Անցած գիշեր Թամանյանի արձանի դիմաց, «Սանտա ֆե» սրճարանի մոտ, հերթական «ռազբորկան» է տեղի ունեցել: Ծեծուջարդը տեւել է մինչեւ գիշերվա 4-ը: Սակայն ոստիկանությունում այդ դեպքը չի գրանցվել, ինչը տարօրինակ է (ավելի ճիշտ՝ տարօրինակ կլիներ նորմալ երկրի համար). շրջակայքի բնակիչները լսել են թեժ կռվի ձայներ, իսկ առավոտյան նկատել են արյան հետքեր, եւ այդ ամենը կատարվում էր ոչ թե, ասենք, «Տեցի կրուգում», այլ մայրաքաղաքի ամենակենտրոնում՝ մի քանի հարյուր մետր հեռավորության վրա Թատերական հրապարակից, որն օրուգիշեր աչալրջորեն հսկում են մեր պանծալի իրավապահները՝ այնտեղ հանրահավաք թույլ չտալու նպատակով: Ստացվում է, որ ոստիկանության դերը ոչ թե ընդհանրապես կարգուկանոն ապահովելն ու քաղաքացիների անդորրը պահպանելն է, այլ միմիայն ընդդիմության ակտիվությունը կասեցնելը:
Դատելով իրավապահների արձագանքի բացակայությունից՝ «իրար փոր թափող» երիտասարդները ունեն հզոր «պապաներ», «հոպարներ» եւ այլ բարեկամներ, որոնք ամեն ինչ կանեն, որ միջադեպը «աննկատ անցնի» իրավապահների համար: Անցած շաբաթ, օրինակ, Արմավիրի մարզպետի եղբոր որդին վրաերթի է ենթարկել մայթում կանգնած երեք աղջիկների, որոնցից մեկը, հավանաբար, հաշմանդամ կմնա: Վստահաբար կարելի է ասել, որ այդ երիտասարդը, եթե նույնիսկ դատապարտվի, ապա մի խորհրդանշական ժամկետով, եւ դժվար թե ազատազրկման վայրում գեթ մեկ օր նստի: Ինչո՞ւ պիտի վրաերթը ավելի խիստ պատժվի, քան դիտավորյալ սպանությունը, որի համար Նոր Հաճընի նախկին քաղաքապետը երկու տարի էլ չնստեց: Նույնը՝ Սյունիքի մարզպետը, պատգամավորի դատախազ որդին, Գյումրիի քաղաքապետի որդին եւ այլն:
Վարչապետն ասում է, որ այսուհետ անզիջում պայքար կմղվի լկտի եւ զոռբա պաշտոնյաների դեմ: Որ պարոն Սարգսյանը նման ցանկություն ունի՝ իրավունք չունենք չհավատալու. սովորաբար ավելի գերադասելի է աշխատել պարկեշտ եւ համեստ ստորադասների հետ: Բայց նման ձգտումը հակասության մեջ է մտնում 17 տարվա ընթացքում ձեւավորված «պետական ավանդույթների» հետ: Մարդիկ ձգտում են պաշտոնների ոչ միայն կաշառք վերցնելու, բիզնեսներին տանիք կանգնելու եւ դղյակներ կառուցելու համար: Պաշտոնները լայն հնարավորություն են տալիս դրանց տերերին եւ վերջիններիս ազգականներին անպատիժ կատարել մի շարք այլ հանցագործություններ՝ սկսած մանր խուլիգանությունից, վերջացրած սպանություններով: Առանց այդ անպատժելիության մարդիկ չեն կարող վայելել պաշտոնի ողջ քաղցրությունը:
Էլ ո՞ւմ է պետք պաշտոնը կամ պատգամավորական մանդատը, եթե պաշտոնատիրոջ որդին հնարավորություն չունի, խախտելով երթեւեկության բոլոր կանոնները, քշել շքեղ ջիպը, որի գինը համարժեք է իր հոր հարյուր տարվա աշխատավարձին:
ԱՌԱՎՈՏ
Քննարկելու համար դուք պետք է գրանցված լինեք. ՄուտքԳրանցվել
Մինչդեռ քրեական գործի հիմքում հենց այդ տեսաժապավենն է եւ ոստիկանների ցուցմունքները
«Սադրող խումբը Վանոյի թիկնազո՞րն էր» հրապարակումից հետո «Առավոտի» խմբագրություն այցելած, արդեն երեք ամիս կալանքի մեջ գտնվող Քրիստափոր Էլազյանի մայրը՝ տիկին Կարինեն, մեզ հետ զրույցում հետաքրքիր մանրամասներ պատմեց: Նրա որդին նույնպես մեղադրվում է մարտի 1-ին Ալ. Մյասնիկյանի արձանին հարող տարածքում Գուգարքի ոստիկանապետի տեղակալին ծեծի ենթարկելու համար: Մինչդեռ, «մեղադրյալների», նրանց փաստաբանների եւ հարազատների, ինչպես նաեւ վկաների եւ մի շարք ապացույցների հավաստմամբ՝ Վանո Սիրադեղյանի նախկին թիկնազորի աշխատակից Վարդան Ղավալբաբունցը, Քրիստ Էլազյանը եւ առայժմ անհայտ երրորդ անձը իրականում փրկել են անհայտ պատճառներով այդ օրն այդ վայրում ...
Մայիսի 25-ին Հրազդանում քաղաքապետի ընտրություններ էին: Այդ օրը Հրազդանում բացվել էր թվով 27 ընտրական տեղամաս:
Երեկ հրապարակված պաշտոնական տեղեկությունների համաձայն, կիրակի օրը Հրազդանում տեղի ունեցած ընտրություններում հաղթել է գործող քաղաքապետ, ՀՀԿ անդամ Արամ Դանիելյանը: Վերջինիս օգտին քվեարկել է ընտրություններին մասնակցած 21467 հրազդանցիներից 14784-ը: Նրա միակ մրցակիցը՝ Մեսրոպ Մեսրոպյանը, ում պաշտպանելու հայտարարությամբ եւ նրան ընտրելու կոչով հանդես էին եկել ՀՀ ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանն ու Համաժողովրդական շարժման կենտրոնը, հավաքել է 6042 քվե:
Ընտրությունների արդյունքը անակնկալ չէր հատկապես այն պատճառով, որ իրատեսները կանխատեսում էին՝ ինչպես նախորդ բոլոր ընտրություններում, այս դեպքում էլ հաղթելու է իշխանության թեկնածուն՝ տվյալ դեպքում գործող քաղաքապետ Ա. Դանիելյանը: Ընդ որում, ...
Մայիսի 24-ին Աբովյանում տոն էր։ Տոն, որ արդեն 9-րդ տարին է՝ քաղաքին նվիրում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանը։ Այս տարի եւս Աբովյան քաղաքի շրջանավարտները վստահ էին, որ իրենց քաղաքի պատվավոր քաղաքացին ու սիրելի պատգամավորը Վերջին զանգի նվիրական օրը լինելու է իրենց հետ, կիսելու է իրենց հոգսերն ու անմոռանալի օր է նվիրելու։ Որովհետեւ բոլորը գիտեն՝ Գագիկ Ծառուկյանի խոսքը գործ է, եւ շրջանավարտներին գեղեցիկ ու հիշարժան տոն նվիրելու ավանդույթը՝ շարունակական։ Դեռ մինչեւ Վերջին զանգի օրը՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահի կողմից Աբովյան քաղաքի բոլոր 901 շրջանավարտները արդեն ստացել էին գումար՝ Վերջին զանգի նախապատրաստության համար, որպեսզի իրենց կյանքի այդ անմոռանալի օրը ոչ մի բանի կարիք ...
Քաղաքացիների՝ տարիներով վճարած սոցվճարը կարող է մեկ օրում հօդս ցնդել
ՀՀ կառավարությունը մեր երկրի կենսաթոշակառուների վիճակը բարելավելու պատճառաբանությամբ վերջերս Սոցիալական ապահովագրության հիմնադրամում կառուցվածքային փոփոխություններ կատարեց: Հիմնադրամը դարձել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կազմում գործող Սոցիալական ապահովագրության պետական ծառայություն, իսկ հիմնադրամի նախագահ Վազգեն Խաչիկյանը՝ այդ ծառայության պետ: Վ. Խաչիկյանի շրջապատին մոտ կանգնած մեր աղբյուրները վկայում են, որ նախագահից ծառայության պետ դառնալու հանգամանքը պարոն Խաչիկյանը խիստ ծանր է տարել եւ դժվարությամբ է համակերպվել այն մտքին, որ այսուհետեւ կառավարությանն ուղղված իր գերատեսչության առաջարկություններն ու առարկությունները կատարվելու են ...
Նրանք ամերիկացիներից պահանջում են՝ «քթները չխոթել» մեր երկրի ներքին գործերին
Երեկ հայաստանյան մի շարք քաղաքական եւ իրավապաշտպան հ/կ-ներ նամակ էին պատրաստել ԱՄՆ դեսպանատան աշխատակից Մարկո Վերիկոնյայի դեմ, որն օրերս Հայաստանի առաջադիմական կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանի եւ Միքայել Դանիելյանի միջեւ Տերյան փողոցում տեղի ունեցած «հակամարտությունից» հետո այցելել էր ոստիկանություն: Ըստ հ/կ-ների, դեսպանատան աշխատակիցը հանդես է եկել ի պաշտպանություն Հելսինկյան ընկերության նախագահ Միքայել Դանիելյանի: Հ/կ-ների ներկայացուցիչներին հատկապես անհանգստացրել էր այն փաստը, որ ԱՄՆ դեսպանատան աշխատակիցը խառնվում է մեր երկրի ներքին գործերին, ընդ որում՝ երբ այդ գործով արդեն զբաղվում են ՀՀ իրավապահները: «Միջադեպին մասնակցել է մեր երկրի 2 քաղաքացի, այդ դեպքում ինչ իրավունք ունի այլ երկրի ...
Խորհրդարանի ինը մշտական հանձնաժողովներին ավելացավ եւս երեքը
Խորհրդարանի պատմության մեջ ամենաշատը եղել է 6 մշտական հանձնաժողով, իսկ 2007-ին ձեւավորված չորրորդ գումարման խորհրդարանը ստիպված էր փոփոխություններ կատարել ԱԺ Կանոնակարգ- օրենքում՝ հանձնաժողովների թիվն ավելացնելով եւս երեքով, որպեսզի ԲՀԿ-ին, ՀՅԴ-ին եւ ՀՀԿ-ին կարգին բաժին հասնի օրենսդիր մարմնի պաշտոններից: Սակայն նախագահական ընտրություններից հետո իրավիճակը կրկին փոխվեց, եւ պաշտոնները կրկին «քչություն արեցին», չէ՞ որ եղած իշխանական ուժերին գումարվել է նաեւ «Օրինաց երկիրը», որը, ճիշտ է, գործադիր մարմնում պորտֆելներ ստացավ, սակայն խորհրդարանում ոչ մի պաշտոն մինչեւ երեկ չուներ: Այս «անարդարությունը» վերացնելու համար ԱԺ արտահերթ նիստում ՕԵԿ խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանը հանդես եկավ օրենսդրական ...
Այսօրվանից Գյումրիի ԵԿՄ անդամները, Գյումրիի ուսանողական խորհրդի ու որոշ քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ նախազգուշական 24-ժամյա հացադուլ են հայտարարելու:
Ծայրահեղ բողոքի դիմելու պատճառը Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Պետրոս Մակեյանի, Աշոտ Զաքարյանի եւ Շոթա Սաղաթելյանի դեմ հարուցված «խեղկատակության» քննությունն է: Այսօր դատաքննության շարունակությունն է, ու թեեւ մեղադրող կողմն ու դատավոր Վահե Խալաթյանը ոչ մի կերպ չեն կարողանում ապացուցել քաղբանտարկյալների հանցագործ լինելը, այդուհանդերձ, դատը արհեստականորեն ձգձգում են:
«Ռեժիմի» նենգ քայլերից զայրացած՝ երեկ քաղբանտարկյալների ու հացադուլավորների պաշտպանության նորաստեղծ ...
«Քըրք Քրքորյան» համալսարանի ռեկտորն ընդդիմանում է եղբոր՝ բուհի տարածք մտնելուն, չնայած վերջինս դրա իրավունքն օրենքով ունի:
«Առավոտի» 24.05.
2008 համարի «Ներընտանեկան վեճ՝ հանուն բուհի» հոդվածում տեղեկացրել էինք, որ 600 ուսանող ունեցող «Քըրք Քրքորյան» համալսարանում արդեն քանի օր է՝ դադարեցված էին դասերն ու քննությունները, որովհետեւ մայիսի 22-ին Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության Երեւանի քաղաքային բաժնի Կենտրոն եւ Նորք- Մարաշ բաժանմունքի ներկայացուցիչներն արգելանք էին դրել համալսարանի շենքի ու գույքի վրա: Պրոռեկտոր Ալբերտ Ոսկանյանը կատարվածը պատճառաբանել էր որպես ներընտանեկան վեճ՝ բուհի հիմնադիր, մոտ մեկ տարի առաջ վախճանված Ավետիք Մկրտչյանի զավակների՝ Արայիկ եւ Լաուրա Մկրտչյաննների միջեւ: ...
Լեւոն Մկրտչյանն այս տարի «վերջին զանգը» նշում էր դստեր՝ Էլեոնորայի հետ, որը պատրաստվում է ընդունվել Ֆրանսիական համալսարան:
Օրերս ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը վեց 11-րդ դասարան ունեցող Ա. Պուշկինի անվան թիվ 8 դպրոցում մասնակցեց «վերջին զանգի» արարողությանը: Դպրոցը պատահական չէր ընտրված, քանի որ նրա դուստրը՝ Էլեոնորան, այդ դպրոցի շրջանավարտ է: «Այս շրջանավարտների առավելությունն այն է, որ դպրոցն ավարտում են Սարդարապատի եւ մայիսյան մյուս հերոսամարտերի 90-ամյակին: Նրանք կյանք են մտնելու 4-5 տարի հետո՝ ավելի հզոր, զարգացած Հայաստանում: Հավատում եմ, որ սա կլինի այն սերունդը, որը չի լքի հայրենիքը, տեր կկանգնի իր իրավունքներին եւ կշարունակի նպաստել երկրի բարգավաճմանը»: Պուշկինի դպրոցին ծնող-նախարարի աչքերով նայելով՝ Լ. Մկրտչյանը ...
Երեկ կայացավ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի ասուլիսը: Նա անդրադարձավ կառավարության կողմից հաստատված 2008-2012թ. համար նախատեսված մշակութային բաժնի գերակա ուղղություններին: Նախարարը կարեւորեց մշակութային դաշտի համաչափ զարգացումը, որը ապահովում է մշակույթի ապակենտրոնացման քաղաքականության շարունակականությունը. «Դեռեւս 2007թ. ապրիլին կառավարությունն ընդունել է Հայաստանի մարզերում մշակույթի զարգացման եռամյա ծրագիր, ըստ որի՝ արդեն նախանշված են իրականացվող միջոցառումները»: Հ. Պողոսյանի փոխանցմամբ, 2009թ. անցկացվելու է արդեն իրականացված ծրագրի մոնիտորինգ, ինչի արդյունքում էլ նոր ծրագիր է կազմվելու 2010-2012 թթ. համար: Ըստ Հ. Պողոսյանի, կարեւոր է ավանդական արվեստների եւ արհեստների նպատակային գրանտային ծրագրերի ...
Շաբաթ ուշ երեկոյան Բելգրադում կայացավ «Եվրատեսիլ- 2008» մրցույթի եզրափակիչ փուլը: Այս անգամ Եվրոպան առաջին հորիզոնականին մոտ թողեց Ռուսաստանին. պատահական չէր, որ Ռուսաստանը ներկայացնող Դիմա Բիլանը երկրորդ անգամ էր մասնակցում այս մրցույթին: Եվ, փաստորեն, նա հաղթեց իր «I Believe» երգով, որը «ծաղկեցնում» էին հունգարացի անվանի ջութակահար Էդվին Մարտոնը եւ ճանաչված գեղասահորդ Եվգենի Պլյուշչենկոն: Երկրորդ եւ երրորդ տեղերը գրավեցին Ուկրաինան եւ Հունաստանը, չորրորդը՝ Հայաստանը, որը ներկայացնում էր Սիրուշոն՝ «Քելե, քելե» երգով (երաժշտության հեղինակ՝ Հարություն Տեր-Հովակիմյան): Հինգերորդ, վեցերորդ, յոթերորդ եւ ութերորդ հորիզոնականները՝ համապատասխանաբար զբաղեցրին Նորվեգիան, Սերբիան, Թուրքիան եւ Ադրբեջանը: Ինչպես նախորդ տարիներին, ...
Շաբաթ օրը «Հայաստան» մարզական միության «Սպարտակ» մարզադահլիճում անցկացվեց ԶԼՄ-ների աշխատակիցների միջեւ սեղանի թենիսի անհատական երկրորդ առաջնությունը:
Այն կազմակերպել էին «Առավոտ» օրաթերթը եւ «Միր» միջպետական հեռուստառադիոընկերության Հայաստանի ազգային մասնաճյուղը՝ «ՄՏՍ» ԲԲԸ-ի դուստր ձեռնարկություն «ՎիվաՍել»-ի հովանավորությամբ, որը անցած տարի նույնպես անդրանիկ առաջնության հովանավորն էր:
Միջոցառման հաջող անցկացմանը մեծապես նպաստեցին «Հայաստան» ՄՄ նախագահ, ՀԱՕԿ-ի առաջին փոխնախագահ Ռազմիկ Ստեփանյանը, որը կրկին սիրահոժար դահլիճը տրամադրեց մասնակիցներին, ինչպես նաեւ լեգենդար սեղանի թենիսիստներ, միջազգային կարգի մրցավարներ Ֆելիքս Սարգսյանն ու Գոհար Խանզրատյանը, որոնք հանրապետության տղաների եւ աղջիկների ազգային հավաքականների իրենց սաների հետ ...
Հրավիրում ենք 30-40 տարեկան տղամարդկանց՝ աշխատելու Սաուդյան Արաբիայում որպես տնօրենի օգնական: Պահանջվում է արաբերեն լեզվի գերազանց իմացություն, ցանկալի է նաեւ անգլերեն լեզվին տիրապետելը: Աշխատանքային փորձը պարտադիր է:
Հեռ: 093-43-74-10:
71@mail.ru
Մուտք Գրանցվել