 |
 |
|
| 15/ | 03/2010 |
| aravot.am | Օրաթերթ |
|
Ձեր գովազդը կարող է լինել այստեղ |
|
|
|
 |
 |
 |
 |
| ԽՄԲԱԳՐԻ ՍՅՈՒՆԱԿ |
| |
Արեւմուտքը եւ, մասնավորապես, Եվրոպայի խորհուրդը Հայաստանի առջեւ դրել են ժողովրդավարական բարեփոխումների պահանջներ: Դրանք հիմնականում 4-ն են. ա/ ազատ արձակել քաղաքական պատճառներով ձերբակալվածներին, բ/ ապահովել ցույցերի եւ երթերի ազատությունը, գ/ անկախ հետաքննություն անցկացնել մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ, դ/ վերացնել իշխանության վերահսկողությունը հեռուստաեթերի նկատմամբ: Այդ պահանջներից ոչ մեկն առայժմ չի կատարվել՝ չնայած երեկ հենց այդ հարցով նախագահի նստավայրում խորհրդակցություն էր հրավիրվել: Հնարավո՞ր է արդյոք այդ «բարեշրջությունների» իրականացումը: Միանշանակ՝ այո: Արդյոք հղի՞ են դրանք իշխանափոխության վտանգով: Վստահ եմ, որ՝ ոչ:
Փորձենք դիտարկել այդ պահանջների «վտանգավորությունը» հենց իշխանության տեսակետից: 1. Եթե վաղը, ենթադրենք, Արարատ Զուրաբյանը, Ալեքսանդր Արզումանյանը, Կարապետ Ռուբինյանը եւ մի շարք այլ քաղաքական գործիչներ, որոնք հաստատ որեւէ հանցագործություն չեն կատարել, դուրս գան բանտերից, հավանական չէ, որ նույն օրը նրանք նստեն տանկերն ու ԲՏՌ-ները եւ քշեն ուղիղ նախագահական պալատի վրա: 2. Եթե վաղը Ազատության հրապարակում ընդդիմությունը հանրահավաք անի եւ պահանջի իշխանության «անհապաղ հրաժարականը» (17 տարում նման պահանջ քանի՞ անգամ է ներկայացվել), դա չի նշանակում, որ իշխանությունը պարտադրված կլինի հրաժարական տալ: 3. Եթե հասարակության վստահությունը վայելող որեւէ մարմին (որոնց շարքին, անշուշտ, ոստիկանությունն եւ դատախազությունը չեն պատկանում) հայտարարի՝ ահա ա՛յս մարդիկ տրոլեյբուսներ են շրջել եւ խանութներ թալանել, ահա ա՛յս մարդիկ սպանվել են ա՛յս հանգամանքներում, դա չի նպաստի իրավիճակի ապակայունացմանը, ճիշտ հակառակը: 4. Եթե հեռուստաընկերություններն իրենց լրատվական թողարկումներում, օրինակ՝ այսօրվա ընդդիմության կոնգրեսը լուսաբանելիս, ղեկավարվեն լրագրության մասնագիտական կանոններով եւ ցույց տան այն, ինչ կա, ոչ թե «համր» կադրերի տակ թույն թափեն ընդդիմության վրա, նման մոտեցումը միայն կբարձրացնի այդ հեռուստաընկերությունների հեղինակությունը:
Մի խոսքով, ժողովրդավարական «բարեշրջությունները», որոնք մեզանից ակնկալում է Արեւմուտքը, այս իշխանություններին որեւէ վնաս չեն հասցնի: Ավելին՝ նրանց համար առավել վտանգավոր կլինի, եթե ամեն ինչ մնա, ինչպես որ կա: Տրամաբանությունը պարզ է. Հայաստանը կանգնած է սոցիալական ցնցումների եզրին՝ առաջին անհրաժեշտության ապրանքների գներն այս տարվա ընթացքում էապես բարձրանալու են: Չտեսնել դա եւ առաջվա պես խաբել, թե գնաճը կազմել է, ասենք, 2,34% կամ նման այլ անհեթեթ թվեր «կրակել», պարզապես թեթեւամտություն է: Անհրաժեշտ է տարերային սոցիալական ըմբոստությունը տեղավորել քաղաքական, համակարգային հունի մեջ: Հենց այդպիսին է ներկայիս ընդդիմությունը: Շարունակելով մղել նրան դեպի քաղաքական լուսանցք՝ իշխանությունը կարող է վաղ թե ուշ բախվել իսկապես ծայրահեղական ուժերի հետ: |
| |
| ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ |
| |
|
|
|
| |
|
 |
|
 |
| 2008-05-02 |
| ԱԶԱՏ ԿԱՐՁԱԿԵՆ ԵՎ ԿՇԱՐՈՒՆԱԿԵՆ ՏԵՌՈՐԸ |
| |

«Այս իշխանությունները ոչնչով չեն տարբերվում Հայաստանի նախորդ 10 տարիների իշխանություններից, եւ մենք շարունակում ենք ապրել զինվորաոստիկանական պետությունում՝ ոչ լեգիտիմ նախագահով»,- հետեւելով այս օրերին ընթացող դատավարություններին՝ «Ա1+»-ի ներկայացմամբ, այս եզրահանգումն է արել Հելսինկյան ընկերակցության նախագահ, իրավապաշտպան Միքայել Դանիելյանը: Ներկա լինելով «Սահմանադրական կարգի խախտմամբ պետական իշխանությունը իրացնելու նպատակով Երեւան քաղաքում զանգվածային անկարգություն հրահրելու եւ կազմակերպելու առթիվ» Հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում ընթացող դատավարություններին՝ իրավապաշտպանը համոզվել է. «Իշխանությունները ժամանակ են ձգում՝ երկրում ստեղծված ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2008-05-02 |
| ԵՎՐՈՊԱԿԱՆ ՇԱՀԵՐ ԵՎ ԽԱՂԵՐ |
| |
Անկախության հռչակումից հետո անդամագրվելով եվրոպական տարբեր կառույցներին, վավերացնելով Եվրոպայում գործող մի շարք պայմանագրեր՝ Հայաստանն ընտրեց այդ ապրելակերպը, բնականաբար, իր վրա պարտավորություն վերցնելով կյանքի տարբեր բնագավառները համապատասխանեցնել եվրոպական չափանիշներին:
Այս համատեքստում վերլուծելով Հայաստանի եվրաինտեգրման անցած տասը տարիները՝ պաշտպանության նախկին փոխնախարար, ՍԴՀԿ անդամ Վահան Շիրխանյանը մեղադրում է եվրոպական կառույցներին Հայաստանի պարտավորությունների կատարման նկատմամբ պատշաճ վերահսկողություն չիրականացնելու, ավելին՝ իրենց թերացումներում Հայաստանի իշխանություններին աջակցելու, խրախուսելու մեջ. «Եվրախորհրդին անդամագրվելուց հետո Հայաստանում անց են կացվել 2 նախագահական, 2 ԱԺ ընտրություններ, մեկ ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2008-05-02 |
| ՈՎ ԷՐ ԳՆԵՐԻ ԲԱՐՁՐԱՑՈՒՄ ԽՈՍՏԱՑԵԼ |
| |
Համենայնդեպս, երեք «կոալիցիոն» թեկնածուների նախընտրական ծրագրերում նման բան չկա
Մայիսի 1-ից կառավարությունը դադարեցրել է բնական գազի վարձավճարների սուբսիդավորումը ֆիզիկական եւ իրավաբանական անձանց: Արդյունքում՝ ֆիզիկական անձինք գազի մեկ խորանարդ մետրի դիմաց 59 դրամի փոխարեն կվճարեն 84 դրամ: Ակնհայտ է, որ սուբսիդավորման դադարեցումը կբերի մի շարք ապրանքատեսակների ու ծառայությունների գների թանկացում, մասնավորապես կավելանա ուղեվարձը: Կոալիցիոն կառավարություն ձեւավորած չորս քաղաքական ուժերի՝ ՀՀ նախագահի բոլոր երեք թեկնածուների (ԲՀԿ-ն եւ ՀՀԿ-ն հանդես էին գալիս մեկ միասնական թեկնածու Սերժ Սարգսյանով) նախընտրական ծրագրերում միայն բարի խոստումներ են եւ ոչ մի խոսք չկա այս կամ այն ապրանքի, էլեկտրաէներգիայի, գազի եւ այլնի գների բարձրացման մասին: Այսինքն՝ նախագահի թեկնածուներից ոչ մեկը իր ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2008-05-02 |
| ՀԱԿ-ն ընդդեմ «Հ1»-ի |
| |
Իշխանականների հավաքներն է՞լ են սահմանադրական կարգի խախտմամբ եւ բռնի ուժով իշխանության զավթմամբ ավարտվում:
Երեւանի քաղաքապետարանը օրերս մերժել է Հայաստանի առաջադիմական կուսակցության՝ մայիսի 8-ին եւ 12-ին բողոքի ակցիաներ կազմակերպելու հայտը: Չնայած մերժմանը, ՀԱԿ-ն օգտվելով օրենքի այն տարրից, որ մինչեւ 100 հոգանոց ակցիաները կարող են առանց իրազեկման կայանալ, մայիսի 8-ին, ժամը 13-ին, իրենց բողոքով կհավաքվի Ռադիոտան մոտ, իսկ մայիսի 12-ին, ժամը 13-ին՝ ՀՀ-ում Եվրախորհրդի ներկայացուցչության: ՀԱԿ-ը բողոքի ակցիաներ է նախատեսում ընդդեմ Հանրային հեռուստաընկերության, որը համառորեն չի լուսաբանում այս կուսակցության գործունեությունը՝ չնայած այն բանին, որ ի պատասխան կուսակցության դիմումների, Հանրայինում մի քանի անգամ գրավոր խոստացել են առաջիկայում լուսաբանել առաջադիմականների գործունեությունը: Բացի այդ, ՀԱԿ ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2008-05-02 |
| ՄԻԱՅՆ ՀԿԿ-Ն ՆՇԵՑ |
| |
Երեկ՝ աշխատավորների միջազգային օրը, Հայաստանում նշեց միայն Հայաստանի կոմունիստական կուսակցությունը, թեեւ կառավարական տոնացույցով մայիսի 1-ը նաեւ ոչ աշխատանքային էր: Հետխորհրդային շրջանում կոմկուսն այս օրը միշտ էլ համեստ է նշում՝ երթ մայրաքաղաքի գլխավոր փողոցներով նվագախմբի ուղեկցությամբ, ծաղիկներ են դնում Ալ. Մյասնիկյանի եւ Ստ. Շահումյանի արձանների եւ Հայրենական պատերազմի զոհերի հուշարձանի ու անմար կրակի մոտ: Երեկ կոմունիստները միայն ծաղիկներ դրեցին Ստեփան Շահումյանի արձանի մոտ եւ մեկուկես ժամանոց սակավաթիվ հանրահավաք արեցին այդ հրապարակում: Տարածքում ծփում էին Սովետական Հայաստանի եւ ՀԿԿ-ի դրոշները: Այս համեստությունը ՀԿԿ առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը բացատրեց այսպես. «ՀԿԿ կենտկոմի բյուրոն չէր կարող անտեսել, որ երկու ամիս առաջ անմեղ արյուն է թափվել Մյասնիկյանի արձանի մոտ. այսօր այդ ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2008-05-02 |
| ԵՐԹՈՒՂԱԳԾԵՐԸ ՓՈԽԱՆՑՎՈՒՄ ԵՆ ԺԱՌԱՆԳԱԲԱՐ |
| |
Հայաստանում ուղեւորափոխադրումների համար անցկացվող մրցույթների մասնակիցներից մեկը պնդում են, որ մրցույթները ձեւական բնույթ են կրում, ու դրանց հաղթողները կամ օլիգարխներն են, կամ՝ նախկին գծատերերը:
Հայաստանում ուղեւորափոխադրումներն իրականացնում են մատների վրա հաշված ընկերություններ, ու չնայած այս կամ այն երթուղու սպասարկման համար պարբերաբար հայտարարվող մրցույթներին, կարելի է ասել, որ գծատերերը չեն փոխվում ու շատ հաճախ առանց համապատասխանելու պահանջվող չափանիշներին, այս կամ այն երթուղին ուղղակի «ժառանգաբար» տնօրինում են:
Արդեն 4-րդ տարին է՝ Ստեփանավանում գործող «Անդավ» ՍՊԸ-ն մասնակցում է ուղեւորափոխադրումներ իրականացնելու համար հայտարարվող միջմարզային եւ միջպետական մրցույթների, սակայն որեւէ անգամ հաղթող չի ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2008-05-02 |
| «Արմավիան»՝ միջազգային բորսայում |
| |
Ընկերությունը պատրաստվում է դուրս գալ տեղական եւ միջազգային՝ Լոնդոնյան ֆոնդային բորսա:
Այդ մասին հայտնեց «Արմավիայի» նորանշանակ կոմերցիոն տնօրեն Ժյուլեն Դյուֆուրը: Նրա խոսքերով՝ ընկերությանը նման առաջարկ է արել «Միջազգային ֆինանսական խումբը», որն ընդգրկված է Համաշխարհային բանկի կազմում: «Ծանոթանալով «Արմավիայի» գործունեությանը, չնայած որոշ թերություններին, այնուամենայնիվ, ընկերությունը աչքի է ընկնում թափանցիկությամբ եւ կորպորատիվ կառավարման արդյունավետությամբ, ուստի այն կարող է տեղական շուկայում IPO դուրս գալ, այսինքն՝ հայաստանյան ֆոնդային բորսայում իր բաժնետոմսերն ազատ վաճառել: Սակայն, եթե ընկերության ղեկավարները որոշեն դուրս գալ IPO, ես կարծում եմ, որ տեղական բորսայում դա անելու անհրաժեշտություն չկա, որովհետեւ ընկերությունը պարբերաբար միջազգային աուդիտ է անցնում, ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2008-05-02 |
| «Պատրաստ ենք համագործակցության» |
| |
Ըստ Նահատակ ազգերի դաշինքի համանախագահ Ավետիս Քալաջյանի, չնայած իրենց պատրաստակամությանը, ՀՀ ԱԳՆ-ն Ցեղասպանության ճանաչման համար միայն իր պոտենցիալն է օգտագործում:
Նահատակ ազգերի միջազգային դաշինքի համանախագահ, «Հայոց հաղթական ուղի» հ/կ-ի ղեկավար Ավետիս Քալաջյանը «Առավոտի» հետ զրույցում խոսելով հայ-թուրքական հարաբերությունների մասին, նշեց, որ Հայաստանն իր ոչ բոլոր ջանքերն է գործադրում Հայոց ցեղասպանության ճանաչմանը հասնելու համար, փաստելով, որ Ցեղասպանության հարցը կուսակցությունների կողմից մշտապես շահարկվում է: «Նախագահական ընտրությունների ժամանակ «ցեղասպանություն» տերմինը դարձել էր յուրաքանչյուր թեկնածուի ծրագրի բաղկացուցիչ մաս: Իհարկե, կան կուսակցություններ, որոնք տարիներ ի վեր աշխատում են այս ուղղությամբ, ինչպես, օրինակ, ՀՅԴ-ն: Շատերն էլ խղճուկ ձեւով ու ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2008-05-02 |
| «ՍՏԱԺԱՎՈՐ» ՀԵՏԱԽՈՒԶՎՈՂԸ |
| |
«Հանցագործը» գտնվել է, մնում է «տուժողին» ու «վկաներին» գտնեն
ՀՀ քաղաքացի, արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Ներսես Թովմասյանի նկատմամբ հարուցված քրեական գործը բավականին հետաքրքրիր պատմություն ունի: Նախաքննությունը շարունակվում է, նրա նկատմամբ 2007թ. նոյեմբերի 13-ից խափանման միջոց է ընտրվել կալանքը: Կալանքի ժամկետը կլրանա մայիսի 13-ին: Ուշադրության արժանի է այն, որ խափանման միջոց ընտրելիս Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանում նիստը դռնփակ է տեղի ունեցել: Միջնորդությունն էլ ներկայացրել է ՀՀ ոստիկանության Քանաքեռ-Զեյթուն քննչական բաժինը:
«Առավոտի» տեղեկություններն այս գործի հետ կապված՝ խիստ սահմանափակ են, քանի որ ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2008-05-02 |
| Կրթամշակութային խճանկար |
| |
Ակադեմիկոսն ու նախագահը հանդիպեցին
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ապրիլի 30-ի երեկոյան այցելել է ակադեմիկոս Սերգեյ Համբարձումյանին: Նախագահը նշել է, որ նախորդ շաբաթ Գիտությունների ազգային ակադեմիայի տարեկան ժողովում խոսվել է գիտության վիճակի մասին, սակայն մի բան է պաշտոնական քննարկումը, բոլորովին այլ բան՝ մտերմիկ շփումը: Նախագահն ասել է նաեւ, որ ինքն, անշուշտ, որոշակի խորհուրդների կարիք ու նաեւ հարցեր ունի: «Գիտության ոլորտում խնդիրներ ունենք եւ պիտք է հասկանանք՝ ինչպես դրանք հաղթահարենք»,- ընդգծել է երկրի ղեկավարը՝ հավելելով, որ կարեւորում է անվանի գիտնականի կարծիքը:
Ըստ նախագահականի լրատվականից ստացված հաղորդագրության, Ս. Համբարձումյանն ու Ս. Սարգսյանը թեյի սեղանի շուրջ խոսել են գիտության, կրթության համակարգի ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2008-05-02 |
| «ՈՐՏԵ՞Ղ Է ՑՈԼԱԿ ԴԱՐԲԻՆՅԱՆԸ» |
| |
Ինչպես հայտնի ֆիլմի հերոսի դեպքում, այս հարցը հասունացել է նաեւ Ազգային օպերային թատրոնի «անհետացած» գլխավոր դիրիժորի պարագայում:
Մինչ երկրի իշխանությունները եւ մշակույթի նախարարությունը մտմտում են Ազգային օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնի կառավարման սկզբունքների մշակման, գեղարվեստական ղեկավար-տնօրեն հաստիքների միավորման եւ էլի որոշ «նորամուծությունների» մասին, այդ թատրոնում հերթական սկանդալային իրավիճակ է հասունանում: Արդեն մեկ ամսից ավելի է, թատրոնի երաժշտական ղեկավարը՝ գլխավոր դիրիժոր Կարեն Դուրգարյանը, մեծանուն երգչուհի Ելենա Օբրազցովայի հրավերով հայտնվել է վերջինիս ղեկավարած Սանկտ Պետերբուրգի Փոքր երաժշտական թատրոնում՝ իր հետագա կարիերայի հարցերը լուծելու նպատակով: Այս տեղեկատվությունը «Առավոտը» ստացել է թատրոնի արտիստներից:
Իհարկե, յուրաքանչյուր ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2008-05-02 |
| ՊԱՏԱՀԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ |
| |
Հիմա երբ շրջվում եմ ու նայում անցնող եւ ուշ աշնան երամի պես անդարձ հեռացող օրերիս ապրած, չեմ կարողանում հաստատեմ ինձ համար, թե ո՞ր մեծ ուսուցչի աշակերտը եղա եւ ո՞ւմ ուսուցիչը եղա ես, ի՞նչ սովորեցի եւ ի՞նչ սովորեցրի: Երբ ինձ էլ էր հետաքրքիր, թե բացի սովորելուց՝ ի՞նչ կարող եմ սովորեցնել, շրջվում եմ ու տեսնում թելի նման բարակ մի արահետ ընդամենը, որը մեզ հայտնի անհայտից սկսվելով՝ հեռանում է մի այլ անհայտություն, ուր հրաժեշտ ես տալիս թվացյալ կատարելությանը՝ շնչառությունդ պահելով ավելի մեծ կատարելության համար, որտեղ անվերջ հետապնդող անորոշությունը, անկատարությունը քո կյանքի անհրաժեշտ մասն է կազմում, երբ դու, արեւի լույսից ու ջրից հետո, քո դիմաց տեսնում ես մարդուն, որի մանկության ամենահին հիշողությունը, ինչպես քո հիշողությունը, երդիկից ընկած արեւի ճառագայթը բռնելու հուսահատ ցանկությունն է եղել...Տեսնում ես ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2008-05-02 |
| ՄԱՐԶԱԿԱՆ ԽՃԱՆԿԱՐ |
| |
Ինչ-որ բան, կարծես, չի ստացվում
Պլովդիվում ընթացող շախմատի Եվրոպայի տղամարդկանց եւ կանանց անհատական առաջնության հիմնական մրցաշարն այսօր հատում է եզրագիծը: Երեկ մինչեւ ուշ երեկո մասնակիցները խաղատախտակների առջեւ հարաբերություններն էին որոշում 10-րդ տուրում: Իսկ իններորդում մեր տղաներից հաջողության հասան միայն Վլադիմիր Հակոբյանն ու Գաբրիել Սարգսյանը: Կարեն Ասրյանը վաստակեց կես միավոր, իսկ Աշոտ Անաստասյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Տիգրան Պետրոսյանը, Արտաշես Մինասյանը, Տիգրան Քոթանջյանն ու Դմիտրի Հարությունյանը պարտություն կրեցին: Նախավերջին տուրից առաջ հայաստանցի շախմատիստներից լավագույն ցուցանիշն ուներ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը, որը 6,5 միավորով ընթանում էր 15-րդ տեղում: Տղամարդկանց մրցապայքարին մասնակցող 337 ...
|
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2008-05-02 |
| ԶԼՄ-ների միջեւ առաջնության հրավերք |
| |
«Առավոտ» օրաթերթը եւ «Միր» միջպետական հեռուստառադիոընկերության հայաստանյան ազգային մասնաճյուղը (ՄՄՀՌԸ) «ՎիվաՍելլ» ՓԲԸ-ի հովանավորությամբ մայիսի 24-ին, ժամը 11.00-ին, «Հայաստան» մարզական միության «Սպարտակ» մարզադահլիճում կազմակերպում են սեղանի թենիսի տղամարդկանց եւ կանանց անհատական 2-րդ առաջնությունը ԶԼՄ-ների աշխատակիցների միջեւ: Առաջնությանը մասնակցելու համար անհրաժեշտ է.
1. Մինչեւ մայիսի 20-ը «Առավոտ» օրաթերթ (հասցեն՝ Արշակունյաց 2, 15-րդ հարկ, հեռախոս՝ 58-64-26, (093)84-08-07, (091)13-08-07) ներկայացնել լրատվամիջոցի պաշտոնական բլանկի վրա լրացված եւ ղեկավարի ստորագրությամբ ու կլոր կնիքով հաստատված հայտ (մասնակցի անուն-ազգանունը, զբաղեցրած պաշտոնը):
2. Մասնակիցների հաշվառումը եւ վիճակահանությունը կկատարվի ժամը ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
|
 |
| ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ |
| 2008-05-02 19:52 |
| |
| |
ԻՆՉՈ՞Ւ ՄԻՏԻՆԳ ՉԵՆ ԱՆՈՒՄ
Երեկ տաքսու վարորդները խիստ մտահոգ էին եւ չէին հասկանում, թե ինչու որեւէ մեկը մարդկանց չի համախմբում գազի եւ այլ ապրանքների ... |
| |
 |
|
| 2008-05-02 19:52 |
| |
| |
ԽՆԴԻՐՆԵՐԸ ԼՈՒԾԵԼԻ՞ ԵՆ
«Մենք գիտակցում ենք, որ այսօր մեր երկրի աշխատավորները լուրջ ակնկալիքներ ունեն նոր իշխանություններից՝ աշխատատեղերի ստեղծման, ... |
| |
 |
|
| 2008-05-02 19:52 |
| |
| |
ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄ ԵՆ
Մայիսի 5-ին քրեական վերաքննիչ դատարանը լսելու է «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանի շահերի պաշտպան Հարություն ... |
| |
 |
|
| 2008-05-02 19:51 |
| |
| |
ԸՍՏ ԿՀՎ-Ի, ՌՈՒՍՆԵՐԻ ԹԻՎԸ ԿՆՎԱԶԻ ՏԱՍՆՅԱԿ ՄԻԼԻՈՆՆԵՐՈՎ
«Վաշինգթոն թայմս» թերթի փոխանցմամբ, ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Ջոն Հեյդենը ... |
| |
 |
|
| 2008-05-02 19:51 |
| |
| |
ԷԹՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՂԵԼԻՈՒԹՅՈՒՆ
Ստամբուլի ոստիկանությունը երեկ արցունքաբեր գազ ու ջրցան մեքենաներ կիրառեց՝ արհմիությունների ու ձախակողմյան ... |
| |
 |
|
| 2008-05-02 19:51 |
| |
| |
ԳՈՐԾԱՏՈՒԻՑ ԿՊԱՇՏՊԱՆԵՆ
Երեկ աշխատանքի պետական տեսչության պետի տեղակալ Գուրգեն Մալխասյանից «Առավոտը» հետաքրքրվեց, թե աշխատավորի իրավունքները ... |
| |
 |
|
| 2008-05-02 19:50 |
| |
| |
«ՑՏԵՍՈՒԹՅԱՆ ՁԵՎ»
Շարլ Ազնավուրը ներկայումս Հարավա յին Ամերիկայում է եւ համերգներ է տալու Արգենտինայի, Բրազիլիայի, Չիլիի եւ Ուրուգվայի խոշոր ... |
| |
 |
|
| Բոլոր Լուրերը >>> |
|
|
|
 |
 |
| ՄՈԻՏՔ |
|
|
 |
| ՓՆՏՐԵԼ |
|
|
 |
| ԵՂԱՆԱԿ |
| Երեվան | +20 | +5 |
| Շիրակ | +15 | -3 |
| Արարատ | +20 | +4 |
|
 |
| ՏԱՐԱԴՐԱՄ |
|
|
 |
| ԳՈՎԱԶԴ |
|
|
 |
| ՎԵՊ |
|
|
 |
|
|
|
Մուտք Գրանցվել