|
|
|
|
 |
 |
 |
 |
| ԽՄԲԱԳՐԻ ՍՅՈՒՆԱԿ |
| |
Երբ պաշտոնյան սպառնում է լրագրողին՝ «ես ձեզ կոչնչացնեմ, ձեր թերթը կփակեմ» եւ այլն, դա սովորական «միջազգային պրակտիկա է», ոչ մի արտառոց բան դրանում չկա: «Ազգային սպեցիֆիկան» ի հայտ է գալիս այն ժամանակ, երբ պաշտոնյան ավելացնում է՝ «ես դրա համար ունեմ իրավական հիմքեր»: Իհարկե, ունի: Կոնկրետ թերթի վերաբերյալ կարելի է մոգոնել, որ, ասենք, X ձեռնարկությունը Y ձեռնարկության հետ պատրաստվում էր 1 միլիոն դոլարի պայմանագիր կնքել, իսկ ահա թերթի հրապարակման պատճառով գործարքը չկայացավ, եւ հիմա այդ 1 միլիոնը պետք է վճարի լրատվամիջոցը: Ձեռնարկությունները, ինչպես հայտնի է, իշխանավորների ձեռքին են եւ կեղծ պայմանագրեր կարող են կնքել տոննաներով: Բայց կարելի է այդքան բարդ սխեմաների վրա չտանջվել եւ անցանկալի լրագրողի գրպանը թմրանյութ գցել՝ «անկախ դատարանը» մեկից մեկ կհաստատի, որ նա զբաղվում է թմրաբիզնեսով: Եթե իշխանությանը դուր չեկող մարդիկ մեղադրվեն նույնիսկ Ջոն Քենեդիի սպանությունը կազմակերպելու մեջ՝ դա էլ է միանգամայն ընդունելի «իրավական հիմք». մեր դատավորներին իրավապահները ինչ թուղթ էլ դեմ տան, նրանք կկարդան դա որպես դատավճիռ:
Ինչը լիքն է մեր երկրում՝ «իրավական հիմքերն» են: Դուք կարծում եք՝ մի քանի տասնյակ մարդ բանտերում է պահվում առա՞նց այդ հիմքերի: Իհարկե՝ ոչ: Բա «Լեւոն, Լեւոն» գոռա՞լը: Սխալ բաներ են գոռացել եւ հիմա կրում են իրենց արժանի պատիժը: Չէ՞ որ «շեֆերի» ականջի համար տհաճ կարգախոսներ հնչեցնելը զանգվածային անկարգություն է եւ իշխանությունը յուրացնելու փորձ: Եվ իզուր է Մարդու իրավունքների պաշտպանը կասկածում՝ դատախազությունը եւ արդարադատության նախարարությունը մի ամբողջ բրոշյուր են գրել իրավական հիմքերից կազմված: Հենց դրանով են տարբերվում հաջող կադրերը անհաջողներից:
Ավելին, եթե, ասենք, որեւէ «06» վազանց է կատարում որեւէ «ջիպի», ապա վերջինիս վարորդն իր թիկնազորով բավարար իրավական հիմքեր ունի «06»-ի տիրոջը քացու տակ գցելու: Որովհետեւ պետության կայունությունը եւ բարգավաճումը դրված է «ջիպավորի» եւ նրա հաստավիզ «ախրանայի» մարզված ուսերին, իսկ նրանց ոտքերի տակ ընկնողը, հակառակը, իրավիճակն ապակայունացնող տարր է:
Ընդհանրապես, «բիլակներ» ունենալը անժխտելի իրավական հիմք է: Դա են ապացուցում Աշոտ Մանուչարյանի, Հովհաննես Գալաջյանի, Սուրեն Աբրահամյանի, Նարեկ Գալստյանի անպատիժ ծեծերը: Իսկ երեկ նույն հիմքերով գազանաբար ծեծվել է ընդդիմության մեկ այլ երիտասարդ ակտիվիստ՝ Արսեն Խառատյանը:
Արսենին ծեծողները հաստատ չեն հայտնաբերվի: Բավարար իրավական հիմքեր չկան: |
| |
| ԱՌԱՎՈՏ |
| |
|
|
|
| |
|
 |
| ՕՐՎԱ ՏԵՍԱՆՅՈՒԹԸ |
|
 |
|
 |
«ԵԿԵԼ ԷԻՆ՝ ՄԵԶ ՍՊԱՆԵԻՆ» - Aravot.am
ԸՆԴԴԻՄԱԴԻՐ «ՄԱՅԻՍԻ 28» - Aravot.am
ԻՇԽԱՆԱԿԱՆ «ՄԱՅԻՍԻ 28» - Aravot.am
Հին ընկերները գնում են, գալիս են նորերը - Aravot.am
«Էականորեն խախտված» ընտրություններ - Aravot.am
ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԷՆԵՐԳԻԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԿՕԳՏԱԳՈՐԾԵՆ - Aravot.am
Եզդին քուրդ չի - Aravot.am
ԸՄԲՈՍՏԻ «ՀՈԴՎԱԾԸ» ՓՈԽՎԵԼ ԷՐ - Aravot.am
ՀԱՅՐԵՆԻՔԻ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԸ ԲԱԺԱՆՎԱԾ ԵՆ - Aravot.am
ԾԱՐԱՎ ԱՂԲՅՈՒՐԸ ԿԵՂՏՈՏ Է - Aravot.am
Դպրոցները կվերականգնե՞ն կորցրած վստահությունը - Aravot.am
«ԱՌԱՎՈՏԻ» ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐԻՑ ՀԵՏՈ - Aravot.am
ԺԻՍԼԻՆԸ ՄԻ ՔԻՉ ՀԱՅ Է - Aravot.am
Երջանկության բանաձեւն՝ ըստ աստղաբանի - Aravot.am
«Ալտերնատիվը» մեկնարկեց - Aravot.am
Կարայանի «Փրկությունը» - Aravot.am
ՄԱՐԶԱԿԱՆ ԽՃԱՆԿԱՐ - Aravot.am
- Aravot.am
| 2008-05-29 |
| «ԵԿԵԼ ԷԻՆ՝ ՄԵԶ ՍՊԱՆԵԻՆ» |
| |

ՀՀ ոստիկանապետի տեղակալ Հովհաննես Հունանյանը, որը եղել է մարտի 1-ի դեպքերի ակտիվ մասնակիցը, երեկ «Առավոտի» հետ զրույցի ժամանակ, ըստ էության, հայտարարեց, որ ցուցարարներն այդ օրը եկել էին, մասնավորապես, իրեն սպանելու: Պատասխանելով մեր հարցին՝ ինչո՞ւ հիշյալ դեպքերից հետո միայն ընդդիմության ներկայացուցիչներ են ձերբակալված եւ ոչ մի ոստիկանի դեմ քրգործ չի հարուցվել, երբ կան հրազենով սպանված քաղաքացիներ, պարոն Հունանյանը վրդովվեց. «Ի՞նչ գործ ունեին, եկել էին ոստիկանների հետ կռիվ էին անում: Ես էլ եմ էնտեղ եղել եւ պարզ ասում եմ, գնա բոլորին ասա (փոխոստիկանապետը լրագրողին որոշել էր դիմել «դու»-ով – խմբ.)՝ մենք խաղաղ կանգնած էինք, իրենք եկան մեզ ծեծելու, իրենք ջարդվեցին, դրա համար էս վիճակն ա, եղա՞վ, եկել էին՝ մեզ սպանեին, իմացա՞ր»: |
| |
|
| Բոլոր Նյութերը >>> |
|
| 2008-05-29 |
| ԸՆԴԴԻՄԱԴԻՐ «ՄԱՅԻՍԻ 28» |
| |
«Կանգնեք մինչեւ վերջ»,- Սարդարապատում ժողովրդին խորհուրդ տվեց Լեւոն Տեր-Պետրոսյանը
«Այս երկրի բախտը դուք եք վճռելու: Չպիտի հոգնեք, պետք է պայքարեք այնքան ժամանակ, մինչեւ հասնեք ձեր նպատակին: Դա իմ խնդիրը չէ: Բացարձակապես ինձ համար չէ, ինչ որ անելու եք՝ ձեր երեխաների համար եք անելու: Եթե այս գիտակցությունը չունեցաք՝ մենք շատ փորձանքների կգանք: Ուրիշ բան չեմ ասում. կանգնեք մինչեւ վերջ»,- երեկ Սարդարապատում ժողովրդի հետ զրուցելիս նման հորդորով հանդես եկավ ՀՀ առաջին նախագահը: Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ նրա գլխավորած Համաժողովրդական շարժման ներկայացուցիչները՝ առաջին նախագահին սատարող քաղաքական ուժերը եւ հասարակության ընդդիմադիր հատվածը, Սարդարապատի հուշահամալիր այցելեցին կեսօրին եւ ծաղկեպսակ դրեցին 1918 թվականի հերոսամարտի զոհերի հիշատակը հավերժացնող կոթողի մոտ: Առաջին նախագահին դիմավորեցին ծափերով եւ ակնհայտ հրճվանքով՝ նույնիսկ նրանք, ովքեր որեւէ քաղաքական խմբի հետ կապ չունեին եւ «ինքնուրույն» էին եկել Սարդարապատ: Չնայած վանկարկումները դադարեցնելու՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի անընդհատ զգուշացումներին, շարժման ակտիվիստները, որոնք բավականին շատ էին, առաջին նախագահին ուղեկցում էին «Լեւոն, նախագահ», «Պայքար, պայքար, մինչեւ վերջ», «Ազատ, անկախ Հայաստան» եւ հայտնի այլ վանկարկումներով: «Այնքան ասացիք, որ արդեն հասկացա՝ նախագահ եմ»,- կատակեց Լեւոն Տեր-Պետրոսյանը:
Սարդարապատից առաջին նախագահն ուղեւորվեց Եռաբլուր: Նա հորդորեց նախորդ օրվանից Եռաբլուրում հացադուլ հայտարարած 11 մարդկանց դադարեցնել բողոքի ակցիան, բայց ազատամարտիկները եւ նրանց համախոհները մտադիր են շարունակել հացադուլը: Ավելին, մեր տեղեկություններով, երկու տասնյակից ավելի մարդիկ եւս ցանկություն ունեն միանալու նրանց բողոքին: Սակայն, որպեսզի ակցիաները տարերային բնույթ չկրեն եւ արդյունավետ լինեն, բողոքի այս ծայրահեղ ձեւի կողմնակիցներից ստեղծվել է նախաձեռնող խումբ, որը կկանոնակարգի եւ առաջիկայում հայտարարություն կտարածի մայրաքաղաքում բողոքի նման ակցիայի շարունակական եւ տեւական կազմակերպման մասին: Մեզ հետ զրույցում առաջին նախագահի շտաբի ներկայացուցիչ Մանուշակ Պետրոսյանն ասաց, որ որեւէ մանրամասների ինքը չի տիրապետում, բայց «որպես պայքարի ձեւ՝ հացադուլը լայն տարածում է գտնում ժողովրդի մեջ, եւ դա շատ ինքնաբուխ է լինում: Ես, իհարկե, չէի ցանկանա, որ իմ ընկերներն ու զինակիցներն այս արեւին ու շոգին այստեղ նստած լինեն, բայց նաեւ չեմ կարող բռնանալ իրենց իրավունքի վրա: Եթե իրենք իրենց պայքարի ձեւն այսպիսին են տեսնում եւ ընտրում, մեզ միայն մի բան է մնում՝ անընդհատ իրենց կողքին եւ իրենց հետ լինել»: Ի դեպ, առաջին նախագահը եւ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Զ. Սարգսյանը երեկ այցելել են նաեւ «Էրեբունի» բժշկական կենտրոնում գտնվող ՆԺԿ նախագահ Արամ Կարապետյանին:
Պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանն «Առավոտի» հետ զրույցում անդրադառնալով ԵԽԽՎ 1609 բանաձեւի կատարմանը՝ ասաց. «Ակնհայտ է, որ իշխանությունները փորձում են ձգձգել բանաձեւում բարձրացված հարցերի լուծումները: Մինչեւ վերջին օրը կձգձգեն եւ վերջում կգնան այդ լուծումներին: Այսպիսով, իշխանությունը մեկ խնդիր է լուծում՝ պատրվակներ գտնել եւ քաղբանտարկյալներին պարտադրել, որպեսզի մեղադրանքների ինչ-որ մաս վերցնեն իրենց վրա: Ակնհայտ է, որ Քրեական օրենսգրքի 300 (իշխանության յուրացում- Ն. Գ.) հոդվածին համապատասխան բաներ տեղի չեն ունեցել՝ ինչպե՞ս կարելի է մեղադրանք ներկայացնել»: Մեր զրուցակիցը մի կարեւոր նկատառում էլ ունի. «Մինչեւ հիմա պարզ չէ, թե ո՞վ է ղեկավարել «Մարտի 1»-ի օպերացիան: Պարզվում է, այս պետությունում ոչ ոք չի ղեկավարել: Ուրեմն, եթե ժողովուրդը պաշտպանվել է՝ ճիշտ է արել: Պետությունն իրենց դեմ չի գործել... այդպիսի տասնյակ հարցեր կան, որոնց պատասխաններն այսօր տրված չեն: Իշխանությունները ստիպված են լինելու կալանավորվածներին ազատ արձակել, որովհետեւ պատասխան չկա, թե ո՞ւմ իշխանությունն է յուրացվել: Իշխանության յուրացումը կոնկրետ գործողություն է. Ազատության հրապարակում գտնվող մարդիկ չէին կարող իշխանություն յուրացնել: Եթե ասել են, որ ընտրությունները կեղծ են եղել՝ դա իրենց սահմանադրական իրավունքն է»: Անկախ ամեն ինչից, պաշտպանության նախկին նախարարն անթույլատրելի է համարում կալանքի տակ գտնվող նախկին ազատամարտիկների նկատմամբ իշխանությունների վերաբերմունքը. «Կան բաներ, որոնք ավելի լուրջ են: Երկրապահներին, որոնք հիմնականում իրենց ուսերի վրա են կրել պատերազմը՝ դատապարտում ես իբր իշխանության յուրացման համար եւ այդ կերպ ես նոր կայացնում հասարակությանը: Օրինակ, այն, ինչ արվեց Սասուն Միքայելյանի նկատմամբ եւ հեռուստաեթերից էլ ցուցադրվեց: Հովիկի, Հուսիկի, Հակոբի, Մյասնիկի... բոլոր երկրապահների. դա ոչ թե այդ մարդկանց դեմ տրամադրություն ստեղծել է, այլ պետությունը վարկաբեկելու գործընթաց է: Չավարտված պատերազմի պարագայում նման բան անելը նշանակում է ջարդել հասարակության մարտական ոգին: Իսկ մենք արցախյան պատերազմում հաղթանակ ենք ապահովել նաեւ այդ ոգու շնորհիվ»: Վաղարշակ Հարությունյանն ասում է, որ պատերազմի վերսկսման հավանականությունը միշտ էլ կա եւ հիմա ավելի է մեծանում՝ նկատի ունենալով ադրբեջանական բանակի բյուջեի անընդհատ աճը, ադրբեջանցի այրերի կոշտ հայտարարությունները եւ Հայաստանի համեմատական թուլացումը: Ի դեպ, այստեղ մեր զրուցակիցը վերապահումներ ունի. «Նայած ինչն ենք թուլացում որակում. սահմանադրական ճանապարհով պայքա՞րը, թե՞ ընտրություն կեղծելը, վատ արտաքին քաղաքականություն վարելը: Իմ կարծիքով, վերջիններն են Հայաստանը թուլացնում: Եվ եթե Հայաստանի լիազորությունների հարցը դրված է ԵԽԽՎ-ում, իհարկե, Հայաստանն այսօր թույլ է»: Ընդդիմության հետագա գործողությունները Վաղարշակ Հարությունյանը պայմանավորում է իշխանությունների քայլերով. «Կախված դրանցից՝ քաղաքական խորհրդում որոշում կընդունվի: Եթե մինչեւ հունիսի 20-ը հանրահավաքի թույլտվություն չտրվի՝ այդ ժամանակ, անկախ ամեն ինչից, Ազատության հրապարակում հանրահավաքը տեղի կունենա»: Թե իշխանական այրերն իրենց ունեցած ռեսուրսով ինչքան կհաջողեն պահել իշխանությունը՝ «դա կախված է ընդդիմությունից»,- ասում է մեր զրուցակիցը՝ իշխանության ուժը գնահատելով այսպես. «Ընդդիմության ուժը ժողովուրդն է, իսկ ժողովուրդը տեսնում է, որ դեպի լավացում որեւէ քայլ արված չէ, եւ ժողովուրդն իր կարծիքը չի փոխի իշխանության մասին»:
Հ. Գ. Նախապես հայտարարություններ էին եղել, որ երեկոյան Հյուսիսային պողոտայի զբոսանքների մասնակիցները փորձելու են զբոսնել նաեւ Ազատության հրապարակում: Արդեն առավոտից ոստիկանության ուժերը եւ կարմիր բերետավորները կենտրոնացվել էին Ազատության հրապարակը շրջափակելու համար: Իսկ Հյուսիսային պողոտայի զբոսնողները երեկ սովորականից անհամեմատ շատ էին: Դեռ ժամը 17.00-ի սահմաններում մի խումբ մարդիկ փորձել են մուտք գործել Ազատության հրապարակ, ինչի արդյունքում քաշքշուկ է առաջացել ոստիկանության եւ ժողովրդի միջեւ: Միջադեպը արագ հարթվել է: Բարեբախտաբար լուրջ հետեւանքներ եւ այլ զարգացումներ չեն եղել: |
| |
| ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ |
| Բոլոր Նյութերը >>> |
|
| 2008-05-29 |
| ԻՇԽԱՆԱԿԱՆ «ՄԱՅԻՍԻ 28» |
| |
«Մարզային սեղաններ»՝ Սարդարապատում
Երեկ առավոտից դեպի Սարդարապատի հուշահամալիր էր ձգվում իշխանական ավտոշարասյունը. մեծ ու միջին բոլոր պաշտոնյաները, իշխանամետ քաղաքական գործիչները, սփյուռքից եկած հյուրերը երեկ ժամանեցին Սարդարապատ՝ մասնակցելու տոնական միջոցառումներին:
Ժամը 11-ից մի քանի րոպե առաջ Սարդարապատ եկավ նաեւ Ռոբերտ Քոչարյանը: Հավանաբար, պաշտոնը հանձնելուց հետո սա առաջին դեպքն էր, երբ նախկինը հայտնվում էր իր երբեմնի ստորադասների շրջապատում, ինչը վերջիններիս շրջանում առաջացրեց որոշակի կաշկանդվածություն:
Սերժ Սարգսյանի գալուց հետո սկսվեց միջոցառումը: Ուղղաթիռները օդ բարձրացան եւ եռագույն դրոշներ նկարեցին երկնքում, պարաշյուտիստները հնարքներ ցուցադրեցին: Դրանից հետո Սերժ Սարգսյանը եւ նրան շրջապատած մարդիկ ուղեւորվեցին դեպի տոնական սեղանները: Ռոբերտ Քոչարյանը աննկատ հեռացավ։ Ասում են, թե երկրորդ նախագահը միջոցառման վայրից հեռանալիս ասաց, թե գերադասում է ազատությունը: Չենք պնդում, որ ասել է, քանի որ մեր ականջով չենք լսել: Մարզպետները սեղանների շուրջ հյուրասիրում էին նախագահին, կենացներ էին ասում, դհոլ-զուռնան էլ իրենցից անպակաս էր: Ինչպես եւ նախընտրական շրջանում, Սերժ Սարգսյանը չէր հրաժարվում գյուղացիների հյուրասիրությունից:
Հայտնի է, որ յուրաքանչյուր մարզ տրված է կոալիցիոն այս կամ այն կուսակցությանը, եւ երեկ ակնհայտորեն զգացվում էր, որ տվյալ կուսակցությունը իրեն ավելի ազատ էր զգում հատկապես այն սեղանի մոտ, որը «գցել էր» իր մարզպետը: Սերժ Սարգսյանի հեռանալուց հետո դաշնակցականները, օրինակ, խմբվեցին Արագածոտնի մարզի սեղանի շուրջ, հանրապետականները՝ Տավուշի, իսկ Գեղարքունիքի մարզի սեղանը բոլորին գրավեց իր «քյավառա փախլավայով եւ իշխանով», եւ անկախ կուսակցական պատկանելությունից՝ շատերը այստեղ կերան-խմեցին: Մեր տպավորությամբ, ամենից ճոխն ու ճաշակովը Արարատի մարզի գցած սեղաններն էին, այստեղ հյուրերի համար անգամ ոտանավոր արտասանեցին: Իսկ Արմավիրի մարզը ՀՀ նախագահին փայտե շերեփ նվիրեց (թղթե եւ երկաթե շերեփի միջինը): Կոտայքի մարզի սեղաններից մեկի վրա բացառապես մեղր էր եւ տիկին Ռոզա Ծառուկյանի արտադրած այլ բարիքներ: Հայաստանի բոլոր մարզերի շարքում վերջին սեղանը հենց Արցախի սեղանն էր, որի մոտ Սերժ Սարգսյանին հյուրասիրում էր ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: Հյուրասիրությունից հետո պաշտոնատար անձինք մի քիչ էլ համերգ լսեցին եւ հեռացան՝ արդեն Սարդարապատի ռեստորանում «կարգին հաց ուտելու»:
Հայաստան-1918, Հայաստան-2008 եւ արտագաղթ
«Առավոտը» երեկ հետաքրքրվեց տոնակատարության մասնակիցներից. ա/ ինչո՞վ է տարբերվում 1918-ի Հայաստանը 2008-ի Հայաստանից եւ բ/ արդյոք իրենց չի՞ անհանգստացնում հետընտրական շրջանում սկսված նոր արտագաղթը:
ՀՅԴ Բյուրոյի անդամ Մարիո Նալբանդյան. «Մեր պետականության ստեղծման գործընթացը միմյանց լրացնում է եւ գալիս է հաստատելու, որ հայ ժողովրդի կամքը ազատ պետականության շնչի տակ ապրելն է եւ համայն հայությունը Հայաստանի շուրջ համախմբելը: Անշուշտ, կան առարկայական, աշխարհագրական, քաղաքական տարբերություններ, արդեն հայությունն ինքը տարբեր է, մենք վերապրող էինք եղեռնի, այսօր պետք է շարունակենք երթը եւ գոյություն դարձնենք արդար պետությունը»: Մեր հաջորդ հարցին նա պատասխանեց. «Մենք ցավում ենք, որ այդ դեպքերը պատահեցին, ցավում ենք, որ մեր հայրենի բնակչության մի շերտը տակավին չի ընդունել ընտրությունների արդյունքը, իսկ դա չի նպաստում երկրի կայունությանը եւ խաղաղությանը, բայց նաեւ հասկանում ենք, որ դա է քաղաքական ընդդիմության կեցվածքը»:
ԱԺ անկախ պատգամավոր, ԵԿՄ անդամ Ռուստամ Գրիգորյանը նույն հարցերին ի պատասխան ասաց. «Այն ժամանակ մեր պետությունը, մեր անկախությունը կորցրինք անկազմակերպ լինելու եւ միասնական չլինելու պատճառով: Տա Աստված, որ այս անգամ ե՛ւ միասնական լինենք, ե՛ւ կազմակերպված ձեւով կարողանանք պաշտպանել մեր երկիրը»: Արտագաղթի մասին մեր զրուցակիցը որեւէ ինֆորմացիա չուներ եւ հույս հայտնեց, որ սոցիալական վիճակը լավ կլինի, եւ գնացողները կվերադառնան:
Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյան. «Ես վստահ եմ, որ մենք բավարար կամք կունենանք պաշտպանելու մեր երկիրը եւ բավարար ներուժ ու ռեսուրսներ ունենք, բայց նաեւ համեմատության մեջ պետք է ասենք, որ այսօր բոլորովին նոր որակի մարտահրավերներ կան, որ չկային 1918-ին, եւ սրանք հաղթահարելու համար էլ քաղաքական կամք ու վճռականություն է պետք, եւ ես վստահ եմ, որ դա էլ ենք անելու»: Արտագաղթի մասին պարոն Բաղդասարյանը ոչինչ չէր լսել:
Ոստիկանապետի առաջին տեղակալ Արարատ Մահտեսյանը մեզ հետ զրույցում ասաց. «1918 թվականի Հայաստանը առաջին անգամ պետականություն էր ձեռք բերում, եւ դա շատ մեծ, բարդ գործընթաց էր, համենայնդեպս, այս տարիներից մինչեւ այսօրվա Հայաստանը մենք շատ դասեր ստացանք, շատ բաներ հասկացանք, երկիրը ահագին ուժեղացավ, ճիշտ է՝ որոշակի վայրիվերումներ էլ ունեցանք, բայց այսօրվա Հայաստանը արդեն նորմալ պետություն է»: Իսկ նախագահական ընտրություններից հետո նոր որակով սկսված արտագաղթը չի անհանգստացնում ոստիկանապետի առաջին տեղակալին, քանի որ ինքը նման տվյալներ չունի. «Ես ինքս քաղաքացիության հարցերի հանձնաժողովի անդամ եմ, հանձնաժողովը գործում է նախագահին կից, եւ այնտեղ մենք ենք լսում ե՛ւ քաղաքացիությունից դուրս եկողների, ե՛ւ քաղաքացիություն ստացողների հարցերը: Այդ հարաբերակցությունը էականորեն փոխվել է հօգուտ ներգաղթողների, այսինքն՝ Հայաստանի քաղաքացիություն այսօր ավելի շատ են ստանում, քան՝ հակառակը, եւ դա սկսվել է վերջին 1-2 տարիներին»:
ԱԺ անկախ պատգամավոր, պատմաբան Վիկտոր Դալլաքյանը մանրամասնեց երկու Հայաստանների ընդհանրությունները. «Առաջին Հանրապետության եւ 3-րդ Հանրապետության առջեւ կանգնած էին նույնատիպ խնդիրներ: Նաեւ Առաջին Հանրապետության ժամանակ գոյություն ուներ ժողովրդավարության պրոբլեմ, քանի որ 1919 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքները կասկածելի էին, եւ քաղաքական համակարգը կայացած չէր։ Երրորդ Հանրապետության օրոք էլ բազմիցս տարբեր մակարդակի ընտրություններ կասկածահարույց են եղել, եւ ժողովրդավարության լուրջ պրոբլեմներ գոյություն ունեն: Երկրորդ նմանությունն այն է, որ մեր հարեւանների հետ Առաջին Հանրապետության օրոք ունեցել ենք լրջագույն պրոբլեմներ, այսօր եւս Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ ունենք պրոբլեմներ: Լուծված չէ Ղարաբաղի հարցը: Ինչ վերաբերում է նախագահական ընտրություններից հետո ստեղծված իրավիճակին, ապա, կարծում եմ, արտագաղթը մտահոգիչ է, համապատասխան փաստեր գոյություն ունեն, բայց ես լավատես եմ, որ գործող իշխանությունները անհրաժեշտ քայլեր պետք է անեն, եւ իմ լավատեսությունը պայմանավորված է, գուցե դա պարադոքսալ թվա, ժողովրդի այսօրվա քաղաքական ակտիվությամբ»: |
| |
| ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ |
| Բոլոր Նյութերը >>> |
|
| 2008-05-29 |
| Հին ընկերները գնում են, գալիս են նորերը |
| |
Ըստ որոշ պնդումների՝ սա ոչ թե ՀՅԴ-ի, այլ Սերժ Սարգսյանի որոշումն էր՝ փոխել բոլոր նրանց, ովքեր աշխատել են Ռոբերտ Քոչարյանի հետ:
ՀՅԴ Բյուրոյի անդամ դառնալը դաշնակցական երեք նախարարներն էլ «Առավոտի» հետ զրույցում ներկայացրին որպես իրենց համար մեծ պատիվ եւ պատասխանատվություն: Բայց ակնհայտ էր, որ այդ «պատիվը» այնքան էլ իրենց սրտով չէր, ինչպես նախորդ օրը փորձում էր ներկայացնել ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը:
Գյուղնախարար Դավիթ Լոքյանին հիշեցնելով Հրանտ Մարգարյանի միտքը, որ նախարարներն իրենք են որոշել թողնել պաշտոնները, հարցրինք՝ ինչո՞ւ են հրաժարվել նախարարի պաշտոնից, մի՞թե այլեւս անելիք չունեին այդ ոլորտներում. «Նախարարությունում շատ անելիք կա, կշարունակեն մեր կուսակցության կողմից առաջադրվող թեկնածուները: Նաեւ շատ անելիք ունենք ՀՅԴ Բյուրոյում, աշխարհի կառույցներում, Հայաստանի: ՀՅԴ Բյուրոյի առանձնահատկությունն այն է, որ ինքը հաշվետու է միայն Ընդհանուր ժողովին, չի կարող մեկը լինել ՀՅԴ Բյուրոյի անդամ եւ հաշվետու լինել ավելի ցածր կուսակցական կառույցների, այդ պարզ պատճառով մենք ինքներս ենք հրաժարական տվել»:
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Աղվան Վարդանյանն ասաց, որ իրենք թեպետ բավական գործ կատարել են, բայց դեռ անելիք ունեին. «Բայց այն աշխատանքը, որ մենք պիտի անենք ՀՅԴ բարձրագույն մարմնում՝ Բյուրոյում, հսկայածավալ աշխատանք է, եւ դա անելու համար հնարավոր չէր երկու աշխատանքները համատեղել: Իսկ այն, ինչ պետք է անենք Բյուրոյի կազմում՝ այսօր շատ կարեւոր է, շատ անհրաժեշտ է ե՛ւ Հայաստանի համար, ե՛ւ Սփյուռքի»:
ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը եւս սկսեց բացատրել, որ Բյուրոն համաշխարհային կառույց է, մեծ ծանրաբեռնվածություն ունի. «Նաեւ կարեւոր է երկրորդ սկզբունքը, որ կուսակցության մեջ գնա պաշտոնյաների ռոտացիայի համակարգ, եւ քանի որ կարող է պատկերացում լինել, որ ե՛ւ այնտեղ, ե՛ւ այստեղ ձեւավորված է ինչ-որ էլիտար շերտ, իմ կարծիքով, ճիշտ որոշում էր: Բյուրոյի անդամը պատասխանատու պաշտոն է, երկուսի մեկտեղումը կխանգարեր»:
ՀՅԴ ՀՀ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանին հարցրինք՝ Ընդհանուր ժողովի որոշումը՝ փոխել նախարարներին, չի՞ ազդում ԳՄ շահերի վրա, չէ՞ որ, ի վերջո, ԳՄ-ն է ներհայաստանյան հարցերի պատասխանատուն: Արմեն Ռուստամյանը վստահեցրեց, որ այդ որոշումը չի հակասում ԳՄ շահերին. «Ոչ, չի կարող հակասել, որովհետեւ մենք այնտեղ ենք եղել եւ մեր շահերը պաշտպանելու ամբողջական հնարավորություն ունեցել ենք, մեր շահը ընդհանուր է, Դաշնակցության շահը մեկն է՝ այս պահին կատարել ճիշտ մարտավարական քայլեր, որոնք կնպաստեն մեր խնդիրների լուծմանը»: |
| |
| ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ |
| Բոլոր Նյութերը >>> |
|
| 2008-05-29 |
| «Էականորեն խախտված» ընտրություններ |
| |
«Մարդու իրավունքների ապահովման բնագավառում Հայաստանի կառավարության գործունեությունը մնում է անբավարար»: Ըստ «Ազատություն» ռ/կ-ի, այդ մասին ասված է ազատության եւ ժողովրդավարության խորացման մասին ԱՄՆ Պետդեպի 2008 թ. զեկույցում, որը հրապարակվել է երեկ: «2008 թվականի փետրվարին անցկացված նախագահական ընտրություններն էականորեն խախտված էին»,- ընդգծում է Պետդեպը՝ մատնանշելով, մասնավորապես, կառավարության թեկնածուի շահեկան դիրքը, քվեատուփերի լցոնման, ընտրակաշառքի, բազմակի քվեարկության, ընտրողների ահաբեկման, ընտրական հանձնաժողովների ընդդիմադիր անդամների եւ ընդդիմության վստահված անձանց դեմ բռնությունների դեպքերը եւ ընտրողների կասկածելիորեն բարձր ակտիվությունը: «Մարտի 1-ին կառավարությունն արտակարգ դրություն մտցրեց եւ ուժ կիրառեց՝ ցրելու համար ցուցարարների մեծ զանգվածը, սահմանափակելով մամուլի ազատությունն ու հավաքներ անցկացնելու իրավունքը, ձերբակալելով բազմաթիվ ցուցարարների: Ցուցարարների եւ իրավապահների միջեւ բախումների արդյունքում զոհվեց առնվազն 10 մարդ: Արտակարգ դրությունը վերացվեց մարտի 20-ին, սակայն քաղաքացիական ազատությունների սահմանափակումները մնում են ուժի մեջ՝ շնորհիվ հավաքների մասին նոր խիստ օրենքի, ընդդիմադիր մամուլի նկատմամբ ճնշումների եւ կառավարության ընդդիմախոսների շարունակվող ձերբակալությունների ու ահաբեկումների»,- արձանագրում է Պետդեպի զեկույցը: «Քաղաքացիներն ի վիճակի չեն ազատորեն փոխել իրենց կառավարությունը, ծեծի են ենթարկվում նախնական կալանքի տակ գտնվողները, Ազգային անվտանգության ծառայությունը եւ Ոստիկանությունը գործում են անպատժելիորեն, իշխանությունները կամայական ձերբակալություններ եւ կալանավորումներ են իրականացնում, դատարանները մնում են գործադիր ճյուղի քաղաքական ճնշումների ազդեցության տակ, ազատազրկման վայրերում անառողջ պայմաններ են, թեեւ դրանք դանդաղորեն բարելավվում են, իշխանությունները սահմանափակումներ են մտցրել քաղաքացիների մասնավոր կյանքում, մամուլի եւ հավաքների ազատության նկատմամբ: Լրագրողները շարունակում են ինքնագրաքննություն կատարել, կառավարությունը եւ օրենքները սահմանափակում են կրոնի ազատությունը»,- շարունակում են զեկույցի հեղինակները:
Փաստաթուղթն անդրադառնում է նաեւ «Ազատություն» ռ/կ-ի հեռարձակման հետ կապված վերջին իրադարձություններին՝ նշելով. «Ուժեղ, համախմբված ջանքերով, Միացյալ Նահանգները եւ ոչ կառավարական կազմակերպություններն իրենց դերն ունեցան «Ազատություն/Ազատ Եվրոպա» ռադիոկայանը եթերում պահելու գործում»: |
| |
|
| Բոլոր Նյութերը >>> |
|
| 2008-05-29 |
| ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԷՆԵՐԳԻԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԿՕԳՏԱԳՈՐԾԵՆ |
| |
Արտակարգ իրավիճակների նախարար Մհեր Շահգելդյանը գտնում է, որ արտակարգ իրավիճակների ժամանակ երիտասարդների էներգիան իրենց պետք կգա:
- Պարոն Շահգելդյան, Ձեր ղեկավարած գերատեսչությունում կառուցվածքային լուրջ փոփոխություններ են սպասվում: Ինչպե՞ս եք պատկերացնում այդ փոփոխությունները եւ, Ձեր կարծիքով, դրանք ի՞նչ արդյունք կտան:
- Երբ որոշում ընդունվեց ձեւավորել արտակարգ իրավիճակների նախարարություն, նպատակն էր այս ոլորտում քաղաքականության իրականացման եւ ռազմավարության մշակման նկատմամբ ցուցաբերել համակարգային մոտեցում:
Այստեղ կա 3 հիմնական գործառույթ՝ կանխատեսում, փրկարարական եւ աջակցողական գործողություններ եւ հետեւանքների առաջնային վերացում: Նախարարության կազմում յուրաքանչյուր կառույց ունենալու է իր հստակ դերն ու նշանակությունը: Ծառայությունները պետք է փոխկապակցված լինեն, մասնավորապես՝ Հայպետհիդրոմետը եւ Մթնոլորտային երեւույթների վրա ակտիվ ներգործության ծառայությունը: Այս ծառայություններն, ըստ էության, գործում են նույն ոլորտում, բայց ներկայումս գտնվում են տարբեր գերատեսչություններում: Բացի այդ, լայն են նաեւ արտասահմանյան մեր կապերն ու հարաբերությունները, սա այն ոլորտն է, որ այսօր գերակա է համարվում միջազգային կազմակերպությունների եւ առավել զարգացած երկրների կողմից: Կարեւորագույն ուղղություններից է կառավարության ծրագրում ճգնաժամային կառավարման արդիական կենտրոնի ստեղծումը եւ ձեւավորումը:
- Ի՞նչ կադրային փոփոխություններ են նախատեսվում:
- Կադրային փոփոխությունները նպատակ չեն կարող հանդիսանալ եւ ինքնանպատակ կադրային փոփոխություններ անելն, իմ համոզմամբ, անթույլատրելի է: Յուրաքանչյուր մարդ իր տեղում պետք է աշխատի, քանի որ սա հասարակությանն ուղղված պետական հատուկ ծառայություն է, եւ այս ոլորտներում կարգապահ, ապագային միտված շատ հստակ աշխատանք է պահանջվում: Այն բոլոր մարդիկ, որոնք ունակ են եւ պատրաստ են կատարելու իրենց ծառայողական պարտականությունները, ինչպես աշխատել են՝ այնպես էլ աշխատելու են: Իսկ նրանք, ովքեր չեն կատարի՝ նրանցից կազատվենք՝ օրենքով սահմանված կարգով:
- Ի՞նչ աշխատանքներ են Ձեզ համար գերակա:
- Մի շարք ուղղություններ կան: Նախեւառաջ՝ օրենսդրության արդիականացում եւ համապատասխանեցում միջազգային չափանիշներին: Այսօր տվյալ ոլորտը կարգավորող օրենսդրական դաշտը նույնպես պետք է համակարգվի եւ համալիր դառնա: Բացի այդ, կարեւոր է զարգացման հայեցակարգերի մշակումը, այս ոլորտն անընդհատ զարգացման կարիք է զգում: Քաղաքացիական պաշտպանության ոլորտում զինատեսակներն անընդհատ զարգանում են, ուստի մենք պետք է կարողանանք ունենալ համապատասխան ծառայություն: Միջազգային կազմակերպությունների հետ համատեղ իրականացվելիք նախագծեր ունենք: Այդ ծրագրերից մի մեծ հատված կապված է հանրային իրազեկման հետ: Սա այն ոլորտն է, որն անմիջականորեն պետք է աշխատի հասարակության հետ: Մտադրություն ունենք Հայաստանում ձեւավորել եվրոպական 112 ծառայության համանման ծառայություն: Ճիշտ է, ներկայումս փրկարար ծառայության կազմում կա ջոկատ, որն արձագանքում է մեր քաղաքացիների ահազանգերին, բայց խոսքը վերաբերում է ամբողջական համակարգի ստեղծմանը: Մենք այսօր կարեւորում ենք աշխատանքը երիտասարդների հետ՝ ոչ միայն Երեւանում, այլեւ մարզերում: Երիտասարդների էներգիան մշտապես եռում է, եւ շատ լավ է, որ մենք կարողանանք մեր աշխատանքի արդյունքում նրանց էներգիան ուղղել դժվար իրավիճակներում գտնվող հարեւանին, հարազատին աջակցելուն: Ծրագրել ենք մարզերում ունենալ կենտրոններ, որտեղ պատանիները ե՛ւ կուսուցանվեն, ե՛ւ կվերապատրաստվեն: Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ արտակարգ իրավիճակի ժամանակ մարդկանց 90%-ը կարող է փրկվել հարեւանի շնորհիվ: Մինչ փրկարար ծառայությունը կժամանի՝ կողքին կանգնած մարդն ավելի շուտ է հասնում, բայց այդ մարդուն պետք է պատրաստել, նա պետք է իմանա տարրական կանոնները եւ չշփոթվի:
- Ի՞նչ խնդիր կա այսօր ձեր ոլորտում, որի լուծման հնարավորությունները շատ սուղ են:
- Տեխնիկական հագեցվածության խնդիր ունենք, տեխնիկան պետք է ավելացվի: Խիստ կարեւորում ենք նաեւ աշխատավարձերի բարձրացման հարցը: Հրշեջը, որն իր կյանքը վտանգելով, մարդ է փրկում, այսօր ընդամենը 35-40 հազար դրամ աշխատավարձ է ստանում: Բացի այդ, Հայաստանում այսօր ե՛ւ քաղաքացիների, ե՛ւ այս ոլորտի աշխատակիցների համար չկա ապահովագրական համակարգ, ինչի առկայությունը պարտադիր է:
- Այսօր հանրապետությունում, մասնավորապես՝ մայրաքաղաքում կատարվող շինարարության ընթացքում քաղաքաշինական նվազագույն նորմերն անգամ չեն պահպանվում, հետեւաբար, ասենք, հրդեհների, երկրաշարժերի ժամանակ մարդկանց փրկելու հավանականությունը նվազագույնի է հասնում, Դուք ինչպե՞ս եք դա մեկնաբանում:
- Այն, ինչ հնարավոր է՝ կանենք, շենքերի շինարարության մի մասն արդեն տեղի է ունեցել, դրանց քանդելու մասին, բնականաբար, խոսք չի կարող լինել: Ճիշտ է, մեծ մեքենաները դժվարությամբ են մուտք գործում շենքերի բակեր, սակայն այսօր կա նոր տեխնիկա, որ չափսերով շատ ավելի փոքր են եւ մեզ հնարավորություն են տալիս անգամ այդ պայմաններում աշխատելու: Դրանց ջրի արտանետման հզորությունը շատ մեծ է: Միակ բանը, որ պետք է անենք՝ անվտանգության մաքսիմալ բարձրացումն է, նոր կառուցվող շենքերի կառուցապատողներին բացատրել, հասկացնել, նկատողություն անել: Վերջիվերջո, արտակարգ իրավիճակներում մենք ենք գործելու, եւ այդ տեսանկյունից այս ոլորտում անհրաժեշտ է պայքարը խստացնել ու կոշտացնել:
- Բնակչության շրջանում դժգոհություն կա, որ երբեմն հրշեջները կանչերին ուշ են արձագանքում, ի՞նչ պետք է արվի, որ ավելի արագ արձագանքեն:
- Խնդիրները տարբեր են: Տեխնիկան հին է, բայց որպեսզի այսօր մենք կարողանանք հնարավորինս արագ տեղ հասնել՝ փորձում ենք այն մշտապես պատրաստ վիճակում պահել: Բացի այդ, մայրաքաղաքի խցանումները եւս խոչընդոտում են արագ տեղ հասնելուն: Օրինակ, արտասահմանում կան հատուկ ճանապարհներ՝ շտապօգնության, հրշեջ ծառայության համար, որոնք զերծ են մնում այդ խցանումներից: Խնդիրներ կարող են ծագել գյուղերում, մենք չենք կարող յուրաքանչյուր գյուղում հրշեջ մեքենա պահել, հետեւաբար՝ փորձելու ենք բաշխվածությունն այնպես կատարել, որպեսզի մի քանի րոպեների ընթացքում հնարավոր լինի հասնել:
- Մի քանի տարի առաջ մեր կառավարությունը ժամանակակից հակակարկտային կայաններ ձեռք բերեց, որպեսզի գյուղացու բերքն այլեւս չփչանա տեղումներից, սակայն այսօր գյուղացու բերքն ամենաշատը կարկուտներից է տուժում: Ինչո՞ւ չեն օգտագործվում այդ կայանները:
- Հակակարկտային կայանները կան, բայց դրանք տեղադրված են ոչ բոլոր մարզերում: Կարկտաբեր ամպերը հիմնականում գալիս են մեկ Թուրքիայի, մեկ էլ Վրաստանի կողմից: Մեր փորձը ցույց է տվել, որ որտեղ տեղադրված են այդ կայանները, այնտեղ կարկուտը քիչ վնասներ է պատճառում: Այդ կայանները բավականաչափ թանկ են: Մեկ հակակարկտային կայան տեղադրելն արժե մոտ 20 հազար դոլար: Այսօր մեր հանրապետության տարածքում մոտ 60 կայան ունենք, բայց մեզ անհրաժեշտ է գոնե 1000-ը: |
| |
| Հարցազրույցը՝ ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆԻ |
| Բոլոր Նյութերը >>> |
|
| 2008-05-29 |
| Եզդին քուրդ չի |
| |
Եզդին եզդի է
Երեկ Զովունի գյուղի մատույցներում եզդիները բողոքի ակցիա էին կազմակերպել: Նրանց բարկացրել էր օրերս մի խումբ քրդերի արած հայտարարությունը, թե եզդիներն ու քրդերը նույն ազգն են: Ակցիան ղեկավարում էր, ինչպես ինքը ներկայացավ՝ Աշխարհի եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանը: Նա, վկայակոչելով պատմությունը, ասաց, որ եզդիներն աշխարհի հնագույն ազգերից մեկն են. «1100 տարի առաջ եզդիներն ունեցել են 33 տառ: Այդ տառերը գրվել են մեր Ավետարանում եւ թարգմանվել են տարբեր լեզուներով: Եթե մեկ ազգ այդքան վաղուց ունեցել է իր գիրն ու գրականությունը, ինչպե՞ս կարող է այսօր դառնալ քուրդ կամ մեկ այլ ազգ: Մենք համայնք ունենք, եւ մեր բողոքի ձայնն ենք բարձրացնում համայն աշխարհի առաջ, որ ասենք, որ մենք եւ քրդերը տարբեր ենք»:
Մեր դիտարկմանը, թե քրդերն էլ վստահեցնում են, որ իրենք էլ իրենց պատմությունն ունեն եւ իրենց գիրը, որը եզդիների գրին նման է, պարոն Թամոյանը պատասխանեց. «Երդվում եմ Աստծո անունով, 2003 թվականի մարդահամարի ժամանակ քրդեր չեն հաշվառվել, նրանց լեզուն չի ճանաչվել Հայաստանում: Ի վերջո, նրանք մահմեդական են, մենք՝ արեւապաշտ, բացի այդ, եզդիներն ուրիշ ազգերի հետ ամուսնանալու իրավունք չունեն, իսկ նրանք՝ ունեն»:
Պարոն Թամոյանը հիշեցրեց, որ 1990-ականների մարդահամարի տվյալներով Հայաստանում ընդամենը 4500 քուրդ կար, որոնք էլ թողեցին-հեռացան. «Քրդերն անպատասխանատու հայտարարություններ են անում ու մեզ վիրավորում են: Ո՞վ է նրանց այդ իրավունքը տվել: Այս հարցի վերաբերյալ մեր համայնքն արդեն դիմել է հանրապետության դատախազին, քանի որ նրանք վիրավորում են մեր պատիվն ու արժանապատվությունը, նրանք պետք է պատասխան տան օրենքի առաջ: Մենք Հայաստանում համայնք ունենք, իսկ քրդերը՝ ոչ: Եթե որեւէ մեկն իրեն քուրդ է համարում, թող համարի, ես իրենց դեմ ոչինչ չունեմ: Իսկ եթե ասում են՝ մենք քուրդ ենք, վիրավորում են մեկ ամբողջ ազգի: Նրանք ցանկանում են աշխարհի երեսից վերացնել եզդիներին»: Ա. Թամոյանի պատմելով, օրերս էլ եզդիները Արտաշատում են հավաքվել, որպեսզի բողոքեն, սակայն քաղաքային իշխանությունները նրանց թույլ չեն տվել ակցիան շարունակել:
Ազիզ Թամոյանի խոսքերով, ինքը հասկանում է երկրի իրավիճակը եւ չի ցանկանում իրենց բողոքի ակցիաները կառավարության շենքի առջեւ կազմակերպել: Հավաքին ներկա Շառամ Սլոյանն էլ «Առավոտի» հետ զրույցում պատմեց, որ քուրդ ազգը ձեւավորվել է մուսուլմանական ազգերից 250 տարի հետո: Նա այն աստիճան վիրավորված էր եզդիներին քրդերի հետ նույնացնելուց, որ նրանց տարբեր լինելն անասունների օրինակով բացատրեց. «Միայն էշի ու ձիու խառնուրդ է լինում, որ կոչվում է ջորի, իսկ եզդու խառնուրդը չի լինում: Եթե մենք մի ազգ ենք, ինչո՞ւ են նրանք մեր գերեզմանները քանդում, հայաստանցին ղարաբաղցունը կջարդի՞: Մենք՝ մեծերս, գիտենք այդ տարբերությունները, բայց երիտասարդները, որոնք հեռուստացույցով նման հայտարարություններ են լսում, իրականում տեղյակ չեն լինի՝ ո՞րն է ճիշտը»:
«Առավոտի» այն հարցին, թե ինչո՞ւ են քրդերն այս հարցը հիմա բարձրացրել եւ ի՞նչ են ակնկալում նման հայտարարություններ անելով, պարոն Սլոյանը պատասխանեց. «Դա նոր չի սկսել, 1989-90-ականներին այս հարցը բարձրացվել է Թուրքիայի եւ Իրանի Քուրդիստանի բնակիչների կողմից: Պատմությունը նրանց երկիր չի տալիս, դրա համար են այդպես վարվում»: Նրա կարծիքով՝ սա չլուծվող հարց է. «Այս հարցը զարգացած երկրներում չի բարձրացվում, բայց, չգիտես ինչու, Հայաստանում կարողանում են բարձրացնել: Սա նաեւ Հայաստանի կառավարության կողմից ազգային փոքրամասնությունների քանակը ավելացնելուն է միտված»: Ա. Թամոյանին շատ էր հետաքրքրում. «Եթե մենք նույն ազգն ենք, ինչո՞ւ նույն լեզվով չենք խուսում, նույն գերեզմանները չունենք ու ինչո՞ւ իրար հետ չենք ամուսնանում ու մեր աղոթքները նրանք չգիտեն»: |
| |
| ԱՆՈՒՇ ԽԵՉՈՅԱՆ |
| Բոլոր Նյութերը >>> |
|
| 2008-05-29 |
| ԸՄԲՈՍՏԻ «ՀՈԴՎԱԾԸ» ՓՈԽՎԵԼ ԷՐ |
| |
Դա տեղի էր ունեցել այն բանից հետո, երբ պարզվել էր, որ այդ ըմբոստը՝ Գագիկ Մաթեւոսյանը, ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանին ազատ արձակելու պահանջով հացադուլ էր հայտարարել:
Ակնհայտ է, որ իշխանությունները լիովին յուրացրել են իրենց քաղաքական հակառակորդների հետ հաշվեհարդար տեսնելու բոլոր հնարավոր եւ անհնարին մեթոդները եւ դրանք գործի են դնում մասնավորապես՝ Լեւոն Տեր-Պետրոսյանին սատարած քաղաքացիներին պատժելու նպատակով: Ասենք՝ եթե իշխանությունը որոշել է պատժել ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանին, ապա կալանավորում է ոչ միայն Ս. Միքայելյանին, այլեւ նրա համախոհներին:
Նման մի օրինակ է Հրազդանի բնակիչ Գագիկ Մաթեւոսյանի քրգործը, որը գտնվում է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, որտեղ այսօր շարունակվելու է արդեն մեկնարկած դատաքննությունը: Նշենք, որ Գ. Մաթեւոսյանը մեղադրվում է ՀՀ Քրօրի 268 հոդվածի 2-րդ մասի եւ 271 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, համապատասխանաբար՝ թմրամիջոց պահելը եւ գործածելը:
Թվում է, թե սա որեւէ կապ չունի ո՛չ Ս. Միքայելյանի, ո՛չ նրա կամ Գ. Մաթեւոսյանի քաղաքական հայացքների հետ: Բայց դա՝ առաջին հայացքից: Գ. Մաթեւոսյանի պաշտպաններն այլ կարծիքի են եւ համարում են, որ 1989-1994թթ.-ն ղարաբաղյան պատերազմի առաջին գծում Ս. Միքայելյանի գլխավորած ջոկատի անդամ Գ. Մաթեւոսյանը քաղաքական շարժառիթներով է հետապնդվում: Կոտայքի քննչական բաժնում դեռեւս 2008թ. փետրվարի 6-ին որոշում է կայացվել թիվ 49101308 քր. գործը հարուցելու մասին: Նշված գործն օգտագործվել է ԱԺ պատգամավորի մարտական ընկերների նկատմամբ ճնշումներ գործադրելու համար՝ այն բանից հետո, երբ Ս. Միքայելյանը հայտարարել էր Լ. Տեր-Պետրոսյանին սատարելու մասին: Փետրվարի 14-ին ոստիկանության Հրազդանի բաժնի պետ Ա. Աբրահամյանը գրություն է գրել Կոտայքի մարզի քննչական բաժին, որում նշել է, թե «ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքով տեղեկություններ են ստացվել, որ Ռ. Մկրտչյանը պարբերաբար թմրանյութ է տվել... Արսեն Արշակյանին, Ֆրունզե Ստեփանյանին, Գուրգեն Բաղդասարյանին եւ Գագիկ Մաթեւոսյանին»: Գրությունում նշված անձինք եղել են Ս. Միքայելյանի ղեկավարած «Սասուն» ջոկատից: Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշման հիման վրա խուզարկություն է կատարվել նաեւ Գ. Մաթեւոսյանի տանը: Խուզարկությունից առաջ նա ոստիկաններին անակնկալ է մատուցել՝ տան բակում գտնվող ամբարից կամովին հանձնելով չորացված կանեփի թուփ: Խուզարկողները խոստովանել են, որ իրենք դա չէին էլ գտնի, եթե Մաթեւոսյանը ցույց չտար: Փաստորեն, ոստիկանությունը որեւէ օպերատիվ տեղեկությունների իրականում չի տիրապետել, իրավապահներին պարզապես պետք է եղել խուզարկել Գ. Մաթեւոսյանի տունը: Դա հիմնավորվում է նաեւ ոստիկանության Հրազդանի բաժնի պետ Ա. Աբրահամյանի մարտի 7-ի գրությամբ, որում նշված է. «14.02. 08թ. գրությունում նշված տվյալները, որ Ռ. Մկրտչյանը պարբերաբար թմրանյութ է տվել Ա. Արշակյանին, Ֆ. Ստեփանյանին, Գ. Մաթեւոսյանին եւ Գ. Բաղդասարյանին, չեն համապատասխանում իրականությանը»:
2008թ. մարտի 5-ին նախաքննական մարմնի որոշմամբ ՀՀ ՔՕ 268 հոդվածի 2-րդ մասով եւ 271 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություններ կատարելու համար կասկածվող Գ. Մաթեւոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին: Մարտի 12-ին նրան մեղադրանք է առաջադրվել միայն ՀՀ ՔՕ 271 հոդվածի 1-ին մասով, քանի որ նախաքննական մարմինը իրավացիորեն համարել է, որ Մաթեւոսյանին չի կարող մեղսագրվել ՀՀ ՔՕ 268 հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարք, որն ավելի խիստ պատիժ է նախատեսում: Բայց երբ ապրիլի 7-ին Գ. Մաթեւոսյանը միացել էր իր ազատամարտիկ ընկեր Արշավիր Բոզինյանին եւ հացադուլ էր հայտարարել՝ պահանջելով ազատել իր հրամանատար Ս. Միքայելյանին, նույն օրը ոստիկանության Հրազդանի բաժնի պետ Ա. Աբրահամյանը նրան սպառնացել էր կալանավորել: Ապրիլի 8-ին Կոտայքի մարզի քննչական բաժնի պետ Վ. Պապյանը ցուցում է տվել քննիչին՝ փոփոխել Գ. Մաթեւոսյանին առաջադրված մեղադրանքը, մեղադրանք առաջադրել նաեւ ՀՀ ՔՕ 268 հոդվածի 2-րդ մասով: Միաժամանակ Վ. Պապյանը ցուցում է տվել քննիչին՝ փոխել նաեւ Գ. Մաթեւոսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը: Նույն օրը քննիչը միջնորդություն է ներկայացրել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ Գ. Մաթեւոսյանի նկատմամբ կալանավորումը՝ որպես խափանման միջոց ընտրելու մասին, որը տեղում բավարարվել է:
Ազատամարտիկի պաշտպանները ակնհայտ են համարում, որ սույն քրգործի վերաբերյալ իրավապահ մարմինների եւ դատարանի վերաբերմունքի փոփոխությունը իրավական հիմք չունի: Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում (դատավոր՝ Ն. Պողոսյան) նշված քրգործով տեղի ունեցող դատաքննության ընթացքում ակնհայտ դարձավ, որ գործում կան մի շարք քննչական գործողությունների արձանագրություններ, որոնք կատարվել են ՀՀ Քրդատօրով սահմանված նորմերի խախտումներով: Գ. Մաթեւոսյանի պաշտպանները մայիսի 15-ի դատական նիստի ընթացքում միջնորդություն էին ներկայացրել դատարանին՝ հարցաքննել արձանագրություններից մեկում որպես ընթերականեր նշված անձանց: Դատավորը բավարարել էր միջնորդությունը, բայց մայիսի 22-ի նիստի ընթացքում պաշտպանները դատարանին ներկայացրին տեղեկանք, ըստ որի՝ նման անձինք գոյություն չունեն: |
| |
| ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ |
| Բոլոր Նյութերը >>> |
|
| 2008-05-29 |
| ՀԱՅՐԵՆԻՔԻ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԸ ԲԱԺԱՆՎԱԾ ԵՆ |
| |
«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանին, Գյումրիի ռազմական ոստիկանության նախկին պետ Աշոտ Զաքարյանին, ազատամարտիկ Շոթա Սաղաթելյանին եւ ՀՀ մյուս քաղբանտարկյալներին սատարելու նպատակով մեկ օր է՝ ինչ 51 քաղաքացի հացադուլ է հայտարարել Գյումրիի ԵԿՄ գրասենյակում եւ Պարոնյան 3 հասցեի սեփական տանը:Տեղեկացնենք, որ նրանցից 16-ը հաշմանդամ է, 12-ը՝ ազատամարտիկ, 4-ը՝ շարքային քաղաքացի: Հացադուլավորների մեջ կա 77-ամյա մի կին: Շիրակի մարզի առողջապահության վարչությունը հարկ չի համարել բժշկական որեւէ խումբ ուղարկել: Ըստ հացադուլավորների, մարզի որեւէ պատասխանատու կառույց իրենցով չի հետաքրքրվել: Սակայն ազատամարտիկներին առավել զայրացրել է այն, որ նախորդ օրը՝ դատարանում հացադուլ հայտարարելու պահին, իրենցից քսան մետր հեռավորության վրա գտնվող Գյումրիի ակադեմիայում կառավարական պարգեւներ էին հանձնում Շուշիի ազատագրմանը մասնակցած որոշ ազատամարտիկների: Այս կապակցությամբ «Կումայրի» ջոկատի հրամանատար Աշոտ Զաքարյանի եղբայրը՝ Արմեն Զաքարյանը «Առավոտի» հետ զրույցում փոխանցեց հետեւյալը. «Շատ վրդովված ենք, որ այդ միջոցառումը լուսաբանելիս ցուցադրվում են կադրեր «Կումայրի» ջոկատի մարտական գործողություններից, այսինքն՝ հացադուլավորներիս մարտական գործողությունները վերագրում են պարգեւատրվող ազատամարտիկներին: Իբր ի՞նչ են ուզում ասել, թող այդպիսի ճղճիմ քայլերով չփորձեն հավատացնել, թե ազատամարտիկներին գնահատում են, եթե այդպես է, թող բարի լինեն հայրենիքի համար արյուն թափածների հետ այսպես ստորաբար չվարվել»: Ի դեպ, Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում լսելով ազատամարտիկների պատվին ճոխ տոնակատարություն կազմակերպելու փաստը՝ ներկաներից մեկը նկատեց. «Հայրենիքի պաշտպաններին է՞լ են բաժանում իշխանավորների ու ընդդիմադիրների, կյանքումս առաջին անգամ եմ լսում, ինչպե՞ս հասկանանք՝ պարգեւատրվողները հայրենիքի համար ավելի լավ են կռվել, քան հացադուլավորնե՞րը»:
|
| |
| Ն. Ա. |
| Բոլոր Նյութերը >>> |
|
| 2008-05-29 |
| ԾԱՐԱՎ ԱՂԲՅՈՒՐԸ ԿԵՂՏՈՏ Է |
| |
Քանաքեռ-Զեյթուն համայնքի Ծարավ աղբյուրի փողոցը կիսաքանդ, խորդուբորդ եւ գրեթե անանցանելի վիճակում է: Բանն այն է, որ անցյալ տարվա ամռանը «Երեւան ջուր» ընկերությունը այդ փողոցի ջրատար խողովակները փոխել է, որից հետո քանդած հատվածի միայն մի մասն է ասֆալտապատել:«Մեր համայնքի ղեկավարներից ոչ մեկի պետքը չէ, որ մեր փողոցը քանդված է, ավտոմեքենաները դժվարանում են այդ հատվածով երթեւեկել, այնպիսի տպավորություն է, կարծես հեռավոր գյուղում ենք ապրում»,- «Առավոտին» դժգոհեցին այդ փողոցի մի խումբ բնակիչներ: Նրանց պատմելով՝ անձրեւների ժամանակ անհնար է այդ ճանապարհով անցնել, քանի որ փոսերը անձրեւաջրերով են լցվում ու ճանապարհն ամբողջությամբ ցեխ է լինում: Պարզվում է, ճանապարհների կիսաքանդ վիճակն այս համայնքի միակ խնդիրը չէ: Բնակիչները դժգոհում են նաեւ, որ Թբիլիսյան խճուղի-Ծարավ աղբյուրի փողոցների խաչմերուկից սկսած, մի քանի մետր երկարությամբ, աղբակույտեր են: Բացի այն, որ այդ հատվածում նորմալ աղբահանություն չի կատարվում, տարածքում աղբամաններ չլինելու պատճառով՝ բնակիչները կենցաղային աղբը հենց փողոցում են թափում: Իսկ Թբիլիսյան խճուղին Երեւանի հյուսիսային մուտքն է. «Այնքան ուշ-ուշ են աղբը տանում, որ թափառող շներն արդեն բուն են դրել այդտեղ: Մեր համայնքը լրիվ անտերության է մատնված, մարդավայել ճանապարհ չունենք, աղբն էլ քթներիս տակ է»:
|
| |
| Ա. Հ. |
| Բոլոր Նյութերը >>> |
|
| 2008-05-29 |
| Դպրոցները կվերականգնե՞ն կորցրած վստահությունը |
| |
ԳԹԿ-ն դպրոցներին այդ շանսը կտա՝ միասնական քննությունների ավարտական հատվածի ստուգումը թողնելով նրանց վրա:
Հունիսին կայանալիք միասնական քննությունները ավարտականի մասով կստուգվեն հանրակրթական դպրոցներում: Այս փաստն արդեն հասցրել է ծնողների եւ աշակերտների մտահոգության առիթ դառնալ: Նրանց մեծամասնությունը մտավախություն ունի, որ անցյալ տարվա պես դպրոցները կդիմեն բազում զեղծարարությունների:
Դեռ անցյալ տարի «Առավոտն» անդրադարձել էր այն խնդրին, որ հանրակրթական դպրոցներում գրավորները օբյեկտիվ չէին գնահատվել, նույնիսկ քննությանը չներկայացած կամ «անբավարար» ստացած երեխան վերաքննությունից հետո 20 էր ստացել: Անցյալ տարի ԳԹԿ-ի իրականացրած ուսումնասիրություններն էլ էին ցույց տվել, որ հատկապես Երեւանի դպրոցները, մեղմ ասած, չափն անցել էին: Ուստի ԳԹԿ տնօրեն Մանուկ Մկրտչյանից «Առավոտը» հետաքրքրվեց, թե անցյալ տարվա դառը փորձը աչքի տակ ունենալով, այնուամենայնիվ, ինչո՞ւ այս տարի ավարտական քննությունների ստուգումը վստահեցին դպրոցներին: Նա պատասխանեց. «Առարկաները շատ են, անցյալ տարվա փորձը ցույց տվեց, որ երբ ե՛ւ միասնականը, ե՛ւ ավարտականը ԳԹԿ-ում ենք ստուգում, թե ժամանակի տեսակետից, թե ֆիզիկական հնարավորությունների առումով չենք կարողանում հասցնել: Այդ դեպքում վտանգ կար, որ քննությունների արդյունքների հրապարակումը կարող է ձգձգվել մինչեւ աշուն: Այս տարի այլ առարկաներից էլ են միասնական քննություններ անցկացվելու, ուստի պիտի կարողանանք ամեն ինչ ճիշտ ժամանակին ստուգել, գնահատել եւ հայտարարել դրանց արդյունքները: Նաեւ պիտի ավարտականի մասով հասցնենք, որ մարդիկ ավարտական վկայական կարողանան ստանալ»: Մ. Մկրտչյանի նշած մյուս պատճառը կարելի է բարոյադաստիարակչական որակել: «Ուզում ենք ժողովրդի գիտակցությունից վերացնել այն մտայնությունը, որ բոլոր դպրոցներն ու տնօրենները վատն են: Որոշ մարդիկ ցույց կտան իրենց վստահելիությունը, մյուսները՝ կչարաշահեն մեր վստահությունը,- նկատեց Մ. Մկրտչյանը եւ դպրոցների տնօրեններին զգուշացրեց:- Եթե անգամ զեղծարարությունները տեղում էլ չհայտնաբերվեն, հետո դրանք անպայման ջրի երես դուրս կգան: Բայց գոնե վստահելի դպրոցները կդրսեւորվեն, իսկ այն կրթօջախներում, որտեղ անցյալ տարի արատավոր բաներ ենք հայտնաբերել կամ կասկածներ կան՝ համապատասխան միջոցներ կձեռնարկվեն: Քննությունից հետո քաղաքապետարանի, ԿԳՆ-ի, ԳԹԿ-ի համապատասխան աշխատակիցների մասնակցությամբ ստեղծված հանձնաժողովը շրջելու է պատահական դպրոցներում, ընտրելու պատահական աշակերտների աշխատանքներ եւ վերաստուգելու է դրանք: Մեծ է հավանականությունը, որ այդ ընթացքում էլ շատ բան հայտնաբերվի»:
«Առավոտը» Մ. Մկրտչյանից հետաքրքրվեց՝ հնարավո՞ր է, որ տարիներ հետո ավարտականի մասով աշխատանքները եւս ստուգվեն ԳԹԿ-ում: «Ամենեւին պարտադիր չէ, որ դա ԳԹԿ-ն անի, պարզապես մենք կնպաստենք դրան: Ժամանակի ընթացքում կգտնենք մեխանիզմներ, որ այդ պրոցեսն ավելի հսկելի դարձնենք»,- հնչեց պատասխանը:
«Առավոտը» զրուցեց նաեւ մի շարք դպրոցների տնօրենների հետ: Նրանցից հետաքրքրվեցինք, թե ի՞նչ երաշխիք, որ անցյալ տարի դպրոցներում գրանցված խայտառակ պատկերը այս տարի էլ աչք չի ծակի: Թիվ 170 դպրոցի նորանշանակ տնօրեն Անուշ Հայրյանն ասաց. «Դպրոցին մեղադրելն անհիմն է: Միեւնույն է, վարչության եւ նախարարության մասնագետները անընդհատ վերահսկում են գործընթացը: Իսկ որպեսզի դա ավելի խիստ կազմակերպվի, մենք քննությունն անցկացնելու ենք ոչ թե դասարան առ դասարան, այլ ընդհանուր՝ մի մեծ լսարանում»: Թիվ 114 դպրոցի տնօրեն Ռուզաննա Կոստանյանն էլ արդարացավ. «Մեր դպրոցում անցյալ տարի երկու «20», մեկ «19» է գրանցվել: Իսկ եթե կողքից ինչ-ինչ բաներ են խոսում, դա արդեն մեր խնդիրը չէ»: Թիվ 105 դպրոցի տնօրեն Բելլա Սուքիասյանն էլ նկատեց՝ եթե դպրոցի վրա են մեղքը բարդում, այդ դեպքում ինչո՞ւ մյուս առարկաներից՝ բացի մաթեմատիկայից եւ հայոց լեզվից, բարձր միավորներ չեն գրանցվում. «Մյուս կողմից էլ՝ գուցե այս համակարգը անցյալ տարի նոր էր ներդրվել, դրա համար ինչ-ինչ բացթողումներ եղան: Որպեսզի դժգոհություններ չլինեն, ծնողներին հրավիրել ենք հետեւելու քննության ընթացքին: Իսկ քննասենյակներում տվյալ առարկայի մասնագետներ ներկա չեն լինելու»:
Մեր տեղեկություններով, դպրոցներում ավարտական քննություններից հետո «սեղաններ բացելու» համար հավաքվել է միջինը 25 հազար դրամ: Օրինակ՝ թիվ 105 դպրոցի տնօրենը չժխտեց այս փաստը եւ մեկնաբանեց այսպես. «Ծնողներն իրենց երեխաների ավարտական երեկոյի զգեստի, «վերջին զանգի» բեմի ձեւավորման եւ այլ ծախսերի համար գումար են հավաքում, հետո էլ ներկայացնում են, թե իբր ուսուցիչների համար են անում: Ես ժողովի ժամանակ արգելել եմ այդքան գումար հավաքել՝ պարտադրելով բավարարվել 13 հազար դրամով: Որեւէ ուսուցչի պետք չէ աշակերտների հավաքած գումարը, մանավանդ հիմա ուսուցիչը մինչեւ 100 հազար դրամ աշխատավարձ է ստանում»: |
| |
| ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| Բոլոր Նյութերը >>> |
|
| 2008-05-29 |
| «ԱՌԱՎՈՏԻ» ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐԻՑ ՀԵՏՈ |
| |
Երեկ ՀՀ գլխավոր դատախազությունից «Առավոտին» տեղեկացրին, որ ծանոթացել են օրաթերթի թիվ 87-ում (24.05.08թ.)տպագրված «Հողն ո՞ւմ է պատկանում» խորագրով հոդվածին, որտեղ վիճարկվում էր ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի պետական կոմիտեի Արաբկիրի տարածքային ստորաբաժանման պետ Ստյոպա Շահբազյանի գործողությունների օրինականության հարցը: «Տեղեկացնում եմ, որ նշված հոդվածը դատախազությունն ուղարկել է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչություն՝ այնտեղ նշված փաստերը ստուգելու եւ ընթացքը լուծելու համար, քանի որ սույն վարչությունում է քննվում ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի «Արաբկիր» տարածքային ստորաբաժանման գրանցման բաժնի առաջատար մասնագետ Արմինե Չոբանյանի, նույն ստորաբաժանման գրանցման բաժնի պետի տեղակալ Վրեժ Ամիրխանյանի, գրանցման բաժնի պետ Հրաչ Թորոսյանի եւ ստորաբաժանման ղեկավար Ստյոպա Շահբազյանի կողմից իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու դեպքի առթիվ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցված քրեական գործը»: Ինչ վերաբերում է «Առավոտ» օրաթերթի 2008թ. մայիսի 27-ի համարում «Անպատժելիությունն արբեցնում է» խորագրով տպագրված հոդվածում մատնանշված միջադեպին, որը տեղի է ունեցել Թամանյանի արձանի դիմաց, «Սանտա ֆե» սրճարանի մոտ, ապա դատախազությունը տեղեկացնում է, որ Կենտրոն համայնքի դատախազը հրապարակման հիման վրա 27.05.08թ. հանձնարարել է ՀՀ ոստիկանության Կենտրոնի քննչական բաժնին՝ նախապատրաստել նյութեր:
|
| |
| Սեփ. լր. |
| Բոլոր Նյութերը >>> |
|
| 2008-05-29 |
| ԺԻՍԼԻՆԸ ՄԻ ՔԻՉ ՀԱՅ Է |
| |
Ճանաչված ջութակահարն ասաց, որ իր առաջին կինը հայուհի է, որդին էլ հայկական արտաքին եւ հոգի ունի
«Արամ Խաչատրյան» համերգասրահում մայիսի 30-ին կմեկնարկի Ա. Խաչատրյանի անվան արդեն ավանդական դարձած միջազգային մրցույթը: Այս տարի հերթը ջութակահարներինն է: Մայիսի 31-ից հունիսի 5-ը երաժշտասերները կարող են ներկա գտնվել մրցույթի երեք փուլերին, որոնց ընթացքում կհանդիպեն հայաստանցի, ռուսաստանցի, ճապոնացի, ֆրանսիացի, մեքսիկացի եւ առաջին անգամ՝ հարավկորեացի երաժիշտների: «Առավոտին» մրցույթի պատասխանատու քարտուղար Աննա Տեր-Հովակիմյանը հայտնեց, որ ժյուրին կգլխավորի ճանաչված ջութակահար Էդուարդ Թադեւոսյանը, իսկ անդամներն են Գրիգորի Ժիսլինը (Գերմանիա), Ալեքսանդր Տրոստյանսկին (Ռուսաստան), Կարեն Հարությունյանը (Բելգիա), Վլադիմիր Լանցմանը (Կանադա) եւ Ինո Միրկովիչը (Խորվաթիա): Հարցին, թե մրցույթի անցկացման կարգի հետ կապված կա՞ որեւէ նորամուծություն, պատասխանատու քարտուղարն ասաց, որ 2003-ից անցկացվող մրցույթը նման է աշխարհում ավանդական դասական մրցույթներին, հետեւաբար՝ նորամուծություններից զերծ կմնան. «Եվ ինչպես ամեն տարի, այս անգամ էլ մրցույթը կավարտվի Արամ Իլյիչի ծննդյան օրը՝ հունիսի 6-ին, մրցանակների հանձնման արարողությամբ եւ գալա համերգով»:
Խաչատրյանական մրցույթի բացման օրը Պետական երիտասարդական նվագախմբի ընկերակցությամբ (գլխավոր դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան) Խաչատրյանի Ջութակի եւ նվագախմբի համար կոնցերտի իր մեկնաբանությամբ հանդես կգա ճանաչված ջութակահար Գրիգորի Ժիսլինը: Շուրջ մեկ ամիս առաջ Երեւանում՝ աշխարհահռչակ կոմպոզիտոր Պենդերեցկու հեղինակային համերգներին իր մասնակցությունը բերած Գ. Ժիսլինին «Առավոտը» չէր կարողացել հանդիպել՝ նրա կարճատեւ այցի պատճառով:
Երեկ, սակայն, ներկա էինք Գ. Ժիսլինի եւ Երիտասարդական նվագախմբի փորձին: Մեր դիտարկմանը, թե ընդգծված հայկական ոգով էր Խաչատրյանի կոնցերտի նրա մեկնաբանումը, մեծանուն երաժիշտը նշեց, որ վերջին անգամ 15 տարի առաջ BBC-ի սիմֆոնիկ նվագախմբի հետ է կատարել այս ստեղծագործությունը, հետո էլ ավելացրեց. «Պետք չէ զարմանալ, որ հայկական ոգով եմ կատարում, առաջին կինս հայուհի է, ընդ որում, նրա մայրը հիանալի դաշնակահարուհի Նատալյա Խանզադյանն էր, հայրը՝ Երեւանի պետհամալսարանի պրոֆեսոր, անվանի գիտնական Ցոլակ Խանզադյանը: Տղաս՝ ջութակահար Յուրա Ժիսլինը, իսկական հայ է՝ արտաքնապես եւ ներքուստ»: Դառնալով մրցույթի ժյուրիի կազմում իր աշխատանքին եւ հարցին, թե այսօր ինչպե՞ս է վերաբերվում աշխարհում անցկացվող «նորաթուխ» մրցույթներին, ջութակահարը հիշելով, որ ինքը դեռ 22 տարեկանում արժանացել է Պագանինիի անվան եւ Էլիզաբեթ թագուհու միջազգային մրցույթների գլխավոր մրցանակներին, ասաց. «Կարեւորում եմ երիտասարդ երաժիշտների մասնակցությունը սոլիդ մրցույթներին եւ անձամբ ինձ համար կարեւոր է նաեւ, թե ո՞ւմ անունն է կրում մրցույթը: Ստանալով խաչատրյանական մրցույթի ժյուրիի կազմում աշխատելու հրավերը, ճիշտ է, լսել էի, բայց ծանոթ չէի մրցույթին, սակայն մեկ վայրկյան անգամ չվարանեցի, որովհետեւ այն կրում է սոլիդ մարդու, հիանալի կոմպոզիտորի անունը: Իհարկե, կան նաեւ պարզապես մրցույթներ, որոնց անցկացումը ես էլ չեմ հասկանում, թե ինչ է տալիս կազմակերպիչներին ու երաժիշտներին»: Մոսկվայի, Սանկտ Պետերբուրգի, Վիեննայի, Վարշավայի, Շվեդիայի, ի վերջո՝ Լոնդոնի թագավորական ֆիլհարմոնիկ նվագախմբերի հետ ելույթ ունեցած երաժշտից հետաքրքրվեցինք, թե ի՞նչ տպավորություն ստացավ մեր երիտասարդական նվագախմբից: Գ. Ժիսլինը նշեց, որ ինքը հայ կոմպոզիտորական եւ կատարողական դպրոցի ներկայացուցիչների (այդ թվում՝ Էդվարդ Թադեւոսյանի, Սվետլանա Նավասարդյանի, Վահրամ Սարաջյանի) հետ ուսանել է Մոսկվայում, հավելելով, որ ժամանակին բարեկամական կապերի մեջ է եղել կոմպոզիտորներ Էդվարդ Միրզոյանի, Ալեքսանդր Հարությունյանի եւ այլ անվանիների հետ. «Երիտասարդական նվագախմբի այսօրվա արտիստները, բնականաբար, շարունակողն են այդ բարձրակարգ դպրոցի ավանդույթների»: |
| |
| Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ |
| Բոլոր Նյութերը >>> |
|
| 2008-05-29 |
| Երջանկության բանաձեւն՝ ըստ աստղաբանի |
| |
Էլյա Հովհաննիսյանի «դեղատոմսը»
Եթե ֆիզիկայի օրենքում մագնիսի դրական դաշտը ձգում է բացասականին, մարդու հոգեւոր աշխարհում ճիշտ հակառակն է՝ դրական մտքեր ունեցողները ձգում են դրական լիցքեր, չարակամներն էլ շրջապատվում են բացասականով: Այս կարծիքին է աստղաբան, մաթեմատիկոս Էլյա Հովհաննիսյանը:
«Գիտությունը, տեխնիկան զարգանում են, բայց մարդու հոգեւոր աշխարհը չի զարգանում, հանդարտություն չի գտնում: Մարդիկ ակամա ռոբոտի են նմանվում կամ բնազդով ապրում: Ասենք, մարդը երազում է հասնել իր սիրած էակին, կարծում է դրանով հարցը լուծվում է, բայց սիրածին հասնելուց հետո հիասթափվում է, ապա մտածում է՝ հարուստ լինեմ՝ կհանգստանամ, բայց դա էլ չի օգնում: Վերջում կառչում է այն մտքից, որ իր բոլոր դժբախտությունների պատճառը կառավարությունն է: Բայց իրականում հենց ինքն է իր դժբախտության պատճառը»,- պարզաբանում է աստղաբանը: Ըստ նրա, մարդիկ հաճախ ապավինում են կրոնին ու եկեղեցուն, բայց կրոնը, բացի աղոթելուց, այլ առաջարկ չունի, իսկ աղոթքը չի փրկում մարդկությանը՝ նրանք մնում են նույն ծայրահեղ վիճակում: «Ոչ առանձին հարուստներ ողորմություն տալով մարդ կփրկեն, ոչ էլ կառավարությունը՝ իր ստեղծած օրենքներով: Ելքը մեկն է՝ մարդը եթե զարգացնի իր հոգեւորը, ամեն ինչ գերազանց կլինի»,- ասում է տիկին Էլյան: Նրա դիտարկմամբ, եթե մարդը լավ ու բարի բաների մասին է մտածում, շրջապատից վերցնում է դրական էներգիա, իսկ եթե նույնիսկ իր մասին էլ բացասական մտքեր արտաբերի, իր մեջ կհավաքի նաեւ կողքինների վատ ու բացասական լիցքերը, ինչից էլ սկիզբ են առնում անհաջողությունները. «Օրինակ, եթե աղջիկները մտածում են, որ իրենք լավը չեն, իրենց ոչ ոք չի սիրում եւ չեն էլ սիրի, արդյունքը լինում է այն, որ նրանք տանն են մնում ու չեն ամուսնանում: Այդ ամենի մեղավորը միայն իրենք են, որ այդ մտքերով ազդում են շրջապատի վրա ու իրենցից տղաները խուսափում են»: Տիկին Էլյան բոլորին խորհուրդ է տալիս մտածել միայն հաջողության մասին, ինչն էլ հետագա հաջողությունների գրավականն է. «Մեր ժողովուրդը փառավոր անցյալ է ունեցել, բայց այսօր վիճակն այլ է, որովհետեւ ոչ մի լավ բանի մասին ոչ մտածում է, ոչ երազում: Հիմա մտածում են, թե ում կարող են կործանել, թալանել, սպանել... Եթե այսպես շարունակվի, ոչ միայն Հայաստանում, այլեւ ամբողջ մոլորակում մարդիկ գնալով կխանգարվեն, ինչը կբերի մասսայական շիզոֆրենիայի»:
Է. Հովհաննիսյանը հաջողակ լինելու «դեղատոմս» է առաջարկում: Նրա խոսքերով, նոր ծնված երեխայի ապագան ծնողները կարող են դրական կանխորոշել, եթե նորածնին դրական կոդ ունեցող անունով կնքեն: Նորածնի անուն-ազգանունը, ծննդյան օրն ու տարին կարող են նրա կյանքը հիմնովին փոխել: Դրանք վերածվում են թվերի, ինչի վերջնական արդյունքում ստացվում է մինչեւ 9 նիշանոց թիվ: Հենց այդ թիվն էլ մարդու կոդն է: Օրինակ, հաշվելով «Առավոտի» անվան կոդը, տիկ Էլյան պարզեց, որ այն 7-ն է, որը ասոցացվում է հաջողությունների, վերելքի եւ այլնի հետ:
Աստղաբանը պատմեց, որ իրեն հաճախ դիմում են հղի կանայք ու խնդրում հաշվել այն հաջողակ օրը, երբ կարելի է կեսարյան հատումով լույս աշխարհ բերել լավ ճագատագիր ունեցող երեխայի:
Մեր զրույցի ավարտին տիկին Հովհաննիսյանը խորհուրդ տվեց ոչ մի դեպքում չհավատալ «թուղթուգիր» բացողներին. «Ասում են՝ թուղթուգիր են արել, քանդեցինք... Նման բան լինել չի կարող, քանի որ քանդել չկա՝ մարդն է իր գործողություններով իր ճակատագիրը քանդում, երկրորդ մեղավորին փնտրելն ավելորդ է»: Մեր այն հարցին, թե՝ ճի՞շտ է Աստծո ստեղծածի մասին գուշակություններ անելը կամ ինչ-որ բան փոխելու փորձ անելը, աստղաբանը պատասխանեց. «Ամեն ինչի, այդ թվում գիտության մեջ եւս Աստծո մատը խառն է... Ինչ վերաբերում է կանխատեսումներին, դրանք ճակատագրական թվերից են կախված, թվե՛րն էլ են մեզ ղեկավարում»: |
| |
| ԳՐԻՇԱ ԲԱԼԱՍԱՆՅԱՆ |
| Բոլոր Նյութերը >>> |
|
| 2008-05-29 |
| «Ալտերնատիվը» մեկնարկեց |
| |
Մայիսի 27-ից «ՆՓԱԿ»-ում արդեն 10-րդ անգամ մեկնարկել է «Ժամանակակից փորձառություն» ալտերնատիվ արվեստի փառատոնը: Մասնակցում են 60 արվեստագետներ՝ Հայաստանի տարբեր մարզերից: «Փառատոնի նպատակն է՝ մի հարկի տակ հավաքել երիտասարդ արվեստագետներին եւ նրանց տալ ինքնարտահայտվելու եւ ինքնադրսեւորվելու հնարավորություն»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց փառատոնի համադրող, «ՆՓԱԿ»-ի կերպարվեստի բաժնի ղեկավար Դավիթ Կարեյանը: Ինչպես տեղեկացրեց մեր զրուցակիցը, այս տարի փառատոնում տեղի են ունեցել որոշակի փոփոխություններ. փառատոնը Երեւանի սահմաններից դուրս է եկել:
Ներկայացված են գեղանկարներ, գծանկարներ, գրաֆիկա, վիդեո-արտ եւ այլ ժանրի գործեր: «Ժանրերի առումով փառատոնը սահմանափակումներ չի առաջադրում. ամեն ինչ թողնում ենք մասնակցի հայեցողությանը: Քանակի առումով էլ է այստեղ ազատ. հնարավոր է, որ մեկ մասնակից ներկայանա 10 աշխատանքով, եւ ընդունող հանձնաժողովը 10-ն էլ ընդունի»,- նկատեց Դ. Կարեյանը: Ինչպես նա նշեց, փառատոնի 60 մասնակիցներից 50-ը սկսնակ արվեստագետներ են՝ հիմնականում ուսանողներ, շրջանավարտներ: «Փառատոնն առաջնորդվում է հետեւյալ կարգախոսով՝ բերել, հավաքել, ներկայացնել: Շեշտը դրվում է հենց սկսնակների վրա, որոնք ունեն ստեղծագործական ջիղ, բայց չունեն հանրությանը ներկայանալու հնարավորություն»,- մեկնաբանեց Դ. Կարեյանը: Փառատոնը բաց կլինի մինչեւ հունիսի 7-ը: Մասնակիցներին սպասվում են հանդիպումներ հայտնի արվեստագետների հետ, քննարկումներ, վերլուծություններ: Իսկ ինչ վերաբերում է մրցանակներին, Դ. Կարեյանը վստահեցրեց. «Մրցանակը արվեստի ստեղծագործության հետ կապ չունի, այն նույնիսկ կխանգարի մասնակիցներին: Այդ պատճառով էլ մրցանակներ չենք սահմանել»: |
| |
| Լ. ՇԱՀԲԱԶՅԱՆ |
| Բոլոր Նյութերը >>> |
|
| 2008-05-29 |
| Կարայանի «Փրկությունը» |
| |
Ճանաչված արձակագիր, հրապարակախոս եւ բանաստեղծ Ռոբերտ Կարայանի «Փրկություն» խորագրով վեպը՝ նվիրված Սարդարապատի հերոսամարտին, փառապանծ հաղթանակի 90-ամյակի առիթով վերջերս վերահրատարակվել է մշակույթի նախարարության աջակցությամբ: Օրերս էլ կայացել է գրքի շնորհանդեսը: Այդ առիթով Հրաչօն գրել է. «Վիպասան Ռոբերտ Կարայանի սարդարապատյան ճակատամարտի նվիրումի մասին կարելի է երկար խոսել ու երկար գրել: Նա էնքան կենդանի ոճով է գրում, որ թվում է՝ մի մասնակից էլ ինքն է... Դեռ շատ է գրվելու մեզ մեր առաջ ու աշխարհի առաջ պարզերես անող մեր սքանչելի Սարդարապատի մասին, հարկավոր է նաեւ մտածել, որ վաղուց ժամանակն է նման գրքերը թարգմանել ու հրատարակել օտար լեզուներով: Արցախյան հաղթակռվին աշխարհն ականատես եղավ, թող որ մեր անցած մորմոքուն կռիվներին էլ գրքատես լինի: Ես չեմ ուզում խոսքս երկարել: «Փրկություն» վեպի բոլոր երեք հրատարակությունների մասին տասնյակ հոդվածներ են լույս տեսել, արժանին է հատուցվել տաղանդաշատ հեղինակին: Բավարարվեմ միայն Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Ա-ի խոսքով՝ հիացմունքով արտաբերած ուղիղ քառորդ դար առաջ՝ Սարդարապատյան հայոց մեծ հերոսամարտին նվիրված «Փրկություն» վեպի առիթով՝ հայրենաշունչ գրող Ռոբերտ Կարայանին իմ գնահատանքով եւ օրհնությամբ: Բոլոր գնահատականներն այնքան օրահունչ, այժմեական են, որ թվում է՝ ավելորդ պիտի լինի ե՛ւ ճակատամարտի, ե՛ւ ճակատամարտի հերոսների կյանքի էջերը թերթատելը»: Ռ. Կարայանի «Փրկությանն» անդրադարձել է նաեւ արցախցի բանաստեղծ եւ հրապարակախոս Գեւորգ Աղաջանյանը. «Այսօր դառնամ եւ երախտագիտությամբ գոչեմ՝ հազար կեցցես, սիրելի բանաստեղծ, իմաստուն առակախոս, մոլեգին հրապարակախոս Ռոբերտ Կարայան՝ անչափելի այն հաճույքի համար, որ ըմբոշխնեցի «Փրկություն» վեպը կարդալիս: Դժվարանում եմ ասել՝ կարդացի վե՞պ, թե՞... Դա, ավելի ճիշտ, հրաշալի արձակ պոեմ է՝ մեր ժողովրդի հերոսական պայքարի տարեգրության, ամենադրամատիկ ժամանակներին նվիրված, որի էջերը ծիածանված են բանաստեղծական գոհար-պատկերներով, սրտալի, համեղ էջերով, անդրադարձիկ հույզերով եւ հույսերով: Լեզուն՝ հյութեղ, պատմելաոճը՝ ձգող: Թվում է, ոչ թե գիրք ես կարդում, այլ կլանված լսում ես հիասքանչ ասմունք: Այս ինչ կախարդ «ասմունքող» է Ռոբերտ Կարայանը: Գիրքը լույս է տեսել 1983 թվականին: Կարդալու են շատ եւ ավելի հեռու տարիներ հետո... Սարդարապատի հերոսամարտի փառքը դարերինն է, անխամրելի... Ցավալի է, որ հայրենի գրականության այս աննմանակ երկի մասին, ըստ էության, դեռեւս չի գրվել ու խոսվել լիաբերան, թեպետ, այո, հրապարակվել են առանձին անկեղծ ու գնահատիչ գրախոսականներ (Սեւակ Արզումանյան, արժանահիշատակ Վազգեն Մնացականյան): Սակայն դրանք քիչ են: Գիրքն արժանի է ավելիին: Ավելին չի ասվել, չի ասվում, դրա համար էլ մեզ համար սիրելի գիրքը մնում է համեստագույնը՝ լավագույնների, եւ լավագույնը՝ համեստագույնների մեջ, ինչպես ինքը՝ վառվռուն ու պարզակեցիկ հեղինակ Կարայանը»: |
| |
|
| Բոլոր Նյութերը >>> |
|
| 2008-05-29 |
| ՄԱՐԶԱԿԱՆ ԽՃԱՆԿԱՐ |
| |
Առանձնահատուկ ատելություն
Կոլումբիացի բռնցքամարտիկ Էդիսոն Միրանդայի առանձնահատուկ ատելությունը IBF-ի վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի հանդեպ՝ չի մեղմանում:
Հունիսի 21-ին նրանց միջեւ ԱՄՆ-ում կայանալիք ռեւանշ մրցամարտից առաջ, որին երկու բռնցքամարտիկներն էլ նախապատրաստվում են ամենայն լրջությամբ, մի քանի լրագրողներ նկատել էին, որ Միրանդան տարօրինակ կերպով հայտարարություններ չի անում: Սակայն դա այնքան էլ այդպես չէ: «Ոչ, ես չեմ լռում,- Պուերտո Ռիկոյի իր մարզումային ճամբարից անմիջապես արձագանքել է կոլումբիացին:- Ամեն անգամ պարկին հարվածելիս Աբրահամի անունն եմ տալիս: Նպատակս անցած անգամվա արածս (նկատի ունի Աբրահամի ծնոտը կոտրելը- Ա. Հ.) ավելի լավ կատարելն ու նրան նոկաուտի ենթարկելն է: Աբրահամն այս անգամ եզրափակիչ գոնգը չի լսի: Ես երբեք այս աստիճան կենտրոնացած չեմ եղել առաջիկա մենամարտից առաջ: Միակ բանը, որ ինձ մտահոգում է՝ այն է, որ այդ օրը Աբրահամի նորամուտն է լինելու ամերիկյան ռինգ: Եվ երբ ես նրան նոկաուտ անեմ, մարդիկ կասեն, թե հաղթել եմ ինչ-որ անհայտ բռնցքամարտիկի: Բայց դա ինձ միանգամայն բավարարում է, քանի որ Աբրահամը մարդկանց հիշողության մեջ կմնա որպես իմ հերթական զոհ»:
Ի տարբերություն մրցակցի, Աբրահամն իրեն, ինչպես միշտ, անհամեմատ զուսպ է պահում: «Չնայած Միրանդան 2006 թվականին ինձ պարտվել է, նա ինձնից չպետք է վախենա, բայց հարգել պարտավոր է,- ասել է Աբրահամը:- Ներկայումս մարզվում եմ օրը երկու անգամ եւ ինձ շատ լավ եմ զգում: 20 օրից կմեկնեմ Ամերիկա եւ նախապատրաստությունս կշարունակեմ այնտեղ: Միրանդա՞ն: Իմ մրցակիցներն ինձնից չպետք է սարսափեն: Ես պարզապես մտնում եմ ռինգ եւ մենամարտում: Սակայն նրանք չպետք է նաեւ ինձ անհարգալից վերաբերվեն»:
Նալբանդյանը հաջող է մեկնարկել
Փարիզում շարունակվում է 15 միլիոն 575 հազար 960 եվրո ընդհանուր մրցանակային ֆոնդով թենիսի Ֆրանսիայի բաց առաջնությունը՝ «Roland Garros» մրցաշարը, որին ավանդաբար մասնակցում են աշխարհի ուժեղագույն թենիսիստները:
Արգենտինահայ Դավիթ Նալբանդյանը առաջին շրջանում՝ 1/64 եզրափակիչում, 6:2, 6:4, 6:1 հաշվով երեք սեթում պայքարից դուրս է մղել իր համերկրացի Կառլոս Բերլոկին եւ հաջորդ փուլում հանդիպելու է Ֆրանսիայի ներկայացուցիչ Ժերեմի Շադրիի հետ:
Առաջատարների շարքում է
Ռումինիայի Բազնա քաղաքում ընթացող շախմատի «Արքաների մրցաշար- 2008» անվանումը կրող մրցաշարում հայաստանցի գրոսմայստեր Ռաֆայել Վահանյանը չորս տուրից հետո վաստակել է 2,5 միավոր, նույնքան, որքան տանտերերից Լայոշ Պորտիշը եւ անգլիացի Նայջլ Շորթը, եւ բաժանում է 1-3-րդ տեղերը:
Ուժեղ կազմ է հավաքվել
Հունիսի 8-15-ը Երեւանում մեկնարկելու է շախմատի միջազգային մրցաշար, որին տրվել է «Հսկաների մրցաշար» անվանումը: Չնայած այս մրցաշարն անցկացվելու է առաջին անգամ, Հայաստանի շախմատի ֆեդերացիային հաջողվել է բավականին պատկառելի գրոսմայստերական կազմ հավաքագրել:
Երեւանում կմրցեն մեր լավագույն շախմատիստներից Լեւոն Արոնյանը, Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը, ինչպես նաեւ ռուսաստանցի Ալեքսանդր Մորոզեւիչը, հունգարացի Պետեր Լեկոն, անգլիացի Մայքլ Ադամսը, իսրայելցի Բորիս Գելֆանդը, չինացի Բու Սյանչժին:
Մրցաշարի մրցանակային ֆոնդը $260 հազար է: |
| |
| Ա. ՀԱԿՈԲՅԱՆ |
| Բոլոր Նյութերը >>> |
|
| 2008-05-29 |
|
| |
ԽՈՅ 21.03-20.04: Սիրո մեջ զուգընկերոջ ցանկությունները մի մերժեք:
ՑՈՒԼ 21.04-21.05: Օրը հագեցած կլինի իրադարձություններով եւ արկածներով:
ԵՐԿՎՈՐՅԱԿ 22.05-21.06: Դուք պիտի կենտրոնանաք ու ստեղծված իրավիճակից դուրս գալու ձեւեր գտնեք:
ԽԵՑԳԵՏԻՆ 22.06-22.07: Տանը գործերը կբարելավվեն:
ԱՌՅՈՒԾ 23.07-23.08: Ցերեկը մի բան կանեք, որի պատճառով երեկոյան կսպասեք հետեւանքներին:
ԿՈՒՅՍ 24.08-23.09: Հավանաբար արժե մտածել հանգստի մասին:
ԿՇԵՌՔ 24.09-23.10: Այսօր աննախադեպ հաջող օր է ձեզ համար, վիճակախաղի տոմս ձեռք բերե՛ք:
ԿԱՐԻՃ 24.10-22.11: Այսօր ձեռնպահ մնացեք կտրուկ քննադատություններից:
ԱՂԵՂՆԱՎՈՐ 23.11-21.12: Կարողացեք զսպել ձեր ատելությունը:
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ 22.12-20.01: Ֆինանսական հարցերում լուծումների հաջողություն կունենաք:
ՋՐՀՈՍ 21.01-19.02: Մշտական լարվածությունը բացասաբար կազդի ձեր առողջության վրա:
ՁՈՒԿ 20.02-20.03: Ֆիզիկապես ու հոգեպես մի ծանրաբեռնվեք: |
| |
|
| Բոլոր Նյութերը >>> |
|
|
 |
| ՄՈԻՏՔ |
|
|
 |
| ՓՆՏՐԵԼ |
|
|
 |
| ԵՂԱՆԱԿ |
| Երեվան | +32 | +16 |
| Շիրակ | +22 | +6 |
| Արարատ | +33 | +15 |
|
 |
| ՏԱՐԱԴՐԱՄ |
|
|
 |
| ԳՈՎԱԶԴ |
|
|
 |
| ՎԵՊ |
|
|
 |
|
|
|
Մուտք Գրանցվել