավերի համար հարգի էին գրավոր խոսքը, կրթությունը, գիտելիքը: Այսօր ՀՀ քաղաքացիների ճնշող մեծամասնության համար «հայկական երազանքի» մարմնավորում է հաստ վիզը եւ «ախրանայի» առկայությունը: Եթե դու չունես, ասենք, «Ֆոլքսվագեն տուարեգ» եւ երթեւեկում ես «Նիվայով», ուրեմն, անկախ քո մասնագիտական եւ մարդկային որակներից, ձախողված մարդ ես եւ չես ընդունվելու «բարձր դասի» քո գործընկերների կողմից: Իհարկե, 40 տարի առաջ էլ ոստիկաններն ու դատախազները ավազակ էին եւ կաշառակեր, բայց ոչ միայն նրանք, այլեւ ամենավերջին «ցեխավիկը», որը 25 ռուբլիանոցով խորովածի կրակն էր վառում, ներքին ակնածանք ուներ գիտնականի, մտավորականի հանդեպ եւ ձգտում էր, որ իր զավակները գնան հենց այդ, ոչ թե «ընդհատակյա միլիոնատիրոջ» ճանապարհով: Իսկ այսօր, հակառակ պաշտոնական հռետորությանը, գիտելիքն արհամարհված է, անիմաստ ու անպետք: Քանի չի փոխվել այդ իրավիճակը, ոչ մի «բոլոնյան սկզբունք», ոչ մի մագիստրատուրա կամ «ավագ դպրոց» մեր կրթությունը չեն փրկի:
Այսօր ՀՀ-ում պահանջարկ ունեցող գիտելիքներից կարելի է թվարկել թերեւս օտար լեզուների եւ համակարգչային տեխնիկայի իմացությունը: Այդ մասնագետների մի փոքր մասի բախտը բերում է, եւ նրանք աշխատանքի են ընդունվում դեսպանատներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցչություններ կամ (որը գրեթե նույնն է) «գրանտակեր» հ/կ-ներ, որտեղ «սպիտակ» աշխատավարձով ապահովվում է բարեկեցության որոշակի մակարդակ: Բայց դա շատ փոքր խավ է, ընդ որում, մեր իրականությունից բավականին կտրված: Մնացած բնագավառներում «արդար քրտինքով» հնարավոր չէ բարեկեցություն ապահովել: Իսկ եթե հարստանալու համար պետք է խաբել, «քցել» եւ «քծնել» իշխանավորներին, ապա ինչի՞ համար են պետք գիտելիքները, ուսումը, կրթությունը:
Այսօրվա փուչիկները, ժապավենները, պաստառները, պաշտոնյաների եւ դպրոցների տնօրենների ճառերը այս իրավիճակը չեն փոխի: Գիտելիքների օրը Հայաստանի համար առայժմ արդիական չէ: Կարելի է նշել անգրագետ հաստավիզների օր: Վկան՝ Չեխովի եւ Պուշկինի անվան դպրոցների մոտ երեք շարքով կանգնած «ջիպերը»:
 
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
 
 
ՕՐՎԱ ՏԵՍԱՆՅՈՒԹԸ
ՈՒԿՐԱԻՆԱՑԻՆ ՈՒԶՈՒՄ ԷՐ ԳՑՎԵԼ ԴԱՎԻԹԱՇԵՆԻ ԿԱՄՐՋԻՑ (տեսահոլովակը՝ Գագիկ Շամշյանի)
Մշակույթ
«ՄԻԼԻՈՆ ԳՈՒՅՆԻՑ» ՄԵԿԸ
 

Նկարիչ Արմեն Աթայանը իր հոբելյանի եւ արվեստագետի խնդիրների մասին՝ ընդհանրապես

Այս տարին հոբելյանական է ճանաչված նկարիչ եւ հասարակական գործիչ Արմեն Աթայանի համար. լրանում է նրա ծննդյան 50 եւ ստեղծագործական գործունեության 30-ամյակը: «Առավոտը» հարցեր ուղղեց արվեստագետին՝ ակնկալելով նրա անկեղծ պատասխանները:
- Ձեր համախոհներով 2000թ. հիմնեցիք «Մշակույթի աջակցման եւ ռազմավարության հայկական կենտրոն», որի նախագահն եք: Ի՞նչ կարծիքի եք այն մասին, որ մշակույթի ոլորտը շարունակում է մնալ ամենախոցելին:
- Դեռեւս 2003թ. ՀՀ երկրորդ նախագահին առաջարկեցինք 3 կետից բաղկացած փաթեթ. ա) նախագահին կից մշակութային անվտանգության խորհրդի ստեղծում, բ) ստեղծագործական միությունների մասին օրենքի անհրաժեշտություն, գ) հայկական ...

 
 
 

ԵՊՀ ռեկտորը չի հեռանա
 

Նա առայժմ զբաղված է ԵՊՀ խնդիրներով

Այս ուսումնական տարում ԵՊՀ-ն ուսանողների թվի խնդիր չունի: Երեկ ՄԱԱ-ում ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը լրագրողներին տեղեկացրեց, որ սեպտեմբերի 1-ին պետական համալսարանը շուրջ 3000 առաջին կուրսեցի կունենա: Ռեկտորը գոհ է այս տարվա դիմորդների ընդհանուր թվից, բայց թվի՝ մասնագիտությունների բաշխման առումով՝ ոչ. «Մասնավորապես բնագիտական թեւ դիմողների խնդիր կա, դիմորդների ճնշող մեծամասնությունը չի գնում մասնագիտանալու այդ ուղղությամբ, որովհետեւ աշխատանքի իմաստով հետագայում չի պատկերացնում իր ապագան: Քիմիան եւ էկոլոգիան բնակչության շրջանում չեն վայելում այն համբավը, որը կա ամբողջ աշխարհում»: Ա. Սիմոնյանը գտնում է, որ ժամանակն է ընդունել բնագիտական եւ ինժեներական կրթության «մասով» համալիր ծրագիր, այլապես ապագայում դժվար կլինի այդ ուղղությունների ...

 
 
 

Մկրտություն եւ մատաղ
 
Օրերս «Հայորդիք» հկ-ի նախաձեռնությամբ Սիսիանի շրջանի Որոտնավանքի վանական համալիրում Դարբաս գյուղի Ս. Ստեփանոս եկեղեցու հոգեւոր հովիվ տեր Երվանդ քահանա Բաբայանի ձեռամբ մկրտվեցին Նորավանի զորամասի 9 զինծառայողներ: Վերջում մատաղ մատուցվեց:
 
 
 

Ամենաեկամտաբերները
 
«Ֆորբս» ամսագրի տվյալով, Հոլիվուդի ամենաեկամտաբեր դերասանը Շայա Լեբյոֆն է (աջից): Նրա վրա ծախսված ամեն մի դոլարը բերել է 81 դոլար: Հաջորդը Էնն Հեթուեյն է, երրորդը՝ Դենիել Ռեդկլիֆը: lragir.am-ի մատուցմամբ, տասնյակում նաեւ տեղ են գտել Ռոբերտ Դաունի-կրտսերը, Քեյթ Բլանշետը, Ջենիֆեր Էնիսթոնը, Մերիլ Սթրիփը, Ջոնի Դեպը, Նիքոլաս Քեյջը եւ Սառա Ջեսիկա Փարքերը (ձախից):
 
 
 

ՄՈԻՏՔ
ՓՆՏՐԵԼ
ԱՐԽԻՎ
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կիր
  1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30  
ԵՂԱՆԱԿ
 Երեվան+32+16 
 Շիրակ+22+6 
 Արարատ+33+15
 
ՏԱՐԱԴՐԱՄ
 USD-- 
 EURO-- 
 RUR-- 
ԳՈՎԱԶԴ

www.aravot.am
(old site)

ՎԵՊ

  ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

a

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գիրք առաջին

Գիրք երկրորդ

Գիրք երրորդ

Գիրք  չորրորդ

Գիրք հինգերորդ

Գիրք վեցերորդ

Գիրք յոթերորդ

Գիրք ութերորդ

Քիրք իններորդ

 Քիրք տասներորդ

 Գլուխ առաջին

Գլուխ երկրորդ

Գլուխ երրորդ

Գլուխ չորրորդ

Գլուխ հինգերորդ

Գլուխ վեցերորդ

Գլուխ յոթերորդ

Գլուխ ութերորդ

Գլուխ իններորդ

Գլուխ տասներորդ

Գլուխ տասնմեկերորդ

Գլուխ տասներկուերորդ

Գլուխ տասներեքերորդ

Գլուխ տասնչորսերորդ

Գլուխ տասնհինգերորդ

Գլուխ տասնվեցերորդ

Գլուխ տասնյոթերորդ

Գլուխ տասնութերորդ

Գլուխ տասնիններորդ

Գլուխ քսաներորդ

Գլուխ քսանմեկերորդ

Գլուխ քսաներկուերորդ

Գլուխ քսաներեքերորդ

Գլուխ քսանչորսերորդ

Գլուխ քսանհինգերորդ

Գլուխ քսանվեցերորդ