|
|
|
|
 |
 |
 |
 |
| ԽՄԲԱԳՐԻ ՍՅՈՒՆԱԿ |
| |
«Կովկասում, մասնավորապես՝ Ադրբեջանում եւ որոշ առումով նաեւ Հայաստանում, լուրջ անելիքներ ունենք, որպեսզի այդ երկրները ինչ-որ չափով համապատասխանեն ժողովրդավարության այն չափանիշներին, որոնց ժամանակին հավատարիմ են եղել»: Ինչպես հաղորդում է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական կայքը, երկուշաբթի օրը, դիմելով «Խաղաղության կորպուս» կազմակերպության ղեկավարներին, այսպիսի մտահոգություն է արտահայտել ԱՄՆ պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը: Նա կարծիք է հայտնել, որ ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի զարգացմանը խոչընդոտող գլխավոր գործոնը Lեռնային Ղարաբաղի հակամարտությունն է: «Lեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված կացության պատճառով քաղաքական առաջնորդները երբեմն ոչ այնքան դրական, «վատ քայլերի» են դիմում եւ այդ հակամարտության առկայությամբ էլ արդարացնում են իրենց քայլերը: Ես հաճախ եմ ասում նրանց, որ եթե Lեռնային Ղարաբաղի հարցը չլուծվի, ապա այդ պետություններն ավելի ու ավելի հետ կմնան hարեւաններից, քանի որ տարածաշրջանը շարունակում է զարգանալ»,- ասել է Միացյալ Նահանգների պետքարտուղարը:
Կասկած չկա, որ ամերիկացի բարձրաստիճան դիվանագետի այս հայտարարությունը լրջորեն կվրդովի Ադրբեջանի եւ Հայաստանի «ազգակենտրոն» մտածողությամբ համակված շրջանակներին: Այդ շրջանակները, որոնք, որպես կանոն, արտահայտում են իշխող վարչակարգերի դիրքորոշումները (վերջիններիս ազատելով պաշտոնական խողովակներով հակազդելու հետ կապված բազում անհարմարություններից), անմիջապես շրջանառության մեջ կդնեն «Վաշինգթոնի հերթական ինտերվենցիայի», «ամերիկյան տիպի ժողովրդավարության արտահանման» եւ «մեր ինքնության նկատմամբ կատարվող կոպիտ ոտնձգության» մասին շատ հայտնի պոստուլատներ: Պետք է խոստովանենք, սակայն, որ դրանից Քոնդոլիզա Ռայսի վերոհիշյալ հայտարարության արդիականությունն ամենեւին էլ չի նվազի:
Ավելին, կարելի է ասել, որ ԱՄՆ պետքարտուղարն այս անգամ ճիշտ նշանակետին է խփել: Ռայսը ղարաբաղյան խնդրին մոտեցել է ոչ թե աշխարհաքաղաքական ինչ-ինչ, երբեմն՝ դժվար ըմբռնելի չափանիշներով, այլ տվել է շատ պարզ, սովորական մարդկանց համար հոգեհարազատ գնահատական: Պրոբլեմի հիմքում նա դրել է մարդու իրավունքների խնդիրը:
Ադրբեջանում եւ Հայաստանում ընդունված պրակտիկա է. ընտրությունների կեղծումների եւ առհասարակ՝ իշխանությունների կամայականությունների դեմ ընդվզողներին անմիջապես մեղադրում են «թշնամու ջրաղացին ջուր լցնելու», «անկայունություն հրահրելու» եւ «դավաճանության» մեջ: Հենց այդպիսի մեղադրանքներին էլ, ինչպես հայտնի է, հետեւում են Ռայսի նշած «վատ քայլերը»: |
| |
| ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ |
| |
|
|
|
| |
|
 |
| ՕՐՎԱ ՏԵՍԱՆՅՈՒԹԸ |
|
 |
|
 |
| 2008-05-01 |
| ԵՐԹՈՒՂԱՅԻՆՆԵՐԸ՝ 200 ԴՐԱՄՈ՞Վ |
| |

Երեւանի որոշ տրանսպորտային ընկերություններ հայտարարել են մայիսի 1-ից ուղեւորավարձի բարձրացման մասին: Այդ մասին երեկ ԱԺ-ում հայտարարեց փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը: Ըստ նրա՝ այդ բարձրացումը պայմանավորված է այն հանգամանքով, որ մայիսի 1-ից կառավարությունը դադարեցնում է բնական գազի ներքին գների սուբսիդավորումը: Հանրապետության ավտոտրանսպորտի մեծ մասն աշխատում է գազով: Տրանսպորտային ընկերությունները հայտարարում են, որ «չեն տեղավորվում գործող սակագնի մեջ»: Նախարարի հավաստմամբ, այդ հարցը քննարկվում է կառավարական շրջանակներում: «Արմինֆո»-ի տվյալներով՝ երթուղային տաքսիների ուղեվարձը կարող է կրկնապատկվել: |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2008-05-01 |
| «ԹՈՒՅԼ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒԶՈՒՄ Է ՈՒԺԵՂ ԵՐԵՎԱԼ» |
| |
«Առավոտի» հեռակա հարցազրույցը ՆԺԿ ղեկավար Արամ Կարապետյանի հետ՝ «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից:
- Իշխանությունները մի կողմից խոսում են ԵԽԽՎ բանաձեւով սահմանված պարտավորությունները կատարելու մասին, մյուս կողմից՝ երկարացնում «վտանգավոր» գործիչների կալանքի ժամկետը, մյուսներին էլ փորձում են «կոտրել»: Այս ամենին ձեր գնահատականը ո՞րն է:
- Ես կարծում եմ, որ հիմա իշխանությունն ինքը չգիտի, թե ինչ անի: Մի կողմից՝ Շարժումը չի դադարում. Եվրոպայի, ԱՄՆ-ի եւ այլոց ճնշումները շարունակվում են, մյուս կողմից՝ փորձ է արվում ցույց տալու, որ իրենք (իշխանությունը- խմբ.) իրավիճակը լրիվ վերահսկում են եւ որեւէ խնդիր չունեն: Զգացվում է իշխանական ճամբարի խառնաշփոթությունը. երկրի տնտեսական վիճակը վատանում է, ապրանքների գները թանկանում են, ժողովրդական դժգոհությունը չի նվազում: ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2008-05-01 |
| ԿՎԱԶԻԻՆԴՈՒՍՏՐԻԱԼԻՑ ԴԵՊԻ ՊՈՍՏՄՈԴԵՌՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ |
| |
Նաեւ այսպիսին է կառավարության 2008-2012 թթ. ծրագիրը, որին երեկ ԱԺ-ն հավանություն տվեց 88 կողմ եւ «Ժառանգության» 3 դեմ ձայներով:
Ամեն անգամ, երբ կառավարությունը խորհրդարան է ներկայացնում իր ծրագիրը կամ հաջորդ տարվա բյուջեն՝ ծավալվում է յուրօրինակ մրցություն, թե ինչ ածականներով պիտի բնութագրվի այն: Մեջբերենք մի քանի բնորոշումներ, որոնց արժանացավ նոր կառավարության քառամյա ծրագիրը: Մեծ մասն այն ուղղակի անվանում էին «հավակնոտ»: Իսկ «Ժառանգություն խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանն ասաց. «Ես այս ծրագիրն անվանել եմ այսպես. եվրոծրագիր՝ քաղաքական, տնտեսական, սոցիալական, իրավական, ասիական վատթարագույն իրավակիրառման դաշտ ունեցող երկրի համար»։ «Ժառանգության» մեկ այլ պատգամավոր՝ Ստեփան Սաֆարյանն ասաց. «Ծրագրի ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2008-05-01 |
| Կոսովոն ինքնին նախադեպ է |
| |
Գտնում է Արթուր Աղաբեկյանը եւ բացատրում, թե ինչու՝ եթե առկա է ինքնորոշման իրավունքի հարցը:
ԱԺ պաշտպանության, ՆԳ, Ազգային անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ, ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ պատվիրակության ղեկավար Արթուր Աղաբեկյանը Կոսովոյում հանդիպումներ է ունեցել Կոսովոյի նախագահի, վարչապետի եւ այլ պաշտոնյաների հետ եւ վերջիններիս է փոխանցել իր նամակ-շնորհավորանքը՝ Կոսովոյի անկախացման կապակցությամբ: Նամակում ասված է. «Ծնունդով լինելով հայկական Լեռնային Ղարաբաղից եւ որպես ամենուրեք հայ ժողովրդի իրավունքների պաշտպան 117-ամյա Հայ հեղափոխական դաշնակցության անդամ, պարոն նախագահ, շնորհավորում եմ ձեր պետության անկախության հռչակումն ու միջազգային ճանաչումը: Անկախ Կոսովոն հույս է ներշնչում իմ հայրենի Արցախի ժողովրդին, որը ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2008-05-01 |
| «ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ» ԿԱՌԱՋԱՐԿԻ ԼՈՒԾՈՒՄՆԵՐ |
| |
«Ժառանգության» ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը երեկ ՄԱԱ-ում ասաց, թե իշխանությունը պետք է կատարի այն առաջարկները, որոնք ներկայացված են ԵԽԽՎ բանաձեւի մեջ, եւ ընդգծեց ընդդիմությանը երկրի կառավարման գործում մասնակցության իրավական երաշխիքների անհրաժեշտությունը. «Պետք է պատասխանատվության վերաբաշխում կատարվի Ազգային ժողովում: Եվ ես չեմ խոսում տվյալ դեպքում «Ժառանգության» մասին կամ այսօրվա մասին: Ընդհանուր առմամբ, թե՛ ԱԺ օրակարգի երաշխավորված սահմանման, թե՛ հանձնաժողովներում եւ ղեկավարության մեջ պատասխանատու պաշտոնների ստանձնման առումով եւ մնացած այլ որոշումների կայացման մեխանիզմներն իրականացնելու տեսակետից՝ ընդդիմությունը պետք է ունենա էական մասնակցություն, հանձնառություն ԱԺ-ից ներս»: Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, որ սպասում են իշխանության քայլին, եթե այն ուշացավ՝ մայիսի 10-ից հետո ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2008-05-01 |
| ՍՏՈՒԳՎՈՒՄ ԵՆ «ԼԵՎՈՆԱԿԱ՞Ն» ԳՅՈՒՂԵՐԸ |
| |
Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը վստահեցնում է, որ մարտի 1-ի դեպքերից հետո ներդրողները մտքները չեն փոխել, ընդդիմադիր գյուղերի գյուղապետերն ինքնակամ են հրաժարական տվել, ստուգումներն էլ «սրբազան» պարտականություն են, ոչ թե հետապնդում:
- Պարոն Ղահրամանյան, վերջերս Ձեր նախաձեռնությամբ ԱՊՀ երկրներում ապրող ծնունդով արմավիրցի գործարարները հրավիրվեցին մարզ եւ նրանց հետ պայմանավորվածություն ձեռք բերվեց մարզում ներդրումներ անել: Մարտիմեկյան հայտնի դեպքերից հետո գործարարներն իրենց միտքը չե՞ն փոխել:
- Այդ հարցը որեւէ առնչություն չունի մարտիմեկյան իրադարձությունների հետ: Վախի մթնոլորտ ես չեմ զգացել: Մշտական կապի մեջ ենք ներդրումներ անող գործարարների հետ, օրերս էլ հանդիպում ունեցա Յարոսլավլի հայ համայնքի ղեկավարի հետ: Այդ ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2008-05-01 |
| Հատել են բիզնեսի համար |
| |
Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքի բնակիչ Ռիմա Ավանեսյանի 20 տարվա այգին 20 րոպեում ոչնչացրել են:
Կնոջ պատմելով, օրը ցերեկով մի քանի անծանոթ մարդիկ, առանց իրեն տեղյակ պահելու, ներխուժել են պարտեզ ու անխնա կտրատել պտղատու 6 հաստաբուն ծառ. «Այդ մարդիկ առիթից օգտվել են, որ ես զավակներ չունեմ եւ միայնակ թոշակառու եմ, հետեւաբար չեմ կարող իրենց դեմ պայքարել: Որդիներիս կորցնելուց հետո այս այգին իմ միակ մխիթարանքն է: Զբաղվում եմ, հող եմ մշակում եւ ինչ-որ չափով վիշտս թեթեւացնում եմ»:
Ռ. Ավանեսյանը տարիներ առաջ գաղթել է Ադրբեջանից: Նրա 2 զավակներին գաղթի ժամանակ սպանել են, ամուսինն էլ վերջերս է մահացել: Նրա ներկայացմամբ՝ 20 տարի առաջ Բյուրեղավանի քաղաքային իշխանությունները, որպես տուժած, իրեն՝ բնակարանին կից մոտ 80 մետր հողատարածք ու մի քանի տնկիներ են հատկացրել: Սակայն կնոջը հողի համար որեւէ փաստաթուղթ ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2008-05-01 |
| Լեզվակռվի վերաճած բանավեճ |
| |
Երիտասարդ կուսակցականների ոճը դա է
«Հայելի» ակումբի երեկվա հյուրերն էին քաղաքական մեկնաբան Մենուա Հարությունյանը, ՀՀՇ երիտթեւի ղեկավար Կարեն Կարապետյանը եւ ՀՅԴ երիտասարդական միության նախագահ Իշխան Սաղաթելյանը, թեման՝ հայ-թուրքական հարաբերությունները:
Ի. Սաղաթելյանի խոսքերով, ամեն տարի ապրիլի 24-ին, այրելով Թուրքիայի դրոշը, այդկերպ արտահայտում են իրենց վերաբերմունքը. «Վառել ենք ու դեռ վառելու ենք այնքան ժամանակ, քանի դեռ Թուրքիան չի ընդունել Հայոց ցեղասպանությունը»: ՀՀՇ-ական Կ. Կարապետյանն անդրադառնալով դեպի Ծիծեռնակաբերդ ընդդիմության երթին, ասաց, որ այդ ակցիան ինքնաբուխ երթ էր, որի կազմակերպիչը ՀՀՇ-ն չէր. «Ժողովուրդն էր հավաքվել ու նման ակցիա կազմակերպել: Դա էլ իր պատճառներն ունի՝ իշխանություններն այն աստիճան են սահմանափակել խոսքի ազատությունը, օրենքով արգելել ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2008-05-01 |
| ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ, ՈՐԸ ՑՆՑԵԼ Է ՆՈՐՔԸ |
| |
Ապրիլի 6-ին «Նորք» հանրապետական ինֆեկցիոն հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնականի բաժնում ստացվեց հաղորդում, որ իրենց մոտ է տեղափոխվել 40-ամյա Վաղարշակ Ոսկանյանի դիակը:
ՀՀ ոստիկանության պաշտոնական տեղեկության համաձայն, «օպերատիվ խումբը պարզել էր, որ նույն օրը Նորքի 5-րդ փողոցում 1983թ. ծնվ. Արազ Բ.-ն, 1978թ. ծնվ. Սուրեն Ծ.-ն, 1979թ. ծնվ. Ռաֆիկ Բ.-ն եւ 1984թ. ծնվ. Վարազդատ Ա.-ն անհիմն վիճաբանել ու ծեծի են ենթարկել 1972թ. ծնվ. Հայկ Մ.-ին, Խաչատուր Ա.-ին, Վարդան Լ.-ին, Վ. Ոսկանյանին: Վերջինս հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է: Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործությունը կատարած անձանց հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է նախաքննություն»:
Վաղարշակ Ոսկանյանի մահվան վկայականում նշված է, որ նա մահացել է «գլխուղեղի կենսական ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2008-05-01 |
| Պայքար «փուչիկների» դեմ |
| |
Գիտության պետական կոմիտեի նախագահը արժեք ներկայացնող գիտնականներին կտարանջատի «կեղծերից»
Երեկ «Փաստարկ» ակումբի հյուրն էր ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը: Նա խոսեց ՀՀ գիտության ներկա վիճակի եւ զարգացման հեռանկարների մասին: «Խորհրդային տարիներին Հայաստանը համարվում էր գիտական հանրապետություն: Այդ տարիներին գիտությունը բավականին լուրջ ֆինանսավորում ուներ՝ մոտ 400 մլն դոլարի չափով, գումարած ռազմական գիտությանը հատկացվող գումարները: ԽՍՀՄ փլուզումից հետո ՀՀ-ի համար մեծ խնդիրներ առաջացան: Գիտության ասպարեզում այլեւս կենտրոնական ֆինանսավորում գոյություն չուներ, Հայաստանում եղավ ծանր երկրաշարժ, ղարաբաղյան պատերազմը, ուստի 1990-ականներին Հայաստանը հայտնվեց ահավոր վիճակում: Անկումը շարունակվեց մինչեւ 1996-1997-ը... Գիտական ասպարեզում առաջընթաց ունենալու ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2008-05-01 |
| Դատախազությունը փախցրեց վկաներին |
| |
Երեկ միանգամից ութ վկա տարբեր պատրվակներով հրաժարվել էր ներկայանալ Աշոտ Զաքարյանի, Շոթա Սաղաթելյանի ու Պետրոս Մակեյանի դատավարությանը:
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Շոթա Սաղաթելյանի, Աշոտ Զաքարյանի եւ Պետրոս Մակեյանի դատը: Նրանք մեղադրվում են Գյումրիի թիվ 34/06 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի աշխատանքները «սպառնալիքներով ու հայհոյանքներով խոչընդոտելու՝ շուրջբոլորը վախ եւ անվստահություն սերմանելու» մեղադրանքով: Նախորդ նիստին երկու վկայի համարձակ, անկեղծ խոստովանության շնորհիվ դատավարությունը մեծ աղմուկ էր բարձրացրել հանրապետությունով մեկ, եւ այդպես շարունակվելու դեպքում դատարանը ստիպված կլիներ ընդունել ամբաստանյալների անմեղությունը: Հավանաբար այդ օրվա խայտառակությունը էժան չէր ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2008-05-01 |
| ՀԵՐԹԱԿԱՆ «ԿԱԴԱՍՏՐԻ ԳՈՐԾԸ» |
| |
Երեկ ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից «Առավոտին» տեղեկացրին, որ Պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ պաշտոնեական կեղծիք կատարելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, ինչպես նաեւ խաբեությամբ պետությանը առանձնապես խոշոր չափերի վնաս պատճառելու եւ ակնհայտ կեղծ փաստաթուղթ օգտագործելու դեպքի առթիվ: ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունից 2008թ. մարտի 14-ին ստացված նյութերի ստուգմամբ պարզվել է, որ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի «Արաբկիր» տարածքային ստորաբաժանման գրանցման բաժնի առաջատար մասնագետ Արմինե Չոբանյանը, նույն ստորաբաժանման գրանցման բաժնի պետի տեղակալ Վրեժ Ամիրխանյանը, գրանցման բաժնի պետ Հրաչ Թորոսյանը եւ ստորաբաժանման ղեկավար Ստյոպա Շահբազյանը, անձնական շահագրգռությունից ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2008-05-01 |
| ԾԵԾԿՌՏՈՒՔ՝ ՍՊԻՏԱԿՈՒՄ |
| |
Սպիտակ քաղաքում գնալով թեժանում է նախընտրական պայքարը: Ինչպես տեղեկացրել էր «Առավոտը», նախընտրական քարոզարշավի առաջին օրը իր տան բակում հրդեհվել էր թեկնածու Գագիկ Սահակյանին սատարող Ալիկ Սարգսյանի «Նիվա» մակնիշի ավտոմեքենան: Հրդեհի հեղինակը դեռեւս չի բացահայտվել: Ապրիլի 27-ին ծեծկռտուք է տեղի ունեցել քաղաքապետի թեկնածուներ՝ ՀՀԿ-ական Վանիկ Ասատրյանի եւ ԲՀԿ-ական Արտյոմ Մակարյանի կողմնակիցների միջեւ: Ըստ «Առավոտի» աղբյուրի, մինչ ծեծկռտուքը Վանիկ Ասատրյանի հորեղբայր Արշալույս Ասատրյանը ճանապարհին հանդիպելով Արտյոմ Մակարյանի շտաբի գործավարուհուն, նրանից պահանջել է բացել պայուսակը, որպեսզի ինքը ստուգի՝ այնտեղ կա՞ն անձնագրեր, թե՝ ոչ, քանի որ ինքը լուրեր է լսել, թե ԲՀԿ-ի շտաբը անձնագրեր է հավաքում: Գործավարուհին հրաժարվել է կատարել Ասատրյանի պահանջը: Այնուհետեւ, ըստ մեր աղբյուրի, ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2008-05-01 |
| «ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՐԵՐԸ ԼԻՐԻԿԱԿԱՆ ԵՆ» |
| |
Ըստ պարուսույց Կարեն Միքայելյանի՝ մեր ռազմի պարերն էլ կարող են ողջ աշխարհով տարածվել
Ժամանակակից պարերի ուսուցումը մեր իրականությունում սկսվեց 1980-ականների վերջին: Այսօր արդեն Հայաստանում գործում են հարյուրավոր նման պարային խմբեր: Դրան զուգահեռ չեն դադարում խոսակցություններն այն մասին, թե այդ ոլորտի պարուսույցներից շատերը պրոֆեսիոնալներ չեն: Նկատենք, որ պարարվեստի ուսումնարանն էլ չունի ժամանակակից պարերի բաժին: Հանդիպեցինք Հայաստանում առաջիններից ասպարեզ ելած «Արայի դանս շոու» խմբի գեղարվեստական ղեկավար Կարեն Միքայելյանի հետ: Նա խոստովանեց, որ մինչեւ հիմա համապատասխան գրականություն ստանում էր դրսից, ու այս տարվա ընթացքում լույս կտեսնի իր հեղինակած «Ժամանակակից պարերի ուսուցման մեթոդիկան»:
Մեր զրուցակիցը նախ պարզաբանեց, որ ժամանակակից պարարվեստը ընդգրկում է սոցիալական ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2008-05-01 |
| ԽՈՍՏԱՑԱՎ ՎԵՐԱԴԱՌՆԱԼ ՀԱՂԹԱՆԱԿԱԾ |
| |
Առաջին թեթեւագույն քաշային կարգում IBO-ի վարկածով աշխարհի չեմպիոն Վախթանգ Դարչինյանն ավարտեց IBF-ի չեմպիոն, ռուսաստանցի Դմիտրի Կիրիլովի հետ գոտիների միացման համար օգոստոսին Լաս Վեգասում կայանալիք մենամարտի նախապատրաստության առաջին փուլը, որն անցկացնում էր Երեւանում եւ այսօր վաղ առավոտյան մեկնեց Ավստրալիա:
Հայաստանում գտնվելու այս մեկ ամսվա ընթացքում Վիկը քրտնաջան մարզվելուց բացի, բազմաթիվ հանդիպումներ է ունեցել իր երկրպագուների հետ:
Վերջինը կայացավ երեկ՝ Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի դասախոսական կազմի եւ ուսանողների հետ: Ինստիտուտի ռեկտոր Վահրամ Առաքելյանը Վախթանգին մաղթեց միայն հաղթանակ. «Օգոստոսի 2-ին բոլորս քեզ հետ ենք լինելու եւ հեռուստացույցի առջեւ նստած՝ մեր ուժը տալու ենք քեզ: Քո հաղթանակին չենք ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
|
 |
| ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ |
| 2008-05-01 20:03 |
| |
| |
«ԳԵՆԵՐԱՑՎԱԾ ԲԱՌԱԿԱՊԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ»
Երեկ ԱԺ-ում ներկայացնելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության տեսակետը կառավարության ծրագրի ... |
| |
 |
|
| 2008-05-01 20:02 |
| |
| |
ԵՐՋԱՆԻԿ ԱԲԳԱՐՅԱՆՆ ԱԶԱՏ ԱՐՁԱԿՎԵՑ
Ըստ ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայության երեկվա հաղորդագրության՝ Երջանիկ Աբգարյանի նկատմամբ որպես ... |
| |
 |
|
| 2008-05-01 20:02 |
| |
| |
301-Ը ՓՈԽԵՑԻ՞Ն
Թուրքիայի Ազգային մեծ ժողովը նախօրեին ընդունել է երկրի Քրեական օրենսգրքի հայտնի 301-րդ հոդվածը փոփոխությունների ենթարկելու օրինագիծը: ... |
| |
 |
|
| 2008-05-01 20:01 |
| |
| |
ՎՆԱՍՈՒՄ ԵՆ ՆԱԵՎ ՆՅՈՒԹԱՊԵՍ
Երեկ ՆԺԿ լրատվական ծառայությունը հայտարարություն է տարածել, ըստ որի՝ Արաբկիրի թաղապետարանը յուրօրինակ «դաստիարակչական ... |
| |
 |
|
| 2008-05-01 20:01 |
| |
| |
ԿԱՐԱԳԸ ԿԵՂԾԵ՞Լ ԵՆ
Որոշ տնտեսվարողներ, ֆիննական սերուցքային կարագի անվան տակ, մայրաքաղաքի խանութներում իրացնում են այլ երկրի արտադրության անհայտ ... |
| |
 |
|
| 2008-05-01 20:01 |
| |
| |
ՑՈՒՅՑ «ACP»-Ի ԴԵՄ
Երեկ ԱԺ-ի շենքի առջեւ մի շարք հ/կ-ներ եւ բնապահպանության խնդիրներով մտահոգված քաղաքացիներ «Շահույթը՝ անհատներին, ավիրված ... |
| |
 |
|
| 2008-05-01 20:00 |
| |
| |
ԿՊԱՏԱՍԽԱՆԵՆ
«Ծանոթացե՞լ եք ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ապրիլի 25-ի հրապարակային արտահերթ զեկույցին, ուր, մասնավորապես, խոսք է գնում մարտի 1-ի ... |
| |
 |
|
| 2008-05-01 20:00 |
| |
| |
ԱԿԱԴԵՄԻԿՈՍԻ ՀՈԲԵԼՅԱՆԸ
Երեկ ՀՀ ԳԱԱ-ում տեղի ունեցավ անվանի գիտնական եւ հասարակական գործիչ, ակադեմիկոս Վիլեն Հակոբյանի ծննդյան 70-ամյակին նվիրված ... |
| |
 |
|
| Բոլոր Լուրերը >>> |
|
|
|
 |
 |
| ՄՈԻՏՔ |
|
|
 |
| ՓՆՏՐԵԼ |
|
|
 |
| ԵՂԱՆԱԿ |
| Երեվան | +32 | +16 |
| Շիրակ | +22 | +6 |
| Արարատ | +33 | +15 |
|
 |
| ՏԱՐԱԴՐԱՄ |
|
|
 |
| ԳՈՎԱԶԴ |
|
|
 |
| ՎԵՊ |
|
|
 |
|
|
|
Մուտք Գրանցվել