11/03/2010
aravot.amՕրաթերթ
  English    Русский    Հայերեն  
  Գլխավոր    Մեր մասին    Աշխատակազմ    Հետադարձ Կապ  
Գլխավոր
Նորություններ
Քաղաքականություն
Սոցիում
Կրթություն
Մշակույթ
Սպորտ
Աստղագուշակ
Տնտեսություն
Իրավունք
Մարզեր
Միջազգային
Հայդ պարկ
Ժամանց

ԽՄԲԱԳՐԻ ՍՅՈՒՆԱԿ
Թերությունները» բացահայտվեցին
 

  Ժամանակին մեր երկրում մեծ ժողովրդավարություն էր վայելում «Ռեզիդենտի սխալը» ֆիլմը, որում ռուս նշանավոր դերասան Գեորգի Ժժենովը մարմնավորում էր համակրելի մի լրտեսի կերպար: Այդ ֆիլմում կա այսպիսի դրվագ. մեր հետախույզների փայլուն աշխատանքից հետո թշնամական լրտեսական կազմակերպության պաշտոնյան գալիս է իր ղեկավարի մոտ եւ դժբախտ դեմքով զեկուցում է՝ «մենք անախորժություններ ունենք», ինչին նրա «շեֆը» ուսուցողական տոնով պատասխանում է՝ «անախորժություն է, երբ ձեր կինը ձեզ բռնացնում է սիրուհու հետ, իսկ սա կատարյալ տապալում է»: Այս երկխոսությունը ես հիշեցի՝ կարդալով ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ)՝ Հայաստանին վերաբերող զեկույցի այն գնահատականը, թե մարտի 1-ից հետո տեղի ունեցած դատավարությունները բացահայտեցին մեր դատական համակարգի թերությունները: Թերություն է, երբ դատավորը՝ պրոֆեսիոնալիզմի եւ թեկուզ անաչառության պակասի պատճառով, սխալ որոշում է ընդունում: Նման թերություններ թե՛ Ամերիկայի եւ թե՛ Եվրոպայի դատական համակարգերում լիքն են: Բայց երբ դատավորը ակնհայտորեն չի պատրաստվում լսել կողմերի փաստարկները, որեւէ հնարավորություն եւ մտադրություն չունի դրանք ծանրութեթեւ անելու ու դատարան է գալիս արդեն պատրաստի եւ «վերեւների» հետ համաձայնեցված վճռով՝ դա թերություն չէ: Դա, թույլ տվեք ասել, համակարգի իսպառ բացակայություն է: Հանուն արդարության նշեմ, որ Հայաստանի երեք հանրապետություններում նման համակարգ չկար, եւ խիստ կասկածում եմ, որ այն գոյություն ուներ, ասենք, Տիգրան Մեծի կամ Արշակ Երկրորդի ժամանակ: Վերջին 20 տարում մեզ հնարավորություն էր տրված դատական եւ ժամանակակից քաղաքակրթությանը համահունչ այլ համակարգեր ստեղծելու, սակայն այդ հնարավորությունը մենք չափազանց անտաղանդ ձեւով բաց թողեցինք: Այն «դատավարությունները», որոնցում ԵԱՀԿ-ն «թերություններ» է նկատել, նման են մեկ այլ խորհրդային ֆիլմի՝ «Հրահանի» տեսարանին, երբ թագավորն ասում է՝ «որպես դատախազ ես պահանջում եմ մահապատիժ, որպես փաստաբան ես որեւէ մեղմացուցիչ հանգամանք չեմ գտնում, իսկ որպես դատավոր ձեզ դատապարտում եմ մահվան»: «Իսկ դահիճը նո՞ւյնպես դուք եք»,- հարցնում է զինվորը: «Ոչ,- պատասխանում է թագավորը,- դահիճ մենք ունենք, եւ շատ լավ»:

Նիկոլ Փաշինյանի երեկվա դատավճիռը, ինչպես նաեւ «մարտի 1»-ի գործով մնացած դատավճիռները, վկայում են ոչ թե թերությունների, այլ համակարգի բացակայության մասին: Պետք չէ հմուտ իրավաբան կամ նույնիսկ ԺՀՄԻԳ փորձագետ լինել՝ հասկանալու համար, որ մարդուն դատապարտելու համար պետք է ապացուցված համարել կոնկրետ այդ մարդու մեղքը: Տվյալ դեպքում դատավճիռներին հավատալու համար ես պետք է համոզվեմ, որ խնդրո առարկա իրադարձությունների ժամանակ X-ը արել է սա, իսկ Y-ը՝ սա: Բայց երբ ինձ ասում են, որ X-ը, Y-ը, Z-ը «եւ մյուսները» ինչ-որ բաներ են խոսացել, որի հետեւանքով տեղի են ունեցել անկարգություններ, ես դրան կարող եմ պատասխանել՝ «այո, լավ չեն արել՝ խոսացել են, ինձ էլ դուր չի գալիս նրանց խոսացածը, սակայն խոսքի եւ, ասենք, մեքենա վառելու պատճառահետեւանքային կապը դուք չեք ապացուցել»: Երբ մի քանի տասնյակ քաղաքացիների նկատմամբ մեղադրանքը «պատճենահանվում» է, դատավճիռն ընկալվում է ոչ թե որպես իրավական ակտ, այլ որպես քաղաքական պիտակ:

Այնպես որ, օգտվելով վերոհիշյալ զեկույցի ձեւակերպումից, արձանագրենք. ԵԱՀԿ ԺՀՄԻԳ զեկույցը բացահայտել է հենց իր՝ ԺՀՄԻԳ-ի թերությունները:

 
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
 
 
ՄԻՏՔ
 
 
Ժամանց
ՄՈՒՍԱՆ ԳԻՇԵ՞ՐՆ Է ԳԱԼԻՍ…
 

Օրերս Նկարիչների միության դահլիճում բացվեց նկարչուհի-գոբելենագործ, մանկավարժության գիտությունների դոկտոր, Նկարիչների միության անդամ Անուշ Եղիազարյանի առաջին անհատական ցուցահանդեսը, որը տեւելու է մինչեւ մարտի 12-ը: Նրա փոխանցմամբ՝ ինքը մինչ այդ մասնակցել է բազմաթիվ խմբակային ցուցահանդեսների՝ Երեւանում, Մոսկվայում, Փարիզում, Պլովդիվում, Պրահայում եւ արժանացել բազմաթիվ պատվոգրերի ու մրցանակների: Նշենք, որ Ա. Եղիազարյանը գոբելենագործության բնագավառի ավանգարդիստական ուղղության ներկայացուցիչ է: Մեր հարցին, թե ինչո՞վ էր պայմանավորված անհատական ցուցահանդեսի երկար սպասումը, մեր զրուցակիցը այսպես պատասխանեց. «Բանն այն է, որ գոբելենը ամենաաշխատատար արվեստն է համարվում: Ըստ այդմ՝ ամենաթանկարժեքը: Նույնիսկ մարդու կյանքը բավարար չէ անել մեկ սոլիդ ցուցահանդես՝ գոբելենային տեխնիկայով: Ես ցուցահանդեսին ...

 
 
 

Խառը EXPO
 

«Հենց մենք ամենաշատը կապ ունենք գեղեցկության, առողջապահության եւ դեղագործության հետ, քանի որ սպառողներին մենք ենք տրամադրում այդ ծառայությունները մատուցող ընկերությունների հասցեներն ու հեռախոսահամարները»,- մեր հարցին, թե ի՞նչ նպատակով է «Արեգ» տեղեկատուն ներկայացել օրերս Մարզահամերգային համալիրում անցկացվող «Առողջապահություն, դեղագործություն եւ գեղեցկություն» ցուցահանդեսին, այսպես պատասխանեց ընկերության տնօրեն Հայկ Պապյանը։ Ավելին՝ նա նաեւ մեզ ներկայացրեց իրենց «Տառասխալներն ուղղող ծրագիրը», որը նախատեսված է համակարգչի հայերեն տեքստերը ստուգելու եւ ուղղելու համար, ինչը նույնպես ցուցահանդեսի բնույթի հետ կարծես ոչ մի կապ չուներ։

Նշենք, որ ցուցահանդեսին ներկայացած գրեթե բոլոր ընկերությունների ապրանքները ...

 
 
 

«Տաք» թեմաներ
 

Կրկին հեռուստաեթերի «բացերի» մասին

Երեկ Հանրային խորհրդին կից գործող՝ հեռուստաեթերի մոնիտորինգի եւ խորհրդատվության մշտական հանձնախմբի քննարկման առանցքում հեռուստատեսության ազգային մրցանակաբաշխության անցկացման անհրաժեշտության հարցն էր, նաեւ քննարկեցին հեռուստառադիոհեռարձակողների գործունեության էթիկական կողմերը կարգավորող հռչակագրի նախագիծն ու հայկական հեռուստաեթերի բարելավման միջանկյալ զեկույցի դրույթները: Հանրային խորհրդի անդամ Հայկ Դեմոյանի կարծիքով, նախորդ ամիս հեռուստաեթերի շուրջ քննարկումները «ամենատաք» թեմաներից էին. «Նկատելի են դրական տեղաշարժեր եւ միտումներ, փաստորեն սա կղզիացած նախաձեռնություն չէր եւ հասարակության համարյա թե բոլոր խավերը մասնակցեցին: Մենք հետամուտ ենք, որ բարելավման ...

 
 
 

«ԷՐԵԲՈՒՆԻ-ԵՐԵՎԱՆԻ» ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ
 

«Շնորհավոր ձեր տոնը, սիրելի կանայք». այս նշանաբանով մարտի 6-ին «Նարեկացի» արվեստի միության հյուրընկալ դահլիճում անշահախնդիր ելույթ ունեցավ «Էրեբունի-Երեւան» ժողգործիքների ժողովրդա-աշուղական համույթը՝ հիմնադիր տնօրեն, ասմունքող Անուշ Խաչատրյանի եւ գեղարվեստական ղեկավար Հայկ Սաֆարյանի նախաձեռնությամբ:

Դահլիճը ջերմացել էր աշուղական հաճելի երգ ու երաժշտությամբ՝ այն աստիճան, որ մայրիկ-տատիկների հետ եկած երեխաները, մոռանալով իրենց հյուր լինելը, պարում էին ոգեւորված:

Ահա այսպես Երեւանում ազդարարվեց կանանց միամսյակի գալուստը «Էրեբունի-Երեւան» ժողովրդական գործիքների ժողովրդա-աշուղական համույթի կողմից:

 

 
 
 

ՇԱՄԻՐԱՄԻ ԲԱՐԴՈՒՅԹ ԿԱՄ ԻԳԱԿԱՆ ԿԱՆՆԻԲԱԼԻԶՄ
 

(Սկիզբը՝ նախորդ համարներում)

«Մոխրոտիկը» հեքիաթում խորթ մայրն ու քույրերը շարունակ դժվարացնում են Մոխրոտիկի ամուսնությունը:

Ղազարոս Աղայանի «Հազարան Բլբուլ» հեքիաթում երեք քույրերից երկուսը խանգարում են երրորդի ամուսնանալուն, նրա երեխա ունենալուն, իսկ հետո էլ երեխայի կյանքի պահպանմանը: Գրեթե նույն սցենարն է զարգանում «Սալթան թագավորի մասին հեքիաթում», որը վերամշակվել է ռուսական միջավայրում:

Հայ իրականությունում սեռային հողի վրա զարգացող ընտանեկան կոնֆլիկտներին արձագանքել են նաեւ Հովհաննես Շիրազը («Մոր սիրտը»), Ստ. Զորյանը («Խնձորենու այգին»), գեղանկարիչ Վարդգես Սուրենյանն ու այլք:

Ի դեպ, ըստ հոգեբան Ի. Ստեփանյանի, իգական ագրեսիայի ցայտուն օրինակ են գրեթե բոլոր հեքիաթներում առկա չար ...

 
 
 

ՄՈԻՏՔ
ՓՆՏՐԵԼ
ԱՐԽԻՎ
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կիր
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31  
ԵՂԱՆԱԿ
 Երեվան+15+7 
 Շիրակ+7-1 
 Արարատ+16+5
 
ՏԱՐԱԴՐԱՄ
 USD-- 
 EURO-- 
 RUR-- 
ԳՈՎԱԶԴ

www.aravot.am
(old site)

ՎԵՊ

  ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

a

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գիրք առաջին

Գիրք երկրորդ

Գիրք երրորդ

Գիրք  չորրորդ

Գիրք հինգերորդ

Գիրք վեցերորդ

Գիրք յոթերորդ

Գիրք ութերորդ

ԳԻՐՔ ԻՆՆԵՐՈՐԴ

Գլուխ առաջին

Գլուխ երկրորդ

Գլուխ երրորդ

Գլուխ չորրորդ

Գլուխ հինգերորդ

Գլուխ վեցերորդ

Գլուխ յոթերորդ

Գլուխ ութերորդ

Գլուխ իններորդ

Գլուխ տասներորդ

Գլուխ տասնմեկերորդ

Գլուխ տասներկուերորդ

Գլուխ տասներեքերորդ

Գլուխ տասնչորսերորդ

Գլուխ տասնհինգերորդ

Գլուխ տասնվեցերորդ

Գլուխ տասնյոթերորդ

Գլուխ տասնութերորդ

Գլուխ տասնիններորդ

Գլուխ քսաներորդ

Գլուխ առաջին

 Armenian Medical Network -Health news