18/03/2010
aravot.amՕրաթերթ
  English    Русский    Հայերեն  
  Գլխավոր    Մեր մասին    Աշխատակազմ    Հետադարձ Կապ  
Գլխավոր
Նորություններ
Քաղաքականություն
Սոցիում
Կրթություն
Մշակույթ
Սպորտ
Աստղագուշակ
Տնտեսություն
Իրավունք
Մարզեր
Միջազգային
Հայդ պարկ
Ժամանց

ԽՄԲԱԳՐԻ ՍՅՈՒՆԱԿ
Շքեղության չափանիշները
 
  20-րդ դարի սկզբին Միացյալ Նահանգներում «շքեղության հարկ» էին գանձում: Այն ժամանակ ամերիկացիների համար շքեղություն էր համարվում հեռախոսը: Կառավարությունն այս հարկով հասկացնում էր քաղաքացիներին. եթե ուզում եք շփվել հեռավորության վրա գտնվող ձեր ծանոթների հետ, նամակներ գրեք՝ նորմալ մարդկանց նման, գնացեք փոստատուն եւ ուղարկեք դրանք: Բայց եթե, այնուամենայնիվ, այնքան եք հղփացել, որ խուսափում եք այդ բնականոն շփումից եւ ցանկանում եք խոսել հեռախոսով, ապա բարի եղեք տեխնիկայի այդ հրաշքի համար հարկ մուծել:
Շքեղությունն այդպիսով չափազանց սուբյեկտիվ եւ հարաբերական հասկացություն է: Ինձ համար շքեղություն է ամռանը Մոնակոյում հանգստանալը, բայց Հայաստանում կան մի քանի տասնյակ ընտանիքներ, որոնք ամեն տարի կամ նույնիսկ տարին մի քանի անգամ նման տեղեր են գնում: Մյուս կողմից՝ ես հնարավորություն ունեմ, երբ ցանկանամ, պանիր կամ կարագ գնել, սակայն մեր երկրում կան հազարավոր ընտանիքներ, որոնց համար դա շքեղություն է: Եվ դա տեղի է ունենում ոչ թե այն պատճառով, որ Մոնակո գնացողները չեն մուծում շքեղության հարկը, այլ՝ որովհետեւ վերոհիշյալ մարդիկ չեն վճարում սովորական, ոչ էկզոտիկ, հարկերը:
«Շքեղության հարկը», իմ կարծիքով, այս պահին անիմաստ նախագիծ է թե՛ գործնական եւ թե՛ տեսական իմաստով: Ի՞նչ է, հարկային տեսուչները պետք է գան իմ տուն, փորփրեն կնոջս զարդատուփը եւ հաշվեն, թե քանի հատ մատանի կամ ականջօ՞ղ կա այնտեղ: Չէ՞ որ մենք շատ լավ գիտենք, թե Հայաստանի պայմաններում դա ինչի է վերածվում: Իրական դեպք. սոցիալական ծառայողները գալիս են անապահովների տուն եւ տեսնելով, որ մարդիկ ծիծակի մարինադ են փակում, բացականչում են՝ «ահա՜, դուք հնարավորություն ունեք մարինադնե՞ր փակելու, ուրեմն ձեզ աղքատության նպաստ չի հասնում»: Մինչդեռ միանգամայն ապահով մարդիկ ստանում են այդ նպաստը՝ կաշառքի դիմաց: Այնպես որ, միանգամայն հնարավոր է, որ այս դեպքում էլ ծիծակը շքեղություն համարվի եւ դառնա հարկման առարկա:
Նման հարկի մասին խոսելը ժամանակավրեպ է նաեւ այն պատճառով, որ մեզ մոտ չի ձեւավորվել առողջ վերաբերմունք հարուստների եւ հարստության նկատմամբ: Այո, Ավետարանում ասված է՝ ավելի հեշտ պարանը կմտնի ասեղի անցքի մեջ, քան հարուստը՝ Աստծո թագավորություն: Դա, ինձ թվում է, ամենեւին չի նշանակում, որ մեր կրոնը մերժում է կամ դատապարտում է հարստությունը: Խոսքն այն մասին է, որ հարստությունը մարդու վրա լրացուցիչ բարոյական պարտականություններ է դնում, այն հավելյալ գայթակղություններ է ստեղծում, որոնցից հարուստը պետք է խուսափի: Եթե այդ սկզբունքը տեղափոխենք հայկական հողի վրա, ապա կարելի է այսպես ձեւակերպել. խնդիրն այն չէ, որ «պազ»-ի վարորդը կամ շուկայի նախկին համբալը դառնում է միլիոնատեր, այլ այն, որ նրանք հարստանալուց հետո էլ իրենց պահում են համբալի նման:
…Մեր կառավարության իմաստուն քաղաքականության շնորհիվ հաջորդ ձմեռ գազից օգտվելը կդառնա շքեղություն: Հետեւաբար, «շքեղության հարկը» կարելի է գանձել բոլոր «բաքսի» ունեցողներից:
 
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
 
 
ՄԻՏՔ
 
 
Սոցիում
ԳԱԶԱԼՑԱԿԱՅԱՆՆԵՐԻՑ ՇԱՏԵՐԸ ՄԱՀԱՑՈՒ ԶԵՆՔ ԵՆ
 

Որոշ տնտեսվարողներ որոշել են մեր կյանքի հաշվին դաշտում մոնոպոլիստի կարգավիճակ ձեռք բերել

Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին գտնվող գազալցակայանում նախորդ տարի մի մեծ պայթյուն եղավ, որի հետեւանքով մի քանի մարդ զոհվեց: Փորձաքննությունը ցույց էր տվել, որ գազի թույլատրելի ճնշումը գերազանցվել էր, եւ լիցքավորվող «Գազ 31-10» մակնիշի մեքենայի գազի բալոնը ճնշմանը չէր դիմացել: Մի քանի օր առաջ էլ Երեւան-Երասխավան ավտոճանապարհի գազալիցքավորման կայանում հերթական պայթյունը եղավ, դարձյալ՝ տեխնիկական անվտանգության նորմերը չպահպանելու պատճառով: Այսպես, տարեկան 18-20 գազալցակայանի պայթյուն է գրանցվում, ինչն ահռելի ցուցանիշ է մեր փոքր հանրապետության համար: Ընդ որում՝ դա դեռ պաշտոնական ցուցանիշն է: Իրականում շատ տնտեսվարողների ...

 
 
 

Բա որ ուրիշի՞ վրա լացեն
 
«Կյանքն անհնար է գնել, այն անգին է, բայց միշտ էլ կարելի է պահպանել այն տեղը, որտեղ թաղված է ձեզ հարազատ մարդը, եւ դրանով իսկ երկարացնել նրա կյանքը ժառանգների հիշողության մեջ: Եթե դուք ժամանակ չունեք, եթե ապրում եք Հայաստանի սահմաններից դուրս, բայց ձեր սիրտը լցված է անսահման սիրով այն մարդկանց նկատմամբ, ովքեր արդեն ձեր կողքին չեն, բայց ում հիշատակը դեռ կենդանի է, եւ դուք մասնագետների հետ գործ ունենալու փորձ ունեք, դուք կարող եք մեզ մոտ պատվիրել ցանկացած տեսակի շինարարական, վերականգնողական եւ գերեզմանների խնամքի հետ կապված այլ ծառայություններ՝ Հայաստանում ձեզ հարազատների գերեզմանների համար: Այո: Բոլոր աշխատանքային օրերին գերեզմանի խնամքը ձեր իսկ ընտրած օրը կատարում ենք անվճար: Շաբաթ, կիրակի եւ տոն օրերի համար մենք գանձում ենք լրացուցիչ գումար»:
Այս ծառայություններն առաջարկում է gerezman.com ինտերնետային ...
 
 
 

«ՎՍՏՐԵՉԻ» ԿԱՄՈՒՐՋԸ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԿԼԻՆԻ
 
Գարեգին Նժդեհի փողոցի կամուրջը նախատեսվում է շահագործման հանձնել 8 ամիս հետո: Երեկ լրագրողներին այս մասին տեղեկացրեց Քաղաքապետարանի ծրագրերի իրականացման գրասենյակի (ԾԻԳ) տնօրեն Լեւոն Հակոբյանը՝ նշելով, որ վերջերս ամբողջական ուսումնասիրություն իրականացնելուց հետո պարզել են, որ կամուրջը վերանորոգելով՝ հարցը չի լուծվի եւ անհրաժեշտ է հիմնովին վերակառուցել. «Այդ պատճառով դադարեցրինք նախկին կառուցապատողի հետ պայմանագիրը եւ նոր նախագիծ պատվիրելու համար հայտարարեցինք նոր մրցույթ, ինչի արդյունքում հաղթող ճանաչվեց «Կամուրջշին» ՓԲԸ-ն»: Պարոն Հակոբյանի խոսքերով, այսօր աշխատանքներն ապամոնտաժման փուլում են. «Հեծանները պետք է ամբողջովին ապամոնտաժվեն, փոխարինվեն նորերով, իսկ սյուները հզորացվեն՝ նախկին 7 բալի փոխարեն 9 բալ տեխնակայունության համապատասխան»: ԾԻԳ-ի տնօրենի հավաստմամբ, վերանորոգման եւ ...
 
 
 

ԿՊԱՏՎԱՍՏՎԵՆՔ ԱՇՆԱՆԸ
 
A/H1N1-ի վարակի դեմ պատվաստումները նախատեսված էին Հայաստանում իրականացնել դեռեւս հունվար ամսին, սակայն դրանք հետաձգվել են մինչեւ աշուն: Ըստ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի՝ իրենք են Առողջապահության համաշխարհային կազմակերպությանն առաջարկել, որ պատվաստումները սկսվեն ոչ թե, ասենք, հիմա, քանի որ պատվաստանյութի ազդեցությունը մեկ տարի է, այլ աշնանը. «Ես գտնում եմ, որ մենք ճիշտ ենք արել, որովհետեւ այդ սեզոնին է հատկապես գրիպը սրվում»: Բացի այդ, նախարարը կարեւորեց այն, որ Հայաստանում վարակի դեմ պատվաստումն անհրաժեշտ կլինի միայն, եթե «խոզի գրիպը» նորից գլուխ բարձրացնի:
Նշենք, որ Հայաստանում լաբորատոր հետազոտության արդյունքում հաստատվել է A/H1N1 վարակի 119 դեպք, որից 3-ը մահացել են:
 
 
 

ՆՈՐԻՑ ԾԱՌԵՐ ԵՆ ՀԱՏՎԵԼ
 


 Լուսանկարը՝ Գ. ՇԱՄՇՅԱՆԻ

Աջափնյակ թաղամասի Մազմանյան 4 շենքի բակում մարտի 13-ին ծառեր են հատվել, տեղում էլ արդեն շինարարություն է սկսվել: Ինչպես պարզվել է հետագայում, այս գործողություններն անօրինական են եղել: Չնայած դրան, երեկվա դրությամբ այստեղի շինարարությունը շարունակվում էր:

 
 
 

ՄՈԻՏՔ
ՓՆՏՐԵԼ
ԱՐԽԻՎ
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կիր
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31  
ԵՂԱՆԱԿ
 Երեվան+20+5 
 Շիրակ+15-3 
 Արարատ+20+4
 
ՏԱՐԱԴՐԱՄ
 USD-- 
 EURO-- 
 RUR-- 
ԳՈՎԱԶԴ

www.aravot.am
(old site)

ՎԵՊ

  ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

a

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գիրք առաջին

Գիրք երկրորդ

Գիրք երրորդ

Գիրք  չորրորդ

Գիրք հինգերորդ

Գիրք վեցերորդ

Գիրք յոթերորդ

Գիրք ութերորդ

ԳԻՐՔ ԻՆՆԵՐՈՐԴ

Գլուխ առաջին

Գլուխ երկրորդ

Գլուխ երրորդ

Գլուխ չորրորդ

Գլուխ հինգերորդ

Գլուխ վեցերորդ

Գլուխ յոթերորդ

Գլուխ ութերորդ

Գլուխ իններորդ

Գլուխ տասներորդ

Գլուխ տասնմեկերորդ

Գլուխ տասներկուերորդ

Գլուխ տասներեքերորդ

Գլուխ տասնչորսերորդ

Գլուխ տասնհինգերորդ

Գլուխ տասնվեցերորդ

Գլուխ տասնյոթերորդ

Գլուխ տասնութերորդ

Գլուխ տասնիններորդ

Գլուխ քսաներորդ

Գլուխ առաջին

Գլուխ երկրորդ

 Armenian Medical Network -Health news