|
|
|
|
 |
 |
 |
 |
| ՆԱԽՈՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐ |
| 2005-02-01 |
| ՏՈՒՆԸ
ԵՐԴԻԿԻՑ ԵՆ ԿԱՌՈՒՑՈՒՄ |
| |
| Սոցիալական
քարտ ստացածների թիվն այսօր անցնում է 1,7 մլն-ից: Սակայն դեռ հայտնի չէ, թե ինչքան
մարդ զուր տեղը կտուժի եւ չի ստանա իր նպաստը, ... |
| |
 |
|
| 2005-02-01 |
| «Պատերազմ»՝ ջրաչափերի համար |
| |
| «SPFA» ֆրանսիական բարեգործական կազմակերպությունը հանձն է առել լուծել Գյումրիի անապահով ընտանիքներին ջրաչափեր տրամադրելու հարցը: ... |
| |
 |
|
| 2005-02-01 |
| «ՊԱՐՏՔ ԵՄ ԱՆԵԼՈՒ՝ ՄԱՏԱՂ ԱՆԵՄ» |
| |
| Խոստանում է Արմինեն, եթե տանիք գտնի
Արմինե Նավասարդյանին տեսա Կառավարական 3-րդ մասնաշենքում՝ տեղեկատվական կենտրոնի մոտ՝ կրթության ... |
| |
 |
|
| 2005-02-01 |
| «Իրավապաշտպան»
դատախազներ |
| |
| Ամերիկյան իրավաբանների ընկերակցության հայաստանյան
գրասենյակը, USAID-ի ֆինանսավորմամբ, հունվարի 28-30-ը Ծաղկաձորում կազմակերպել էր ... |
| |
 |
|
| 2005-02-01 |
| ԱՐՏԱՇԵՍ
ԳԵՂԱՄՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ՍՏՐԱՍԲՈՒՐԳՈՒՄ |
| |
| Հարգելի
պարոն նախագահ, Հարգելի գործընկերներ Խորապես խորհրդանշական է, որ էթնիկ զտումների
զոհերի հիշատակի Եվրոպական կենտրոնի ստեղծման ... |
| |
 |
|
| 2005-02-01 |
| Հայոց
բանակի վաղվա զինվորները խրախուսվում են այսօր |
| |
| Երեկ
Արաբկիր համայնքի թաղապետ Լեւոն Հարությունյանը հանդես եկավ հերթական բարեգործությամբ:
Հայոց բանակի օրվա կապակցությամբ, հունվարի ... |
| |
 |
|
| 2005-02-01 |
| ՄԱՐԶԱԿԱՆ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ |
| |
| Առայժմ
գերազանց մրցելույթներ Հայ շախմատիստները վերջին տարիներին որպես կանոն հաջող
են հանդես գալիս միջազգային ամենաբարձր կարգի ... |
| |
 |
|
| 2005-02-01 |
| ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ |
| |
| ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ
ԽՈՅ
21.03-20.04։ Լարված օր է նաեւ հարաբերությունների մեջ նոր կարգ սահմանելու առումով։
ՑՈՒԼ 21.04-21.05։ Ձեր գործի մի մասը կարող եք ... |
| |
 |
|
| 2005-01-29 |
ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
ՊԱՏՎԻՐԵԼ ԷՐ ՎՐԱՍՏԱՆԻ ԿՐԻՄԻՆԱԼԸ |
| |
| Այդպես
են կարծում հոկտեմբերի 29-ին «Մեղեդի» սրճարանի մոտ սպանվածների հարազատները Հունվարի
26-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ... |
| |
 |
|
| 2005-01-29 |
| Վերելակի պահպանությունը Գյումրիի քաղաքապետն ինքնահիացած էր |
| |
| Երեկ Գյումրիի ավագանու նիստով, առանց «անտեղի» առարկությունների ու առաջարկների, հաստատվեց 2005 թ-ի համայնքի բյուջեն:
Քաղաքապետ Վարդան ... |
| |
 |
|
| 2005-01-29 |
| ԱՌՈՂՋՈՒԹՅՈ՞ՒՆ,
ԹԵ՞ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ |
| |
| Ահա
այս հարցին չեն կարողանում պատասխանել այն ծնողները, ովքեր երեխաներին ուղարկում
են դպրոց՝ միաժամանակ մտածելով, թե կկարողանա՞ ... |
| |
 |
|
| 2005-01-29 |
| Սարգիս
Ասատրյանը ընտրարշավ է սկսել |
| |
| Երեկ Հայաստանի երիտասարդական կուսակցության
(ՀԵԿ) նախագահ Սարգիս Ասատրյանը ասուլիս էր հրավիրել՝ ներկայացնելու 2005 թվականին ... |
| |
 |
|
| 2005-01-29 |
| ԴԵՊԻ ՀՈԼԻՎՈՒԴ |
| |
| Հոլիվուդյան
մարտաֆիլմերն ու մելոդրամները այսօր գրավել են ինչպես ամբողջ աշխարհի, այնպես էլ
հայաստանյան հեռուստաէկրաններն ու ... |
| |
 |
|
| 2005-01-29 |
| Երկուսը՝
մեկում |
| |
| Այդին
Մորիկյանը կազմել եւ խմբագրել է երկու հեղինակների՝ Վանո Սիրադեղյանի եւ Ավետիս Հարությունյանի
հրապարակախոսական ժողովածուները՝ ... |
| |
 |
|
| 2005-01-29 |
| ԴԱՐՉԻՆՅԱՆԸ
ԿՄՐՑԻ WBC-Ի ՉԵՄՊԻՈՆԻ ՀԵ՞Տ |
| |
| Ինչպես
տեղեկացնում է «ALLboxing.ru» ինտերնետային կայքը, վերջին տարիներին Ավստրալիայում
բնակվող եւ մարզվող, սակայն Հայաստանի պետական դրոշի ... |
| |
 |
|
|
|
 |
«Թաիլանդական» օբյեկտ՝ քաղաքի կենտրոնում - Aravot.am
| 2005-02-02 |
| «Թաիլանդական» օբյեկտ՝ քաղաքի կենտրոնում |
| |
| «Պատվավոր թաիլանդացու» դեմ պայքարն առայժմ ապարդյուն է
Շուրջ երկու տարի է՝ Երեւանի Բաղրամյան 6 եւ Իսահակյան 46 շենքերի միջնամասում պատերազմ է. հիշյալ շենքերի բնակիչները պայքարում են, որ այդ տարածքում, որտեղ առաջ խնամված այգի էր, չդառնա Թաիլանդի հյուպատոսի բնակավայր: Գրեթե նույնքան ժամանակ է, ինչ «Առավոտը» հետեւում է դեպքերի, իսկ այժմ արդեն՝ շենքի կառուցման ընթացքին: Տեղեկացրել ենք, որ Թաիլանդի Թագավորությունը հյուպատոսարան ունենալու խնդրանքով մեր երկրին չի դիմել: Սակայն Թաիլանդի պատվավոր հյուպատոս Արթուր Մկրտչյանը (ԱԺ ՀՅԴ ֆրակցիայի նախագահ Լեւոն Մկրտչյանի զարմիկը) որոշել է կառուցել չորս հարկանի շենք՝ հյուրանոցով, ռեստորանով, ժամանցի սրահներով եւ իր անձնական կացարանով: Բնակիչները սկսել են դատական գործընթաց, անցել բոլոր ատյաններով եւ տանուլ տվել բոլոր նիստերը: Այս ընթացքում նրանց բողոք-հրավերներով տարածք են այցելել մեծ ու փոքր բազմաթիվ չինովնիկներ՝ նախագահականից, քաղաքապետարանից, ԱԺ-ից եւ նախարարություններից: Բոլորն էլ բացասական են արտահայտվել շենքի կառուցման առթիվ եւ հույս տվել, որ կօգնեն բնակիչներին: Սակայն հեռացել ու մոռացել են: Միակ շոշափելի արդյունքը, եթե դա կարելի է արդյունք համարել, նախկին գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի հանձնարարականով շենքի նախագծի վերափոխումն էր՝ փոքրացված տարբերակով: Բայց արդեն պարզ է, որ այն կիրառություն չգտավ: Շինությունը վեր է խոյացել քաղաքաշինական ու ճարտարապետական նորմերի խախտումներով: Այդ մասին վկայում է Ճարտարապետների միության գրությունը, նաեւ. «Քաղաքի այս անկյունը Երեւանի ձեւավորված գողտրիկ անկյուններից է եւ նրա հետ պետք է վարվել շատ զգույշ ու տակտով, հնարավորինս պահպանելով հողամասի կանաչ տարածքը»:
Կանաչ այգուց եւ անկյունից ընդհանրապես այժմ ոչինչ չի պահպանվել: Քաղաքաշինության մասին օրենքով, քաղաքի կառուցապատման հյուսվածքի կազմավորված անկյուններում փոփոխություն կատարելու դեպքում պետք է իրազեկել շրջակա բնակչությանը եւ կազմակերպել հասարակական քննարկումներ: Այս պարագայում իրազեկումը սկսվել է շատ յուրօրինակ ձեւով՝ նախ անհայտ անձինք մի քանի անգամ հրդեհել են աշնանային չոր խոտով ծածկված այգին: Հետո Կենտրոն համայնքի կանաչապատման պատասխանատուն տարածքի բարելավման նպատակով հիմքից կտրել է բոլոր ծառերը: Այդ գործընթացը, ինչպես նաեւ շինարարության ընթացքը, հսկում են ոստիկանները՝ գիշեր-ցերեկ:
Քաղաքապետ Ե. Զախարյանը անցյալ տարվա հունիսին գրությամբ խոստացել է դատական գործ սկսել կառուցապատող «Դիսքավրի տուր» ՍՊԸ-ի դեմ (նախագահ՝ Արթուր Մկրտչյան), բայց չի արել: Ավելին, քաղաքապետարանի ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչությունը 2004թ. ապրիլի 27-ի գրությամբ հաստատում է, որ չնայած քաղաքաշինական խորհուրդը հավանություն է տվել հյուպատոսության շենքի նախագծին, բայց վարչությունը կարող է հաստատել միայն երկրորդ՝ փոքրացված նախագիծը: Իսկ հետո կատարել է վճռաբեկ դատարանի պահանջն ու հաստատել առաջին նախագիծը: Շենքի նախագծի հեղինակը ճարտարապետության եւ քաղաքաշինության համալսարանն է, շենքի ճարտարապետը՝ նույն համալսարանի ճարտարագիտական ամբիոնի վարիչ Գարրի Ռաշիդյանը: Բնակիչների ասելով, ինչքան փորձել են ճարտարապետին հասկացնել, որ նախագծով թույլ է տրվել քաղաքաշինական նորմերի խախտում՝ լուսավորության ռեժիմի, շենքերի միջեւ տարածության, լուսամուտների տեղադրման, բնապահպանական եւ այլն, հանդիպել են կոպիտ-գռեհիկ վերաբերմունքի: Ստացվում է, որ բոլոր կազմակերպությունները (բացի դատարաններից) գտնում են, որ նման կառույց նման տեղում անթույլատրելի է, բայց ոչինչ չեն կարողանում անել ամենազոր «պատվավոր» հյուպատոսի դեմ:
Բնակիչները խոստացել են, որ «եթե նույնիսկ կարմիր ժապավենով բացումն անեն, մեր պայքարը չի ավարտվի»: Այժմ նրանք դիմել են Եվրոդատարան:
ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ |
| |
|
| Բոլոր Նյութերը >>> |
|
|
 |
| ՄՈԻՏՔ |
|
|
 |
| ՓՆՏՐԵԼ |
|
|
 |
| ԵՂԱՆԱԿ |
| Երեվան | +36 | +18 |
| Շիրակ | +30 | +9 |
| Արարատ | +36 | +16 |
|
 |
| ՏԱՐԱԴՐԱՄ |
|
|
 |
| ԳՈՎԱԶԴ |
|
|
 |
| ՎԵՊ |
|
|
 |
|
|
|