 |
 |
|
| 14/ | 03/2010 |
| aravot.am | Օրաթերթ |
|
|
|
|
|
 |
 |
 |
 |
| ԽՄԲԱԳՐԻ ՍՅՈՒՆԱԿ |
| |
Ծառայողական քննությունները 12 տարի հետո
Մի շարք թերթերում նյութեր են տպագրվել, որ պետավտոտեսչության աշխատակից, ոստիկանության կապիտան Ալվալտ Կակաչյանը կաշառքներ է կորզում վարորդներից: Արձագանքելով այդ հրապարակումներին՝ պետավտոտեսչությունը անց է կացրել ծառայողական քննություն եւ եկել եզրակացության, որ դրանք ստահոդ լուրեր են: Ըստ պարոն Կակաչյանի ցուցմունքների, իրականում վարորդներն են հարձակվում պետավտոտեսուչի վրա եւ նրանից գումարներ խլում:
Մի շարք լրատվամիջոցներ նշում են, որ դատախազության հատուկ խումբը առանց ծանուցագրերի բերման է ենթարկում ընդդիմության հանրահավաքների մասնակիցներին: Դատախազությունն այդ առիթով ծառայողական քննություն է նշանակել եւ պարզել, որ դա ապատեղեկատվություն է: Ըստ քննության նյութերի, բերման ենթարկված բոլոր անձինք տառապում են լուսնոտությամբ եւ գիշերները, թափառելով իրենց սենյակներում, բացականչում են՝ «կորչի՛ նախագահը», ինչը համապատասխանում է Քրօրի 300/1 հոդվածին («Իշխանության յուրացում»): Հենց այդ յուրացման հանգամանքները պարզելու համար էլ քաղաքացիները բերման են ենթարկվում ոստիկանություն:
Իրավապաշտպանները ահազանգում են, որ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները խոշտանգում են դատապարտյալներին: ԱՆ ք/կ հիմնարկների վարչության պետ Առաքել Մովսիսյանի անցկացրած ծառայողական քննությունը հաստատել է, որ ահազանգը կեղծ է: «Անզեն աչքով երեւում է, որ դատապարտյալները իրար ծեծում են տաբուրետների ոտքերով եւ, որպեսզի կոծկեն իրենց հանցագործությունները, մեղքը գցում են իրավապահների վրա»,- մամուլի ասուլիսում հայտարարեց պարոն Մովսիսյանը:
Մամուլի հրապարակումների համաձայն, բնապահպանության նախարար Վարդան Այվազյանը Երեւանի կենտրոնում 4 հարկանի առանձնատուն է կառուցել, որի վրա ծախսել է մոտավորապես 4 միլիոն դոլար: Բնապահպանության նախարարության անցկացրած ծառայողական քննությամբ պարզվել է, որ հիշյալ հրապարակումները չեն համապատասխանում իրականությանը. այդ տան արժեքը ընդամենը 100.000 դրամ է, ինչի մասին նախարարը ներկայացրել է համապատասխան փաստաթղթեր:
Վարչապետ Տիգրան Ուրիխանյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ կառավարությունը այսուհետ եւս չափազանց հետեւողական է լինելու եւ բարձր սկզբունքայնություն է դրսեւորելու բռնությունների, չարաշահումների, կամայականությունների եւ կոռուպցիայի դեմ պայքարում, օպերատիվ կերպով արձագանքելու է բոլոր ահազանգերին՝ դրանց կապակցությամբ կազմակերպելով բազմակողմանի եւ անաչառ ծառայողական քննություններ: |
| |
| ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ |
| |
|
|
|
| |
|
 |
| ՄԻՏՔ |
|
|
 |
|
 |
| 2008-05-10 |
| ՀԱՑԱԴՈՒԼԻ՝ ՈՂՋ ԳՅՈՒՂՈՎ |
| |

Ի պաշտպանություն իրենց կալանավորված համագյուղացիների՝ Մուշեղ եւ Շոթա Սաղաթելյանների, Ձորակապի բոլոր չափահաս բնակիչները որոշել են նստել հացադուլի:
Կարդացեք |
| |
|
| Բոլոր Նյութերը >>> |
|
| 2008-05-10 |
| «ՄԱՐՏԻ 1-ԻՆ ԵՌԱԳՈՒՅՆ ԴՐՈՇ ԿԱ՞Ր ՁԵՌՔԻԴ» |
| |
ՀՀ պետական դրոշը մեր ոստիկանների համար հզոր «կոմպրոմատ» է
Հարավ-արեւմտյան թաղամասի 27-ամյա բնակիչ Արմեն Գեւորգյանը մեզ տեղեկացրեց, որ արդեն 20 օր շարունակ ոստիկանության աշխատակիցներն անհանգստացնում են իրեն եւ իր ընտանիքի անդամներին: Իսկ երեկ արդեն դիմել են կոնկրետ քայլերի: Արմենի պատմածը հետեւյալն էր. «Ես աշխատանքի եմ գնում վաղ առավոտյան, ժամը 7-ը չեղած դուրս եմ գալիս տնից: Իսկ դրանից հետո ամեն օր ոստիկանությունից մեր տուն են գնում, չեն հայտնում, թե ի՞նչ նպատակով կամ՝ ինչո՞ւ, մտնում են տուն»: Ի դեպ, Մալաթիա-Սեբաստիա համայնքում բնակվող քաղաքացու տուն են այցելում ոչ թե այդ տարածքի, այլ Արաբկիրի ոստիկանության աշխատակիցները, կարգին չեն ներկայանում, մեկն ասում է, թե Շահումյանի ոստիկանությունից են, մյուսը թե՝ Կենտրոնի եւ այլն: Տնեցիներին արթնացնում են, իսկ տանը տարեց մարդիկ են ապրում, նաեւ փոքր երեխա կա, բայց սա չի կաշկանդում «օրենքի» մարդկանց, որ առանց թույլտվության, առանց խուզարկության համար համապատասխան փաստաթղթերի ներխուժեն մարդու բնակարան եւ բազմոցի, շորերի, տան տարբեր իրերի մեջ ինչ-որ բաներ փնտրեն: Երեկ առավոտյան «անկոչ հյուրերը» դարձյալ «այցելել են» Արմեն Գեւորգյանի բնակարան. «Հայրիկիս ասում են՝ քեզ էլ կարանք տանենք, մորն էլ կտանենք: Եվ այսօր մայրիկիս կանչում են Արաբկիրի բաժանմունք, մաման գնում է, իրենք զանգում են ձեռքիս, ասում են՝ մայրդ մեզ մոտ է, դու էլ արի: Գնացի: Ես զանգեցի քննիչին, Արաբկիրի քրեական հետախուզության օպերատիվ գծով պետի տեղակալ Հայրիկ Վարդանյանին, կանչեց, ասեց՝ արի, տղա ջան, մի հինգ րոպեի զրույց կա, արի: Մաման արդեն իրենց մոտ էր, գնացի: Հետո հայրս պատմեց, որ այս ոստիկաններից մեկը մամայիս ուսից է քաշել, հայրս կոպտել է, թե` տղա ջան, քեզ կարգին պահիր իմ տան մեջ: Ինչեւէ, ոստիկանությունում ինձ մտցրին կաբինետ, մայրիկիս ներս չթողեցին, ներկա էին նաեւ երկու այլ աշխատողներ: Ասում էին, թե ես իբր մարտի 1-ին ոստիկան եմ ծեծել, ավտոբուս եմ վառել, մեքենա եմ վառել, եւ իբր այդ ամենը նկարահանված կա CD-ի մեջ: Մի խոսքով, ինչ մտքներով անցնում էր` փորձում էին իմ վզին փաթաթել: Բայց դա նրանց չհաջողվեց, որովհետեւ այդ ամենը ճիշտ չէր: Իրոք, ես մասնակցել եմ մարտի 1-ի հանրահավաքին, բայց չեմ եղել այն տարածքում, որտեղ իրենք ինձ փորձում էին «տեղավորել»: Ես բացահայտ ասում էի՝ գտնվել եմ ֆրանսիական հրապարակին հարող «Կոնգրես» հյուրանոցի տարածքում, որտեղ կայանված է եղել 2 հատ KVZ տիպի ավտոմեքենա, որոնք չէին այրվել, այդտեղ էին բերվել արդեն ջարդված վիճակում: Իսկ ինձ շարունակ ասում էին՝ դու տեսել ես ոնց են առաջին «վիլիսը» ջարդել, ոնց են վառել: Այսպես, մի քանի ժամ: Մի խոսքով, արդյունքի չհասնելով, ոստիկանության աշխատողներն ինձ տարան պետի մոտ: Ոստիկանության պետն էլ իր հերթին սկսեց հարցեր տալ, ասում է՝ որ Լեւոնը ընտրվեր, քեզ պիտի պաշտո՞ն տար: Ասացի՝ չէ, ես իմ երեխայի ապագայի մասին եմ մտածում, որոշ կոպիտ բաներ էլ ասացի, պետը վրա եկավ դուբինկայով, էլեկտրաշոկով, սպառնաց՝ հեսա քեզ կտանեմ, կքցեմ Սերժի ախրանայի մոտ, տես, թե քեզ ինչ կանեն»:
Հետո Արմենին իջեցնում են ներքեւ եւ մոտ 3-4 ժամ պահում են ինչ-որ կաբինետում, դարձյալ հարցաքննում են, ասում են՝ ձեռքիդ եռագույն դրոշակ է եղել: «Ասացի՝ հա, եղել է, դրոշակով խփել եմ ավտոբուսի գլխին: Հետո էլ հարցնում են՝ Նիկոլ Փաշինյանին ճանաչո՞ւմ ես, ասում եմ` հա, իսկ ո՞վ չի ճանաչում Նիկոլ Փաշինյանին, Արամ Սարգսյանին, կա՞ Հայաստանի Հանրապետությունում մարդ, որ նրանց չի ճանաչում, էդ հանցա՞նք է»,- պատմում է Արմենը: Դրանից հետո ոստիկանները մի քանի վիրավորական խոսքեր են ասում եւ «սպառնում» են, որ այսուհետեւ դարձյալ անհանգստացնելու են Արմենին՝ «ամեն անգամ գալու ես, դիսկերը ցույց ենք տալու, հեսա, քո ձեռքի դրոշն էլ կա, ներքեւի հարկի կաբինետում դրած է»: Արմենը պատասխանում է՝ «արի, դրոշը ցույց տուր, ես տակը ստորագրեմ, հարց չկա»:
Այս ամբողջ պատմության արդյունքում կտրուկ վատանում է Արմենի մոր առողջական վիճակը, ընտանիքը հայտնվում է դժվարին հոգեբանական վիճակում: Ի դեպ, հենց ոստիկանությունից Արմենը փորձել է զանգել մեր թերթի խմբագրություն, նրան արգելել են, ինչպես նաեւ թույլ չեն տվել զանգել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ: Արդեն երեկոյան իր բնակարանից փորձել է կապվել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, զանգերն անպատասխան են մնացել:
Հ. Գ. Արմեն Գեւորգյանը չի թաքցնում իր գաղափարական կողմնորոշումը եւ ասում է, որ ինքը չի էլ ուզում թաքցնել իր քաղաքական հայացքները եւ դրանց մասին խոսում է բաց եւ անկաշկանդ: |
| |
| ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ |
| Բոլոր Նյութերը >>> |
|
| 2008-05-10 |
| «ԻՆՔՆԱԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆԸ» ԹԵԼԱԴՐԵԼ ԷԻՆ |
| |
Եվ չէին հետեւել, որ «թելադրությունը» գոնե արժանահավատ լինի
Մայիսի 14-ին նշանակված է 2008թ. մարտի 1-ի իրադարձություններին առնչվող բազմաթիվ դատավարություններից մեկը: Այդ օրը դատարանը քննելու է ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում եղած, Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղի բնակիչ Մկրտիչ Շավարշի Աբրահամյանի քրգործը: Մ. Աբրահամյանը մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով եւ այն բանում, որ մարտի 1-ին անմիջականորեն մասնակցել է «զանգվածային անկարգություններին»:
Այս մեղադրանքը նախատեսում է պատիժ՝ ազատազրկում 3-8 տարի ժամկետով: Մ. Աբրահամյանին Արմավիրի մարզի ոստիկանություն բերման էին ենթարկել մարտի 11-ին եւ ձերբակալել էին մարտի 12-ին: Բերման ենթարկվելուց հետո ոստիկանությունում նրա հանդեպ ֆիզիկական բռնություն եւ խոշտանգումներ էին կիրառել: Այդ մասին տեղյակ էր պահվել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը, որի ներկայացուցիչները լինելով տեղում՝ լսել էին Մ. Աբրահամյանին, ավելին՝ փաստի առնչությամբ նյութեր էին նախապատրաստվել եւ ուղարկվել ՀՀ գլխավոր դատախազություն: Ըստ նախաքննական ցուցմունքների, Մ. Աբրահամյանը իրեն մեղավոր է ճանաչել առաջադրված հոդվածներով, թեեւ մինչ այդ պնդել է, թե իրեն մեղավոր չի ճանաչում: Բայց ամբողջ խնդիրն այն է, որ այդ նախաքննական ցուցմունքներն ի հայտ էին եկել ապօրինի ճանապարհով՝ ֆիզիկական բռնության, ճնշումների տակ եւ ոչ առանց իրավապահների կողմից Մ. Աբրահամյանին «դեմ տված» պետական պաշտպանի օժանդակության, ով համոզել էր Աբրահամյանին ընդունել իր մեղավորությունը՝ խոստանալով, որ դա լավագույն տարբերակն է, որ «լավ կլինի», եւ նրան ազատ կարձակեն: Թե էլի ինչեր էին եղել նախաքննության ընթացքում, պատմեց Մ. Աբրահամյանի նոր պաշտպանը՝ Հովիկ Արսենյանը, որն այս քրգործում ընդգրկվել է ընդամենը վերջերս, երբ գործն արդեն հասել էր դատարան: Հ. Արսենյանի մատուցմամբ, դատական առաջին նիստում Մ. Աբրահամյանը հայտարարել է, որ իրեն առաջադրված մեղադրանքում մեղավոր չի ճանաչում, եւ ցուցմունք էր տվել ու պատմել, որ ինչպես նախորդ օրերին, մարտի 1-ի առավոտյան էլ ինքն Արմավիրից եկել էր եղբոր որդուն հիվանդանոցում այցելելու: Հասել էր մայրաքաղաք եւ տեսել էր կրկեսի մոտ՝ Ֆրանսիայի դեսպանատանը հարող տարածքում ժողովուրդ է հավաքված եւ վանկարկում է «ազատություն», «պահանջում ենք դեսպանին» եւ այլն, կանգնեցրել էր ավտոմեքենան եւ մոտեցել: Քիչ անց, ըստ Մ. Աբրահամյանի նկարագրածի, մոտեցել էին ոստիկանական շարքեր եւ սկսել էին ժողովրդին ծեծել՝ այդտեղից ցրելու նպատակով: Աբրահամյանը ցուցմունք էր տվել, ըստ որի՝ քանի որ հավաքված ժողովրդի մեջ կանայք ու երեխաներ էլ կային, նա՝ որպես տղամարդ եւ քաղաքացի, փորձել էր թույլ չտալ, որ ոստիկանները մահակներով մարդկանց ծեծեն, որովհետեւ ինքն էր դրան ականատես եղել: Անխնա ծեծվող քաղաքացիներին պաշտպանելու համար Մ. Աբրահամյանը, իր ասելով, այդ ընթացքում գետնից վերցրել էր ոստիկանական մահակը եւ վահանը ու շպրտել էր դեպի ոստիկանական շարքերը: Պաշտպան Հ. Արսենյանի համոզմամբ, իր պաշտպանյալի կողմից նկարագրված այս գործողությունը երբեք չի կարելի որակել որպես մասնակից «զանգվածային անկարգությունների»: Իրավական առումով Մ. Աբրահամյանին, ըստ նրա պաշտպանի, կարելի էր մեղադրել միայն ոստիկանության աշխատակիցներին դիմադրություն ցույց տալու համար, թեեւ դեռ նախաքննության ընթացքում Աբրահամյանը ցուցմունք էր տվել, որ ոստիկանության կողմից ժողովրդին ուղղված որեւէ պահանջ կամ կոչ չի եղել, նրանք ուղղակի ծեծում էին մարդկանց՝ դրանով, թերեւս, հասկացնելով, որ ուզում են նրանց այդ տարածքից ցրել: Ի դեպ, իրադարձությունների այս նկարագրությունը վերաբերվել է մարտի 1-ի առավոտյան դեպքերին, որովհետեւ երեկոյան Մ. Աբրահամյանն արդեն դեպքի վայրում չի եղել: Բայց դա չի խանգարել, որպեսզի Արմավիրի ոստիկանները, նրա նկատմամբ բռնություն գործադրելով, փորձեն ցուցմունք կորզել այն մասին, թե նա, իբր, մասնակցել է բարիկադավորմանը եւ այլն: Միայն այն բանից հետո, երբ անգամ ճնշումներ գործադրելուց հետո «իրավապահները» համոզվել են, որ Աբրահամյանը ալիբի ունի եւ կոնկրետ ժամին դեպքի վայրում չի եղել, ցուցմունքը պատռել են: Փոխարենը նրա նախաքննական ցուցմունքներում մնացել են այնպիսի անհեթեթ եւ անտրամաբանական արձանագրումներ, որոնք վկայում են, որ դրանք Մ. Աբրահամյանին թելադրել են հե՛նց քննիչները: Մասնավորապես, իբր, Մ. Աբրահամյանը այդ օրը, ժամը 11-ի սահմաններում, տեսել է, որ ամբոխը փայտերով եւ ձողերով է զինված, որ բարիկադներ են սարքվում: «Սա ակնհայտ սուտ է, որովհետեւ չէր կարող համապատասխանել օբյեկտիվ իրականությանը. նշված ժամին մարդիկ դեռ նոր էին եկել այդ տարածք եւ բարիկադներ կառուցելու անհրաժեշտությունը դեռ չէր ծագել: Միայն ժամը 15-ից հետո է, որ մարդիկ սկսել էին բարիկադավորվել՝ պաշտպանվելու համար, իսկ ժամը 11-12-ի սահմաններում այդպիսի բան չի եղել: Եվ այս պարագաներում ճնշման տակ թելադրված այդ ցուցմունքները ընդունել որպես ապացուցողական նշանակություն ունեցող, չգնահատել, չվերլուծել եւ չստուգել դրանք՝ արդեն անհեթեթություն է»,- ասաց Հ. Արսենյանը:
Նա հիշեցրեց, որ ի սկզբանե՝ կալանավորումից հետո, երբ Մ. Աբրահամյանին մեղադրանք էր առաջադրվել, նա ասել էր, որ իրեն մեղավոր չի ճանաչում: «Կա նման ցուցմունք, բայց մի քանի օր անց, զարմանալիորեն եւ հարցաքննության արձանագրության մեջ առանց լրացուցիչ հարց առաջադրելու, Աբրահամյանը լրացուցիչ հարցաքննվել էր եւ ասել, որ իրեն առաջադրված մեղադրանքում ամբողջովին մեղավոր է ճանաչում: Արձանագրությունը դրանով էլ եզրափակվել էր, այլեւս հարց չէր տրվել՝ հատկապես ինչո՞ւմ ես քեզ մեղավոր ճանաչում: Սա արդեն նշանակում է, որ տեղի էր ունեցել խարդավանք»,- ասաց փաստաբանը: Ի դեպ, Մ. Աբրահամյանին կալանավորել են մարտի 1-ի առավոտյան տեղի ունեցած իրադարձությունների տեսագրության եւ այդ օրը, այդ վաղ ժամին, չգիտես ինչպես, դեպքի վայրում եղած Արմավիրի մարզի երկու ոստիկանի տված ցուցմունքի հիման վրա: Այն ոստիկանների, որոնք նրան ֆիզիկական բռնությունների էին ենթարկել: Այդ վկաները ցուցմունք էին տվել, թե իրենք տեսել են, որ Մ. Աբրահամյանը, իբր, կոչեր է անում, որ նա ոստիկաններին դիմադրություն է ցույց տալիս: Հետաքրքիրը, սակայն, այն է, որ քրգործում չեն երեւում եւ ցուցմունք չեն տվել այն ոստիկանները, որոնց Մկրտիչը, իբր, դիմադրել է կամ բռնություն է գործադրել: Սա է անհեթեթությունը: Ավելին, «հանցանքը», որի մեջ մեղադրում են Մ. Աբրահամյանին, տեղի է ունեցել Ֆրանսիայի դեսպանատան դիմաց եւ նրա հարազատ եղբայրների ներկայությամբ, ինչի մասին մեղադրյալը նշել է իր ցուցմունքում, բայց որոնց վարույթն իրականացնող մարմինը չի էլ հարցաքննել: Մի խոսքով, Հ. Արսենյանի փոխանցմամբ, իր պաշտպանյալին առաջադրված մեղադրանքը «տրաֆարետային» է, իսկ դա, նրա գնահատմամբ՝ «արդեն քաղաքական տեռոր է»: |
| |
| ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ |
| Բոլոր Նյութերը >>> |
|
| 2008-05-10 |
| Հերթական աշխատանքային խումբը |
| |
Մարտի 1-ի դեպքերից հետո իշխանությունները զբաղված են աշխատանքային խմբերի ստեղծմամբ
ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի կարգադրությամբ ԱԺ-ում ստեղծվել է աշխատանքային խումբ՝ ՀՀ նախագահի ընտրությունների առնչությամբ ընտրական գործընթացների բարելավման վերաբերյալ միջազգային եւ մասնագիտական կազմակերպությունների արձանագրած առաջարկությունների ուսումնասիրման եւ ՀՀ «Ընտրական օրենսգրքի» ու ընտրական գործընթացների կատարելագործման համար՝ ԱԺ-ին առաջարկություններ ներկայացնելու նպատակով: Աշխատանքային խմբին, որի ղեկավարն է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը, պետք է անդամակցեն ԱԺ խմբակցությունների պատգամավորները, իսկ խորհրդակցական ձայնի իրավունքով կարող են ընդգրկվել ԿԸՀ-ի, ԱԺ աշխատակազմի, ընտրական գործընթացներին մասնակցած քաղաքական եւ մասնագիտական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Աշխատանքային խմբում ընդգրկվելու համար նշված կազմակերպությունները կարող են դիմել մինչեւ մայիսի 15-ը: Երեկ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանից փորձեցինք պարզել, թե ի՞նչ հատուկ խնդիրներ է լուծելու այս աշխատանքային խումբը, հիշեցնելով, որ միայն անցած երկու ամսում արդեն երկու աշխատանքային խումբ է ստեղծվել: Ըստ Տիգրան Թորոսյանի, ՀՀ նախագահի կողմից ստեղծված աշխատանքային խմբի հետ ԱԺ-ինն առնչություն ունի այնքանով, որ «նախագահի ստեղծած աշխատանքային խումբը պիտի ուղղակի առաջարկություններ ներկայացնի հետագա բարելավումների հետ կապված, իսկ սա կոնկրետ «Ընտրական օրենսգրքի» վրա աշխատող խումբ է լինելու եւ պիտի ԱԺ-ին ներկայացնի օրենքի բարելավման առաջարկություններ, իսկ դրանք կներկայացվեն համապատասխան մարմիններին, օրինակ՝ ԿԸՀ-ին: Այս խմբերը ոչ թե հակասություն ունեն, այլ փոխլրացնող են»: Պարոն Թորոսյանը չբացառեց, որ աշխատանքային խմբի գործունեության արդյունքում հնարավոր է որոշ փոփոխությունների ենթարկվի «Ընտրական օրենսգիրքը»: Պարզեցինք, որ կարծես մտադրություն կա ստեղծել եւս մի հանձնաժողով՝ մարտի 1-2-ի դեպքերի ուսումնասիրման համար: Ժամանակավոր հանձնաժողովի ստեղծումը պարոն Թորոսյանը ավելի հարմար է համարում խորհրդարանում, քան Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում, մանավանդ՝ Մարդու իրավունքների պաշտպանը արդեն ներկայացրել է իր եզրակացությունը մարտի 1-2-ի դեպքերի հետ կապված. «Չեմ կարծում, որ Պաշտպանը նոր բան ներկայացնի, մնում է ժամանակավոր հանձնաժողովի տարբերակը, ես դա իրական համարում եմ, բայց կարեւոր է, որ մինչ այդ խորհրդարանական եւ արտախորհրդարանական քաղաքական ուժերը այս տարբերակի վերաբերյալ իրենց տեսակետն արտահայտեն»: |
| |
| ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ |
| Բոլոր Նյութերը >>> |
|
| 2008-05-10 |
| Ֆասիեն փոխկապակցում է հարցերը |
| |
ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում առաջընթացը կնպաստի նաեւ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների նորմալացմանը: Ըստ «Ազատություն» ռ/կ-ի, այսպիսի կարծիք է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահող Բեռնար Ֆասիեն՝ ադրբեջանական APA գործակալությանը տված հարցազրույցում:
«Ինչպես Հայաստանի եւ Թուրքիայի, այնպես էլ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանի բացումը զարգացման գործոն կհանդիսանա: Այն, որ հայ-թուրքական սահմանը փակ է, չի խանգարում հազարավոր հայերի աշխատել Թուրքիայում կամ Հայաստանից Թուրքիա թռիչք կազմակերպել: Դա խոսում է այն մասին, որ երկու երկրների միջեւ հարաբերությունները վերջնականապես խզված չեն,- հայտարարել է Ֆասիեն՝ հավելելով:- Հուսով եմ, հակամարտության կարգավորմանը զուգահեռ՝ հետեւողականորեն կլուծվի նաեւ երկու երկրների (ՀՀ-ի եւ Թուրքիայի- խմբ.) միջեւ այդ լրջագույն խնդիրը: Իմ կարծիքով, եթե ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում լինի առաջընթաց, դա դրականորեն կազդի Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների վրա, ինչն էլ իր հերթին դրական ազդեցություն կթողնի ղարաբաղյան հակամարտության կարգավորման վրա: Այդ երկու խնդիրների զուգահեռ լուծումը հնարավոր է»:
ԼՂ հակամարտության կարգավորման հեռանկարների առնչությամբ ֆրանսիացի համանախագահը ասել է. «Ստրասբուրգում Հայաստանի նորանշանակ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի եւ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հանդիպման ժամանակ, որը կրում էր ճանաչողական բնույթ, նախարարները վստահեցրին մեզ եւ միմյանց, որ շարունակելու են բանակցությունները: Դա կարող է հնարավորություն ստեղծել նախագահների հանդիպման համար: Եվ եթե նախագահները անհրաժեշտ համարեն՝ հանդիպումը կկայանա: Այժմ հիմնական հարցն այն է, թե ե՞րբ նախագահները անհրաժեշտ կհամարեն այդ հանդիպումը»: Ֆասիեն նշել է, որ մինչ այդ հանդիպումը, համանախագահները չեն նախատեսում կողմերին ներկայացնել նոր առաջարկներ՝ մանրամասնելով. «Ներկայումս օրակարգում նոր առաջարկների հարց դրված չէ: Գիտեք, մադրիդյան հանդիպումից հետո բանակցային սեղանին դրված են գրավոր առաջարկներ: Այժմ այդ առաջարկների որոշ դետալներում պետք է հստակություն մտցվի: Մենք պետք է տեսնենք, թե ինչպես են կողմերն ընդունում դրանք եւ ինչ է պետք փոփոխել կամ ավելացնել: Այլ խոսքով, այդ առաջարկների վրա պետք է աշխատել, բայց մենք դեռ գործընթացի այդ փուլում չենք: Այժմ հիմնական հարցը նախարարների եւ նախագահների ճանաչողական հանդիպումներն են»:
Բանակցային գործընթացի վրա աշնանը Ադրբեջանում նախատեսվող նախագահական ընտրությունների հնարավոր ազդեցությանը վերաբերող հարցին ի պատասխան, Ֆասիեն նշել է. «Եթե մեզ հաջողվի մոտ ժամանակներում անցկացնել նախագահների հանդիպում, ապա կարող ենք նախարարների հետ հանգիստ աշխատել ընտրարշավից դուրս: Այդ աշխատանքը կարող է շարունակվել նաեւ հետընտրական շրջանում: Սակայն չեմ բացառում, որ հաջողություններ կարձանագրվեն մինչ ընտրությունները»: |
| |
|
| Բոլոր Նյութերը >>> |
|
| 2008-05-10 |
| «ԹՈՂ ՔԱՐԸ ԳՑԵՆ ԻՐԵՆՑ ՓԵՇԵՐԻՑ» |
| |
«Սերժ Սարգսյանին ավելի մեծ վտանգ բերող չկար, քան Ռոբերտ Քոչարյանը: Քոչարյանը իր գործն արեց եւ գնաց»,- «Ա1+»-ին տված հարցազրույցում ամփոփելով հետընտրական գործընթացը եւ մարտի 1-ի դեպքերը՝ ասել է կոմունիստ Խորեն Թռչունիչը: «Ա1+»-ի հարցին՝ Սերժ Սարգսյանը դեմ էր ուժի կիրառմանը, սակայն չկարողացա՞վ հետ պահել Քոչարյանին, ի պատասխան՝ Խորեն Թռչունիչն ասել է. «Ես չգիտեմ՝ Սերժ Սարգսյանը դեմ էր, դեմ չէր, ես նրան ոչ բարեւ եմ տալիս, ոչ խոսում եմ հետը, բայց նման հարցերում որոշում կայացնողը երկրի առաջին դեմքն է լինում, առաջին դեմքն էլ Քոչարյանն էր»: Երկրում ստեղծված իրավիճակը Խորեն Թռչունիչը գնահատում է բացասական եւ վստահեցնում, որ այսօր մեր երկրին օդի եւ ջրի պես անհրաժեշտ է կայունություն. «Մենք ունենք երկու «սիրված» հարեւան՝ Ադրբեջանը եւ Թուրքիան, եւ մեկ «կիսասիրված»՝ Վրաստանը, եւ չգիտենք, թե մեզ ինչ անակնկալներ կմատուցեն: Մենք ամեն ինչ պետք է անենք, որ մեր փոքր հայրենիքը, այդ թվում Ղարաբաղը, չկորցնենք»: Որպես ելք Թռչունիչն առաջարկում է ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին եւ հետո մտածել, թե որ հարցերի շուրջ սկսել երկխոսությունը: Ավելի հավանական է համարում խորհրդարանի արտահերթ ընտրություններ անցկացնելու գաղափարը. «Ով էլ լիներ իշխանության, չէր համաձայնվի նախագահի արտահերթ ընտրություններ անցկացնել: Իշխանությունից հրաժարվելը հեշտ բան չէ: Ես անձամբ պետք է խնդրեմ եւ Սերժ Սարգսյանին, եւ Տեր-Պետրոսյանին քարը գցել իրենց փեշերից եւ երկխոսել: Ես գտնում եմ, որ վերջ պետք է տալ տարբեր բամբասանքներին, որովհետեւ բամբասանքը ժանգ է, եւ երկխոսություն սկսել ոչ միայն Տեր-Պետրոսյանի եւ Սերժ Սարգսյանի միջեւ, այլեւ՝ բոլոր ուժերի»: Թռչունիչը դատապարտում է մարտի 1-ի դեպքերը եւ գտնում, որ այսօր ամենահեշտ հարցը պարզելն է, թե զոհվածները ինչ զենքերից են մահացել եւ ով է կրակելու հրաման տվողը: Նա հաստատեց այն փաստը, որ այսօր բազմաթիվ կոմունիստներ միացել են համաժողովրդական շարժմանը, սակայն հարկ համարեց ընդգծել. «Գնացել են ոչ թե Տեր-Պետրոսյանի հետեւից, այլ դեմ լինելով Քոչարյանին, չսիրելով Քոչարյանին: Այո, կոմունիստներից շատերը եղել են մարտի 1-ին ժողովրդի կողքին»:
|
| |
| Սեփ. լր. |
| Բոլոր Նյութերը >>> |
|
| 2008-05-10 |
| ԴԱՏԱՐԱՆԻ ՄՈՒՏՔԸ՝ ԱՆՁՆԱԳՐՈ՞Վ |
| |
Մեր տեղեկություններով, քաղբանտարկյալներ Աշոտ Զաքարյանի, Շոթա Սաղաթելյանի եւ «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանի դատավարությանը մասնակցելու համար այսուհետ նրանց հարազատները պետք է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան ներկայանան անձնագրերով: Այսինքն՝ նրանք ոստիկաններին պետք է ապացուցեն ամբաստանյալների հետ ազգակցական կապ ունենալը: Այս ձեւով դատարանի կարգապահները իբրեւ թե «փրկում են» դատարանի շենքը մայրաքաղաքից ժամանած «ամբոխից», սակայն ակնհայտ է, որ դռնփակ դատական նիստ անցկացնելու նպատակ են հետապնդում: Հիշեցնենք, որ դեռեւս նախորդ դատական նիստի ժամանակ իբրեւ թե ժողովրդից կաշկանդվելով՝ դատավոր Վահե Խալաթյանը դատն անցկացրեց փոքր դահլիճում, հրահանգեց մարդկանց ներս չթողնել, որի պատճառով էլ դատարանի մուտքի մոտ սկսվեց ժողովուրդ-ոստիկան բախում, ու արդյունքում կոտրվեցին դատարանի շենքի ապակիները: Պարզ է, որ եթե դատարանի կարգապահները այդպիսի հանճարեղ ծրագրով շարժվեն, նոր սկանդալների սկիզբ կդնեն: Ինչպես ձեռ են առնում դատերին մշտապես մասնակցող գյումրեցիները. «Թող միանգամից դատարանում արյան անալիզի կենտրոն հիմնեն ու ԴՆԹ անեն, որպեսզի ավելի ճիշտ կողմնորոշվեն, թե ով ում բարեկամն է»: Հիշեցնենք, որ քաղբանտարկյալ Պետրոս Մակեյանը նախորդ դատական նիստին դատավոր Վահե Խալաթյանին մեղադրելով սադրանքներ հրահրելու մեջ, հայտարարություն էր արել. «Եթե դատավորը շարունակի ենթարկվել մեղադրող կողմի պահանջներին եւ արգելի մեր հարազատների, համակիրների մուտքը դատարան, մենք կդիմենք բողոքի ամենածայրահեղ քայլերին՝ պատասխանատվությունը թողնելով նախագահող դատավորի վրա»:
Իմիջիայլոց, մեզ հասած տեղեկություններով, նորանշանակ վարչապետը հրահանգել է ծառայողական քննություն անցկացնել՝ «Առավոտի» երկու օր առաջ տպագրած «Նոր խաղատուն Գյումրիում» վերնագրով լուսանկարի կապակցությամբ, որտեղ մեր ֆոտոթղթակից Գագիկ Շամշյանը ֆիքսել էր, թե ինչպես մեծ դահլիճ «չլինելու» պայմաններում դատարանի մեծ դահլիճները ոստիկանների համար որպես կազինո են ծառայում: Ու մինչ քաղբանտարկյալներին «բալետ անող» ժողովուրդը փոքր դահլիճների մեջ խեղդվում է, շատերին էլ տեղ չլինելու պատճառով ներս չեն թողնում, ոստիկանները աշխատանքի ժամին «ազարտի» մեջ ընկած՝ բլոտ են խաղում: |
| |
| Ն. ԱՐԵՎՇԱՏՅԱՆ |
| Բոլոր Նյութերը >>> |
|
| 2008-05-10 |
| «ԴԱԴԱՐԵՑՐԵ՛Ք ՈՍՏԻԿԱՆԱԿԱՆ ՈՒԺԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ» |
| |
Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգը ապրիլի 30-ին ԵԽ նախարարների կոմիտեին է ներկայացրել իր զեկույցները Հայաստանում մարդու իրավունքների վիճակի մասին:
ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգը բացի 2007-ի հոկտեմբերի 7-11-ը Հայաստան կատարած իր այցի արդյունքների հիման վրա զեկույցից՝ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեին է ներկայացրել նաեւ իր հատուկ առաքելության զեկույցը՝ 2008-ի մարտի 12-15-ի այցի արդյունքներով: Սակայն նախ անդրադառնանք 2007-ի զեկույցին, որը Հայաստանում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ համապարփակ մի փաստաթուղթ է, եւ անդրադարձ կա գրեթե բոլոր ոլորտներին, արձանագրված են հիմնական թերացումները, դրանց պատճառները եւ արված են առաջարկներ՝ դրությունը բարելավելու վերաբերյալ:
Մի քանի արձանագրումներ առանձնացնենք այս զեկույցից: Անդրադառնալով Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանին՝ Թոմաս Համմարբերգը նշում է, թե քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն իր հետ հանդիպումների ընթացքում մտահոգություն են հայտնել օմբուդսմենի գրասենյակի ոչ բավարար անկախության կապակցությամբ եւ պահանջել, որ Պաշտպանն ավելի սերտ համագործակցություն հաստատի քաղաքացիական հասարակության հետ, «դառնա իրական զրուցակից եւ գործընկեր»:
ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարի զեկույցում նշված է, թե հասարակական կազմակերպությունների հետ հանդիպումների ընթացքում իրեն տեղեկացրել են քաղաքացիական հասարակության ակտիվ անդամների նկատմամբ ահաբեկումների եւ ճնշումների մասին, եւ այս կապակցությամբ առանձնացված է Երեւանի պետական համալսարանի պրոֆեսոր Սասուն Սարիբեկյանի դեպքը, որը աշխատանքից ազատվեց 2007-ին՝ դասավանդելու ընթացքում իշխանությունների հասցեին իր քննադատության պատճառով:
Զեկույցի այն բաժնում, որը նվիրված է դատավորների կարգավիճակին՝ Համմարբերգը նշում է, որ արդարադատության համակարգի ներկայացուցիչների հետ իր հանդիպումներից եզրակացրել է. «Դատական համակարգը դեռ շատ հեռու է անկախ լինելուց»: Հանձնակատարը մտահոգություն է հայտնել ոստիկանական ուժերում կանանց սակավ առկայության կապակցությամբ: Ի դեպ, հիշեցնենք, որ ՆԳ նախարար եղած ժամանակ Վանո Սիրադեղյանը ձեւավորեց կին պետավտոտեսուչների խումբ:
Թոմաս Համմարբերգը բանտային հիվանդանոցում հանդիպել էր «Ժամանակ Երեւան» օրաթերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանին: Զեկույցում անդրադարձ կա նրան վաղաժամկետ ազատ արձակելը մերժած պետական հանձնաժողովին, եւ հնարավոր է համարվում, որ այդ որոշման պատճառները պայմանավորված են գործի քաղաքական բնույթով: ԵԽ հանձնակատարը նշում է, որ այս հանձնաժողովը ձեւավորվել է ՀՀ նախագահի հրամանագրով, ուստի այն չի կարող համարվել անկախ մարմին: Այդ պատճառով նա առաջարկում է այդ հանձնաժողովը վերափոխել դատական մարմնի:
Զեկույցի «հիմնարար ազատություններ» բաժնում անդրադարձ կա Հայաստանի Քրեական օրենսգրքի 301 հոդվածին, որը պատասխանատվություն է նախատեսում «պետական իշխանությունը բռնությամբ զավթելուն, ՀՀ սահմանադրական կարգը բռնությամբ փոփոխելուն ուղղված հրապարակային կոչերի» համար: Ըստ Թոմաս Համմարբերգի՝ այս դրույթների կիրառումը հիշեցնում է «սովետական անցյալը: Դրանք, կարծես, գործածվում են քաղաքական ընդդիմախոսներին ահաբեկելու եւ հետապնդելու համար: Օրինակի համար՝ 301 հոդվածը կիրառվել է Ժիրայր Սեֆիլյանին ու Վարդան Մալխասյանին կալանավորելու համար, որոնք երկուսն էլ քննադատական վերաբերմունք ունեն իշխանությունների հանդեպ»: Հանձնակատարը կարծում է, որ 301 հոդվածը պիտի վերանայվի եւ համապատասխանեցվի միջազգային չափանիշներին ու Հայաստանի Սահմանադրությանը:
Կարծիքների բազմազանության եւ տեղեկատվության ազատության ենթաբաժնում տեղ են գտել դրույթներ, որոնք ավանդաբար զետեղվում են միջազգային այս կարգի բոլոր փաստաթղթերում: Նշված է, որ էլեկտրոնային հեռարձակվող միջոցներում էական հիմնահարց է սահմանափակ բազմակարծությունը: Մեջբերված են տեսակետներ, ըստ որոնց՝ հեռարձակող լրատվամիջոցները խիստ վերահսկողության ներքո են: Եվ հիշատակված է, որ ՀՌԱՀ-ը մերժել է «Ա1+»-ի եւ «Նոյյան տապանի» բոլոր փորձերը՝ վերստին ստանալու հեռարձակման արտոնագիր, ու «Ազատություն» ռադիոկայանն էլ ենթարկվել է լուրջ սահմանափակումների:
Զեկույցի հանձնարարականների բաժնում մասնավորապես նշված է. «Միջոցներ ձեռք առեք մեծացնելու արտահայտման ազատությունն ու բազմակարծությունը Հանրային հեռուստառադիոընկերությունում: Երաշխավորեք ՀՌԱՀ անդամների նշանակման բաց եւ թափանցիկ գործընթաց»: Ու Համմարբերգը նաեւ առաջարկում էր՝ «Երաշխավորեք հավաքների ազատության իրավունքի հարգումը: Դադարեցրեք ոստիկանական անհամարժեք ուժի կիրառումը խաղաղ ցույցերի նկատմամբ»:
Մարտի դեպքերի վերաբերյալ նրա զեկույցին կանդրադառնանք առանձին: |
| |
| ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ |
| Բոլոր Նյութերը >>> |
|
| 2008-05-10 |
| Անժամկետ հացադուլ Ձորակապում |
| |
Քաղբանտարկյալներ Մուշեղ ու Շոթա Սաղաթելյաններին առաջադրված շինծու մեղադրանքներին այսպես են արձագանքում նրանց ծննդավայրում:
Արդեն քանի անգամ է՝ ի պաշտպանություն անազատության մեջ գտնվող համագյուղացիների, ազատամիտ ու ըմբոստ ձորակապցիները հանդես են գալիս տարբեր բողոքի ակցիաներով: Նկատենք, որ անգամ դաժան եղանակը՝ վերջին օրերին Շիրակի մարզում տեղացող կարկուտն ու հորդառատ անձրեւները նրանց չեն լռեցնում: Եվ եթե մի քանի օր առաջ ձորակապցիները գյուղովի կանգնելով ուժեղ կարկտի տակ պահանջում էին Սերժ Սարգսյանի հրաժարականը՝ վանկարկելով «Սերժիկ հեռացիր, Հայաստանը մոռացիր», ապա երեկ ճարահատյալ փոխեցին բողոքի ձեւը: Մուշեղ Սաղաթելյանի որդին՝ «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սեւակ Սաղաթելյանը, գյուղի «Սուրբ հալեւոր պապ» մատուռի տակ վրան խփելով, ժամը 15.00-ից սկսած անժամկետ հացադուլ հայտարարեց: Հետաքրքիրն այն է, որ նա հարկ չէր համարել այս մասին որեւէ պետական կառույցի տեղյակ պահել: «Ոստիկանությունից ինչքան հեռու մնանք, էնքան՝ լավ»,- այսպես մեկնաբանեց իր չիրազեկելը Սեւակ Սաղաթելյանը՝ փորձելով իր հայտարարությունը նրանց հասցնել թերթերի միջոցով: Ըստ նրա, հացադուլի ժամկետը կախված է ամսի 12-ին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում ազատամարտիկներ Աշոտ Զաքարյանի, Շոթա Սաղաթելյանի եւ «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանի դատավարության ընթացքից: Ի դեպ, հացադուլավորին միանալու պատրաստակամություն են հայտնել գյուղի բոլոր տղամարդիկ, չնայած որ գյուղացիների խորին համոզմամբ՝ դիմացինն այնքան «անհոգի է ու անխիղճ», որ դժվար թե արձագանքի: «Երեկ տեսանք, էլի, Գյումրիի երկրապահները հացադուլ էին հայտարարել, ոչ մեկը դռները չբացեց, գոնե ձեւի համար նրանց տոնը չշնորհավորեցին»,- ասում էր Շոթա Սաղաթելյանի որդի Կարենը: Իսկ հացադուլավոր Սեւակ Սաղաթելյանը «Առավոտին» մանրամասնեց, որ սկսել են հալածել իրենց ընտանիքի բոլոր անդամներին: Նրա ներկայացնելով՝ Երեւանի ոստիկանությունը ընկած թաղեթաղ «կեղծ» վկաներ է փնտրում՝ Մուշեղ Սաղաթելյանի դեմ «նկարած» քրեական գործը հաստատելու համար: «Մուշեղ Սաղաթելյանի խափանման միջոցը՝ կալանքը, երկու ամսով երկարացրին այն պարզ պատճառով, որ դատախազության կողմից նրան ներկայացված մեղադրանքների ոչ մի էպիզոդը չեն կարող հաստատել, ժամկետն են երկարացնում՝ վկաներ ճարելու համար, որպեսզի հաստատեն, թե իբր Մուշեղը փող է տվել մարդկանց՝ հանրահավաքների տանելու համար: Գործը մենք արդեն ուղարկել ենք Եվրոդատարան, այլեւս չենք վստահում մեր դատական համակարգին, ակնհայտ է, որ այն իշխանություններին սերտաճած, իշխանության կամակատարն է»,- ասում է Սեւակ Սաղաթելյանը: Ըստ նրա՝ իշխանությունները, չբավարարվելով իր հոր ու հորեղբոր հետեւից ընկնելով, այժմ էլ սկսել են անմարդկային հալածանքներ իրենց ընտանիքի մյուս անդամների հանդեպ: Սեւակը վրդովված է, որ հայրենի իրավապահները «քթները խոթում են» իրենց անձնական կյանքի մեջ՝ վարկաբեկելով ընտանիքին: Նա նաեւ զայրացած է իր ու եղբոր մեքենաները մարտի 1-ին Օպերայի տարածքից անօրեն ձեւով առգրավելու ու մինչ օրս չվերադարձնելու փաստից: Ի դեպ, մեր զրուցակցի մեքենայի մեջ եղել են որոշակի գումար, փաստաթղթեր, ընդհուպ մինչեւ անձնագիրը, որն այդպես էլ ոստիկանները չեն բարեհաճել վերադարձնել: Սաղաթելյանները ստիպված են եղել այս հարցով եւս դիմել դատարան, սակայն քննությունը անհարկի պատճառներով հետաձգում են: «Աղվանների ու Սերժերի մանկլավիկ քննիչներին ես կարող եմ այդպիսի մեքենաներ նվեր տալ, բայց վերջ-առաջ իրենք պատասխան պիտի տան իրենց օրինախախտումների համար, մենք քրեորեն հետապնդելի մարդիկ չենք, հանցանք չենք կատարել, սակայն մեր մեքենաները, չգիտես ինչու, կալանքի տակ են: Սա ի՞նչ է նշանակում, կարո՞ղ են բացատրել: Աղվանները վաղը- մյուս օրը փախնելու են, կատարողներն են մնալու, էնպես որ՝ շատ իզուր են իրենց վրա այդքան ծանր բեռ վերցնում, վաղը կարող են դրա տակ մնալ»,- նախազգուշացնում է Սեւակ Սաղաթելյանը: Վերջինս նաեւ տեղեկացրեց, որ բավական չէ մեքենան խլել են, նաեւ վնասել են՝ կոտրելով ապակիները: Նրա կարծիքով, եթե անգամ իշխանությունները սխալվեն ու ցանկություն հայտնեն ազատել քաղբանտարկյալներին, ապա «կորիզին»՝ Մուշեղ Սաղաթելյանին, Մյասնիկ Մալխասյանին, Սասուն Միքայելյանին, Հակոբ Հակոբյանին, Սմբատ Այվազյանին ոչ մի կերպ բաց չեն թողնելու: Ըստ նրա՝ այդ մարդկանց հարազատներին, եղբայրներին դիտավորյալ գերի են վերցրել՝ հետագայում բաց թողնելու ու իմիտացիա ստեղծելու համար, թե՝ տեսեք, տեսեք, մենք քաղբանտարկյալներին ազատ ենք արձակում:
Նյութը պատրաստելուց հետո Ձորակապից տեղեկացրին, որ այսօրվանից միահամուռ հացադուլի է նստելու ամբողջ գյուղը: |
| |
| ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ |
| Բոլոր Նյութերը >>> |
|
| 2008-05-10 |
| ԿԱՇԱՌՈՒՄ ԵՆ ՈՒ ՁԱՅՆԵՐ ԿՈՐԶՈՒՄ |
| |
Վրացիներով շրջապատված հայաբնակ Դամալա գյուղում նախագահ Սահակաշվիլու տվածը կաշառք չեն համարում, քանի որ
այդ «օգնության» կարիքը խիստ զգում են:
Վերջերս Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին սկսել է մեծ ուշադրություն դարձնել Սամցխե-Ջավախեթի, Ախալցիխե եւ Ասպինձայի տարածաշրջաններին, որոնց բնակչության մեծամասնությունը հայեր են: Ասպինձայի շրջանում ընդամենը մեկ հայաբնակ գյուղ կա՝ Դամալան, որը, կարելի է ասել, իրար է միացնում Ախալքալաքի եւ Ախալցիխեի տարածաշրջանների հայությանը: Այս գյուղի բնակիչների խոսքերով՝ նախագահի ուշադրությունն առավել ընդգծվել է անցած տարվա հոկտեմբերին, երբ Սահակաշվիլին նախագահական ընտրություններից առաջ գյուղի թոշակառուներին 50 լարիանոց (մոտ 10 հազար դրամ) կտրոններ է բաժանել, որոնք նախատեսված են եղել էլեկտրաէներգիայի վարձերը վճարելու համար: Հենց այդ էլ նպաստել է, որպեսզի այս գյուղում Վրաստանի նախագահական ընտրություններում Սահակաշվիլին ընտրվի միաձայն: Քանի որ առաջիկայում Վրաստանի խորհրդարանական ընտրություններն են, Սահակաշվիլին Դամալա գյուղի ամեն բնակչի 1-ական պարկ ալյուր ու 20 լիտր վառելանյութ էլ է բաժանել:
Մեր դիտարկմանը, թե փաստորեն Վրաստանի նախագահը բացեիբաց ընտրակաշառք է բաժանում, Դամալայի գյուղապետ Գուրգեն Թումասյանը «Առավոտի» հետ զրույցում ասաց. «Չեմ կարող միանշանակ ասել, քանի որ մինչ այդ մեզ վրացական իշխանությունները ոչ մի ձեւով ուշադրություն չեն դարձրել: Մենք ունենք այդ օգնության եւ ուշադրության կարիքը»: Գյուղապետը մեկ առ մեկ թվարկեց, թե վրացական իշխանությունները ինչեր են արել. «Ախալքալաքից Ասպինձա եկող ճանապարհը հիմնովին վերանորոգել են, Ասպինձայի կոպեկանոց բյուջեն արդեն հազարներով է լցվում: Նման պարագայում տարածքում արդեն չկա ազգային խտրականություն: Մեզ մոտ ցանկացած մարդ կարող է իր բիզնեսը սկսել՝ ազատ մրցակցային պայմաններում, վերջերս էլ հարկերն են իջեցնում։ Մեզ մոտ իրոք կա օրենքի գերակայություն։ Այն գյուղացիները, որոնք այսօր օտար երկրներում են, տեսնելով այս ուշադրությունը՝ ուզում են վերադառնալ: Առայժմ ավելի շատ ուշադրություն է դարձվում ոստիկանության, մաքսային համակարգի աշխատակիցներին՝ նրանց աշխատավարձը շատ բարձր է, սակայն լավ կլիներ, որ ժողովրդի հետ աշխատողներն էլ գնահատվեին ըստ արժանվույն»։
Գյուղապետի խոսքերով, ինքն իրենց գյուղապետարանի միակ աշխատողն է եւ որեւէ օգնական չունի: Նրա հավաստմամբ, աշխատավարձն այնքան էլ բարձր չէ՝ ընդամենը 600 լարի (մոտ 120 հազար դրամ): Գ. Թումասյանը գյուղապետ է արդեն 12 տարի, նա, Վրաստանի օրենքներով, գյուղապետ է նշանակվում տարին մեկ: Նա մեծ հույսեր ուներ, որ խորհրդարանական ընտրություններից հետո ինքն արդեն մենակ չի աշխատի եւ գյուղապետարանում գոնե ավագանիներ կլինեն:
Դամալան գազիֆիկացված չէ. գյուղացիների մեծ մասը տանը դեռեւս փայտի վառարաններ է վառում: Գյուղապետի խոսքերով, գազն արդեն ճանապարհին է եւ շուտով խողովակը Ասպինձայի շրջանից կհասնի Դամալա: Նշենք նաեւ, որ այնտեղ ֆիքսված հեռախոսակապի վարձն ընդամենը 4 լարի է, քաղաքային հեռախոսից բջջային զանգելն՝ անվճար: Դամալա գյուղն ունի 2 հազար 115 բնակիչ։ Գյուղում հիվանդանոց չկա։ Եթե գյուղացիները առողջական խնդիրներ են ունենում՝ գնում են Դամալայից 10 կմ հեռու գտնվող Ասպինձայի հիվանդանոց: Տեղի բնակչությունը հիմնականում զբաղվում է անասնապահությամբ եւ հողագործությամբ: Դամալայի եղանակային պայմաններն այնպիսին են, որ այստեղ աճում են բազմատեսակ պտուղ-բանջարեղեններ: Այդուհանդերձ, գյուղապետը դժգոհեց, որ գյուղացիներն այնքան էլ լավ չեն ապրում: Գյուղապետը հենց այդ փաստով էլ պայմանավորեց իրենց գյուղի տղամարդկանց մեծ մասի արտագնա աշխատանքի գնալը. «Եթե խոպան չգնան՝ ընտանիքները չեն կարող պահել»:
Դամալեցիները ոռոգման ջրի խնդիր էլ ունեն, սակայն Վրաստանի իշխանությունները խոստացել են մինչեւ մյուս տարի այդ հարցը լուծել: Գ. Թումասյանի պատմելով, գյուղացիների հիմնական խնդիրը վարելահողերի բացակայությունն է. «Աշխատուժ կա, բայց տարածք քիչ ունենք»: Գյուղում մեկ եռահարկ դպրոց է գործում: Հետաքրքիրն այն է, որ այստեղ ուսանելու 11 տարվա ընթացքում աշակերտները ոչ մի առարկայից քննություն չեն հանձնում: Դպրոցն ավարտած այն աշակերտները, ովքեր լավ են սովորում՝ բուհ ընդունվելու համար գնում են Երեւան: Վրացիներով շրջապատված այս գյուղի բնակիչներից հետաքրքրվեցինք, թե ինչպիսի՞ն են հայ-վրացական հարաբերությունները: Նրանց ներկայացմամբ՝ «Մենք իրար հետ ոչ մի պրոբլեմ չունենք»:
Գուրգեն Թումասյանի խոսքերով, իրենց տարածաշրջանում վրացիներն ուզում են հիդրոէլեկտրակայան կառուցել, որտեղ աշխատողներ են պահանջվում: Ըստ նրա, վրացիներն առաջարկել են, որ հենց իրենց գյուղացիներն այնտեղ աշխատեն. «Սուտ են ասում, որ հայերին տեղ չեն տալիս, տալիս են, հենց մեր գյուղից արդեն քանի հոգի են կանչել բարձր աշխատավարձով՝ մոտ $1000, այդ կայանի կառուցման շինարարական աշխատանքներին մասնակցելու համար, ապրելու տեղ էլ են հատկացնում»: Մեր հարցին, թե Հայաստանից Ջավախքին կամ Ախալցիխեին տրամադրվող օգնությունից դամալեցիներն օգտվո՞ւմ են, պարոն Թումասյանը պատասխանեց. «Հայաստանում Դամալայի մասին մոռացել են: Սակայն Ախալքալաքն ու Ախալցիխեն, իմանալով մեր վիճակի մասին, այդ օգնությունից մեզ էլ են բաժին հանում»: |
| |
| ԱՆՈՒՇ ԽԵՉՈՅԱՆ |
| Բոլոր Նյութերը >>> |
|
| 2008-05-10 |
| Երեւանում ջրամատակարարումը չի բարելավվում |
| |
Որքան էլ «Երեւան ջուրն» այդ ուղղությամբ աշխատում է
Մայրաքաղաքի ջրամատակարարումը ստանձնած «Երեւան ջուր» ընկերությունը որքան էլ վստահեցնում է, որ հսկայական ներդրումներ է արել եւ մայրաքաղաքի ջրամատակարարումը բարելավել է, սակայն այսօր բազմաթիվ քաղաքացիներ անջուր են: Բացի այն, որ այսօր մի շարք թաղամասեր գրաֆիկով նախատեսված ժամանակով ջուր չեն ունենում, շատ բազմաբնակարան շենքերի բնակիչներ ջրից զրկված են լինում օրերով:
Արաբկիր համայնքի Թբիլիսյան խճուղու 7-րդ շենքի բնակիչների ներկայացմամբ՝ 3 շաբաթը մեկ իրենց շենքի ջրի պոմպն այրվում է, ինչի հետեւանքով բնակիչները 2-3 օր ջուր են կրում: Թե ինչն է պատճառը՝ ընկերության մասնագետները գլուխ չեն հանում: Բնակիչների համոզմամբ, շարժիչը պարզապես անորակ է:
Ջուր չունենալու պատճառով «Առավոտին» են դիմել նաեւ Նոր Նորքի 6-րդ զանգվածի բնակիչները: Նրանք դժգոհում են, որ ամեն տարի, եղանակի տաքանալուն պես, իրենց ջրերը կտրվում են. «Ամռանն ընդհանրապես ջուր չենք ունենում, սա սկսվում է մոտավորապես հունիսի կեսերից, բայց էս տարի, չգիտես ինչու, մենք մարտի վերջից օրերով-շաբաթներով ջուր չենք ունենում: Անցած տարիներին գոնե 3-4 ամիս էինք ջուր կրում, էս տարի երեւի 6-7 ամիս ենք կրելու: Մեր շենքում մինչեւ 4-5-րդ հարկ՝ 4-5 օրը մեկ ջուր լինում է, բայց վերեւի հարկերը ջուր չի հասնում: Անընդհատ զանգում ենք «Երեւան ջրի» 1-85 ծառայություն՝ կա՛մ զբաղված է, կա՛մ էլ վերցնող չի լինում»: Բնակիչները փորձել են նաեւ «Երեւան ջրի» իրենց տարածքային կենտրոնի միջոցով ջրամատակարարման որակը բարձրացնել, սակայն ապարդյուն՝ այնտեղից էլ սպառիչ պատասխան չեն ստացել, թե, ի վերջո, ո՞րն է ջուր չունենալու պատճառը: Բնակիչներից մեկի խոսքերով. «Դեռ այդ ջուր կրելուն մի կերպ հարմարվում էինք, բայց մեր շենքի վերելակն էլ օրումեջ փչանում է, ինչքա՞ն կարող ենք ոտքով ջուր կրել»:
Արաբկիր թաղամասի Ավետ Ավետիսյան փողոցի 80 շենքի բնակիչների ներկայացմամբ, իրենց շենքի ջրամատակարարումն էլ է վերջերս կտրուկ վատացել, իսկ շենքի մոտակայքում գործող ատամնաբուժարանում 24 ժամ ջուր է լինում: Բնակիչները մեզ պատմեցին, որ մի քանի օր առաջ ծորակներից «մի քանի գրամ ջուր» եկել է. «Բայց արդեն 3-4 օր է՝ ջուր չունենք»:
Քաղաքացիների բողոքների առնչությամբ «Երեւան ջուր» ընկերությունից պարզաբանեցին, որ Նոր Նորքի 6-րդ զանգվածի շենքերում նոր տեխնիկական միջոց են տեղադրել, որի շնորհիվ ջրամատակարարումը պետք է կարգավորվի, սակայն օրերս էլ այս տարածքը ջրով ապահովող Կաթնաղբյուրի ջրատարն է վնասվել, որի պատճառով մի քանի օր եւս ջուր չի լինի: Ինչ վերաբերում է Արաբկիր թաղամասի Ավետ Ավետիսյան փողոցի շենքերի ջրամատակարարմանը, ապա, ըստ «Երեւան ջրի», այստեղ մի քանի օր ջուր չի եղել Արզնիի ջրատարի խոշոր վթարի պատճառով: Մոտակայքում գտնվող ատամնաբուժարանում էլ ջուր եղել է, քանի որ այստեղ ջուր է մատակարարվում ինքնահոս եղանակով: Ջրամատակարարման վատթարացման խնդրով «Առավոտին» էին դիմել նաեւ Նոր Նորքի 5-րդ զանգվածի Մառի 12 շենքի բնակիչները, որոնք էլ բողոքում էին, որ չնայած գրաֆիկով իրենք պետք է օրական ունենան 8 ժամ ջրամատակարարում, սակայն ունենում են ընդամենը 4 ժամ: Այս խնդրի առնչությամբ էլ «Երեւան ջրից» պարզաբանեցին, որ շենքը գտնվում է բարձրադիր գոտում, ուստի այնտեղ ջուր մատակարարելու համար տեղադրված պոմպն ու կարգավորիչը, որոնք ջրամատակարարումը ավտոմատ են կարգավորում, հին են: Ըստ ընկերության, «Երեւան ջրի» 2008 թվականի ծրագրերում այս շենքի պոմպի նորացումը ներառված է: |
| |
| Ա. ԽԵՉՈՅԱՆ |
| Բոլոր Նյութերը >>> |
|
| 2008-05-10 |
| Եկեղեցին վտանգում է պետականությունը |
| |
Պատմաբան Համլետ Դավթյանի մեկնաբանությունները
«Մեզ անծանոթ Վարդանանց պատերազմը» պատմաբան, հրապարակախոս Համլետ Դավթյանի աշխատության երկրորդ՝ լրացված հրատարակությունն է: Հեղինակի համոզմամբ, Հայաստանյայց առաքելական եկեղեցին՝ մշտապես ձգտելով առանձնահատուկ դիրքի բոլոր ժամանակներում, իր գործունեությունը նպատակաուղղել է սեփական հոգեւոր իշխանության ամրապնդմանը եւ հայության վրա բացարձակ իրավունքներ ստանալու համար նույնիսկ նպաստել է հայկական անկախ պետականությունների վերացմանը: Հ. Դավթյանը կարծում է, որ ազգային-պետական գաղափարախոսություն ձեւավորելու համար վերջապես անհրաժեշտ է վերագնահատել հայ ժողովրդի պատմությունը, բացահայտել ազգային կորուստների հանգամանքները, հասկանալ ճակատագրական նշանակություն ունեցած դեպքերի եւ իրադարձությունների ներքին տրամաբանությունը. «Բազմաթիվ ժողովուրդներ հավատարիմ են եղել իրենց հողին ու թագավորին, հայերը՝ եկեղեցուն: Անվերապահորեն: Որոշ ժողովուրդներ մինչեւ իսկ կրոնափոխության դիմեցին հանուն ազատության եւ ինքնափրկության, մենք մեր ազատությունն ու պետականությունը զոհեցինք հանուն եկեղեցու ...Արդյոք սա՞ է եղել մեր գերագույն նպատակը՝ իբրեւ ժողովուրդ»: Հեղինակի համոզմամբ, մեծագույն ինքնախաբեություն է, թե եկեղեցին դարեր շարունակ փոխարինել է պետությանը. «Նա (եկեղեցին) ինքնապահպանման եւ ինքնասպասարկման խնդիրներ է միշտ լուծել»: Հ. Դավթյանը փաստում է, որ հայության պետականազրկմանը նպաստող եկեղեցու դերի մասին ակնարկել են դեռեւս հայ լուսավորիչներն ու Պոլսո «Մեհյանականները»: Ըստ մասնագետի, քանի որ ազգը մշտապես իր կենսական ավյունն ու ուժերը տվել է եկեղեցուն, ուրեմն իրավունք ունի նրանից նաեւ պահանջելու հատուցել պարտքը՝ ազգի եւ պետականության: Պատմաբանի համոզմամբ, այսօր արդեն եկեղեցուց պահանջվում է հայոց պետականության մշտագոյության գաղափարի ջատագովություն, պետականասեր եւ բարոյասեր մարդու դաստիարակություն, հայադավանությունը (լուսավորչականությունը) բովանդակությամբ դարձնել ազգադավանություն:
«Մեզ անծանոթ Վարդանանց պատերազմը» գրքում հեղինակը խոսելով Վարդանանց պատերազմի մասին, այն մեկնաբանել է որպես ներհայաստանյան պայքար՝ համաիրանական գահակալական կռիվների համատեքստում: Տղմուտի ափին հայերը կրկնակի գերազանցում էին պարսիկներին. Վարդան Մամիկոնյանը Ավարայրի դաշտ էր հանել 66000-անոց հայկական զորք, պարսիկների 80000-90000-անոց զորքի կեսը նույնպես հայեր էին: Այսինքն, ըստ պատմաբանի, ստացվում է, որ հայերն էին հայերի դեմ կռվում ու առճակատումը Պարսից արքունիքի եւ Հայաստանյայց եկեղեցու միջեւ էր, եւ ոչ թե երկու երկրների: Հղում անելով պատմական փաստերին ու աղբյուրներին, Հ. Դավթյանը նաեւ հիմնավորում է, որ Վասակ Սյունին ամենեւին էլ դավաճան չէր, ընդհակառակը՝ փորձառու եւ շրջահայաց քաղաքական գործիչ էր, որը կարող էր Պարսից արքայի դեմ հանդիման կանգնել իբրեւ առաջնորդ, որի թիկունքում երկիր կար: Բայց քանի որ Սյունիների իշխանապետության հաստատումով վերջ էր դրվելու Լուսավորչի ժառանգների նկրտումներին, բնականաբար, Վասակը ընդունելի չէր եկեղեցու համար. «Վարդանանց պատերազմը քաղաքացիական պատերազմ էր, որի հիմքում՝ ամենեւին էլ անկախանալով հայրենիքը փրկելու ցավը չէր, այլ մի կողմից հայրենիքին իշխելու (Մամիկոնյաններ) եւ մյուս կողմից հայրենիքը կառավարելու (Սյունիներ) հակադիր նպատակների բախումն էր...Եպիսկոպոսները չընդունեցին Վասակին իշխանության գլուխ, որովհետեւ շատ ինքնուրույն էր եւ ոչնչով պարտական չէր եկեղեցուն, մինչդեռ Վարդանը յուրային էր բոլոր առումներով՝ ժառանգական, հոգեւոր դաստիարկության, հիերարխիկ դիրքով: Վասակը թեեւ խաղաղություն էր բերում, բայց այդ խաղաղությունը եկեղեցուն հարկավոր չէր, որովհետեւ դրանով իր իրավունքներն ամբողջովին չէին վերականգնվում: Իսկ Վասակը միտք էլ չուներ եկեղեցուն վերադարձնել իր գերարտոնությունները, այլապես ի՞նքն ինչպես պիտի կառավարեր ու պետություն կառուցեր»: Ըստ հեղինակի, եկեղեցին բարձրագույն իշխանությունը տեսնում էր Սահակ Պարթեւի գուրգուրած թոռան՝ Վարդանի ձեռքին, որպեսզի նրա միջոցով իր կամեցողությամբ կառավարի երկիրը:
Վերլուծելով Ավարայրի ճակատամարտը, հեղինակը նաեւ մի հետաքրքիր նրբերանգի մասին է խոսում. «Ինչո՞ւ, այնուամենայնիվ, հարձակվելով Վասակ Սյունու թեւի վրա եւ խորանալով թիկունք, Վարդանը թույլ տվեց, որպեսզի իրեն շրջապատեն...Իսկ գուցե նա երկիրը թողնում էր Վասակին՝ համոզվելով, որ Վասակի գո՞րծն է ճշմարիտ»:
Պատմաբանը փաստում է, որ Ավարայրի ճակատամարտից հետո Հայաստանը՝ իբրեւ երկիր, եւ հայերը՝ իբրեւ ժողովուրդ այլեւս դադարեցին երրորդ հզոր ուժը հանդիսանալ եւ դարձան երրորդական գործոն այս աշխարհահատվածում: Վերջին անգամ էր 66000-անոց հայկական բանակ ճակատամարտում. «Այդ զորեղ ուժը եկեղեցու սուրբ ուխտի կողմից գործադրվեց միայն ի պետս վարքաբանության: Ափսոս եղավ Հայոց բանակը, որ անխղճաբար մսխվեց այդքան փոքր նպատակի համար: Մի՞թե ազգն այդքան կռվող տվեց, որպեսզի առջեւն ընդամենը բարոյական հաղթանակ տանելու խնդիր դրվի... Ալեքսանդր Մակեդոնացին Իսոսի ճակատամարտում ընդամենը 30000-անոց բանակով հաղթեց պարսկական 120000-անոց զորքին եւ իրեն Աքեմենյանների հաջորդ ու Ասիայի տիրակալ հռչակեց»: Հ. Դավթյանը տարբեր օրինակներ վկայակոչելով՝ անընդհատ շեշտում է, որ Հայաստանյայց եկեղեցին իր գործելակերպով միշտ հիշեցրել է, թե ինքը մշտագո է, իսկ պետությունը կարող է անցողիկ լինել, եւ եթե անգամ պետությանը մի բան պատահի, ապա սարսափելի ոչինչ չի լինի, քանի որ եկեղեցին ժողովրդին անտեր չի թողնի. «Հայ ժողովրդի պատմությունն ընդգրկող եկեղեցու անկեղծության պարագիծն այսքանն է»: Գրքի վերջում Հ. Դավթյանը գրում է, որ պետականապահպան մտածողություն չունենք, մեր քաղաքացիական պարտքի զգացումը թերաճ է մնացել, որովհետեւ ոչ միայն եկեղեցին է դարերի ընթացքում իր գործը կատարել, այլեւ չենք հետեւել, օրինակ, թեկուզ Ղեւոնդ Ալիշանի այն պարզ խրատին, որ «Աղեկ քաղաքացի ըլլալու համար պետք է քննել ու սորվիլ զհայրենիս»: |
| |
| ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ |
| Բոլոր Նյութերը >>> |
|
| 2008-05-10 |
| ՄԱՍՍՈՆԱԿԱՆ ԽԱՐԴԱՎԱՆՔՆԵՐ՝ ԸՍՏ ԽԱՉԻԿ ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆԻ |
| |
Մեր «Ռոթարին», «Ազատ եւ ընդունված որմնադիրների գերագույն օթյակ ամենայն հայոցը» եւ «դրսի» մասսոնները
«Առավոտը» տեղեկացրել է, որ ինչպես անցյալ տարի, այս տարի ապրիլի 24-ին եւս ֆրասիական «Մեծ Արեւելք» մասսոնական կազմակերպության ներկայացուցիչներն այցելել են Ծիծեռնակաբերդ ու ասուլիսում հայտարարել, թե ժամանակն է, որ աշխարհը ճանաչի Հայոց ցեղասպանությունը: «Մխիթարիչ» բարեգործական կազմակերպության նախագահ, ՀՀՇ վարչության նախկին անդամ Խաչիկ Ստամբոլցյանի համոզմամբ, նրանց այս քայլերն ընդամենը խաղեր են. «Դահիճը չի կարող զոհին պաշտպանել. հենց մասսոններն են կազմակերպել Հայոց ցեղասպանությունը: Էլ չենք խոսում այն մասին, որ Թալեաթն ու Աթաթուրքը նույն՝ ֆրանսիական «Մեծ Արեւելքի» օթյակից էին»: Անդրադառնալով ֆրանս-մասսոնական կազմակերպության ղեկավարների անցյալ տարի արված հայտարարությանը, թե եկել են հայ մասսոնների հետ կապեր հաստատելու, Խ. Ստամբոլցյանը փաստում է, որ այս տարի էլ նրանք, իր խոսքով՝ ստել են, ասելով, թե Հայաստանում մասսոնական օթյակներ չկան. «2002թ. մարտի 5-ին ՀՀ արդարադատության նախարարությունը գրանցել է «Ազատ եւ ընդունված որմնադիրների գերագույն օթյակ ամենայն հայոց» մասսոնական կառույցը՝ իբրեւ հասարակական կազմակերպություն: Մասսոնական մի կառույց էլ այստեղ շատ վաղուց գոյություն ունի, դա «Ռոթարին» է... Վերջինս մասսոնական ցածր օղակի բարեգործական կառույցներից է, որտեղից մարդկանց հավաքագրում են»: Խ. Ստամբոլցյանը կարծում է, որ մասսոններն անդամակցության համար ընտրում են հատկապես այն մարդկանց, ովքեր հավատացյալ են ու կարեւոր չէ՝ սատանայի՞ն, թե՞ Աստծուն են հավատում, կամ ինչ կրոն ու դավանանք ունեն. «Կարեւորը, որ այդ մարդը պատրաստ լինի ճանաչելու մի ուժ, որն իրենից վեր է: Բնականաբար, նաեւ ազդեցիկ, գրագետ եւ ունեւոր խավն է հավաքվում, որովհետեւ մասսոնները գնում են աշխարհի գրավման: Իրենց նպատակն է երկրագունդը գլոբալացնել՝ ստեղծել մեկ պետություն եւ իշխել, մարդկանց էլ բաժանել իշխողների եւ աշխատավորների կաստաների»:
Մեր զրուցակիցը խոսեց նաեւ ամերիկացի քաղաքական գործիչ Գարի Քահի՝ անցյալ տարի վերահրատարակված «Աշխարհի գրավման ճանապարհին» գրքի մասին, որտեղ պատահաբար մասսոնական կառույցների վրա «ընկած» հեղինակը զգուշացնում է ամերիկյան կառավարությանը, թե ինչ վտանգ է սպառնում աշխարհին եւ հատկապես Միացյալ Նահանգներին՝ մասսոնների կողմից. «Այդ գիրքը կարծես մասսոնության մասին այբբենարանն է»: Այնտեղ, Խ. Ստամբոլցյանի համոզմամբ, տեղ է գտել նաեւ մասսոնների կրեդոն՝ Ալբերտ Փայքի ձեւակերպմամբ (1871թ.). «Մենք պետք է թիկունք կանգնենք նիհիլիստներին ու անաստվածներին եւ նրանց միջոցով հրահրենք սոցիալական փոփոխություն (այսինքն՝ հեղափոխություն), որի պատճառած ահավոր դժբախտությունը ազգերին փաստելու է վայրենության ծնունդ՝ անաստվածի իսկական դեմքը: Ապա ժողովուրդը պիտի փորձի ոչնչացնել քաղաքակրթության ավերողներին ու պիտի հուսահատվի քրիստոնեությունից, որ պիտի կորցնի իր ուղղությունն ու ղեկավարությունը... եւ ընդունի Լույսը՝ Լյուցիֆերի ուսմունքը, որ վերջապես պիտի հայտնվի մարդկությանը իր ամբողջ մաքրությամբ ու ջնջի քրիստոնեությունը եւ անաստվածությունը»: Խ. Ստամբոլցյանը փաստում է, որ մասսոնությունը հիմնականում քրիստոնեության դեմ է եւ սատանայական ծառայություն է: Մասսոնները, «Մխիթարիչի» նախագահի կարծիքով, օգտագործում են իրենց բոլոր լծակներն ու հնարավոր մեթոդները՝ ժողովուրդներին ու երկրներին «ծնկի բերելու» համար. «Հիմա էլ ապահովում են համաշխարհային սով... Քանի որ Նավթարդյունաբերողների միությունը որոշում է կայացրել նավթի արդյունահանման քանակը պակասեցնելու մասին, որի պատճառով նավթը քառակի թանկացել է, իսկ իրենց գերշահույթները՝ աճել, հիմա էլ որոշել են հացահատիկային կուլտուրաներից բիովառելիք ստանալ, պատճառաբանելով, թե այն էժան է եւ էկոլոգիապես մաքուր... Այդկերպ իրենք (նկատի ունի մասսոններին- Գ. Հ.) ուզում են երկրագնդի բնակչությանը ոչնչացնել, թողնել մեկ միլիարդ, այստեղից էլ հայտնի «ոսկե միլիարդ» հասկացությունը, որի հիմնական գաղափարախոսներից մեկը Սորոսն է: Սա դիվային մտածողություն է: Արդեն երրորդ երկրներում համատարած սով է սկսվել»: Խ. Ստամբոլցյանը պատմական էքսկուրս կատարելով, իր՝ աղետի գոտու հանձնաժողովի նախագահ եղած տարիները, քննադատեց նաեւ այն տարիների վարչապետ Վազգեն Մանուկյանին ու ասաց, որ հենց նրա մեղքով են մորմոնները հաստատվել Հայաստանում. «Երբ 1991թ. մորմոններն առաջին անգամ երկրաշարժից հետո եկան Հայաստան, վարչապետ Վազգեն Մանուկյանն ինձ զանգահարեց ու ասաց, որ շուտ իր մոտ գնամ, որովհետեւ մի քրիստոնյա խումբ է եկել, ուզում է Գյումրին վերակառուցի: Մինչեւ հասա վարչապետի մոտ, իրենք գնացել էին, բայց թողել էին մի տեսաերիզ, որի վրա գրված էր՝ սենատոր Հանթսման: Երբ ասացի, որ դրանք ոչ թե քրիստոնյաներ են, այլ մորմոններ, նախատեց՝ դու էլ ի՞նչ ես կպել՝ իմ առաքելակա՜ն եկեղեցին, իմ առաքելակա՜նը... Վարչապետը չլսեց ինձ, ու այդպես մորմոնները լցվեցին Հայաստանով»: Վազգեն Մանուկյանին քննադատելուց հետո, Խ. Ստամբոլցյանն անցավ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին, ասելով, որ նա էլ մասսոն է, եւ ըստ Ստամբոլցյանի, պատահական չէ, որ ՀՀ առաջին նախագահը ժամանակին հայտարարում էր, թե ազգային գաղափարախոսությունը կեղծ կատեգորիա է: Առաջին նախագահից հետո մեր զրուցակիցը անցում կատարեց անգլիացի հետախույզ Ջոն Կալիմանի՝ 90-ականներին հրատարակած «Համաշխարհային գաղտնի կառավարություն եւ 300-ի կոմիտե» գրքին. «Ջոն Կալիմանը շուրջ 30 տարի լրտեսական ցանցով մտնել է մասսոնական կառույցներ, հավաքագրել է ամբողջ ինֆորմացիան եւ գիրք սարքել: Եթե կարդաք՝ կսարսափեք. միջազգային բանկերը, միջազգային վալյուտային ֆոնդը, ՄԱԿ-ը՝ ամեն ինչ իրենցն է, տնտեսական, քաղաքական հզոր կառույցներն ու լծակները իրենց ձեռքին են... Այսօր մասսոնները անցկացնում են հեղափոխություններ՝ Նարնջագույն, Վարդերի... ու միլիոններ է, որ թափում են: Ցավոք, մեզ մոտ էլ է այդ պրոցեսը գնում...»: Ստամբոլցյանի համոզմամբ, պատճառն էլ այն է, որ խորհրդային ռեժիմից ձերբազատված անկախ Հայաստանի ղեկավարների մի մասը չգիտեր՝ ինչ ասել է մասսոնություն, ոմանք էլ վաղուց «գնված» էին նրանց կողմից: |
| |
| ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ |
| Բոլոր Նյութերը >>> |
|
| 2008-05-10 |
| Գաղտնի են, բայց՝ ամենուր |
| |
Մասսոնները համոզված են, որ իրենց ուժը դրա մեջ է
Վերջերս Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու համար Հայաստանում էին «Մեծ Արեւելք» ֆրանս-մասսոնական օթյակի ներկայացուցիչները: «Առավոտին» հաջողվեց զրուցել օթյակի փոխնախագահ Անդրե Աբի եւ «Մեծ Արեւելք» բարեգործական հիմնադրամի փոխտնօրեն Մարսել Վեյլի հետ: Հետաքրքրվեցինք, թե ո՞րն է նրանց ուժի գաղտնիքը, քանի որ բոլորին է հայտնի, որ մասսոնների ճնշմամբ, օրինակ, երկրների նախագահների փոփոխություններ են կատարվում, քաղաքական իրադարձությունների ելքեր կանխորոշվում եւ այլն: Անդրե Աբը պատասխանեց. «Չեմ կարծում, որ այդքան մեծ կարեւորություն ունի մեր օթյակը, քանի որ սա քաղաքական կազմակերպություն չէ: Ճիշտ է, մենք մեր կազմակերպության ներսում խոսում ենք այն մասին, որ աշխարհում շատ դժվարություններ կան ու պիտի շտկել դրանք, պայքարել հանուն մարդու իրավունքների: Չնայած քաղաքականության մեջ չենք մտնում, բայց ժամանակ առ ժամանակ մեր կարծիքը հնչեցնում ենք տարբեր առիթներով: Օրինակ՝ առաջիկայում մասսոնական օթյակում ընդունելու ենք Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիին: Պիտի առանց կաշկանդվելու նրան հայտնենք այն մասին, թե ինչ նորմալ չէ ֆրանսիական քաղաքականության մեջ»: Իսկ այն, որ աշխարհում իրենց գաղտի են համարում, պրն Աբը բացատրեց մասսոնների չափից ավելի համեստ գործելակերպով. «Տեսնո՞ւմ եք, մենք չենք վախենում շփվել նույնիսկ լրագրողների հետ: Գուցե համեստ ենք, դրա՞ համար ենք գաղտնիի տպավորություն թողնում: Մյուս կողմից էլ մեզ շատ չենք ներկայացնում, քանի որ կան մասսոններ, որոնք հրեաների պես բազմիցս հետապնդվել են»: Ֆրանս-մասսոնական «Մեծ Արեւելք» կազմակերպության փոխնախագահից հետաքրքրվեցինք, թե այս սկզբունքն ինչո՞վ է պայմանավորված: «Մեր անդամներին ընտրում ենք մեծ դժվարությամբ: Ամենակարեւորը նրանք պիտի լինեն բարձր ինտելեկտի տեր մարդիկ: Այստեղ դեր չի կարող խաղալ կրոնն ու մասնագիտությունը, ազգային պատկանելությունը: Կարեւորը, որ այդ մարդիկ իրոք պաշտպանեն այն գաղափարներն ու հետեւեն այն սկզբունքներին, որոնց մենք դավանում ենք»,- հնչեց պատասխանը: Երբ փորձեցինք պարոն Աբից տեղեկանալ, թե իրենց շարքերում ի՞նչ հայտնի մարդիկ կան ընդգրկված, նա տվեց Պուչինիի, Մոցարտի, Չերչիլի, Լաֆայեդի անունները: Իսկ երբ պնդեցինք, որ նշի ժամանակակիցների անուններ, ասաց. «Երբեք մեզ թույլ չենք տա հայտնել այն մարդկանց անունները, որոնք չեն ուզում հայտնի լինել՝ իբրեւ մասսոններ: Միգուցե դա է այն ուժը, որը թույլ է տալիս մեզ պայքարել եւ գործել ազդեցիկ կերպով»: Իսկ «Մեծ Արեւելք» բարեգործական հիմնադրամի փոխնախագահ Մարսել Վեյլը այս կապակցությամբ հիշեցրեց իրենց շրջանում հայտնի մի նախադասություն. «Ոչ մի տեղ չկա մասսոնական օթյակ, բայց մասսոններն ամենուր են: Մեր ուժն այն է, որ կարող ենք խոսել բոլորի հետ եւ նրանց հաղորդել մեր գաղափարները հավասարության, եղբայրության, ազատության սկզբունքների վերաբերյալ»: Մասսոններին հարցրինք, թե լսե՞լ են Հայաստանում գործող «Ռոթարի» ակումբի մասին, որն ասոցացվում է մասսոնականության հետ: «Դա ուրիշ բան է»,- կարճ պատասխանեց պարոն Վեյլը եւ չցանկացավ ծավալվել: Իսկ երբ հետաքրքրվեցինք, թե կա՞ն, արդյոք, այնպիսի բաներ, որոնք արգելվում են մասսոններին, պարոն Աբը պատասխանեց. «Մեր անդամներին չի թույլատրվում հարել ֆաշիստական կազմակերպություններին, որոնք կողմ են քսենոֆոբիային: Նաեւ նրանք, որոնք չեն հարգում իրենց երկրի օրենքները, հասարակական նորմերը, անպայման վտարվում են մեր շարքերից»: |
| |
| ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| Բոլոր Նյութերը >>> |
|
| 2008-05-10 |
| ԶԼՄ-ՆԵՐԸ՝ ՆՈՒՅՆ «ՔԱՂԱՔՈՒՄ» |
| |
Հարցազրույց armtown.com նախագծի հիմնադիր Սերգեյ Հովսեփյանի հետ
Մեր ամերիկաբնակ հայրենակից Սերգեյ Հովսեփյանը ստեղծել է armtown.
com նախագիծը, որը պարզ լրահավաք ծառայություն է: Այն ընթերցողին միեւնույն կայքից մատուցում է լրահոսը, որը այցելուն պիտի կարդար տարբեր աղբյուրներում՝ ավելորդ ժամանակ վատնելով՝ դրանց էջեր տեղափոխվելով: armtown.com սերվերը, որի վրա տեղադրված է կայքը, շատ ավելի արագ է, քան աղբյուրներից շատերինը, իսկ հիմնական առավելությունն էլ այն է, որ այս նախագիծը տարբեր կոդավորում ունեցող աղբյուրների նյութերը վերակոդավորում է ժամանակակից՝ Unicode-ով, արդյունքում՝ լուրերը կարդալիս «խզբզոց» չենք տեսնում ու կարիք չի լինում ամեն անգամ ընտրելու էջի կոդավորումը:
- Ինչպե՞ս ծնվեց armtown-ի ստեղծման գաղափարը:
- Լավ հիշում եմ այդ պահը... 2005թ. հունվարի 6-ն էր, երբ իմ մեջ ցանկություն առաջացավ թերթել հայկական մամուլի էջերն ու որոշ տեղեկատվություն ստանալ հայաստանյան անցուդարձից: Այդ ժամանակ ապրում էի Չիկագոյում եւ կտրված էի հայկական միջավայրից: Սովորականի նման բացեցի «Գուգլ» փնտրման համակարգն ու գրեցի «armenian news»: Չեք պատկերացնի զարմանքս, երբ առաջին տասնյակում գտա միայն մեկ-երկու հայկական աղբյուր: Ստացվում էր, որ մեր երկրի մասին մենք պիտի տեղեկացվեինք օտար՝ ռուսական, թուրքական կամ ադրբեջանական աղբյուրներից: Սա armtown.com-ը ստեղծելու հիմնական պատճառներից մեկն էր: Մյուս էական խնդիրը տեքստի կոդավորումն էր: Հայաստանում լայն տարածում գտած ARMSCII-8 կոդավորմամբ տեքստեր կարդալու համար անհրաժեշտ է տեղադրել հատուկ տառատեսակներ, որոնցից շատերը նույնիսկ չեն համապատասխանում ստանդարտներին՝ հատկապես «եւ» ու «գ» տառերը: 20 տարուց ավելի է, ինչ մշակվել ու մեծ զարգացում է ստացել Unicode-ը, որը հնարավորություն է տալիս միեւնույն տառատեսակի մեջ ունենալ բազմաթիվ լեզուներ: 2005թ., եթե չեմ սխալվում, միայն «Ազգ» օրաթերթն էր, որ օգտագործում էր այս կոդավորումը, իսկ հիմա այն գերակշռում է հայկական ինտերնետային մամուլում: Բացի վերոհիշյալ խնդիրներից, հիմա եւ առավել եւս՝ 2005-ին հայկական մամուլը տեղադրված էր չափից դուրս դանդաղ սերվերների վրա, որոնք գտնվելով դանդաղ ցանցերում՝ գրեթե անհնար էին դարձնում դրանց օգտագործումը: Վերջին տարիներին այս խնդիրը կարծես նույնպես լուծում է ստանում:
- Շուրջ 3 տարի է՝ կա armtown.com նախագիծը: Ի՞նչ հետեւություններ եք արել այս ընթացքում եւ արդյո՞ք լուծված եք համարում այն բոլոր խնդիրները, որոնց իրականացման նպատակով ստեղծվել է այս նախագիծը:
- Նախագծի ամենահիմնական նպատակը Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի մասին լրատվության արտահանումն է: Դա կարելի է միշտ կատարելագործել, սակայն լուծված համարել՝ երբե՛ք: Հրաշալի, նորագույն մեթոդներ կան այն անելու համար, սակայն հայկական լրատվական դաշտը հետ է մնում այդ զարգացումներից: Շատերը նույնիսկ չեն էլ փորձում օգտվել լրատվության արտահանման այնպիսի մեթոդներից, ինչպիսիք, ասենք, RSS հոսքերն են, որոնք վաղուց ստանդարտ են դարձել այս ասպարեզում:
armtown.com նախագծի հեղինակությունն աճում է, այն նաեւ սկսում է արտահանել տեխնոլոգիական լուծումներ: Որոշ համարձակ նորամուծություններ, որոնք առաջինը ներդրվել են այս նախագծում, սկսում են տարածում ունենալ հայկական այլ աղբյուրներում: Ուրախալի է, որ կարողանում եմ նպաստել ավելի համարձակ որոշումներ ու լուծումներ ներդնելու հարցում:
- Ի՞նչ սկզբունքով են ընտրված armtown.com-ում ընդգրկված լրատվամիջոցները:
- Ամենահիմնական սկզբունքը համագործակցության ցանկությունն է: Իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում բոլոր այն լրատվամիջոցներին, որոնք համաձայնեցին մաս դառնալ այս նախագծին եւ դրանով իսկ նպաստեցին հայկական լրատվության մասսայականացմանը: Ցավում եմ, բայց կան նաեւ այնպիսիները, որոնք հրաժարվեցին ընդունել կամ հասկանալ իմ բոլոր բացատրությունները, որ այս նախագծի գործունեությունից շահողը միայն ընթերցողն է: Տարեկան մոտ $2000 ներդնելով ու իմ ազատ ժամանակից հարյուրավոր ժամեր նվիրելով, ես միայն մի ցանկություն ունեմ՝ բավարարված ընթերցող ունենալ, որոնք հնարավորություն կունենան շփվելու, իրենց կարծիքն արտահայտելու ու իրենց ներդրումը բերելու մեր հայրենիքի կայացմանը: Սա էլ իմ ընտրած ճանապարհն է՝ գործնական նպաստ բերել մեր հասարակության ժողովրդավարացման գործին:
Մեկ այլ կարեւոր սկզբունք՝ դա էջերի որակն է: Կան լրատվամիջոցներ, որոնք գրեթե անհնար է ինդեքսավորել՝ էջի դասավորությունն ու կոդավորումը հաշվի առնելով, օրինակ՝ «Հայկական Ժամանակը»:
- Ի՞նչ խորհուրդ կտաք այն այցելուներին, որոնք «Քննարկել հոդվածը» բաժնում անվայելուչ արտահայտություններ են անում:
- Ճիշտն ասած, անձամբ նրանց ասելիք չունեմ, քանի որ ինչ էլ ասենք՝ անօգուտ է: Քննարկումների բաժնի նոր տարբերակը, որը նախապատրաստման փուլում է, հնարավորինս կնվազեցնի նմանների մասնակցությունը քննարկումներին: Նման ազատ քննարկումները նորություն են մեր հասարակության համար ու շատերն այդ ազատությունը սխալ են ընկալում... Կաշխատեմ անել հնարավորը՝ կանխելու համար նման մարդկանց «ներթափանցումը» քննարկումների բաժին:
- Հաշվի առնվո՞ւմ են կայքի մասին՝ օգտագործողների առաջարկությունները եւ ի՞նչ նորամուծություններ կարող են սպասել այցելուները ապագայում:
- Անշո՛ւշտ: Կարծում եմ, չեք զարմանա, եթե ասեմ, օրինակ, «Քննարկել հոդվածը» բաժինը ստեղծվել է այս նախագծի ամենաակտիվ այցելուներից մեկի՝ Սահակի առաջարկով: Նախագծում կա նաեւ ցանկությունների արտահայտման բաժին, որտեղ յուրաքանչյուր այցելու կարող է իր ցանկություններն արտահայտել եւ համոզված լինել, որ դրանք անպատասխան չեն մնա:
Նախագծի այցելուների հիմնական նորամուծությունը նոր աղբյուրների ներառումն է: Առաջիկայում կներառվի նաեւ hetq.am-ը՝ ստացել եմ համաձայնությունը, բանակցելու եմ hhpress.am եւ tert.am-ի ներառման ուղղությամբ: Հիմնական բաժինը, որը կարիք ունի կատարելագործման, դա «Քննարկել հոդվածը» բաժինն է: Այն զարգացնելու շատ աշխատանքի կարիք ունի: Ցավոք, դրա մեջ օգտագործվում է կոդ, որի հեղինակը ես չեմ: Այժմ այն բետա տարբերակում է (փորձաշրջան է անցնում): Դրա հետ կապված՝ խնդրի լուծմանը զուգընթաց, նորամուծություններն այդ բաժնում ավելի հաճախակի կլինեն: Առանց նորամուծությունների՝ ցանկացած ինտերնետ-նախագիծ դատապարտված է եւ դա հաշվի առնելով հավաստիացնում եմ, որ նորի զգացողությունը երբեք չեք կորցնի՝ շփվելով armtown.com-ի հետ:
- Հովանավորներ ունե՞ք:
- Հովանավորներ չունեմ: Մինչ այսօր նախագծի հետ կապված բոլոր ծախսերը ինքս եմ հոգում: Վերջերս ընթերցողներից մեկը հարցրեց, թե ինչո՞ւ հովանավորներ չես փնտրում կամ նվիրատվություններ չես հավաքում՝ համապատասխան կոճակ տեղադրելով կայքում: Ճիշտն ասած, դեռ այդ ուղղությամբ չեմ մտածել, սակայն եթե օգնություն ցուցաբերելու ցանկություն ունեցողներ կան, սիրով կընդունեմ նրանց աջակցությունը:
- Հարո՞ւմ եք որեւէ կուսակցության:
- Երբեւէ չեմ անդամակցել որեւէ կուսակցության եւ ցանկություն էլ չունեմ: Հետաքրքիրն այն է, որ ինձ քաղաքականությունից հեռու պահելով ձեռնամուխ եմ եղել մի գործի, որը «թաթախված» է քաղաքականության մեջ: Ամեն օր շփվելով լրատվության հետ, անկախ իմ կամքից՝ քաղաքականացվել եմ, սակայն փորձում եմ լինել հնարավորինս օբյեկտիվ ու զուրկ այդ հոսանքների ազդեցությունից: Իմ քաղաքականությունը ժողովրդավար ու հզոր Հայաստանն է, որտեղ տեղ չեն ունենա անարդարությունն ու կաշառակերությունը:
- Մեր ընթերցողին կհետաքրքրեն մանրամասներ Ձեր մասին...
- Ծնվել եմ Գյումրիում, աղետալի երկրաշարժից հետո տեղափոխվել եմ Երեւան: Ավարտել եմ տեղի Թեքեյանի անվան 92 դպրոցը, այնուհետեւ ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետը: 1995-1997 թթ. եղել եմ Հայաստանի առաջին հրետանային ուսումնական զորամասի առաջին կապի պետը: Այնուհետեւ մեկնել եմ Եվրոպա, ապա բնակություն հաստատել ԱՄՆ-ում՝ Լոս Անջելեսում: Ամուսնացել եմ ու 2 զավակ ունեմ՝ Վահանը եւ Հայկը: Ինչպես տեսնում եք՝ «դասական» հայկական կենսագրություն ունեմ: Հուսով եմ՝ մի օր կվերադառնամ ու կապրեմ իմ հոր կառուցած տանը: Ներկայումս աշխատում եմ Ամերիկայի «Մանկական ուռուցքաբանության ազգային ֆոնդում» եւ սպասարկում եմ առաջին սերնդի տվյալների բազայի համակարգը: Շատ հետաքրքիր ու բազմաբնույթ աշխատանք է... |
| |
| Զրուցեց ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԸ |
| Բոլոր Նյութերը >>> |
|
| 2008-05-10 |
| .am տիրույթի «նրբությունները» |
| |
Կամ ինչպես տիրանալ ցանկալի ենթատիրույթին
Ինտերնետում յուրաքանչյուր երկրի պատկանում է որոշակի տիրույթ՝ տառային հապավումով: Օրինակ՝ Մեծ Բրիտանիան՝ uk, Ֆրանսիան՝ fr, Ռուսաստանը՝ ru, եւ այլն: Հայաստանի հապավումն am-ն է: «Ով առաջինը դիմի՝ նա էլ կստանա». ահա այս սկզբունքով են տրամադրվում am տիրույթի ենթատիրույթների անունները: Պարզ ասած, յուրաքանչյուր ոք, ով կցանկանա որեւէ սայթ ունենալ նշված տիրույթում, կարող է դա անել, նույնիսկ եթե կայքի անվանումը ՀՀ պետականությանը եւ ազգային արժեքներին է վերաբերում: Այսինքն՝ տեսականորեն, օրինակ՝ genocide.am-ը կարող է հայտնվել ազգությամբ թուրք մի անձնավորության կամ կազմակերպության ձեռքում: 1994-ից .am տիրույթի ղեկավարման իրավունքը տրվել է «Ինտերնետ միությանը» (ԻՄ): Եթե նախկինում միությունը կարող էր մերժել անունները, երբ դրանք չէին համապատասխանում որոշ սահմանափակումների, ապա, ինչպես «Առավոտին» տեղեկացրեց ԻՄ նախագահ Իգոր Մկրտումյանը. «2007-ի սկզբից բոլոր անունները ազատականացվել են՝ առանց սահմանափակումների: Ինչ վերաբերում է genocide ենթատիրույթին, ապա այն, ինչպես բոլոր մյուս անունները, կարող է գրանցվել ցանկացած անձի կամ կազմակերպության անունով, եթե, իհարկե, արդեն զբաղված չէ այդ ենթատիրույթը»: am տիրույթում, 2007-ի տվյալներով, գրանցված է 4300 ենթատիրույթ՝ տեղական անձանց կամ կազմակերպությունների կողմից, եւ 4070՝ տարբեր երկրներ ներկայացնողների կողմից:
«Առավոտի» տեղեկություններով՝ ենթատիրույթի վարձակալման ժամանակ տեղացիների հետ պայմանագիր է կնքվում, իսկ արտասահմանցիների հետ՝ ոչ: Պայմանագիր չկնքելը բավականին ձեռնտու է, քանի որ ցանկացած պահի կարելի է փոխել խաղի կանոնները եւ դիմել բազում զեղծարարությունների: Մանավանդ՝ այդ նախադեպը կա. 2000-ին թե՛ տեղացիները, թե՛ արտասահմանցիները տեղեկացվեցին, որ am-ի ենթատիրույթներն այլեւս անժամկետ չեն տրամադրվում, ուստի նրանք տիրույթի համար պիտի վճարեն ամեն տարի: ԻՄ-ը վարում է հայաստանյան տիրույթի կենտրոնական շտեմարանը եւ ապահովում առցանց դիմումների ընդունումը եւ սխալների ստուգումը: Դիմորդը պայմանագիր է կնքում Arminco (ABC domain), Web, Xternet, Netsys, Dolphin, Cornet, ADC կազմակերպությունների հետ: Պայմանագրերի կնքման հարցով դիմեցինք Arminco-ի տնօրեն Անդրանիկ Ալեքսանյանին: Նրա պատասխանը մասամբ էր համոզիչ. «Պայմանագիր կնքվում է բոլոր անձանց հետ: Արտասահմանցու համար առաջարկվում է հրապարակային պայմանագիր, որը կամ ընդունվում է նրա կողմից, կամ՝ ոչ: Զեղծարարություն չկա, պարզապես ՀՀ տարածքում գործող փորձի համաձայն՝ հրապարակային պայմանագրի կիրառումը դոմեյնային անունների դեպքում ենթադրում է վճարման էլեկտրոնային տարբերակների օգտագործումը, ինչը ՀՀ-ում դեռ տարածված երեւույթ չէ: Բացի այդ, առ այսօր չի գործում ՀՀ էլեկտրոնային ստորագրության հավաստագրման կենտրոն, որը կհեշտացներ էլեկտրոնային վճարումների տարածման գործընթացը»: Ենթատիրույթների գնային քաղաքականության հետ կապված՝ «Առավոտը» բազում դժգոհություններ էր լսել դիմորդներից: Նրանց հավաստմամբ, ենթատիրույթ ունենալու համար արտասահմանցիները առաջին 2 տարվա համար պիտի վճարեն 250 ԱՄՆ դոլար, տեղացիները՝ 60: Իսկ դրանից հետո յուրաքանչյուր տարվա համար պետք էր վճարել համապատասխանաբար 50 եւ 24 դոլար: Տեղացի-արտասահմանցի գնային այս տարբերության համար էլ դիմորդները կարծում են, որ իրենց մերժում են ենթատիրույթ տրամադրել, որպեսզի դրանք վաճառեն արտասահմանցիներին: Այս կապակցությամբ Ի. Մկրտումյանն ասաց. «Այդ պնդումներն անհիմն են: Արտասահմանցիների համար ավելի բարձր սակագին սահմանելը am տիրույթը պահպանելու միջոց էր: Այժմ չկա տարբերություն. ՀՀ քաղաքացիների եւ կազմակերպությունների համար մեկ տարով հաշվեգրումը 13200 դրամ է, իսկ այլ երկրների քաղաքացիների համար՝ 50 ԱՄՆ դոլար»: Նկատենք, որ 13200 դրամը, այնուամենայնիվ, համարժեք չէ $50-ին, այն կազմում է $42.5: Ենթատիրույթների ազատականացումից կարելի է ենթադրել, որ, փաստորեն, վաճառքի են հանված ազգային արժեքները, քանի որ am տիրույթը, ինչպես ՀՀ խորհրդանիշները՝ դրոշը, զինանշանը կամ հիմնը, եւս կարելի է դասել ազգային կոչվող արժեքների շարքին:
Ա. Ալեքսանյանը նկատեց. «Ազգային արժեքների պահպանումը ենթադրում է դրանց մասին տեղեկատվություն տարածելու լայն հնարավորություններ, մասնավորապես՝ Ինտերնետի միջոցով: Իսկ այն դեպքում, երբ ազգային արժեք պարունակող անունը աղավաղվում է ազգային արժեքներին հակասող բովանդակությամբ, Ինտերնետ միությունը հնարավորություն ունի ձեռնարկել համարժեք քայլեր նման աղավաղումը կանխելու ուղղությամբ»: Սակայն ասվածին հակասող բազում փաստեր կարելի է գտնել՝ օգտվելով ԻՄ ինտերնետային էջի՝ www. isoc.am-ի, Who is՝ «Ով է» բաժնի տրամադրած տեղեկությունից: Այդ բաժնից կարելի է իմանալ, թե տվյալ սայթը ում է պատկանում: Օրինակ, երբ արտասահմանցիները ցանկանան հայուհիների մասին ինֆորմացիա ստանալ, նրանք անպայման կհավաքեն girls.am հասցեն: Սակայն այն այժմ ընկալվում է որպես ծանոթությունների եւ պոռնոգրաֆիկ նյութեր պարունակող կայք: |
| |
| ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| Բոլոր Նյութերը >>> |
|
| 2008-05-10 |
| ՆԵՅՐՈԼԻՆԳՎԻՍՏԻԿԱԿԱՆ ԾՐԱԳՐԱՎՈՐՈՒՄԸ «ՓՈՒՉԻԿ» ԷՐ |
| |
Ընդդիմության լիդերներին չհիմնավորված էին մեղադրում
Հայաստանյան վերջին իրադարձությունների հետ կապված ասուլիսներում եւ TV-ներով հնչեցին հայտարարություններ, թե իբր Ազատության հրապարակում ելույթ ունեցողները դիմել են Նեյրոլինգվիստիկական ծրագրավորման (ՆԼԾ)՝ մասսաների վրա ազդելու համար: Որոշ հոգեբանների բերանով էլ շրջանառության մեջ դրվեց այն, թե «հայրենիքը», «ընտանիքը», «հաղթելու ենք»-ը կոդավորված բառեր ու արտահայտություններ են: Հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գայանե Շահվերդյանը այս ամենին լուրջ չի վերաբերվում: Ըստ նրա, մարդու գիտակցությունն այդքան պարզ չէ, եւ այդքան հեշտ չէ նրա ենթագիտակցականի վրա ազդելը: ՆԼԾ-ն էլ, ըստ հոգեբանի, ամենեւին էլ տեսություն չէ, ինչպես ներկայացվում է, այլ ընդամենը մարդկանց հետ աշխատելու, այս կամ այն ախտանիշին ուղղված պարզունակ տեխնիկա, որը գիտության մեջ լուրջ չի համարվում: Մասնագետի տեղեկացմամբ, ՆԼԾ-ի հիմնադիրներ Ռիչարդ Բենդլերը եւ Ջոն Գրինդերը հոգեբաններ չեն եղել. առաջինը մաթեմատիկոսը էր, մյուսը՝ լեզվաբան: Ներշնչանքի հիման վրա նրանք ստեղծել են ՆԼԾ-ն, այնուհետեւ գովազդել ու, ըստ տիկին Շահվերդյանի, անուն հանել մերձգիտական շրջանակներում: Մեր զրուցակիցը պնդում է, որ ՆԼԾ-ն գիտական հիմքեր չունի, կոչվում է նեյրո, բայց առայսօր ոչ մի ֆիզիոլոգ չի հիմնավորել, թե ինչ նեյրոկապերով է այն ազդում:
Ըստ տիկին Շահվերդյանի, իրեն հարգող քաղաքական գործիչը երբեք նման ճարպիկ «մասնագետների» ծառայություններից չի օգտվի. «Օրինակ, եթե Կարեն Դեմիրճյանին որեւէ մեկն ասեր՝ այսպես խոսիր կամ այսպես հագնվիր, լավ ճանաչելով նրա հումորի զգացումը, պատկերացնում եմ, թե ինչ կասեր»: Հոգեբանը նաեւ հավելեց, որ ՆԼԾ-ն կարող է գործել միայն փսիխոթերապեւտիկ կաբինետում, այն էլ ժամանակավորապես. «Եթե դա այդքան արդյունավետ միջոց էր, թող նման հայտարարություններ անողներից որեւէ մեկը գոնե բացատրեր, թե ինչպես է գործել ընդդիմությունը՝ օգտագործելով այդ տեխնիկաները: Դա ընդամենը փսիխոթերապեւտիկ տեխնիկա է, որի շնորհիվ ոչ թե մարդու հոգեկան լուրջ պրոբլեմը արմատախիլ է արվում, այլ անձի ախտանիշը մի քիչ թեթեւանում է: Այն ունի լիցքաթափող էֆեկտ, մի բան, որին կարելի է հասնել, ասենք, լեզվի տակ հանգստացնող դեղահաբ դնելով: Հոգեբաններն ասում են, որ այն զուրկ է գիտական հուսալիությունից»: Գ. Շահվերդյանը խոսելով ՆԼԾ-ի հիմքում դրված, այսպես կոչված, ենթամոդալականության մասին, պարզաբանեց, որ որոշ մարդիկ ինֆորմացիան ընկալում են տեսողությամբ, ոմանք՝ լսողությամբ, ոմանք էլ՝ այն դեպքում, եթե ինֆորմացիայի մեջ շարժման որեւէ հատկանիշ կա. «Երբ Սերժ Սարգսյանն ասում է՝ «Առաջ Հայաստան», նա կինեսթետիկ բանալի է օգտագործում, կամ եթե նույնն ասելով ձայնի տեմբրն է բարձրացնում, աուդիալ բանալի է գործածում»: Սակայն, ըստ հոգեբանի, դա չի նշանակում, թե նա ինչ-որ տեխնիկայի է դիմում, ուղղակի բազմությունն ունի ընկալման տարբեր բանալիներ, եւ ցանկացած մարդ էլ չի կարող խոսել՝ առանց դրանց: «Առավոտի» հարցին, արդյո՞ք Ազատության հրապարակում ելույթ ունեցողների թափահարած ձեռքերը կամ «Հաղթելու ենք» կարգախոսը կարող էին գրգռել մասսաներին: Հոգեբանը հայտնեց, որ դրանք ընդամենը հուզական լիցք են, մերձլեզվաբանական հնարք. «Եթե յուրաքանչյուր մերձլեզվաբանական հնարք տեխնիկա համարվեր՝ այդպես ո՞ւր կգնայինք»: Մասնագետը ցավ հայտնեց, որ այսօր փորձում են հոգեբանությունը պարզունակացնել, բովանդակազրկել՝ ծառայեցնել քաղաքականությանը, մի բան, որը ժամանակին արվում էր հոգեբուժության պարագայում՝ ԽՍՀՄ տարիներին. «Հոգեբանությունը ստույգ օրինաչափություններ եւ օրենքներ ունի եւ ռեզինի նման հնարավոր չէ անվերջ ձգել: Ես չեմ ուզում, որ հոգեբանությունը, որ վեհ գիտություն է համարվում, փչանա՝ ինչպես սոցիոլոգիան ու հոգեբուժությունը: Հայտնի հոգեբաններից մեկն ասել է, որ եթե բնության օրենքները երկաթյա են, ապա հոգեբանության օրենքները ադամանդից են»: «Առավոտի» հետ զրույցի ավարտին Գ. Շահվերդյանը նաեւ հետաքրքիր մի դիտարկում արեց. «Մտածող մարդը պետք է ցանկացած իշխանության ընդդիմադիր լինի, որովհետեւ իշխանությունը, որպես այդպիսին, փորձում է նորից ձեւել քո միտքը: Ի տարբերություն ինտելեկտի, որը կալկուլյատոր է, որ հաշվում է ինչը ճիշտ արեցիր, ինչը՝ սխալ, միտքը գալիս է սրտից, այն ազատ է, հոգեւոր է...… Եվ ինչպես Պողոս առաքյալն էր ասում՝ ոգին ազատ է քամու նման: Այնպես որ, եթե մարդը կողմնակից է որեւէ իշխանության, նշանակում է նրա միտքն այնքան էլ ազատ չէ»: |
| |
| ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ |
| Բոլոր Նյութերը >>> |
|
| 2008-05-10 |
| «Անձնական պատասխան չեմ ակնկալում» |
| |
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լ. Բարսեղյանի նամակը ՀՀ վարչապետ Տ. Սարգսյանին
Պարոն Սարգսյան, ուշագրավ եւ արժեքավոր եմ համարում ԶԼՄ-ների եւ լրագրողների հետ աշխատելու վերաբերյալ Ձեր մտքերն ու հանձնարարականները, որ արտահայտեցիք կառավարության նիստի ժամանակ ապրիլի 25-ին:
Ձեզ եմ ուղարկում Գյումրու հարկային տեսչության պետ Մարտին Զիլֆիմյանի գործունեության դրվագներից մեկի օրինականության մասին լրջագույն կասկածներ պարունակող մի հետաքննության հրապարակման պատճեն, որը, կարծում եմ, ներքին հետաքննության պահանջ կառաջացներ ցանկացած պետական համակարգում: Այստեղ հրապարակված խնդրին իրազեկված են ՀՀ ԿԱ ՀՊԾ լրատվության բաժինը, Լոռու մարզի դատախազությունը, Շիրակի մարզի բնակչությունը՝ ԳԱԼԱ ՀԸ ռեպորտաժներից, www.asparez.am եւ www.lragir.am կայքերի ընթերցողները, այդ թվում ինքը՝ Գյումրիում եւ Սպիտակում քաջ հայտնի Մարտին Զիլֆիմյանը:
Եթե Ձեր միջամտության շնորհիվ ինչ-որ բան փոխվի այս ծանր դեպքի առթիվ, կհամարենք, որ հսկայական անելիքներ ունեք դեռ, ու պատրաստ կլինենք օգտակար լինել ապագայում էլ: Թույլ տվեք ասել, եթե որեւէ բան չփոխվի, ես եւ այս ծանր դեպքով մտահոգ մի քանի տասնյակ հազար մարդիկ չենք զարմանա, վարժվել ենք: Այդ դեպքում, խնդրում եմ, գրություններ չուղարկել ինձ, թե իմ նամակն ուղարկվել է Շիրակի մարզպետարան կամ՝ ՀՊԾ, կամ ԱԱԾ, կամ ՀՀ Գլխավոր դատախազություն եւ այլն: Ես այս նամակին անձնական պատասխան չեմ ակնկալում Ձեզնից, ես ուղղակի ակնկալում եմ Ձեր անձնական միջամտությունը հարկային ծառայության համակարգը անբարեխիղճ պաշտոնյաներից անդարձ ազատելու հարցում: |
| |
| Հաջողության մաղթանքով եւ հարգանոք՝ ԼԵՎՈՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ |
| Բոլոր Նյութերը >>> |
|
| 2008-05-10 |
| Արմավիրում կանայք գործազուրկ են |
| |
Այս տարվա առաջին եռամսյակի կտրվածքով Արմավիրի զբաղվածության մարզային կենտրոնում գրանցվել է աշխատանք փնտրող 1907 քաղաքացի: «Առավոտի» հետ զրույցում կենտրոնի տնօրեն Վարազդատ Ասատրյանը նշեց, որ աշխատանք փնտրողներից 1262-ը կանայք են: Կենտրոնում մեծամասնություն են կազմում միջնակարգ եւ միջնակարգ մասնագիտական կրթություն ունեցողները: Այս տարի ավելացել է կենտրոն դիմող երիտասարդների քանակը: Սա պարոն Ասատրյանը բացատրեց հետեւյալ կերպ. «Շատերը ցանկանում են ընդգրկվել զբաղվածության պետական ծրագրերում, մյուսներն էլ հետաքրքրվում են թափուր աշխատատեղերով, բացի դա, ավելացել է նաեւ գործազրկության նպաստը՝ հասնելով 15 հազար դրամի, մի մասն էլ հենց այդ գումարի համար է գրանցվում»: Այս տարվա առաջին եռամսյակում կենտրոնում գրանցվել են անհամեմատ ավելի շատ գործազուրկներ, քան 2007-ի նույն ժամանակահատվածում: Եթե նախորդ տարի 19-24 տարեկան գործազուրկները 24-ն էին, այս տարի այդ թիվը հասել է 79-ի: 61-ով ավելացել է 25-30 տարեկանների թիվը, 20-ով՝ 35-45 տարեկաններինը: Կտրուկ ավելացել է նաեւ 46-54 տարեկան գործազուրկների թիվը՝ 371-ից հասնելով 504-ի: Կենտրոնի տրամադրած տեղեկության համաձայն, աշնանը մեծ թիվ են կազմել սեզոնային աշխատանք կատարող հիմնարկներից ազատված գործազուրկները: Նրանց մեծ մասը եղել են բանվորներ, որոնք ունեն միջնակարգ կրթություն: «Սեզոնային» հիմնարկների թվում նշված են «Արմավիր կաթ» ԲԲԸ-ն, «Սարդարապատ» գյուղմթերքների ընդունման եւ վերամշակման ձեռնարկությունը եւ այլն: Արմավիր քաղաքում հիմնականում բանվորական ուժի կարիք կա, շատ քիչ դեպքերում է գրասենյակային աշխատանք լինում: Վերջերս էլ աշխատողներ են ուզում սպասարկման ոլորտի համար: Ի տարբերություն Երեւանի գործատուների, Արմավիրում ուշադրություն են դարձնում ոչ թե սլացիկ կազմվածքով, 178սմ-ից բարձր հասակ ունեցող աղջիկներին, այլ աշխատողի ունակություններին: «Մենք գործատուի հետ նման խոսակցություններ չենք ունենում, աշխատողի արտաքինի վերաբերյալ մեր առաջ գործատուները ինչ-ինչ պահանջներ չեն դնում, խնդրում են ուղարկել բանիմաց, գործից հասկացող մարդկանց»,- նշեց Վ. Ասատրյանը:Տնօրենի խոսքերով, ավելի հեշտ են աշխատանք գտնում մինչեւ 30 տարեկանները: Աշխատանք փնտրող 1907 քաղաքացիներից կենտրոնը աշխատանքի կարողացել է տեղավորել ընդամենը 13 հոգու, նրանցից 8-ը եղել են կանայք, 2-ը՝ 25-30 տարեկան: Առանձին են հաշվառվում նաեւ չզբաղված անձինք: Այդ կարգավիճակը ստանալու համար քաղաքացին չպետք է սեփականաշնորհված անշարժ գույք ունենա, կենսաթոշակառու, գործատու լինի: Այդ կարգավիճակով էլ այս տարվա առաջին եռամսյակում գրանցվել է 1740 քաղաքացի, որից 1217-ը կանայք են, 88-ը՝ 16-24 տարեկան, 159-ն էլ 25-30 տարեկաններ են: |
| |
| ԳՐԻՇԱ ԲԱԼԱՍԱՆՅԱՆ |
| Բոլոր Նյութերը >>> |
|
| 2008-05-10 |
| ԳՏՆՎՈՒՄ Է ՄԵԿՈՒՍԱՐԱՆՈՒՄ |
| |
Անկողնուն գամված մայրը սպասում է
46-ամյա ջրմուղագործ Սամվել Հարությունյանին մարտի 1-ի առավոտյան, ժ.6.30-ի սահմաններում Ազատության հրապարակից հատուկ մեքենայով «բերման» են ենթարկել Կենտրոնի ոստիկանության բաժին: Մինչ այդ նրան մեքենայում 15 ոստիկաններով խոշտանգումների են ենթարկել: Կենտրոնի ոստիկանները մի քանի ժամ պահելուց հետո նրան տեղափոխել են Շենգավիթի ոստիկանության բաժին: Հարությունյանը ոստիկանության ժամանակավոր պահման վայրում 72 ժամի փոխարեն մնացել է 84 ժամ: Այնտեղ իրավաբանական օգնություն չի ստացել: Նրա նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալու համար:
Ներկայումս Ս. Հարությունյանը գտնվում է արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում: Ի դեպ, մարտի 5-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ում նրա անվամբ լրացված բժշկական քարտում նշվել է, որ Հարությունյանի մոտ առկա են քթի, մեջքի «քերծվածքներ», «ձախ ակնակապիճի արյունազեղում՝ կապույտ գույնի»: Իսկ փորձագետի 27/1 եզրակացությամբ նշվել է, որ Հարությունյանի մարմնական վնասվածքները՝ ձախ ստորկոպային շրջանի արյունազեղում եւ քթի սալջարդ վերք, այժմ՝ սպի, պատճառվել են բութ առարկաների ազդեցությամբ, «առանձին-առանձին վերցրած առողջության թեթեւ վնասի հատկանիշներ չեն պարունակում»: Պաշտպանական կողմը միջնորդել է, միաժամանակ, Ս. Հարությունյանին ճանաչել տուժող: Խոշտանգումների դրվագով մինչ օրս ոչինչ չի ձեռնարկվել:
Նրա նկատմամբ հարուցված քրեական գործն օրեր առաջ ուղարկվել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան: Մեղադրանքը «հաստատվելու» դեպքում ջրմուղագործին սպառնում է մինչեւ 5 տարվա ազատազրկում: Նրա պաշտպանությունը ներկայումս իրականացնում են ՀՀ փաստաբանների պալատի անդամներ, փաստաբաններ Արթուր Գրիգորյանն ու Նարինե Ռշտունին:
«Իշխանության ներկայացուցիչները տղայիս դաժանաբար ծեծել են (ինչը հաստատվում է հեռախոսով պատկերված լուսանկարում- Ռ. Մ.): Նա ցուցմունքը տվել է ֆիզիկական եւ հոգեկան ծանր ճնշման տակ»,- ՀՀ գլխավոր դատախազին ուղղված նամակում գրում է Հարությունյանի 76-ամյա մայրը՝ Պարզիկ Հարությունյանը, որը ինֆարկտային վիճակով գամված է անկողնուն: Ի դեպ, կալանավորված Հարությունյանի խնամքի տակ էր գտնվում նաեւ ցմահ 1-ին կարգի հաշմանդամ դարձած եղբայրը: Տիկին Հարությունյանը պահանջում է, որպեսզի տղայից հանվի մեղադրանքը, նա չի հավատում, որ ոստիկանների հետ երբեւէ գործ չունեցած որդին ձեռք է բարձրացրել նրանց վրա: «Քննչական մարմինների կողմից կազմված արձանագրություններում գրված է, որ նրա մոտ ոչինչ չի հայտնաբերվել»,- շարունակում է մայրը:
Այն, որ Հարությունյանի մոտ չի հայտնաբերվել զենք, բռնություն խորհրդանշող որեւէ գործիք, երեւում է մարտի 7-ին կազմված, մեր տրամադրության տակ գտնվող ՀՀ հատուկ քննչական ծառայության խմբի ավագ Ա. Մայիլյանի կազմած խուզարկության արձանագրությունից. «Քննության ընթացքում քննությանը հետաքրքրող իրեր եւ առարկաներ չեն հայտնաբերվել», թեեւ մինչ այդ առաջարկվել էր «հանձնել» զենք, ռազմամթերք, մահակներ, ձողեր, թմրամիջոցներ, «հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույք»: Խուզարկության ընթացքում Հարությունյանի տանը գտնվել է «Լեւոն» անունով երկու «DVD» տեսակի լազերային սկավառակ, որը անծանոթ մարդիկ էին բերել եւ բաժանել: Ուշադրության արժանի է այն, որ խուզարկություն էր տեղի ունեցել նաեւ Հարությունյանի քրոջ՝ Սեդայի բնակարանում: Այնտեղ գտնվել էր Սեդայի ուսանող որդու ՀՀԿ-ական անդամատոմսը: Սա արդեն արձանագրել, «վախեցել» էին: Տիկին Սեդա Հարությունյանը դիմել էր Կարմիր խաչի միջազգային կոմիտեին, որպեսզի բժշկական զննման ենթարկվի եղբայրը: Վերջինս մինչ օրս տառապում է գլխի, մեջքի եւ ոտքի սուր ցավերից:
Ս. Հարությունյանի մայրը դիմել էր Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, որտեղից մարտի 23-ին ստացվել է պատասխան՝ բողոքը քննարկման ընդունելու մասին: Դիմումատուն եւ նրա պաշտպանը նշել էին Սամվելի խոշտանգումների, փաստաբան չունենալու եւ բժշկական օգնությունից զրկված լինելու մասին: |
| |
| ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ |
| Բոլոր Նյութերը >>> |
|
| 2008-05-10 |
| ՍԴ-ում կվիճարկեմ պաշտպանի անգործությունը |
| |
Ասում է Կարեն Հեքիմյանը, որի կարծիքով՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը գործում է փոստատար Պեչկինի պես:
Մեր երեկվա համարում ներկայացրել ենք մայիսի 5-ին Շենգավիթի ոստիկանություն տարված Պահպանողական կուսակցության անդամ Կարեն Հեքիմյանի պատմածը, որն ապօրինաբար այնտեղ էր պահվել շուրջ 7 ժամ: Այդ ընթացքում բազմիցս խախտվել էին նրա իրավունքները: Եվ հարցին, թե ինչո՞ւ այս ամենի կապակցությամբ չի դիմել Մարդու իրավունքների պաշտպանին, Կարեն Հեքիմյանը պատասխանեց. «Թե՛ մարտի 26-ին, երբ ինձ Հյուսիսային պողոտայի «Թայմ աութ» սրճարանի մոտից տարել էին Կենտրոնի, հետո Շենգավիթի ոստիկանություն, թե՛ այս վերջին դեպքի կապակցությամբ ես դիմել եմ Մարդու իրավունքների պաշտպանին: Բայց ասեմ, որ մարտի 26-ի դեպքի կապակցությամբ Պաշտպանը դեռ ոչ մի կերպ չէր արձագանքել: («Հյուսիսային պողոտայից ոստիկանության Կենտրոն եւ Շենգավիթ բաժանմունքներ են տարվել անձինք, ովքեր զբոսանքի անվան տակ երթ են կազմակերպել: Մենք բոլորս էլ հասկանում ենք, որ դա ակցիա է եղել, ինչն օրենքով արգելված է»,- մամուլում ասել էր Արմեն Հարությունյանը.- Ա. Ի.): Խոսքն ինձ բերման ենթարկելու եւ 3,5 ժամ անազատության մեջ պահելու հիմքերի մասին է. այս դիմումին նա ընդհանրապես չարձագանքեց:
Ես Մարդու իրավունքների պաշտպանին դիմելու բավական հարուստ փորձ ունեմ՝ տարբեր գործերի հետ կապված ու տարբեր թվականներին 4-5 անգամ դիմել եմ Պաշտպանին: Եվ ուզում եմ անդրադառնալ նրա գործունեությանը թե՛ ընդհանրապես, թե՛ այս վերջին դեպքերի առնչությամբ: Պաշտպանը ցանկացած գործով զբաղվում է միայն փոստատարությամբ: Ես դիմում եմ Պաշտպանին, նա դիմում է այն մարմնին, որի հետ ես խնդիր ունեմ, ու ինձ ցույց է տալիս այդ մարմնի եզրակացությունն իմ խնդրի վերաբերյալ: Սա նման է «Արձակուրդները Պրոստոկվաշինոյում» մուլտֆիլմում Պեչկինի գործունեությանը, որը կատվին ու շանը սովորեցնում էր իրար նամակ գրել: Ինքն անձամբ ոչ մի եզրակացություն չի ներկայացնում»: Մեր դիտարկմանը, թե Պաշտպանն այնուամենայնիվ անում է եզրակացություններ իր զեկույցներում՝ Կարեն Հեքիմյանն արձագանքեց. «Ես Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի աշխատակից Արմենին հարցրի՝ այս արտահերթ զեկույցն անձամբ ինձ վերաբերո՞ւմ է: Ասաց՝ իհարկե: Առաջարկեցի ինձ վերաբերող մասը զեկույցից հանել ու ինձ պատասխանել: Ասաց՝ ոչ:
Օրերս պարզեցի, որ մարտի 26-ին ինձ բերման ենթարկելու կապակցությամբ Պաշտպանը հարցում է արել Շենգավիթի ոստիկանություն: Այնտեղից պատասխանել են, թե նման դեպք եղել է, բայց ոչ թե 3,5 ժամ, այլ 1 ժամ: Բացի այդ՝ գրել են, որ Կարեն «Հեքեյանին հրավիրել են» Կենտրոնի բաժին (չգիտեմ ինչի համար, քանի որ հրավիրատոմս չկար), բայց ես ինքս եմ գնացել, հետո տարել են Շենգավիթի բաժին ու 1 ժամից բաց են թողել: Ինչի՞ համար, ո՞նց, հրավիրատոմսս ո՞ւր է կամ ինչո՞ւ Հեքեյան եւ ոչ թե Հեքիմյան: Պաշտպանի աշխատակազմի աշխատակիցն ասում է, որ ինքն է սխալ գրել ազգանունս: Ոստիկանությունն էլ նույն սխալը կրկնելով՝ պատասխանել է: Այսինքն, եթե աշխատակազմից գրեին՝ Սափեյանին ինչո՞ւ եք բերման ենթարկել, ոստիկանությունն էլի նույն կերպ կպատասխաներ:
Ես այս ամենը գնահատում եմ որպես Մարդու իրավունքների պաշտպանի կողմից անգործություն: Եվ հավաքում եմ այդ կառույցին իմ բոլոր դիմումները, փաստաթղթերն ինձ մտերիմ բոլոր մարդկանց, ովքեր ժամանակին նույնպես դիմել են Պաշտպանին: Կփորձեմ Սահմանադրական դատարանում վիճարկել Մարդու իրավունքների պաշտպանի անգործությունը:
Ես իրոք գտնում եմ, որ Պաշտպանի գրասենյակը «Հայփոստից» չի տարբերվում ոչնչո՛վ: Ուղղակի «Հայփոստում» 50 կամ 100 դրամ ես մուծում նամակդ տեղ հասցնելու համար, իսկ այստեղ ձրի է: Մինչդեռ միշտ կարծում էի, թե Մարդու իրավունքների պաշտպանը նրա համար է, որ մարդուն պաշտպանի պետական հնարավոր անօրինականություններից: Բայց Պաշտպանի աթոռին այսօր նստած մարդը փաստորեն պաշտպանում է պետությունն ինձնից»: Մեր հիշեցմանը, թե իշխանությունն էլ է դժգոհ Արմեն Հարությունյանի գործունեությունից՝ ապացույցը Ռոբերտ Քոչարյանի նրան տրված «անհաջող կադր» որակումն է՝ ընդդիմադիր կուսակցության անդամն այսպես արձագանքեց. «Ես համամիտ եմ Ռոբերտ Քոչարյանին՝ իրոք շատ անհաջող կադր է: Մարդը պիտի լինի կա՛մ այս կողմում, կա՛մ այն: Ինքն ասում է՝ ես զեկույց եմ գրել: Մեկն էլ «Արխիպելագ Գուլագ» է գրել: Բայց «Արխիպելագ Գուլագ»-ով չեն պաշտպանվում մարդու իրավունքները. դա է հարցը»: |
| |
| ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ |
| Բոլոր Նյութերը >>> |
|
| 2008-05-10 |
| «ՈՒՍՈՒՑԻՉԸ ՊԻՏԻ ԱԶԱՏ ԼԻՆԻ» |
| |
«Մ. Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանի կարծիքով՝ միտինգի «քշվող» մանկավարժը չի կարող ազատ մարդ դաստիարակել:
«Մենք այսօր գրեթե չունենք ազատ ուսուցիչներ: Այնինչ՝ միայն ազատ ուսուցիչը կարող է ազատ մարդու որակներ փոխանցել աշակերտին»,- մայիսի 5-10-ը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում տեղի ունեցած «Հեղինակային մանկավարժության հանրապետական հավաքի» ժամանակ «Առավոտին» ասաց կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը: Նրա հետ զրուցեցինք նախակրթական, հանրակրթական ոլորտի խնդիրների մասին: Հետաքրքրվեցինք, թե ո՞րն է պատճառը, որ մեր դպրոցները դեռ դուրս չեն եկել, իր ձեւակերպմամբ, «սպառողի» կարգավիճակից: «Ազատ եւ ստեղծագործող բառերը հոմանիշներ են: Այսինքն՝ միայն ազատ մարդը կարող է ստեղծագործել, ինչը չես ասի մեր մանկավարժների մասին: Եթե մարդուն կարողանում են «քշել» միտինգի, ինքը ազատ մարդ չէ, ուրեմն ինչպե՞ս կարող է ազատ մարդ եւ քաղաքացի դաստիարակել: Եթե մանկավարժը չի տիրապետում իր ուսումնական նյութին, չի ստեղծագործում ու ստեղծում, ուրեմն շարունակում է սպառել: Հիմա հաճախ են ասում, թե սա բարեփոխված նյութ է, նախկինից լավը: Ի՞նչ տարբերություն:…Ղազարոս Աղայանն ասում էր. «Նույն նեկտարից, փոշուց մեղուն մեղր է սարքում, օձը՝ թույն»: Այսինքն՝ մանկավարժության մեջ մեթոդն է կարեւորը»,- պատասխանեց պարոն Բլեյանը: Հաջորդ հարցին, թե, ի վերջո, ո՞րն է իրավիճակից դուրս գալու ելքը, նա պատասխանեց. «Մանկավարժը պիտի ամեն օր պայքարի ազատության համար: Հասարակությունն էլ պիտի ազատ ուսուցիչ պահանջի, ծնողի առաջ ուսուցիչը պիտի պատասխան տա իր գործունեության համար: Թե չէ, եթե ունենք բռնապետություն, դպրոցն էլ այդ օղակներից մեկն է դառնում»: «Մ. Սեբաստացի» կրթահամալիրը 2006-ից իրականացնում է նախակրթական ոլորտի աշխատակիցների վերապատրաստումներ, որոնք հաստատված եւ ֆինանսավորվում են ԿԳՆ-ի կողմից:
Ինչպես տեղեկացրեց «Հանրակրթական դպրոցի նախապատրաստական ուսուցում» ծրագրի վերապատրաստումների կազմակերպման պատասխանատու Կարինե Խաչատրյանը, մինչեւ 28 հոգի վերապատրաստելու համար պահանջվում է մոտ 200.000 դրամ: Իսկ վերապատրաստումների արդյունավետության մասին պարոն Բլեյանն ասաց. «Դաստիարակը պիտի ունենա ընտրության հնարավորություն: Ոչ թե նրան պիտի պարտադրես այդ վերապատրաստումը, այլ ինքն ընտրի դա: Ուստի պիտի լինեն վերապատրաստում իրականացնող մի շարք կազմակերպություններ: Այժմ դրանով զբաղվում են միայն «Քայլ առ քայլ» բարեգործական հիմնադրամը եւ Կրթության ազգային ինստիտուտը (ԿԱԻ): Լավ կլիներ, որ ԿԱԻ-ն զբաղվեր վերապատրաստողների վերապատրաստմամբ»: Զրուցեցինք նաեւ վերապատրաստմանը մասնակցած մի քանի մանկապարտեզների դաստիարակների հետ: «Առավոտի» հարցին, թե ծնողներն ինչո՞ւ են շահագրգռված իրենց երեխաներին տանել քոլեջներ եւ ոչ թե մանկապարտեզներ, Մալաթիա-Սեբաստիա համայնքի «Նարինե» համալիր-մանկապարտեզի դաստիարակ Արմենուհի Սարգսյանը այսպես պատասխանեց. «Դրա պատճառը օտարամոլությունն է: Ավելի շատ ձգտում են օտար լեզուների, բայց գաղափար չունեն ազգայինի մասին: Չէ որ միայն հայերեն իմանալը՝ դեռ չի նշանակում, թե ճանաչում ենք ազգային ավանդույթները: Իհարկե, կան ծնողներ էլ, որոնք իրենց երեխաներին քոլեջներից հետ են բերում մանկապարտեզ»:
Շենգավիթ համայնքի թիվ 113 մանկապարտեզի դաստիարակ Հասմիկ Մարտիրոսյանն էլ նկատեց. «Բոլոր ծնողները պայքարում են քոլեջների համար՝ մտածելով, թե այնտեղ ավելի շատ գիտելիքներ են տալիս երեխաներին, քան մանկապարտեզներում: Ես գիտեմ, թե ինչպես են քոլեջներում անցնում պարապմունքները... Ծնողները, հաշվի չառնելով երեխաների տարիքը, կրտսեր տարիքից նրանց ծանրաբեռնում են օտար լեզուների իմացություններով, այն դեպքում, երբ որոշակի գիտելիքի համար պահանջվում են տարիքային որոշ առանձնահատկություններ»: |
| |
| ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| Բոլոր Նյութերը >>> |
|
| 2008-05-10 |
| Լրագրողների դեմ բռնությունների թիվն աճում է |
| |
Այս առումով առաջատարը Թուրքիան է
Լրագրողների մահացության, նրանց դեմ կատարված բռնությունների, հանցագործությունների թիվը գնալով աճում է, այն բարձր է հատկապես հակամարտությունների գոտում գտնվող երկրներում: Ըստ «Լրագրողներ առանց սահմանի» կազմակերպության տվյալների՝ լրագրության համար «սեւ» տարի է համարվում 1994-ը, որի ընթացքում մահացել է 103 լրագրող: 1990-ին աշխարհում սպանվել է 32 լրագրող, 1992-ին՝ 65, 1993-ին՝ 74: Իսկ 1999-ին զոհված 36 լրագրողից 28-ը զոհվել է ռազմական գործողությունների գոտում՝ Սիերա Լիոնեում, Հարավսլավիայում, Կոլումբիայում, Չեչնիայում: Վերջերս էլ Պաղեստինում զոհվեց մի լուսանկարիչ: Միջազգայնորեն աճել է նաեւ լրագրողների առեւանգումների, ծեծի, ձերբակալությունների թիվը: Որոշ երկրներում լրագրողները նույնիսկ կտտանքների են ենթարկվում: Ըստ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության տվյալների՝ Թուրքիան այդպիսի երկրներից է: 1990-ականներին այս երկրում ձերբակալվել է 260 լրագրող, բանտերում գտնվողներից 4-ը դաժան տանջանքների է ենթարկվել: Օրինակ՝ քուրդ Այդողան Իլանին մերկացրել եւ ստիպել են, որ երգի թուրքական օրհներգը, սառցաջուր են լցրել վրան, փորձել խեղդել:
Չնայած ՀՀ-ն Թուրքիայից դեռեւս ետ է մնում լրագրողներին կտտանքների ենթարկելու «հմտություններով», սակայն մեր երկրում էլ լրագրողի մասնագիտական օրինական գործունեության խոչընդոտման դեպքերի պակաս չի զգացվում: Որոշ իմաստով մեղմվել է Քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածը, որը վերաբերում է լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելուն: Եթե նախկինում լրագրողի մասնագիտական գործունեության խոչընդոտման, նրան՝ տեղեկություններ տարածել կամ դրանից հրաժարվել ստիպելու դեպքում անձը պատժվում էր նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրապատիկի չափով կամ ուղղիչ աշխատանքով՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով, ապա 2006-ի հունիսի 1-ին վերջին դրույթը հանվեց: Երեւանի մամուլի ակումբի փորձագետ Մեսրոպ Հարությունյանը այս փոփոխությունը համեմատեց մեկ ուրիշի հետ, որը կապված է իշխանության ներկայացուցչին վիրավորելուն վերաբերող՝ Քրօրի 318-րդ հոդվածի հետ: 2005-ի դեկտեմբերի 16-ին կատարված փոփոխությունների համաձայն, եթե անձը իշխանության ներկայացուցչին հրապարակայնորեն վիրավորում է՝ կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ, պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով (նախկինում չկար վերջին դրույթը): Պարոն Հարությունյանը «Առավոտի» հետ զրույցում բռնություն համարեց ոչ միայն լրագրողին ծեծելը, լուսանկարչական ապարատը կամ տեսախցիկը ձեռքից վերցնելը: «Լրագրողի աշխատանքի խոչընդոտում կամ նրա նկատմամբ բռնություն եմ համարում, օրինակ՝ Ռոբերտ Քոչարյանի՝ «Ազատություն» ռադիոկայանի թղթակցի հարցերին չպատասխանելը այն պատճառաբանությամբ, թե իբր ռադիոկայանը քայքայում է երկրի պետականության հիմքերը: Նմանատիպ դեպք էր նաեւ այն, որ նախկին նախագահն իր ասուլիսին հրավիրում էր 3-4 խիստ «պատասխանատու» լրատվամիջոցների, որոնք տալիս էին «պատասխանատու» հարցեր եւ որոնց՝ նախագահը պատասխանում էր մեծ պատասխանատվությամբ: Պարտադիր չէ, որ լրագրողին ծեծեն: Երբ լրագրողը չի կարողանում կատարել իր մասնագիտական պարտքը, դա ծեծելուց վատ է»,- հավելեց Մ. Հարությունյանը: Նա այսպիսի արատավոր երեւույթների դեմն առնելու միջոց է համարում լրագրողական համաձայնությունը, երբ նշված դեպքում բոլոր լրատվամիջոցները կհրաժարվեին մասնակցել Ռ. Քոչարյանի ասուլիսին: «Երբ արտակարգ իրավիճակի ժամանակ գրաքննվում եւ լույս չէին տեսնում որոշ թերթեր, պիտի մնացածներն էլ լույս չտեսնեին: Այդ դեպքում ինչ-որ բան կունենայինք: Որքան էլ լրագրողները իրար հետ տարաձայնություններ ունենան, մասնագիտական հարցերում համախմբվել է պետք»,- կարծում է փորձագետը: Նա վկայակոչեց ՀՀ «ԶԼՄ-ների մասին» օրենքը, որով ամրագրված է. «Լրագրողն իր մասնագիտական օրինական գործունեության ընթացքում՝ որպես հասարակական պարտք կատարող անձ, պաշտպանվում է ՀՀ օրենսդրությամբ»: Հետո էլ հիշեց 2004-ի ապրիլի 12-ի ցույցերի ժամանակ լրագրողներին ծեծելու մասին Սերժ Սարգսյանի ասածներն ու լրագրողների դեմ կատարված այլ դեպքեր: «Սերժ Սարգսյանի ասածը, թե ծեծի ենթարկվածների մեջքներին գրված չէր, որ ժուռնալիստ են, դեմագոգիա էր: Երբ ոստիկանը Հյուսիսային պողոտայում իր մասնագիտական պարտքը կատարող լրագրողի վրա է հարձակվում եւ խլում ֆոտոապարատը, պարզվում է, որ դա հրամայել է իրեն դատախազ համարող մարդը՝ Աղվան Հովսեփյանը: Եթե դատախազը՝ օրենքի պաշտպանը, չի հասկանում, որ լրագրողը իր մասնագիտական պարտքն է կատարում, ի՞նչ եք ուզում մականունավոր օլիգարխների ոչ պակաս մականունավոր թիկնապահներից: Եթե Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց չի տալիս, նրանից ցածր կանգնածը ոչ միայն հարցազրույց չի տա, այլեւ ապարատը կխլի, ավելի ցածր կանգնածը՝ կծեծի, նրանից էլ ցածր կանգնածը՝ կսպանի, մարզպետների իշխանիկներն էլ կգնան թերթերը կհավաքեն: Այնպես որ, սա մի շղթա է»,- պարոն Հարությունյանն այս երեւույթը նմանեցրեց Ավ. Իսահակյանի՝ չինական կայսեր հրամանի մասին պատմվածքին, որտեղ կայսրն ընդամենը ասում է, թե լավ կլինի՝ գլխարկ դնեն, իսկ գավառներում չդնելու համար մարդ են կախաղան հանում: Ըստ Մ. Հարությունյանի՝ լրագրողների դեմ բռնությունների կանխման նախապայմաններից է անկախ դատական համակարգը. «Օրենքը պիտի գործի, որ լրագրողի դեմ կատարված որեւէ բռնություն չմնա անպատիժ: Ծեծը, բռնությունը նորմալ երկրներում անցել են երկրորդ պլան, խնդիրները լուծվում են լրագրողների դեմ հարուցված դատական գործերով»: Նկատենք, որ ՀՀ-ն այս առումով հետ է գնացել, քանի որ մեր երկրում լրագրողների դեմ հարուցված դատական գործերի թիվը, ի տարբերություն նրանց դեմ կատարված բռնությունների, տարեցտարի նվազում է: |
| |
| Տ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| Բոլոր Նյութերը >>> |
|
| 2008-05-10 |
| «Գնա մի ազատ տեղ տուն կառուցի՝ ապրի» |
| |
Վոլոդյա Փաշինյանը 16 տարի ապրում է նախկին իշխանությունների խորհրդով կառուցված ապօրինի տանը, բազմիցս դիմել է այն օրինականացնելու համար, սակայն այս իշխանություններից էլ նրան լսող չկա:«Խորհրդային իշխանության ժամանակ բնակարան ստանալու համար հերթագրված էի, իշխանությունը քայքայվեց ու զրկվեցի բնակարան ունենալու հնարավորությունից: Այդ ժամանակ դիմեցի հանրապետության նորընտիր ղեկավարներին, որ մի բնակարանով կամ կացարանով ապահովեն ընտանիքիս, քանի որ այլեւս հնարավոր չէր վարձով ապրել: Բազմաթիվ անգամ դիմել եմ ու մերժվել: Միայն բանավոր պատասխանում էին՝ գնա մի ազատ տեղ տուն կառուցի՝ մնա, մինչեւ տեսնենք այս ամենը ինչով կվերջանա»,- «Առավոտին» իր կյանքի դժվարությունները պատմեց 68-ամյա Վոլոդյա Փաշինյանը: Հետեւելով իշխանավորների խորհրդին, նա 1992թ. Ծարավ աղբյուր փողոցում կառուցել է 32 քմ մակերեսով փոքր տուն, որտեղ մինչ այսօր ապրում են ընտանիքի 11 անդամներ: Թեեւ 21-րդ դարում այդ պայմանները հեռու են մարդկային բնականոն ապրելակերպից, սակայն դրան էլ է համաձայն, միայն թե գլխին սեփական տանիք ունենա: Նա նամակներով դիմել է նաեւ ՀՀ նախագահին, վարչապետին, սակայն ոչ մի արդյունք: Նույնիսկ հանրակացարան ստանալու համար Քանաքեռ-Զեյթունի համայնքապետին է խնդրել՝ պատասխանել են, թե նախկին համայնքապետը բոլորը սեփականացրել է եւ ազատ տարածք չունեն: Երբ իմացել է, որ կառավարության որոշմամբ ինքնակամ շենք-շինությունները սեփականաշնորհելու հնարավորություն է ընձեռվել, Վ. Փաշինյանը դիմել է քաղաքապետարան, այնտեղից իրեն ուղարկել են ճարտարապետական բաժին, որտեղ խորհուրդ են տվել չափագրումներ անելու համար դիմել գեոդեզիայի աշխատակցին: Բոլոր պահանջվելիք վճարումները կատարել է: Այս բյուրոկրատական քաշքշուկից հետո՝ ճարտարապետական բաժնից տվյալները չեն ուղարկում քաղաքապետարան, որպեսզի որոշում կայացվի: «Պատճառաբանում են, թե 2001-ին տարածքը հատկացրել են պաշտպանության նախարարությանը՝ կարիքավորների համար բնակարան կառուցելու: Սակայն նշեմ, որ 2001-ից մինչ այսօր նախարարության կողմից ոչ մի կառուցապատման աշխատանքներ չեն կատարվել եւ ոչ մի բնակչի չեն զգուշացրել, որ տարածքը պատկանում է նախարարությանը: Եթե դա իրոք պատկանում է նախարարությանը, ապա ինչպե՞ս են այդ տարածքում օլիգարխները դղյակներ, բնակելի տներ, ռեստորաններ, հյուրանոցներ, առեւտրի սրահներ եւ գիշերային ակումբներ կառուցում»,- նշում է Վ. Փաշինյանը: Նրա խոսքերով, իրենք անգամ չգիտեն, թե որ հասցեում են ապրում: Չունենալով սեփականություն, որտեղ կարող են գրանցվել, այժմ չի կարողանում գնալ Ռուսաստան՝ հիվանդ եղբորն այցելության, քանի որ անձնագրային խնդիրներ ունի: Նշենք, որ նրա տղան արցախյան հերոսամարտի մասնակից է եւ ազատագրական պայքարում վիրավորվելով՝ դարձել է երկրորդ կարգի հաշմանդամ: |
| |
| ԳՐԻՇԱ ԲԱԼԱՍԱՆՅԱՆ |
| Բոլոր Նյութերը >>> |
|
| 2008-05-10 |
| ՍԵՐԳԵՅ ԴԱՆԻԵԼՅԱՆԻ «ՍԵՐՈԺԻԿԸ» |
| |
Ներկայացման «պլյուսներն» ու «մինուսները»
Սիրված դերասան Սերգեյ Դանիելյանը («Յոժ»), անշուշտ, շատերից առանձնանում է իր ձեռագրով: Իմ կարծիքով, անգամ անհամ հեռուստասերիալում նկարահանվելը բացասաբար չի անդրադառնում նրա արտիստական վարկանիշի վրա: Վերջերս Կամերային երաժշտական թատրոնում առիթ ունեցա դիտելու նրա «Սերոժիկ» ներկայացումը (բեմադրիչ՝ Սերժ Հովսեփյան): «Յոժը» խաղում էր մենակ՝ մի ողջ թատերախմբի փոխարեն: Եվ մտահղացումն էր հետաքրքիր, եւ խաղը, եւ պատկերային էֆեկտները: Բեմում մի Սերգեյ Դանիելյան խոսում էր մեկ ուրիշ՝ պաստառին երեւացող Սերգեյ Դանիելյանի հետ: Մեկ էլ բեմի «Յոժը» մտնում էր պաստառի մեջ ու հակառակը... Հանդիսատեսն էլ էր հանպատրաստից հայտնվում ներկայացման մեջ, որովհետեւ Սերգեյը իր մարմնավորած հերոսներից մեկի բերանով նկատողություն էր անում, օրինակ՝ ուշացած ներս մտնողներին, իրենց տեղը անշտապ փնտրողներին եւ այլն:
Ներկայացումն առաջին հայացքից թեթեւ, հումորային էր, բայց իրականում բազմաթիվ շերտեր ու խորք ուներ: Տպավորիչ խաղը, թերեւս, շատ չտուժեց բեմի լեզվին ոչ հարիր հայհոյախառն արտահայտություններից... Մյուս կողմից՝ իմ կարծիքով, ինչքան էլ այսօրեական ու կենցաղային պատկերներ ներկայացվեն, միեւնույն է՝ բեմի լեզուն չպետք է գռեհիկ լինի: Ներկայումս մոդայիկ ու համարձակ համարվող հայհոյախառն արվեստը չի կարող մնայուն լինել՝ անկախ նրանից, թե քանի մրցանակ է շահել... Ասում են՝ Սերգեյը չի խաղում, երբ դահլիճում երեխա է տեսնում, բայց մի՞թե մեծահասակներին «հակացուցված» չէ վատ բառեր լսելը:
«Սերոժիկի» թեման հայկական ընտանիքը եւ, ընդհանրապես, հայ ժողովուրդն էր՝ եղեռն տեսած ու այն փոքրիկ երեխային իբրեւ տխուր հեքիաթ հրամցնող գյումրեցի մամիկ, վարտիքով տան մեջ շրջող ու կնոջ հետ յոլա չգնացող հայր, աշխարհի բոլոր գյումրեցիներին ատող ռուսախոս մայր, նրան տանել չկարողացող, քաղաքի բոլոր վարորդների հետ քնող՝ տանը մնացած կաղ հորաքույր, ռազմաճակատի դաժանությունները երեխային առիթ-անառիթ պատմող՝ ցնցում տարած պապիկ... Խեղճ Սերոժիկը ամենքի հետ ստիպված է վերապրել ամենքի գլխով անցածը: Ներկայացումը քաղքենիությունը, չտեսությունը, ճոռոմությունը եւ բոլոր ոչ ցանկալի երեւույթները մերժելու մի ինքնատիպ ակցիա է: Օրինակ, «տողատակում» շատ թափանցիկ ասվում է, որ չարժե փոքրիկ երեխային սարսափեցնել ցեղասպանության ու հայերին կոտորած, խոշտանգած, բռնաբարած թուրքերի դաժանությունների մասին պատմություններով՝ այն աստիճան, որ երեխան վախից լաց լինի կամ նյարդայնանալով հայհոյի աջուձախ, փոքրիկները պետք է անհոգ մանկություն ու սիրուն երազանքներ ունենան եւ ոչ թե համակվեն մեծահասակների հոգսերով... |
| |
| ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ |
| Բոլոր Նյութերը >>> |
|
| 2008-05-10 |
| Հայկական Պրեսլին՝ Ղրղըզստանում |
| |
Նարեկ Մարգարյանը ղրղըզներին դուր է եկել
Ղրղըզների համար հայտնություն էր հայկական Էլվիս Պրեսլիի՝ Նարեկ Մարգարյանի բարեգործական համերգը Բիշքեկում, որը կայացավ վերջերս՝ Ղրղըզստանի պատմության թանգարանի հանդիսադահլիճում: Նարեկի կատարմամբ Պրեսլիի «Love me Tender», «My Way», «Blue Suede Shoes» եւ մյուս հիթերի ավարտին հնչեցին բուռն ծափահարություններ ու «բիսեր»: Նա կատարեց 25 երգ: Հայ երգիչը նախ բեմ դուրս եկավ ղրղըզական ազգային տարազով, այնուհետեւ ոսկեգույն կոստյումով, ինչպես ժամանակին հագնվում էր ռոքնռոլի արքան:
«Էլվիսի երգերից հանդիսատեսը հիացած էր ...Մարգարյանը բարեխղճորեն աշխատեց իր երկժամյա համերգում՝ վերջում քրտնելով ոչ պակաս իսկական Էլվիս Պրեսլիից»,- 24-ամյա հայ երգչի մասին գրել է 80 հազար տպաքանակ ունեցող «Երեկոյան Բիշքեկը»՝ Ղրղըզստանի ազդեցիկ թերթերից մեկը: Բիշքեկյան համերգի գաղափարը ծագել է այն բանից հետո, երբ Ն. Մարգարյանի ընկերը՝ ծագումով ղրղըզ Կենեշ Սայնազարովը, այցելել է երեւանյան «Ստոպ» ակումբ, որտեղ այդ օրը ելույթ էր ունենում Նարեկը: «Կենեշին դա շատ դուր եկավ: Նա ասաց, որ այդպիսի բան Ղրղըզստանում չկա եւ պետք է անպայման համերգ կազմակերպել իրենց մոտ»,- պատմում է Նարեկը: Նա Երեւանի Բրյուսովի անվան լեզվագիտական համալսարանի ասպիրանտ է: Նարեկը ոչ միայն հմուտ նմանակում է Պրեսլիի ձայնը, այլեւ պարում է ինչպես Էլվիսը, անգամ նրա նման բակենբարդներ ունի:
«Երբ 14 տարեկան էի, ընկերներիցս մեկն ինձ նվիրեց Էլվիսի ձայնագրությունները, որից հետո սկսեցի լրջորեն ուսումնասիրել նրա ստեղծագործությունը՝ ամեն անգամ նոր բան հայտնաբերելով ինձ համար»,- պատմում է Նարեկը, որն այժմ կատարում է ռոքնռոլի արքայի շուրջ 200 երգ: Նրա ջանքերով է 2007-ի աշնանը ստեղծվել www.elvis.am կայքը:
«Ես չգիտեմ՝ վերջիվերջո, կընտրե՞մ երգիչ դառնալու ճանապարհը, թե՝ ոչ, բայց իմ մասնագիտությանը դա չի խանգարում: Ես կերգեմ այնքան ժամանակ, քանի դեռ դա ինձ դուր է գալիս»,- ասում է մեր զրուցակիցը: Նա նաեւ համագործակցում է «Memphis Recording Service» ընկերության հետ, որը թողարկում է Էլվիսի հազվագյուտ ձայնագրությունները, տպագրում լուսանկարներ՝ կոլեկցիոներների համար:
«Երեւանում Էլվիսի երկրպագուների ակումբ ստեղծելու անհրաժեշտություն չեմ տեսնում, քանի որ նրանք, ովքեր ուզում են լինել Պրեսլիի երկրպագու, կարող են ձեռք բերել նրա ձայնագրությունները»,- վստահ է Նարեկը, որն արդեն շփվում է տարբեր երկրներում ապրող իր նման «Էլվիսների» հետ: Ինչ վերաբերում է աշխարհի տարբեր ծայրերում՝ ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում եւ Ավստրալիայում անցկացվող էլվիսյան փառատոներին, դրանց Նարեկը դեռ չի մասնակցել, քանի որ չունի համապատասխան ֆինանսական միջոցներ: Իսկ աշնանը նա եւս մեկ համերգային շրջագայություն կկատարի Ղրղըզստանի բոլոր 15 շրջաններում: |
| |
| ՏԻԳՐԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ |
| Բոլոր Նյութերը >>> |
|
| 2008-05-10 |
| ԴԻԶԱՅՆԵՐԸ ԼՌԵՑ ԱՆՃԱՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ |
| |
Մոդելավորող-ոճաբան Վահան Խաչատրյանը տեղական շոու-բիզնեսում ընդամենը 3-4 հոգու անուն է նշում՝ իբրեւ ճաշակ ունեցողների:
Հայկական դիզայներական դպրոցը, վերջինիս որոշ ներկայացուցիչների հավաստիացմամբ, դոփում է տեղում: Այսօր եթե խոսք է գնում այդ դպրոցի ոլորտներից մեկի՝ նորաձեւության մասին, ապա հիշատակվում է հիմնականում «Ատեքս» կենտրոնի անունը: Արդարության դեմ չմեղանչելու համար նշենք, որ վերջինիս ներկայացուցիչներն արդեն տարիներ շարունակ մասնակցում են միայն ռուսաստանյան «Ռուսկի սիլուետ» մրցույթին: Իսկ թե ինչո՞ւ այս ոլորտի մասնագետները կտրուկ «շրջադարձի» կամ «հակահարվածի» չեն դիմում, ինչո՞ւ մեզանում դիզայներական աշխատանքը «կոնվեյերային» բնույթ է կրում, ինչը աչք է ծակում հատկապես շոու-բիզնեսի աստղերի ճչան, շաբլոն հագուկապից եւ, ի վերջո, ինչո՞ւ տղամարդ երգիչները (բացառությամբ՝ Անդրեի) չեն դիմում մասնագետի օգնությանը, «Առավոտը» զրուցեց հագուստի մոդելավորող-ոճաբան Վահան Խաչատրյանի հետ, որը, ըստ մեր դիտարկման, չի աշխատել միայն Նունե Եսայանի, Շուշան Պետրոսյանի եւ Քրիստինե Պեպելյանի հետ:
Մեր զրույցը Վ. Խաչատրյանի հետ սկսվեց նրա հետեւյալ հորդորով. «Ես ռեալիստ եմ եւ համոզված եմ, որ մենակ ոչինչ չես փոխի: Պետք է հասնել նրան, որ ողջ հասարակության կենսամակարդակը բարձրանա ու նա պահանջի, որ երգիչը կամ երգչուհին բեմ ելնի ներկայանալի տեսքով: Ես չեմ աշխատում տղամարդ երգիչների հետ, որովհետեւ վերջիններիս հետ համագործակցելը նախ անհետաքրքիր է, երկրորդ՝ սահմանափակումները՝ շատ: Ճիշտ է, վերջին շրջանում նրանք «հայկական» պիջակի վրա գունավոր կոճակներ են ամրացնում, սակայն դա ելք չէ, էլ չխոսենք այն «չերգիչների» մասին, որոնց մոդեռն հագուստն անգամ չի փրկի: Եթե այսօր արեւմուտքին կապկելով՝ մեր տղամարդկանցից շատերը բեմ են բարձրանում, օրինակ, անթեւ մայկայով, առաջին հերթին նրանք պետք է մտածեն իրենց մարմինը մարզելու, մկանուտ դարձնելու մասին: Իսկ եթե դա բացակայում է, ապա նորաձեւությունը կոչված է հենց թերությունները կոծկելուն»: Ինչ վերաբերում է երգչուհիներին, մեր զրուցակիցը, ի տարբերություն տղամարդկանց, նրանց թեեւ այդքան «դաժան» չքննադատեց, սակայն փաստեց, որ կանայք հաճախ կրկնօրինակում են արեւմուտքի իրենց գործընկերներին. «Կանայք պետք է ոչ միայն բեմում, այլեւ կյանքում, ըստ իրենց ներքինի ու արտաքինի, ճաշակ թելադրեն: Օրինակ, Եվրոպայում հայտնի դիզայներներն իրենց ապրանքը գովազդելու նպատակով հաճախ նվեր են անում աստղերին, մոդելներին եւ ընդամենը հաջորդ օրը հասարակությունը շտապում է տվյալ դիզայների սրահ: Ընդ որում, մոդելները կարող են իրենց թույլ տալ ցանկացած տեսքով դուրս գալ հասարակության մեջ, քանի որ նրանց տեղը պոդիումն է, ինչը հակացուցված է երգչուհիներին: Լսել եմ, որ ժամանակին մաեստրո Օրբելյանը մեծ ուշադրություն էր դարձնում իր ղեկավարած Հայաստանի պետական ջազ-բենդի մեներգիչների հագուկապին, իրավացիորեն նշելով, որ կուլիսներից մինչեւ միկրոֆոնի մոտ հայտնվելը անհրաժեշտ է շոյել հանդիսատեսի աչքը, դրանով իսկ ինչ-որ տեղ նախ «պարտադրել» ու տրամադրել, հետո միայն ունկնդրել այս կամ այն երգը»: Դիտարկմանը, թե արտերկրյա որոշ մրցույթներում կան հատուկ անվանակարգեր՝ ճաշակով եւ անճաշակ հագնված երգչուհիների համար, իր կարծիքով, հայաստանյան շոու-բիզնեսում դիզայները նման մրցանակներ ո՞ւմ կշնորհեր, Վ. Խաչատրյանը առանձնացրեց երգչուհիներ Էմմիին եւ Արմինկային, իր խոսքերով՝ «համարձակ» Շպրօտին, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանին, վիցցե-միսս «Եվրոպա 2005» Լուսինե Թովմասյանին, իսկ անճաշակների հարցում վարվեց հայավարի՝ անուն չտվեց:
Դիզայների հետ զրույցում արծարծվեց նաեւ «վերեւներին» իր ծառայությունները մատուցելու հարցը: Վ. Խաչատրյանի պատասխանը հակիրճ էր. «Իմ աշխատանքները բեմական են, համարձակ մտածելակերպով ու լուծումներով: Խնդրում եմ ասածս չնույնացնել մերկանալու հետ... Իսկ իշխանավորների ոճը, իբրեւ օրենք, պետք է լինի սոլիդ եւ նորաձեւ»: |
| |
| Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ Լուսանկարը՝ Զ. ԽԱՉԻԿՅԱՆԻ |
| Բոլոր Նյութերը >>> |
|
| 2008-05-10 |
| ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ |
| |

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ
Գիրք վեցերորդ
Գլուխ տասներորդ
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԸՆԴՄԻՋՈՒՄ
Արդեն երկուսուկես ամիս է՝ էս վեպս ոչ գրում էի, ոչ էլ տպում։ Եթե քաղաքական ու հեղափոխական ջիղ ունենայի, հիմա հանգիստ խղճով կհայտարարեի, որ երկուսուկես ամիս գործադուլ եմ արել՝ ընտրակեղծիքների ու անարդար ընտրությունների կապակցությամբ, բայց եթե քաղաքական ու հեղափոխական ջիղ ունենայի ու էդպիսի բան հայտարարեի, էլի խիղճս չպիտի հանգիստ լիներ, որովհետեւ, եթե ինձուձեզ խաբեմ, հոգուս խորքում հո շարունակելո՞ւ եմ իմանալ, որ էս վեպս գրելն ու տպելը դադարեցրի դեռեւս փետրվարի տասնվեցին, այսինքն՝ ընտրությունների օրվանից մի քանի օր առաջ, եւ չնայած հանրահավաքներին կանոնավոր մասնակցել սկսեցի ընտրություններից հետո միայն, բայց փետրվարի տասնվեցին արդեն հասկացել էի, որ էս վեպիս ընթացիկ էջերը չափազանց ժամանակավրեպ են, եւ Հրուշի պատմության շարունակությունը որեւէ մեկին չի կարող հետաքրքրել, եւ չնայած ընթերցողներիցս ոմանք ինձ հարցնում էին՝ ինչո՞ւ եմ վեպս դադարեցրել, իրենք էլ էին հասկանում, որ էդ օրերին Հայաստանում ոչ ոք վեպ կարդալու հավես ու սիրտ չունի, ու էդ բանն ամենից ավելի հենց ե՛ս էի զգում ու հասկանում, որովհետեւ փետրվարի տասնվեցից սկսած՝ չարագուշակորեն զգում ու հասկանում էի, որ հետագա ընդհարումներն անխուսափելի են, եւ չարագուշակորեն նույնիսկ զոհեր էի ենթադրում, որովհետեւ ընդդիմությունն իշխանություններին նահանջի ու իշխանությունը կամավոր հանձնելու տարբերակ չէր թողել՝ ճիշտ այնպես, ինչպես որ մարտի մեկի ընդհարումից հետո ու մինչ օրս իշխանությո՛ւնը ընդդիմությանն ու Լեւոնին իշխանության չգալու որեւէ տարբերակ չի թողնում։
Երբ արտակարգ դրություն հայտարարվեց, եւ ընդդիմադիր թերթերը դադարեցին տպվել, էս վեպս դադարեցնելու լավագույն ալիբին ի հայտ եկավ, ու մտածեցի՝ մինչեւ իսկական «Հայկական ժամանակը» նորից չսկսի տպվել, իմ էս «Հայկական ժամանակը» չեմ տպի, եւ էդպես մտածելու ու վարվելու միանգամայն լուրջ հիմքեր ունեի, որովհետեւ գրքերիցս երկուսը՝ «Երեւան հյուրանոցն» ու «Մետաքսի ճանապարհը» Նիկոլը ժամանակին իր թերթում ծայրեծայր ոչ միայն տպագրել, այլեւ ինձ ահագին էլ հոնորար էր տվել. այսինքն, Նիկոլն ամեն ինչից բացի՝ նաեւ գրական հովանավորս է, ու ես մտածեցի՝ մինչեւ իր «Հայկական ժամանակը» չտպվի, իմը չեմ տպի, մինչդեռ, ինչպես շուտով պարզվեց, եթե նույնիսկ ուզենայի էլ, իմը չէի կարողանալու տպել, որովհետեւ արտակարգ դրության ցենզորն «Առավոտի» առաջին իսկ համարը Լեւոնի հարցազրույցի պատճառով արգելեց. այսինքն, արտակարգ դրության ամբողջ ընթացքում «Առավոտն» էլ «Հայկական ժամանակի» հետ բարենբար չտպվեց, ու էս առիթով ուզում եմ եւս մեկ անգամ շեշտել, որ հովանավորների առումով բախտս ահագին բերում էր. Արամն էլ «Առավոտում» ամբողջ «Անտիպոեզիաս» ու էս վեպիս հինգուկես հատորներն է բավական բարձր հոնորարով տպել ու հիմա էլ է պատրաստակամ շարունակել, եւ Ռուբոյի հովանավորությամբ էլ Արամի ու Նիկոլի տպածները գրքերի տեսք են ստացել, եւ չնայած երեք հովանավորներս իրարից բավական տարբեր մարդիկ են, բայց մի հարցում իրար շատ են նման. երեքն էլ երբեւէ ինձանից որեւէ բան չեն պահանջել ու իրենց արած լավությունները երբեւէ երեսովս տված չկան, մինչդեռ մեր գրողները կվկայեն, որ նկարագրածս էս վիճակը հետխորհրդային գրողի համար բացառիկ ու երանելի վիճակ է, բայց երեւի Աստված շատ համարեց, եւ երբ արտակարգ դրությունը հանվեց, ես հոգեբանորեն անպատրաստ էի վեպիս տպագրությունը շարունակել՝ նախ էն պատճառով, որ արդեն ամսից ավելի էր՝ տող անգամ չէի գրել, որովհետեւ ուղեղս ու հոգիս անհոգ իրավիճակներին էին վարժված, իսկ տպագրելիք հատվածներս էլ Նիկոլի անցած տարվա «1+1+1» նախաձեռնությանն էին վերաբերում, որոնք էդ պահի դրությամբ նույնիսկ Նիկոլին կարող էին ուշացած թվալ, եւ, բացի այդ, ես չէի կարող վեպիս տպագրությունը շարունակել թեկուզեւ այն պատճառով, որ վեպիս հերոսներից ոմանք ազատազրկված էին. նստածների մեջ լիքը մոտիկ ու ծանոթ մարդիկ կային՝ Ալիկը, Արոն, Սուրոն, Վահագը, Գուգոն, Վովան, Շանթը, Ժորան, Ռուբոն, Տիկոն, Արշակը, Կարոն, Մասիսը, Հովոն, Սմբատը, Մյասնիկը, Պետրոսը, Դավիթը, Տիկոն, ինչպես նաեւ Ջհանգիրյանը, ումից մի անգամ կեսբերան մի բան էի խնդրել, ու րոպեական արել էր, եւ Նիկոլի, Արամի ու Ռուբոյի պես ինքն է՛լ իր արած լավության դիմաց ինձնից որեւէ բան չպահանջեց, ու հիմա որ էս ուղղությամբ մտածում եմ, սկսում եմ հասկանալ, որ բոլոր նրանք՝ ովքեր էս դժվարին տարիներին ինձ զանազան լավություններ են արել, իրենց արածի դիմաց ինձանից որեւէ բան չեն պահանջել՝ ի տարբերություն էն մարդկանց, ովքեր ինձ երբեւէ որեւէ լավություն արած չկան, բայց առավոտից իրիկուն ինձ որոշակի պահանջներ են ներկայացնում, եւ երբ ընտրություններից հետո հայտնվեցի նախ Մատենադարանի տարածքում, այնուհետեւ՝ Ազատության հրապարակում, անմիջապես հասկացա, որ ինձնից պահանջողներն ու ակնկալողներն անհամեմատ շատ են, քան է՛ն մարդիկ, որոնցից ինքս եմ ինչ-որ բան ակնկալել ու ակնկալում, եւ երբ ընտրությունների հաջորդ օրը հայտնվեցի Մատենադարանի, իսկ հաջորդ օրերին՝ Ազատության հրապարակի տարածքում, վերջնականապես հասկացա, որ ինձ վիճակված չէ մեր հանրապետության շարքային քաղաքացին լինել. այսինքն, ինձ տրված չէ է՛ն տարրական բախտը, որից լիուլի օգտվում են հարյուր հազարավոր ինձնմանները, որովհետեւ, երբ ընտրություններից հետո սկսեցի մասնակցել հանրահավաքներին, նկատեցի, որ հանրահավաքներին մասնակից որոշ ծանոթներս ու որոշ անծանոթներ ինձ մի տեսակ են նայում, եւ անծանոթներից մեկն ինձ թարս նայելով՝ չափազանց խիստ տոնով հարցրեց՝ «դո՞ւք ինչու ելույթ չեք ունենում, պարո՛ն Շեկոյան», եւ ես զարմացած հարցրի՝ «ի՞նչ ելույթ», եւ անծանոթն ասաց՝ «ասում եմ՝ ինչո՞ւ հարթակից ելույթ չեք ունենում», եւ ես զարմացած հարցրի՝ «ինչի՞ պիտի հարթակից ելույթ ունենամ», եւ ինքը զարմացած հարցրեց՝ «բա ո՞նց էր Հրանտ Մաթեւոսյանը ելույթ ունենում», եւ ես ասացի՝ «ինքն էս հարթակից ոչ մի անգամ ելույթ չի ունեցել», եւ շլյապայով ու ակնոցավոր էդ մարդն ինձ թերահավատորեն նայեց ու հարցրեց՝ «Աղասի Այվազյանն է՞լ ելույթ չի ունեցել», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «չէ. ինքն էլ ոչ մի անգամ էս հարթակից ելույթ չի ունեցել», եւ ակնոցավորն արհամարհական նայեց ինձ ու հարցրեց՝ «միգուցե Չարենցն է՞լ ելույթ չի ունեցել», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «Չարենցի ժամանակ էս հարթակը չկար», եւ ակնոցավորն արհամարհական ինձ նայեց ու ասաց՝ «պարտադիր չէ, որ կոնկրետ այս հարթակից ելույթ ունենար», եւ ես ասացի՝ «Չարենցը մեծություն էր», եւ ակնոցավորը մեծահոգաբար ինձ ժպտաց ու ասաց՝ «եթե ելույթ ունենաք, դուք է՛լ մեծություն կդառնաք», եւ ես ասացի՝ «Չարենցը հեղափոխական էր», եւ ակնոցավորն իր ժպիտը պահելով հարցրեց՝ «ձե՞զ ինչն է խանգարում հեղափոխական լինել», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «բնավորությունս», եւ ակնոցավորը, որ երեւի ինձնից ընդամենը մի քանի տարով մեծ կլիներ, վերստին մեծահոգաբար ինձ ժպտալով ասաց՝ «ժամանակն է, որ ձեր բնավորությունը փոխեք, երիտասա՛րդ», եւ ես համարձակվելով՝ իրեն հարցրի՝ «բա դո՞ւք ինչու ելույթ չեք ունենում», եւ ակնոցավորը պատասխանեց ու ասաց՝ «դուք մտավորական եք. ժողովուրդը ձեր խոսքի կարիքն ունի», եւ ես զարմացած հարցրի՝ «ի՞նչ գիտեք՝ որ մտավորական եմ», եւ ակնոցավորն ակնոցներն ուղղելով ուշադիր նայեց ինձ ու ասաց՝ «եթե չեմ սխալվում, ձեր լուսանկարն «Առավոտում» ամեն շաբաթ տպագրվում է», եւ ես ասացի՝ «արդեն երկու շաբաթ ա՝ չի տպագրվում», եւ ինքն ասաց՝ «նկատել եմ» եւ հարցրեց՝ «ինչո՞ւ չի տպագրվում», եւ ես ասացի՝ «հիմա էդ վեպս դժվար թե որեւէ մեկին հետաքրքրի», եւ ինքն ասաց՝ «շատ ճիշտ եք զգացել», եւ ես հարցրի՝ «դո՞ւք ինչ մասնագիտություն ունեք», եւ ինքը պատասխանեց ու ասաց՝ «ֆիզիկայի ուսուցիչ էի, բայց օպտիմալացրին. արդեն երեք տարուց ավելի է՝ չեմ աշխատում», եւ ես ժպտացի ու ասացի՝ «փաստորեն, իսկական մտավորականը դուք եք. դո՛ւք պիտի ելույթ ունենաք», եւ ինքն ասաց՝ «ժողովուրդը ձե՛ր խոսքին է սպասում, պարո՛ն Շեկոյան. դուք ուղղակի պարտավոր եք ելույթ ունենալ», եւ ես հարցրի՝ «ելույթ ունենամ՝ ի՞նչ ասեմ», եւ ակնոցավորը մեղմ ժպտաց ու ասաց՝ «առանձնապես մեծ բաներ չպիտի ասեք. ասեք՝ պայքար, պայքար մինչեւ վերջ», եւ հենց էդ պահին Նիկոլը հարթակից գոռաց՝ «պայքա՛ր, պայքա՛ր մինչեւ վերջ», եւ ակնոցավորը մի քայլ առաջ գնաց ու բոլորի հետ աղաղակեց՝ «պայքա՛ր, պայքա՛ր մինչեւ վերջ», եւ երբ Նիկոլը դադար տվեց, ժողովուրդը սկսեց գոռալ՝ «հի՛-մա՛, հի՛-մա՛», եւ ակնոցավորն էլ էր հետները գոռում, ու ես առիթից օգտվելով՝ շարժվեցի Սպենդիարյանի արձանի կողմն ու արձանի մոտ տեսա մանկավարժականի մեր դասախոս Գեւորգին, որը տասնհինգ տարի շարունակ ինձ չէր բարեւում՝ ամեն ինձ տեսնելիս ճամփեն փոխում էր, որովհետեւ տասնհինգ տարի առաջ մի առիթով դրական էի արտահայտվել Վանոյի ու Լեւոնի մասին, եւ շուրջ տասնհինգ տարի Գեւորգն ինձ էդ բանը չէր ներում ու ամեն ինձ տեսնելիս ճամփեն փոխում էր, բայց հիմա՝ 2008 թվականի փետրվարի 22-ին Սպենդիարյանի արձանի մոտ ինձ տեսնելով՝ ուրախացավ ու շատ ջերմ բարեւեց, եւ երբ իրեն հարցրի՝ «դո՞ւ էստեղ ինչ ես անում», ինքն ասաց՝ «ինչ որ բոլորը», եւ ես հարցրի՝ «քաղաքական հայացքներդ փոխե՞լ ես», եւ Գեւորգն ասաց՝ «էս իշխանություններն ստիպեցին, որ հայացքներս փոխեմ» եւ հարցրեց՝ «դո՞ւ ուր ես՝ չես էրեւում», եւ ես ասացի՝ «որտե՞ղ չեմ էրեւում», եւ Գեւորգն ասաց՝ «էս միտինգներին», եւ ես ստեցի ու ասացի՝ «սաղ միտինգներին էլ էղել եմ», եւ Գեւորգն ասաց՝ «ես միշտ էս արձանի մոտ եմ կանգնում. էստեղից շատ լավ ա լսվում», եւ ես ասացի՝ «ես էլ Թումանյանի արձանի մոտ եմ կանգնում», եւ Գեւորգն ասաց՝ «դու Թումանյանի արձանի մոտ կանգնելու իրավունք չունես», եւ ես զարմացած հարցրի՝ «խի՞», եւ ինքը հարթակը ցույց տալով՝ պատասխանեց ու ասաց՝ «որովհետեւ քո տեղն ա՜յ էնտեղ է», եւ ես նորից հարցրի՝ «խի՞», եւ Գեւորգը, որ յոթանասունականներին մանկավարժականում գիտկոմ էր դասավանդում ու ինձ հազիվ էր բավարար նշանակում, պատասխանեց եւ ասաց՝ «որովհետեւ դու մտավորական ես», եւ ես հարցրի՝ «բա դո՞ւ ինչ ես», եւ Գեւորգը պատասխանեց ու ասաց՝ «ես ընդամենը կրոնի դասախոս եմ. ո՛չ բարով», եւ ես հարցրի՝ «խի՞ ոչ բարով», եւ Գեւորգը պատասխանեց ու ասաց՝ «որովհետեւ էս այլանդակ կյանքն ստիպում ա, որ Աստծո հանդեպ էլ հավատդ կորցնես», եւ մինչ մտածում էի՝ ինչ ասեմ, էդ պահին ինձ մոտեցավ ռեժիսոր Շռամ Սամոն, թեւիցս քաշեց ու հարցրեց՝ «ըստեղ ի՞նչ ես անում», եւ ես ասացի՝ «լսում եմ», եւ Շռամը հարցրեց՝ «ո՞ւմ ես լսում», եւ ես ասացի՝ «մի քիչ առաջ Ադամն էր ելույթ ունենում, հիմի՝ Պասկը» եւ ավելացրի՝ «իրանց եմ լսում», եւ Սամոն ինձ ասաց՝ «դու ոչ թե պիտի լսես, այլ քե՛զ պիտի լսեն», եւ ես ասացի՝ «այսինքն», եւ Շռամը թեւիցս քաշելով ասաց՝ «այսինքն, պիտի ելույթ ունենաս», եւ ես Շռամին ասացի՝ «քաղաքականությամբ չեմ զբաղվում», եւ Շռամն ասաց՝ «որ քաղաքականությամբ չզբաղվես, քաղաքականությունը քեզնով կզբաղվի», եւ ես ասացի՝ «գիտեմ», եւ Շռամ Սամոն ասաց՝ «որ գիտես, ուրեմն պիտի ելույթ ունենաս», եւ ես ասացի՝ «քաղաքականության հետ գլուխ չունեմ», եւ Սամոն ասաց՝ «էս քաղաքականության հարց չի. ազգի փրկության հարց ա», եւ ես ասացի՝ «մեկն ըլնի՝ ինձ փրկի», եւ Շռամ Սամոն հարցրեց՝ «ումի՞ց», եւ ես ծիծաղեցի ու ասացի՝ «քեզնից», եւ Սամոն ասաց՝ «փաստորեն, չես ուզում ելույթ ունենաս», եւ ես ասացի՝ «կյանքումս ելույթ ունեցած չկամ», եւ Սամոն ասաց՝ «կարող ա՞ Ադամն ու Պասկը սաղ կյանքներն էս հարթակից ելույթ են ունեցել», եւ ես ասացի՝ «ես կյանքումս ելույթ ունեցած չկամ՝ ոչ մի հարթակից», եւ Սամոն ժպտաց ու ասաց՝ «դժվարն առաջին անգամն ա», եւ ես հարցրի՝ «բա դո՞ւ խի ելույթ չես ունենում», եւ Սամոն ասաց՝ «ես որ Շեկոյան Արմենն ըլնեի, ամեն օր ելույթ կունենայի», եւ ես ասացի՝ «չհասկացա», եւ Սամոն ասաց՝ «ինչ կա չհասկանալու. գրողի խոսքը սավսեմ ուրիշ ա. գրողը մտավորական ա համարվում», եւ ես ասացի՝ «կարող ա՞ ռեժիսորը մտավորական չի», եւ Սամոն ժպտաց ու ասաց՝ «ժողովուրդը գրողներից ա խոսք սպասում», եւ ես ասացի՝ «դու ի՞նչ գիտես՝ ժողովուրդն ումից ա խոսք սպասում», եւ Սամոն ասաց՝ «որ չիմանամ՝ չեմ ասի», եւ ես ասացի՝ «ամեն ինչ գիտես, բայց ելույթ չես ունենում» եւ ավելացրի՝ «համ էլ՝ դու ինձնից հազար անգամ լավ ելույթ կունենաս», եւ Սամոն մի քիչ մտածեց ու հարցրեց՝ «ի՞նչ իմաստով», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «առոգանության ու հռետորության իմաստով», եւ Սամոն հարցրեց՝ «իմ հռետորությո՞ւնը երբ ես տեսել», եւ ես ասացի՝ «ղարաբաղյան շարժման վախտ աջուձախ ելույթներ էիր ունենում», եւ Սամոն ասաց՝ «ինչ-որ չեմ հիշում», եւ ես ասացի՝ «ես լավ եմ հիշում», եւ Սամոն ասաց՝ «որ շատ պետք ըլնի՝ հիմի է՛լ ելույթ կունենամ», եւ ես ասացի՝ «որ շատ պետք ըլնի՝ ես է՛լ ելույթ կունենամ», եւ Սամոն համաձայնվեց ու ասաց՝ «ճիշտ ես ասում. սաղ պայքարը դեմներս ա», եւ ես ասացի՝ «բայց ժողովուրդը գոռում ա՝ հի՛-մա՛, հի՛-մա՛», եւ Սամոն ասաց՝ «որովհետեւ ժողովուրդն ավելի ա հավատում, քան՝ մենք», եւ ես հարցրի՝ «Լեւոնին ա՞ հավատում», եւ Սամոն պատասխանեց ու ասաց՝ «համ Լեւոնին ա հավատում, համ՝ ընդհանուր հաղթանակին» եւ կրկնեց՝ «ժողովուրդն ավելի ա հավատում, քան՝ մենք», եւ ես ասացի՝ «մենք է՛լ ենք ժողովուրդ», եւ Սամոն ասաց՝ «մենք շատ պիտի հաց ու պանիր ուտենք, որ էս ժողովրդին արժանանանք», եւ էդ պահին Պասկն իր ելույթն ավարտեց, ու Նիկոլն անմիջապես գոռաց՝ «Լե-վոն, նա-խա-գահ», եւ ժողովուրդը մի քանի անգամ Նիկոլի խոսքը կրկնելոււց հետո խոսքը փոխեց ու սկսեց վանկարկել՝ «հի՛-մա՛, հի՛-մա՛», եւ Նիկոլը ժողովրդի հետ նույնը վանկարկելով՝ այնուհետեւ գոռաց՝ «ա-զա-տու-թյուն», ու էդ պահին մեզ մոտեցան Պասկն ու Սաթոն, ու երկուսն էլ ինձ տեսնելով՝ շատ ուրախ էին, եւ Ադամն էլ ինձ տեսնելով՝ ուրախ բարեւեց, եւ Նիկոլը, Լեւոնն ու բոլորը գոռում էին՝ «ա-զա-տու-թյուն», եւ բոլորն ազատորեն ազատություն էին պահանջում, եւ Սպենդիարյանի արձանից աջ Խեչոյան Լյովն «Ազատության» Գայանեին հարցազրույց էր տալիս, ու երկուսն էլ ինձ տեսնելով՝ ուրախ բարեւեցին, բայց Համոն ինձ չափազանց սառը բարեւեց, իսկ Սիրակն ու Հովոն ինձ ընդհանրապես չբարեւեցին, ավելի ճիշտ՝ չտեսնելու տվին. երեւի իրենք է՛լ էին ինձնից ելույթ ակնկալում, եւ քանի որ հատկապես էդ օրն էդտեղ շատերն էին ինձնից ելույթ ակնկալում, ես աննկատ հեռացա Ազատության հրապարակից եւ Աբովյանով իջնելով՝ ազատության մասին էի մտածում ու զգում էի, որ ազատությունս գնալով պակասում է, եւ ազատության մասին մտածելով՝ ոչ մի կերպ չէի կարողանում ազատության բուն էությունը հասկանալ ու ընկալել, որովհետեւ մանավանդ վերջին մի քանի տարիներին ազատության պակաս առանձնապես չէի զգացել. օրվա առաջին կեսին ազատորեն օգտվում էի գրողական ազատությունիցս, իսկ օրվա երկրորդ կեսն ազատորեն անցկացնում էի զանազան բուքմեյքերականներում, եւ ահա Աբովյանով շտապում էի բուքմեյքերական՝ նախորդ օրվա խաղադրույքիս արդյունքն իմանալու, մինչդեռ անծանոթ ակնոցավորը, մանկավարժականի Գեւորգը, Շռամ Սամոն ու էլի ուրիշներն ինձ մտավորական էին համարում ու համապատասխան պահանջներ էին ներկայացնում՝ առանց հասկանալու, որ առանց ինձ էլ շարժումն ահագին շարժվել ու առաջացել է, բայց ակնոցավորին, Սամոյին ու մյուսներին էլ առանձնապես մեղադրելու չէր, որովհետեւ Հրանտը, տիկին Սիլվան ու Աղասին հանկարծակի ու անվերադարձ էին հեռացել՝ իրենց բացակայությամբ ահագին դատարկ տարածություն առաջացնելով, եւ չնայած իմ բախտից Խեչոյան Լյովը, Պասկը, Մարինեն, Մեսրոպը, Նելլին, նոր Հրանտն ու էլի մի քանիսն էդ դատարկը որոշակիորեն էին լցրել, այդուհանդերձ, շատերի կարծիքով՝ իմ անելիքն է՛լ էր պահանջվում, բայց, ցավոք սրտի, ես անպատրաստ էի ուղղորդել ազգին, որովհետեւ սովոր չէի. ճիշտ է, ութսունութից սկսած՝ մինչեւ երկու հազար չորսի ապրիլի տասներկուսը գրեթե բոլոր միտինգներին մասնակցել էի, բայց մասնակցել էի՝ որպես իրավահավասար քաղաքացի եւ ոչ թե՝ որպես գրող ու մտավորական, եւ չնայած ութսունութից մինչեւ երկու հազար չորսը ես ավելի մտավորական էի, եւ էս անթիվ ու անհամար բուքմեյքերականներն էլ չկային, բայց ինձ որեւէ մեկը չէր առաջարկում ելույթ ունենալ եւ առաջնորդել ազգին, սակայն ահա՝ Հրանտը, Աղասին ու տիկին Սիլվան բոլորին անակնկալի էին բերել, եւ հիմա ինձնից ելույթ էր պահանջվում, ընդ որում՝ պահանջողները նրանք էին՝ ովքեր լիուլի օգտվել ու շարունակում էին օգտվել էս երկրի շարքային քաղաքացին լինելու իրենց անսահման իրավունքից ու ազատությունից, բայց ահա՝ իմ շարքային լինելը ոչ միայն չէին հանդուրժում, այլեւ չէին փորձում հասկանալ, որ ես, եթե նույնիսկ շատ ուզենայի, չէի կարող բուքմեյքերականներից անմիջապես դուրս թռչելով՝ մեծ ու բարձր բաներից խոսել եւ «ազատություն» կամ «պայքար, պայքար մինչեւ վերջ» գոռալ եւ նույնիսկ «առաջ Հայաստան» չէի կարող գոռալ, որովհետեւ եթե մարդ ինքն իրեն չի հավատում, ուրիշներին էլ չի կարող որեւէ բան հավատացնել, բայց ակնոցավորին, մանկավարժականի Գեւորգին, Շռամին ու մյուսներին մեղադրելու չէր, որովհետեւ իրենք չէին կարող իմանալ, որ ես ինքս եմ ահա ժամ առ ժամ ազատությունս կորցնում ու ազատության կարիքից մաշվում, ու նաեւ չէին կարող իմանալ, որ ես որեւէ պիտանի բան ի վիճակի եմ անել միայն էն դեպքերում, եթե որեւէ մեկն ինձանից չի պահանջում այդ անել, ու նաեւ չէին կարող իմանալ, որ ես էսօր՝ էս պահին իբրեւ գրող անհամեմատ սկսնակ եմ, քան՝ ութսունութին եւ նույնիսկ ութսունութից էլ առաջ, որովհետեւ ես երբեւէ էսքան խեղճացած չկայի ու երբեւէ ճերմակ թղթի առաջ էսքան խեղճացած չէի նստել, եւ անծանոթ ակնոցավորը, մանկավարժականի Գեւորգը, Շռամ Սամոն ու մյուսները չէին կարող էս ամենն իմանալ, որովհետեւ ինքս ահա նոր-նոր եմ սկսում իմ մասին էս ամենն իմանալ ու հասկանալ եւ ինքս ինձ էսպես ու էսքան ուսումնասիրելով՝ դեռեւս չեմ շտապում եզրակացություն անել եւ ձեզ էլ եմ խորհուրդ տալիս չշտապել, մանավանդ որ՝ ասելիքս շարունակություն ունի: |
| |
| Շարունակությունը՝ հաջորդ շաբաթ |
| Բոլոր Նյութերը >>> |
|
| 2008-05-10 |
| ՄԱՐԶԱԿԱՆ ԽՃԱՆԿԱՐ |
| |
«Արարատը»՝ Հայաստանի գավաթակիր
Երեկ Իջեւանի «Արնար» ստադիոնում կայացած ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում Երեւանի «Արարատը» լրացուցիչ խաղափուլում 2:1 հաշվով հաղթեց մայրաքաղաքի «Բանանցին»՝ նվաճելով պատվավոր մրցանակը:
Չորրորդ փորձն անհաջող ստացվեց
Սոֆիայում մեկնարկել է շախմատի «Mtel Masters»-ի չորրորդ մրցաշարը (ՖԻԴԵ-ի դասակարգմամբ՝ 20-րդ կարգ), որին մասնակցում են գրոսմայստերներ Լեւոն Արոնյանը (Հայաստան), Վեսելին Տոպալովը (Բուլղարիա), Թեյմուր Ռաջաբովը (Ադրբեջան), Վասիլի Իվանչուկը (Ուկրաինա), Բու Սյանչժին (Չինաստան), Իվան Չեպարինովը (Բուլղարիա):
Շախմատային աշխարհն առանձնակի հետաքրքրությամբ էր սպասում այս մրցաշարին, որտեղ վիճակահանությունը հենց մեկնարկային տուրում միմյանց դեմ դուրս բերեց հաղթողի գլխավոր հավակնորդներին՝ Արոնյանին, որը խաղում էր սպիտակներով, եւ Տոպալովին: Բանն այն է, որ Լեւոնն այս տարի արդեն երեք անգամ սպիտակ խաղաքարերով հաղթել էր բուլղարացուն (ներառյալ՝ մեկ արագ շախմատը) եւ շատերը սպասում էին նրա հերթական հաջողությանը: Սակայն այս անգամ ճակատագիրը բարեհաճ գտնվեց Տոպալովի հանդեպ, որը հաղթանակ տարավ 61-րդ քայլում: Խաղի ավարտին մասնագետներն այնպիսի տպավորություն են ունեցել, թե Լեւոնն այնքան էլ լավ մարզավիճակում չէ: Պարտիան ընթացել է հավասար պայքարում, թեեւ սկզբում նախաձեռնությունը հայ շախմատիստինն է եղել: Բայց մրցակիցը պաշտպանվել է անթերի: Իսկ Արոնյանի պարտության գլխավոր պատճառը եղել է ժամանակի սուր պակասը:
Մյուս պարտիաներում գրանցվել են այսպիսի արդյունքներ. Չեպարինով-Բու Սյանչժի՝ 1:0, Ռաջաբով-Իվանչուկ՝ 0:1: Երկրորդ տուրում Արոնյանը սպիտակներով խաղում էր Չեպարինովի հետ:
Երեկ երեկոյան Արոնյանի եւ Չեպարինովի մրցապայքարը ավարտվեց ոչ-ոքի հաշվով:
Շամիլ Գիտինովը հեռացվել է հավաքականից
Երեկ ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Հրանտ Ենոքյանը «Առավոտին» տեղեկացրեց, որ 96 կգ քաշային Շամիլ Գիտինովը, որ երրորդ տարին էր, ինչ հրավերով հանդես էր գալիս Հայաստանի ազգային հավաքականի կազմում, հեռացվել է թիմից: Պատճառն այն է, որ մայիսի կեսերին Շվեյցարիայում անցկացված օլիմպիական վարկանիշային մրցաշարում նա եւ բելառուսցի Շեխովը, որը Գիտինովի հայրենակիցն է, գորգի վրա կասկածելի գոտեմարտ վարելու համար հեռացվել են գորգից, որին հետեւել են ՖԻԼԱ-ի պատժամիջոցները. երկու ըմբիշներն էլ որակազրկվել են մեկ տարով, իսկ Հայաստանի եւ Բելառուսի ֆեդերացիաները եւ ըմբիշների անձնական մարզիչները տուգանվել են 10-հազարական շվեյցարական ֆրանկով: «Այս պատմությունը մեզ՝ մարզիչներիս համար շատ տհաճ անակնկալ էր: Դրա համար էլ Գիտինովին անմիջապես հեռացրինք հավաքականից: Հիմա մեր ֆեդերացիան զբաղված է այդ չարաբաստիկ գոտեմարտի հետ կապված բոլոր մանրամասները բացահայտելով: Երբ ամեն բան կպարզվի, անպայման հասարակությանն այդ մասին տեղյակ կպահենք»,- եզրափակեց հավաքականի գլխավոր մարզիչը:
Երեկ Իտալիայի մայրաքաղաքում մեկնարկած հունահռոմեական ըմբշամարտի օլիմպիական նախավերջին վարկանիշային մրցաշարում 55 կգ քաշային կարգում հանդես եկող Ռոման Ամոյանը տարել էր երկու հաղթանակ, կրել մեկ պարտություն եւ ուշ երեկոյան պետք է պայքարեր երրորդ տեղը գրավելու համար, ինչը նրան Պեկինում օգոստոսին կայանալիք օլիմպիական խաղերի ուղեգիր կապահովեր։ Իսկ 84 կգ քաշային Արթուր Շահինյանը, որը վերջին պահին փոխարինման էր ելել հիվանդության պատճառով մրցավայր չմեկնած Դենիս Ֆորովին, դուրս մնաց ուղեգրի համար պայքարից։
Այսօր մրցագորգ են մտնելու 64 կգ քաշային Խոսրով Մելիքյանը եւ Արման Գեղամյանը՝ 96 կգ։
Չորս ակումբ արտոնագրվեց
ՀՖՖ մամուլի քարտուղարությունը տեղեկացնում է, որ Արտոնագրման համակարգի արտոնագրման կոմիտեի նիստում ծավալված քննարկումների արդյունքում համապատասխան արտոնագրեր են շնորհվել «Փյունիկ», «Բանանց», «Միկա» եւ «Արարատ» ֆուտբոլային ակումբներին, ինչը նրանց ՈՒԵՖԱ-ի ակումբային պաշտոնական մրցաշարերին մասնակցելու հնարավորություն է ընձեռում:
Օլիմպիական կրակը՝ աշխարհի տանիքին
Բազմաթիվ փորձություններ անցնելուց հետո Պեկինում օգոստոս ամսին կայանալիք ամառային օլիմպիական խաղերի կրակը հասավ Երկիր մոլորակի ամենաբարձր կետին՝ Էվերեստ լեռան գագաթ (ծովի մակերեւույթից բարձր 8844 մետր): Մայիսի 8-ին իրականացված այդ պատմական արշավը Ջոմուլունգմայի գագաթին եզրափակեց տիբեթուհի Ցերին Վանմոն, որին այդ պատվին արժանանալ աջակցեցին տասը պրոֆեսիոնալ լեռնագնացներ: Ընդ որում, այդ ընթացքում կրակի փոխանցումավազքի երթուղին ամենակարճն էր անցած եւ անցնելիք ամբողջ ճանապարհի ընթացքում՝ կազմելով ընդամենը 30 մետր: Նրանք բոլորը «Աշխարհի տանիքին» պարզեցին ՉԺՀ-ի, Պեկինի օլիմպիական խաղերի եւ ՄՕԿ-ի դրոշները:
Օլիմպիական կրակը երեկ պատրաստվում էր գրոհել եւս մեկ բարձունք՝ Շենչժեն քաղաքի ամենաբարձր երկնաքերի տանիքը, որի բարձրությունը 384 մետր է: Այդ փուլին մասնակցելու էր 208 մարդ: |
| |
| Ա. ԱԿՄԱԿԺՅԱՆ |
| Բոլոր Նյութերը >>> |
|
| 2008-05-10 |
| ԶԼՄ-ների միջեւ առաջնության հրավեր |
| |
«Առավոտ» օրաթերթը եւ «Միր» միջպետական հեռուստառադիոընկերության հայաստանյան ազգային մասնաճյուղը (ՄՄՀՌԸ) «ՎիվաՍել» ՓԲԸ-ի հովանավորությամբ մայիսի 24-ին, ժամը 11.00-ին, «Հայաստան» մարզական միության «Սպարտակ» մարզադահլիճում կազմակերպում են սեղանի թենիսի տղամարդկանց եւ կանանց անհատական 2-րդ առաջնությունը ԶԼՄ-ների աշխատակիցների միջեւ: Առաջնությանը մասնակցելու համար անհրաժեշտ է.
1. Մինչեւ մայիսի 20-ը «Առավոտ» օրաթերթ (հասցեն՝ Արշակունյաց 2, 15-րդ հարկ, հեռախոս՝ 58-64-29, (093)84-08-07, (091)13-08-07) ներկայացնել լրատվամիջոցի պաշտոնական բլանկի վրա լրացված եւ ղեկավարի ստորագրությամբ ու կլոր կնիքով հաստատված հայտ (մասնակցի անուն-ազգանունը, զբաղեցրած պաշտոնը):
2. Մասնակիցների հաշվառումը եւ վիճակահանությունը կկատարվի ժամը 10.00-ից մինչեւ 10.45-ը: Ուշացողները մրցմանը չեն մասնակցի:
2. Լրատվամիջոցի ղեկավարը պատասխանատվություն է կրում հայտավորված անձանց իսկության համար: Ցանկացած խախտման մասին կհրապարակվի լրատվամիջոցներում:
3. Առաջնությանը մասնակցել կթույլատրվի միայն տվյալ լրատվամիջոցի վկայագիր ունեցող անձանց՝ անկախ հայտում նրա անվան առկայությունից:
4. Այն անձինք, ովքեր, անկախ վաղեմության ժամկետից, զբաղվել են թենիսով, ունեն մարզական կարգ, հաճախել են սեղանի թենիսի որեւէ սեկցիայի պարապմունքների, մրցմանը մասնակցելու իրավունք չեն ստանա: Այդ նպատակով տեղում ստեղծված հանձնաժողովի կայացրած որոշումը վերջնական կլինի:
5. Խաղասեղաններին մոտենալ թույլատրվելու է միայն մարզազգեստով եւ մարզակոշիկներով ներկայացած մասնակիցներին:
6. Լրատվամիջոցները կարող են մարզադահլիճում տեղադրել իրենց գովազդային պաստառները, ինչի մասին պետք է մինչեւ առաջնության նախորդ օրը տեղյակ պահեն կազմակերպիչներին:
7. Ցանկացած լրատվամիջոց կարող է սահմանել իր մրցանակը՝ նախապես տեղեկացնելով կազմակերպիչներին եւ նշելով անվանակարգը:
8. Առաջնությունը հնարավորինս լայնորեն լուսաբանելը ցանկալի է: |
| |
| Կազմկոմիտե |
| Բոլոր Նյութերը >>> |
|
|
 |
| ՄՈԻՏՔ |
|
|
 |
| ՓՆՏՐԵԼ |
|
|
 |
| ԵՂԱՆԱԿ |
| Երեվան | +20 | +5 |
| Շիրակ | +15 | -3 |
| Արարատ | +20 | +4 |
|
 |
| ՏԱՐԱԴՐԱՄ |
|
|
 |
| ԳՈՎԱԶԴ |
|
|
 |
| ՎԵՊ |
|
|
 |
|
|
|
Մուտք Գրանցվել