02/09/2010
aravot.amՕրաթերթ
  English    Русский    Հայերեն  
  Գլխավոր    Մեր մասին    Աշխատակազմ    Հետադարձ Կապ  
Գլխավոր
Նորություններ
Քաղաքականություն
Սոցիում
Կրթություն
Մշակույթ
Սպորտ
Աստղագուշակ
Տնտեսություն
Իրավունք
Մարզեր
Միջազգային
Հայդ պարկ
Ժամանց

ԽՄԲԱԳՐԻ ՍՅՈՒՆԱԿ

«Ազնիվ» պաշտոնյային պաշտպանեցին
 

Կառավարության երեկվա նիստում ներկայացվել են մեր օրաթերթում Սյունիքի մարզպետի կողմից դպրոցականին ծեծի ենթարկելու վերաբերյալ լուրի շուրջ ծառայողական քննության արդյունքները: Ըստ այդմ՝ պարզել են, որ մարզպետի կողմից Գորիսի գրախանութի աշխատակից Հայկի 12-ամյա որդուն ծեծի ենթարկելու փաստն իրականությանը չի համապատասխանում: Այս կապակցությամբ նշենք, որ ապրիլի 25-ին՝ նույն օրը, երբ կառավարության նիստում անդրադարձ էր եղել այդ լուրին՝ «Առավոտն» արդեն իսկ հրապարակել էր ճշտում՝ «Նրա որդին չի եղել» վերնագրով, որտեղ շարադրված էին Հայկ Կարապետյանի պարզաբանումները, թե իր որդու հետ նման բան չի եղել, եւ խոստացել էինք այս պատմության շարունակությունը ներկայացնել թերթի առաջիկա համարներից մեկում: Այնպես որ՝ ծառայողական քննություն իբր իրականացնողներն այս կապակցությամբ զուր ջանքեր են գործադրել՝ հերքելով այն, ինչն արդեն իսկ հերքել էինք ինքներս:

Ինչ վերաբերում է Եղիշե Անթանոսյանին, որի հետ էլ իրականում տեղի է ունեցել այս միջադեպը. մենք վկաների ներկայությամբ ենք զրուցել նրա հարազատների հետ, որոնք պատմում էին, թե մարզպետի զավակների հետ կռիվ անելու պատճառով այդ 16-ամյա տղային Սուրեն Խաչատրյանը ծեծել էր «կատաղի ձեւով, մարմնի բոլոր մասերը ցավացրել», որ հարվածների եւ ստացած սթրեսի հետեւանքով տղայի մոտ առաջացել էր բրոնխիտ, ու նա բուժվում էր ծանոթ բժիշկների մոտ: Ծնողները վախեցել էին նրան տանել հիվանդանոց, վախեցել էին նաեւ բողոքել: Այժմ քննության արդյունքներից պարզվում է, որ Եղիշեի հայրը՝ Վահրամ Անթանոսյանը, խոսել է միայն այն մասին, որ իր տղան է ծեծել Սուրեն Խաչատրյանի որդուն, եւ լռել երեխաների վեճին մարզպետի «միջամտության» մասին: Եթե վարչապետը հավատում է, որ Սյունիքում որեւէ մեկը կարող է ծեծել մարզպետի որդուն եւ դրանից հետո ողջ մնալ՝ դա իր խնդիրն է: Ոչինչ չենք կարող անել՝ վայելեք ուրեմն ձեր մարզպետի հետագա «քաջագործությունները». թող նա եւ իր ազգականները շարունակեն անպատիժ ծեծել, սպանել ու բռնաբարության փորձեր անել Սյունիքում:

Կառավարությանն այս կապակցությամբ բան չունենք ասելու՝ բացի նրանից, որ այս ընթացքում չպահպանվեցին ձեռք բերված որոշ պայմանավորվածություններ, ինչը ապացուցեց, թե որքան միամիտ էինք մենք՝ կարծելով, թե այս կառավարության հետ կարելի է «կառուցողական համագործակցություն» հաստատել: Ու մի դիտարկում էլ վարչապետ Տիգրան Սարգսյանին՝ չարժե անեկդոտ պատմել այն դեպքում, երբ այս քննության ընթացքում թերեւս համոզվեց՝ տվյալ դեպքում ծիծաղելու պատճառ բնավ չկա:

 
ԱՌԱՎՈՏ
 
 
ՕՐՎԱ ՏԵՍԱՆՅՈՒԹԸ
ՄՈԻՏՔ
ՓՆՏՐԵԼ
ԱՐԽԻՎ
Վերջին Համարը
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կիր
  1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31  
ԵՂԱՆԱԿ
 Երեվան+32+16 
 Շիրակ+22+6 
 Արարատ+33+15
 
ՏԱՐԱԴՐԱՄ
 USD-- 
 EURO-- 
 RUR-- 
ԳՈՎԱԶԴ

www.aravot.am
(old site)

ՎԵՊ

  ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

a

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գիրք առաջին

Գիրք երկրորդ

Գիրք երրորդ

Գիրք  չորրորդ

Գիրք հինգերորդ

Գիրք վեցերորդ

Գիրք յոթերորդ

Գիրք ութերորդ

Քիրք իններորդ

 Քիրք տասներորդ

 Գլուխ առաջին

Գլուխ երկրորդ

Գլուխ երրորդ

Գլուխ չորրորդ

Գլուխ հինգերորդ

Գլուխ վեցերորդ

Գլուխ յոթերորդ

Գլուխ ութերորդ

Գլուխ իններորդ

Գլուխ տասներորդ

Գլուխ տասնմեկերորդ

Գլուխ տասներկուերորդ

Գլուխ տասներեքերորդ

Գլուխ տասնչորսերորդ

Գլուխ տասնհինգերորդ

Գլուխ տասնվեցերորդ

Գլուխ տասնյոթերորդ

Գլուխ տասնութերորդ

Գլուխ տասնիններորդ

Գլուխ քսաներորդ

Գլուխ քսանմեկերորդ

Գլուխ քսաներկուերորդ

Գլուխ քսաներեքերորդ

Գլուխ քսանչորսերորդ

Գլուխ քսանհինգերորդ

Գլուխ քսանվեցերորդ