02/09/2010
aravot.amՕրաթերթ
  English    Русский    Հայերեն  
  Գլխավոր    Մեր մասին    Աշխատակազմ    Հետադարձ Կապ  
Գլխավոր
Նորություններ
Քաղաքականություն
Սոցիում
Կրթություն
Մշակույթ
Սպորտ
Աստղագուշակ
Տնտեսություն
Իրավունք
Մարզեր
Միջազգային
Հայդ պարկ
Ժամանց

ԽՄԲԱԳՐԻ ՍՅՈՒՆԱԿ

Նոստալգիկ ելեւէջներ
 

Նախագահ Սերժ Սարգսյանը եւ վարչապետ Տիգրան Սարգսյանը, կարծես թե, որոշել են լրջորեն զբաղվել գիտության եւ կրթության խնդիրներով, եւ ինքնին այդ մտադրությունը, իհարկե, ողջունելի է: Իսկապես, մենք ունենք դոկտորներ, պրոֆեսորներ, ակադեմիկոսներ, որոնց գիտական վաստակը խիստ կասկածելի է, իսկ «արտադրանքը» որեւէ աղերս չունի պրակտիկ իրականության՝ արտադրության, բիզնեսի, հոգեւոր կյանքի հետ: Մենք ունենք բուհերի շրջանավարտներ, որոնք երբեք չեն էլ փորձել աշխատել իրենց մասնագիտությամբ: Ունենք դպրոցների շրջանավարտներ, որոնք բառիս ուղղակի իմաստով անգրագետ են: Այս հանրահայտ արատները շտկելու համար անհրաժեշտ են հիրավի հեղափոխական բարեփոխումներ, որոնց իրականացումը խոստանում է ներկայիս քաղաքական ղեկավարությունը: Բայց պետք է նաեւ պատրաստ լինել, որ այդ խոստումները բառերից այն կողմ չեն անցնի, որովհետեւ հենց որ որեւէ գործնական քայլ արվի այդ ոլորտը արմատապես փոխելու ուղղությամբ, վերոհիշյալ «դոկտոր-պրոֆեսորները» կսկսեն բոցաշունչ ելույթներ ունենալ՝ «քանդեցի՜ն, ավերեցի՜ն, գիտությունը մեր ազգային հարստությունն է, ավելի լավ է՝ մեզ շատ փող տվեք» թեմաներով: Հիշեցնեմ, որ կրթության եւ գիտության կտրուկ բարեփոխումների գաղափարը արդեն իսկ առաջ է քաշվել 90-ականների սկզբին, սակայն խորհրդային ակադեմիկոսների դիմադրությունը նպաստեց նրան, որ ամեն ինչ մնաց նույնը: Վախենամ՝ այս անգամ էլ այդպես լինի:

Ընդհանրապես, կարոտախտն այս գործում թիվ մեկ թշնամին է: Նման «նոստալգիկ ելեւէջներ» զգացվեցին ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի դիրքորոշման մեջ: «20-25 տարի առաջ, եթե ընտանիքներում կար գիտությունների թեկնածու, դա այդ ընտանիքների պարծանքն էր, իսկ այսօր ընտանիքում եթե 10 գիտությունների թեկնածու էլ ունենաք, առանձնապես պարծանք չի լինի: Փոխարենը սեփական մի խանութով շատ կպարծենան»,- վերջերս լրագրողներին ասաց պարոն Մարտիրոսյանը: Կարծում եմ, նա իդեալականացնում է անցյալը: Հիշեցնեմ, թե ովքեր էին Հայաստանում 70-80-ականներին վայելում հասարակության հարգանքը. «ցեխավիկը», ոստիկանը, «բըխըսեսի» տեսուչը, դատախազության աշխատակիցը, պահեստապետը, ապրանքագետը եւ այլք: Այդ առումով իրավիճակը շատ չի փոխվել. այսօր կրթական եւ մտավոր ցածրագույն մակարդակ ունեցող մարդիկ դառնում են օլիգարխ, պատգամավոր, թաղապետ, մարզպետ եւ այլն: Տարբերությունն այն է, որ հարուստ ու հզոր խորհրդային պետությունը հնարավորություն ուներ գիտնականին տալու գոնե 150 ռուբլի, որով նա, թեեւ շատ համեստ, բայց կարողանում էր գլուխը պահել, իսկ այսօրվա 30-40 հազար դրամով ոչ մի գիտաշխատող չի կարող ապրել: Եվ խնդիրը հենց այստեղ է. պետությունը պետք է որոշի՝ ինչպես եւ ում վրա ծախսի իր սուղ միջոցները:

Դեղատոմսը, բնականաբար, ինձ հայտնի չէ: Պարզ է միայն՝ կրթության եւ գիտության խորհրդային համակարգը, որը «կոնսերվացվել է» 17 տարվա ընթացքում, պետք է քանդվի: Եկեք տվյալ դեպքում չվախենանք այդ բառից:

 
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
 
 
ՕՐՎԱ ՏԵՍԱՆՅՈՒԹԸ
ՄՈԻՏՔ
ՓՆՏՐԵԼ
ԱՐԽԻՎ
Վերջին Համարը
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կիր
  1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31  
ԵՂԱՆԱԿ
 Երեվան+32+16 
 Շիրակ+22+6 
 Արարատ+33+15
 
ՏԱՐԱԴՐԱՄ
 USD-- 
 EURO-- 
 RUR-- 
ԳՈՎԱԶԴ

www.aravot.am
(old site)

ՎԵՊ

  ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

a

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գիրք առաջին

Գիրք երկրորդ

Գիրք երրորդ

Գիրք  չորրորդ

Գիրք հինգերորդ

Գիրք վեցերորդ

Գիրք յոթերորդ

Գիրք ութերորդ

Քիրք իններորդ

 Քիրք տասներորդ

 Գլուխ առաջին

Գլուխ երկրորդ

Գլուխ երրորդ

Գլուխ չորրորդ

Գլուխ հինգերորդ

Գլուխ վեցերորդ

Գլուխ յոթերորդ

Գլուխ ութերորդ

Գլուխ իններորդ

Գլուխ տասներորդ

Գլուխ տասնմեկերորդ

Գլուխ տասներկուերորդ

Գլուխ տասներեքերորդ

Գլուխ տասնչորսերորդ

Գլուխ տասնհինգերորդ

Գլուխ տասնվեցերորդ

Գլուխ տասնյոթերորդ

Գլուխ տասնութերորդ

Գլուխ տասնիններորդ

Գլուխ քսաներորդ

Գլուխ քսանմեկերորդ

Գլուխ քսաներկուերորդ

Գլուխ քսաներեքերորդ

Գլուխ քսանչորսերորդ

Գլուխ քսանհինգերորդ

Գլուխ քսանվեցերորդ