13/03/2010
aravot.amՕրաթերթ
  English    Русский    Հայերեն  
  Գլխավոր    Մեր մասին    Աշխատակազմ    Հետադարձ Կապ  
Գլխավոր
Նորություններ
Քաղաքականություն
Սոցիում
Կրթություն
Մշակույթ
Սպորտ
Աստղագուշակ
Տնտեսություն
Իրավունք
Մարզեր
Միջազգային
Հայդ պարկ
Ժամանց

ԽՄԲԱԳՐԻ ՍՅՈՒՆԱԿ
Ֆիկտիվ պաշտոններն ավելանում են
 

Հայաստանի խորհրդարանը, մեղմ ասած, մեր ամենահեղինակավոր պետական կառույցներից չէ՝ սրա հետ, հավանաբար, ոչ ոք չի վիճի: Պատճառները բազմապիսի են: Դրանցից մեկը ԱԺ-ի գործառույթների երկվությունն է: Մի կողմից՝ խորհրդարանը պետք է հիմնականում մշակի երկրի օրենսդրությունը. այդ աշխատանքը կարող են կատարել միայն օրենսդրության մեջ խորացած մարդիկ՝ անկախ իրենց հիմնական մասնագիտությունից: Մյուս կողմից՝ տեսականորեն ճիշտ է նշվում, որ ԱԺ-ն քաղաքական մարմին է եւ այնտեղ պետք է բանավիճեն ընտրողների վստահությունը ստացած կուսակցությունները: Դասական ժողովրդավարության պայմաններում այդ երկվությունը հաղթահարվում է հետեւյալ կերպ. քաղաքացիների մի մասը ձայն է տալիս, ասենք, ազատական ուղղվածության կուսակցություններին, մյուսը՝ սոցիալիստներին (դիտմամբ ներկայացնում ենք փոքր-ինչ պարզեցված տարբերակը), եւ խորհրդարանում օրենսդրություն մշակելիս «բալանսի են բերվում» քաղաքացիների տարբեր խմբերի շահերը:

Ավելորդ է նշել, որ Հայաստանի խորհրդարանը չափազանց հեռու է ներկայացված սխեմայից: Նախ՝ սկսած 1995 թվականից մեր Ազգային ժողովը ոչ մի օրենսդրություն էլ չի մշակում, այլ միայն «դակում է» գործադիրի ուղարկած տեքստերը (որովհետեւ ճնշող մեծամասնություն են կազմում գործադիրի «դաբրոյով» անցած պատգամավորները): Երկրորդ՝ ներկայիս խորհրդարանի ուժերը որեւէ գաղափարախոսություն չեն ներկայացնում եւ, հետեւաբար, գաղափարական խնդիրների շուրջ չեն կարող բանավիճել: Երրորդ՝ այս Ազգային ժողովը սարսափելի հեռու է ժողովրդից, քանի որ ընդդիմությունն այնտեղ զուտ խորհրդանշական ներկայություն ունի:

Այսքանից հետո ասել, թե խորհրդարանի մշտական հանձնաժողովների թիվը 12-ի հասցնելով՝ ԱԺ-ի արդյունավետությունը կբարձրանա, կնշանակի պարզապես ծաղրի ենթարկել ողջ հասարակությանը: Հասկանալի է, որ դա արվում է, որպեսզի կոալիցիոն բոլոր կուսակցություններն իրենց լավ զգան, հպարտանան, որ խորհրդարանում պաշտոններ ունեն, ստանան չինովնիկներին հասանելի բոլոր հաճույքները: Բայց զուտ գործնական առումով այդ «կոալիցիոն պայմանավորվածությունները» որեւէ իմաստ չունեն: Ֆիկտիվ խորհրդարանում ֆիկտիվ պաշտոններ բաժանելը նման է ինքնանպատակ մի խաղի, ընդ որում՝ հարկատուների հաշվին, որովհետեւ նոր առանձնասենյակները, քարտուղարուհիները եւ ծառայողական մեքենաները սպասարկվելու են, բնականաբար, բյուջեի հաշվից:

Իսկ գործնականում, մեր խորհրդարանում այդքան պատգամավորներ չկան, որոնք իրենց մտավոր մակարդակով կարողանան աշխատել 12 մշտական հանձնաժողովներում, ուստի դրանց արդյունավետությունը զրոյական է լինելու:

 
ԱՌԱՎՈՏ
 
 
ՄԻՏՔ
 
 
Քաղաքականություն
ՆԱԽԱԶԳՈՒՇԱԿԱՆ ՀԱՑԱԴՈՒԼ
 

Երեկ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում էր «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանի, ազատամարտիկ Շոթա Սաղաթելյանի եւ Գյումրիի զինվորական ոստիկանության նախկին պետ Աշոտ Զաքարյանի դատը, որը պարբերաբար վերածվում է ֆարսի: Երեկ գործի քննությունը հետաձգվեց մինչեւ վաղը, սակայն հիսուն գյումրեցիներ, այդ թվում՝ քաղբանտարկյալ Աշոտ Զաքարյանը հենց դատարանի դահլիճում նախազգուշական հացադուլ հայտարարեցին:
Կարդացեք

 
 
 

ՀԱՑԱԴՈՒԼՆԵՐՆ ՈՒ ԴԱՏԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
 

Իրավաքաղաքական համայնապատկեր

Հացադուլ՝ Եռաբլուրում

«Ազատություն քաղբանտարկյալներին եւ ԵԽԽՎ 1609 բանաձեւի լիարժեք կատարում»՝ սրանք այն պահանջներն են, որ ՀՀ իշխանություններին ներկայացնում են երեկ կեսօրից Եռաբլուրում անժամկետ հացադուլի նստած 9 ազատամարտիկները: «Մենք գտնում ենք, որ կալանավորվածներին անօրինական են պահում բանտերում՝ իրենց քաղաքական հայացքների համար: Մենք ուզում ենք, որ լիարժեք վերականգնվեն խաղաղ հանրահավաքներ անցկացնելու մեր՝ ՀՀ քաղաքացիներիս իրավունքները»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց Արտակ Այվազյանը: Մեր դիտարկմանը, որ իշխանություններին չի հուզում այս ծայրահեղ միջոցը, քանի որ այս երեք ամիսների ընթացքում բազում նման դեպքեր ազդեցություն չգործեցին նրանց վրա, մեր զրուցակիցն ասաց. ...

 
 
 

7 ՏԱՐԻ՝ «ԳՈՐԾ ՉՏԱԼՈՒ» ՀԱՄԱՐ
 

Այսքան է պահանջել Կորյուն Փիլոյանը Կարեն Թարխանյանի համար, ով հրաժարվել է Համաժողովրդական շարժման առաջին դեմքերի դեմ ցուցմունք տալ:

27-ամյա Կարեն Թարխանյանը ձերբակալվել է մարտի 4-ի երեկոյան եւ տեղափոխվել Կենտրոնի ոստիկանություն: Մոր՝ Հասմիկ Զաքինյանի վկայությամբ, այնտեղ նրան դաժան ծեծի են ենթարկել: «Դա նկարագրելու բան չի. միայն հոլիվուդյան ֆիլմերում տեսած կլինեք, թե էդտեղ ինչեր են անում»,- այսպես է պատասխանել Կարենը հարազատների հարցին՝ թե ոստիկանությունում ինչպե՞ս են վարվել իր հետ: Ճակատագրի հեգնանքով, նրան բերման է ենթարկել նույն ոստիկանը, ում ձեռքից Կարենը մի քանի անգամ «դուրս է պրծել»՝ առանց գումար տալու: «Ես դաստավկա արի՝ հանձնեցի ձեզ»,- Կենտրոնի ոստիկանությունում ասել է նա ու հեռացել: Հիմա այդ ոստիկանն ասպարեզում չկա, երկու այլ ոստիկաններ են ցուցմունք տալիս, որ Կարենին իրենք ...

 
 
 

Հայ Յեղափոխական
 

Դաշնակցության 30-րդ Ընդհանուր ժողովի հայտարարությունը

Հայ Յեղափոխական Դաշնակցության 30-րդ Ընդհանուր ժողովը վերահաստատում է, որ կուսակցությունը հավատարիմ է ազգային գաղափարախոսությանը, հեղափոխական ավանդներին, ընկերվարական համոզումներին եւ իր ծրագրային նպատակներին: ՀՅԴ գործունեության առանցքը հայ ազգի լինելիության ապահովումն է, որի բաղկացուցիչներն են՝ հայ անկախ պետականությունը՝ իր անվտանգության, քաղաքական, ընկերային-տնտեսական, հոգեւոր-մշակութային ստորոգելիներով, եւ բովանդակ հայության կարողականությունը:

Մեկնելով վերոնշյալից՝ ՀՅԴ 30-րդ Ընդհանուր ժողովը գտնում է, որ՝

- Հայաստանի Հանրապետությունը դիմագրավում է կայացման եւ ժողովրդավարացման դժվարին փուլ:

- Արցախի հիմնահարցը սպասում է արդարացի լուծման, որին անհրաժեշտ է հասնել բանակցությունների միջոցով, նաեւ՝ Ադրբեջանի ծրագրերի ...

 
 
 

«Կողմերին չի հասկանում»
 

ԼՂ հակամարտության գոտում ռազմական գործողությունների վերսկսման հնարավորության բացառումն առաջնային է ղարաբաղյան խնդրի կարգավորման գործում: Երեկ Երեւանում կայացած ասուլիսին այսպիսի կարծիք հայտնեց ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանցի նախկին համանախագահ, Ռուսաստանյան դիվանագետների ասոցիացիայի փոխնախագահ Վլադիմիր Կազիմիրովը: Նրա խոսքերով, քանի դեռ ադրբեջանական կողմը ռազմական ռեւանշի հույս ունի, իսկ հայկական երկու կողմերը ռազմական գործողությունների վերսկսման մտավախությամբ ձգտում են պահպանել ամենաձեռնտու մարտական դիրքերը, քաղաքական կարգավորման գործընթացում առաջխաղացում ակնկալելն անհնար է: Ռուս դիվանագետը նշեց նաեւ, որ ներկայումս կարգավորման բանակցություններում, ի շարս այլ հարցերի, քննարկվում է հայկական զինուժի՝ «զբաղեցրած տարածքներից» փուլ առ փուլ դուրսբերման հարցը:

Կազիմիրովի համոզմամբ, ...

 
 
 

ՄՈԻՏՔ
ՓՆՏՐԵԼ
ԱՐԽԻՎ
Վերջին Համարը
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կիր
  1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31  
ԵՂԱՆԱԿ
 Երեվան+20+5 
 Շիրակ+15-3 
 Արարատ+20+4
 
ՏԱՐԱԴՐԱՄ
 USD-- 
 EURO-- 
 RUR-- 
ԳՈՎԱԶԴ

www.aravot.am
(old site)

ՎԵՊ

  ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

a

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գիրք առաջին

Գիրք երկրորդ

Գիրք երրորդ

Գիրք  չորրորդ

Գիրք հինգերորդ

Գիրք վեցերորդ

Գիրք յոթերորդ

Գիրք ութերորդ

ԳԻՐՔ ԻՆՆԵՐՈՐԴ

Գլուխ առաջին

Գլուխ երկրորդ

Գլուխ երրորդ

Գլուխ չորրորդ

Գլուխ հինգերորդ

Գլուխ վեցերորդ

Գլուխ յոթերորդ

Գլուխ ութերորդ

Գլուխ իններորդ

Գլուխ տասներորդ

Գլուխ տասնմեկերորդ

Գլուխ տասներկուերորդ

Գլուխ տասներեքերորդ

Գլուխ տասնչորսերորդ

Գլուխ տասնհինգերորդ

Գլուխ տասնվեցերորդ

Գլուխ տասնյոթերորդ

Գլուխ տասնութերորդ

Գլուխ տասնիններորդ

Գլուխ քսաներորդ

Գլուխ առաջին

 Armenian Medical Network -Health news