Կանոններ
Երբեմն պետք է հիշեցնել ընթերցողներին, թե ինչ սկզբունքներով է
«Առավոտ» օրաթերթն աշխատում:
Ուստի ներկայացնում ենք այն մասնագիտական եւ էթիկական կանոնները, որոնց կամավոր կերպով հետեւում են
մեր թերթի լրագրողները.
1. «Առավոտի» լրագրողները խստորեն սահմանազատում են լրատվությունը մեկնաբանություններից. լուրի եւ ռեպորտաժի մեջ չեն ներդնում սեփական դատողություններն ու էմոցիաները:
2. «Առավոտի» լրագրողները ձգտում են ապահովել նյութերի ճշգրտությունն ու բազմակողմանիությունը, բոլոր հնարավորություններն օգտագործել՝ տեղեկատվությունը առնվազն երկու աղբյուրից ճշտելու համար: Այն անձը կամ կազմակերպությունը, որի մասին նյութում բացասական կարծիք կամ մեղադրանք է հնչեցվում, հնարավորություն ունի «Առավոտի» նույն նյութում կամ հաջորդ օրերին տպագրվելիք նյութերում պարզաբանում կամ պատասխան տալ:
3. «Առավոտի» լրագրողները սեփական մեկնաբանություններում զերծ են մնում վիրավորանքներից, որակումներից, պիտակավորումներից:
4. «Առավոտը» չի արտահայտում որեւէ քաղաքական խմբի տեսակետը: «Առավոտը» բաց է անխտիր բոլոր քաղաքական հոսանքների ներկայացուցիչների առջեւ՝ իրենց տեսակետներն արտահայտելու համար, եթե այդ տեսակետները չեն պարունակում որեւէ մեկի հասցեին անձնական վիրավորանք: «Առավոտի» լրագրողներն ու խմբագիրը աշխատում են հավասարակշռել արտահայտած տեսակետը՝ նույն խնդրով ընդդիմախոսի տեսակետով:
5. Առաջին էջում տպագրված մեկնաբանությունը նրա հեղինակի անձնական կարծիքն է, չի արտահայտում խմբագրության տեսակետը եւ որեւէ ձեւով չի ազդում մնացած նյութերի ուղղվածության վրա:
6. «Առավոտի» լրագրողները դեմ են լրատվամիջոցների միջեւ «հարաբերություններ պարզելուն», թերթի էջերում չեն քննադատում այլ լրատվամիջոցների կամ լրագրողների, չեն պատասխանում վերջիններիս քննադատությանը:
7. «Առավոտի» լրագրողները հարգում են զրուցակիցների խնդրանքը՝ չհրապարակել իրենց անունը, տեղեկատվության աղբյուրը կամ չհրապարակել մասնավոր զրույցում իրենց հայտնած տեղեկությունը:
8. «Առավոտի» լրագրողները չեն հրապարակում մարդկանց մասնավոր կյանքի մասին տեղեկություններ, եթե դրանք չեն առնչվում պաշտոնյաների եկամուտների եւ կոռուպցիոն երեւույթների հետ:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ, ՎՈԼՈԴՅԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ, ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ, ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ, ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ, ՆԵԼԼԻ ԳՐԻՈՐՅԱՆ, ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ, ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ, ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ, ԱՆՈՒՇ ԽԵՉՈՅԱՆ, ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ, ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ, ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆ, ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ, ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ, ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ, ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ:
Նույն սկզբունքների հետ իրենց համաձայնությունն են հայտնել «Առավոտի» արտահաստիքային լրագրողները.
Գովազդը «Առավոտում»
1 քառակուսի սանտիմետրի արժեքը.
1-ին էջում՝ 600 դրամ,
2-7-րդ՝ 480 դրամ,
8-13՝ 360 դրամ,
14-16՝ 200 դրամ:
Զեղչերը գործում են միայն 14, 15 եւ 16-րդ էջերում:
Այս էջերից յուրաքանչյուրի ամբողջ տարածքը գնելու դեպքում կաշխատի 10% զեղչ:
Բիզնեսին չվերաբերող հայտարարությունների (օրինակ՝ կորստի կամ վաճառքի մասին) համար նախատեսված են հատուկ գներ. մեկ տողանոց հայտարարության գումարը կկազմի 2000, իսկ երկու տողանոցը՝ 3000 դրամ:
Թերթում ներդիր տեղադրելը արժե 100000 դրամ:
Բոլոր նշված գները ներառում են 20% ԱԱՀ:
Ձեր գովազդը հուսալի ձեռքերում է:
56-88-68
reklam@aravot.am
|
Մուտք Գրանցվել