30/07/2010
aravot.amՕրաթերթ
Ձեր գովազդը կարող է լինել այստեղ

Դիտել գովազդային հոլովակը (~2.3MB)
  English    Русский    Հայերեն  
  Գլխավոր    Մեր մասին    Աշխատակազմ    Հետադարձ Կապ  
Գլխավոր
Նորություններ
Քաղաքականություն
Սոցիում
Կրթություն
Մշակույթ
Սպորտ
Աստղագուշակ
Տնտեսություն
Իրավունք
Մարզեր
Միջազգային
Հայդ պարկ
Ժամանց

ԽՄԲԱԳՐԻ ՍՅՈՒՆԱԿ

17, բայց ոչ հեղինակավոր
 

Մայիսի 3-ի՝ Մամուլի միջազգային օրվա առթիվ մոտ 10 հոգի ինձ տվել են միեւնույն բովանդակության հարցը՝ «Հայաստանում կա՞ ազատ մամուլ»: Այդ հարցերին կարելի է կամ շատ պարզունակ պատասխան տալ, կամ էլ ընկնել փիլիսոփայական թավուտը՝ պարզելու համար, թե ինչ է իրականում ազատությունը: Այդ՝ երկրորդ տեսանկյունից, լիակատար ազատ լրատվամիջոց աշխարհիս երեսին, հավանաբար, չկա, քանի որ չկա կատարելապես ազատ բիզնես: Ամենազարգացած եւ ամենաժողովրդավարական երկրում ԶԼՄ-ների նյութական վիճակը կախված է ոչ միայն լրագրական նյութերի որակից, այլեւ տվյալ լրատվամիջոցից դուրս գտնվող գործոններից (մասնավորապես՝ գովազդից), իսկ դա չի կարող չսահմանափակել տվյալ թերթի կամ հեռուստաընկերության ազատությունը:

Բայց Հայաստանի (Ադրբեջանի, Թուրքմենստանի, Բելառուսի) մամուլը բախվում է բոլորովին այլ տեսակի սահմանափակումների. այստեղ իշխանությունը լծակներ ունի կառավարելու լրատվամիջոցները եւ թույլ չտալու այն տեղեկատվության հրապարակումը, որն իր համար ցանկալի չէ: Մեր երկրի դեպքում այդպես է վերահսկվում հիմնականում հեռուստաեթերը, որի սպառողները 100 հազարավոր մարդիկ են՝ ի տարբերություն թերթերի եւ ինտերնետի, որոնք, եթե բոլորը գումարենք, ընթերցում են տասնյակ հազարավոր քաղաքացիներ, եւ որոնք այդ իսկ պատճառով ավելի թույլ են վերահսկվում: Երբ մեր հեռուստաընկերությունների տերերը հայտարարում են՝ «մենք գործարարներ ենք, քաղաքականությունը մեզ չի հետաքրքրում», նրանք, մեղմ ասած, անկեղծ չեն. ամեն քայլափոխի նրանք գնում են քայլերի, որոնք հակասում են իրենց բիզնես-շահերին, միայն թե արժանանան իշխանավորների բարեհաճությանը: Օրինակ, նախընտրական արշավի ժամանակ փակում են քաղաքական թոք-շոուները՝ չնայած ակնհայտ է, որ այդ ժամանակահատվածում դրանք կունենան ամենաբարձր վարկանիշը եւ, հետեւաբար, կարող են գրավել բազմաթիվ եւ «թանկարժեք» գովազդատուների: Կամ հրաժարվում են վճարովի հիմունքներով հեռարձակել ընդդիմության տրամադրած նյութերը: Ոչ, բարեկամներ, դուք բիզնեսմեններ չեք, դուք իշխանության թույլտվությամբ գոյություն ունեցող «կանտորաների» աշխատակիցներ եք:

Լուծումը, ճիշտն ասած, ես տեսնում եմ «վերեւից»: Այս կամ հաջորդ, կամ «հաջորդի հաջորդ» իշխանությունը պետք է լինի այնքան լայնախոհ, ազատամիտ եւ հանդուրժող, որ ի վիճակի լինի «բաց թողնել» հեռուստաեթերը: Կարելի է սկսել «Հ1»-ից, քանի որ այն, ըստ օրենքի, կապ ունի իշխանական կառույցների հետ. եթե մի հեռուստաընկերություն լինի ազատ (եւ, հետեւաբար, հեղինակավոր), ապա մյուսները, շարունակելով հին ոճով, պարզապես կկորցնեն հեռուստադիտողին եւ, այդ վտանգը հաշվի առնելով, ի վերջո, ստիպված կլինեն վերափոխվել: Բայց իշխանությունը (գոնե առայժմ) գերադասում է ունենալ 17 ոչ հեղինակավոր հեռուստաընկերություն: Հենց այդ նպատակով էլ փակվել է «Ա1+»-ը:

 
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
 
 
Քաղաքականություն
ՀԱՆՈՒՆ ԻՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ
 

«Մենք մշտապես առաջնորդվել եւ այսուհետեւ եւս առաջնորդվելու ենք քաղաքական պայքարի ընդունված կանոններով, գործել եւ այսուհետեւ եւս գործելու ենք բացառապես օրենքի շրջանակներում՝ ի տարբերություն իշխող վարչախմբի, որն այդ կանոններին ու գործելակերպին սիստեմատիկաբար հակադրել եւ շարունակում է հակադրել ժողովրդավարական ազատությունների սահմանափակումը, ագրեսիվ հակաքարոզչությունը, վարչատնտեսական ճնշումները, զանգվածային ձերբակալությունները եւ, վերջապես, ֆիզիկական բռնությունը, որի բարձրակետը հանդիսացավ մարտի 1-ի արյունահեղությունը: Չընդունելով հանդերձ այդպիսի բիրտ մեթոդներով իշխանությունը զավթած վարչախմբի լեգիտիմությունը՝ մենք, այնուամենայնիվ, հաշվի առնելով ռեալ քաղաքական գործոն լինելու նրա հանգամանքը, պատրաստ ենք ...

 
 
Քաղաքականություն
ՎԵՐԵՎԻՆՆԵՐԸ ՉԵ՞Ն ԿԱՐՈՂԱՆՈՒՄ, ՆԵՐՔԵՎԻՆՆԵՐԸ ՉԵ՞Ն ՈՒԶՈՒՄ
 

Համաժողովրդական շարժման 2-րդ կոնգրեսի աշխատանքներին մարդիկ հետեւում էին ոչ միայն լեփ-լեցուն դահլիճում, այլեւ կառավարության նիստերի դահլիճին հարող ոչ պակաս լեցուն բոլոր միջանցքներում:

Ընդհատակից դուրս է եկել

Հայաստանի ազատական-առաջադիմական կուսակցության նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը մարտի 1-ի դեպքերից հետո անցել էր ընդհատակ եւ միայն երեկ՝ Համաժողովրդական շարժման 2-րդ կոնգրեսի ժամանակ ներկայացավ հանրությանը: «Առավոտը» հետաքրքրվեց, թե որտե՞ղ էր մինչեւ հիմա: Հովհաննես Հովհաննիսյանը չուզեց մանրամասնել, թե ինչու էր անցել ընդհատակ եւ որտեղ էր գտնվում մինչ այժմ, սակայն ասաց, որ ինքը եւ իր ընկերները այսօր էլ հաստատակամ են շարունակել պայքարը եւ այն հասցնել տրամաբանական ավարտի. «Շարունակում ենք մեր գործը, մեր պայքարը մեր ...

 
 
Քաղաքականություն
ՀԱՆՐԱՀԱՎԱՔ՝ ԴԱՀԼԻՃՈՒՄ
 

Այսպիսին էր երեկ կառավարության նիստերի դահլիճում անցկացված Համաժողովրդական շարժման 2-րդ կոնգրեսի մթնոլորտը:

Համաժողովրդական շարժման 2-րդ կոնգրեսի սկզբից դեռ 1 ժամ առաջ կառավարության նիստերի դահլիճի առջեւ բազմություն էր կուտակված, եւ ի վերջո՝ սկսվեց հրմշտոց: Իսկ նիստերի դահլիճում նստածների չափ կանգնած մարդիկ կային, որոնք այդպես մնացին 4 ժամ շարունակ: Լեցուն էին նաեւ դահլիճի նախասրահը եւ միջանցքները, որտեղ տեղադրված մոնիտորի եւ բարձրախոսների միջոցով կոնգրեսի աշխատանքին հետեւում էին դահլիճից դուրս մնացածները:

Համաժողովրդական շարժման 2-րդ կոնգրեսն աշխատանքը սկսեց մեկ րոպե լռությամբ հարգելով մարտի 1-ի զոհերի հիշատակը: Կոնգրեսի հետագա աշխատանքի ընթացքում անընդհատ հնչում էին հանրահավաքային վանկարկումներ, ծափեր: Եվ «ամոթ» բացականչություն ու սուլոցներ էին հնչում, երբ տրվում էին Արտաշես ...

 
 
Քաղաքականություն
ԱՄՆ պետդեպը՝ Հայաստան-Իրան հարաբերությունների մասին
 

ԱՄՆ պետդեպարտամենտը աշխարհում ահաբեկչության դեմ պայքարի մասին վերջին տարեկան զեկույցում հատուկ առանձնացրել է Իրանի եւ Հայաստանի միջեւ ջերմացող հարաբերությունները եւ հիշատակել 2007-ի հոկտեմբերին Իրանի նախագահի, ապա՝ պաշտպանության նախարարի պաշտոնական այցերը Երեւան, տեղեկացնում է «Ազատություն» ռ/կ-ն: «Առավել սերտ դիվանագիտական հարաբերություններին հավանություն տալուց բացի, այս այցերը ամրապնդեցին նախորդ երկկողմ պարտավորությունները՝ էներգետիկ եւ տրանսպորտային համատեղ ծրագրեր իրականացնելու վերաբերյալ»,- փաստում է զեկույցն ու հավելում. «Այս սերտ համագործակցությունը ստիպում է Հայաստանին ձեռնպահ մնալ Իրանի՝ լայնորեն վիճահարույց համարվող պահվածքը քննադատելիս կամ միանալ ՄԱԿ-ի մյուս անդամներին, որոնք պատժամիջոցներ են առաջարկում ԻԻՀ վարչախմբի նկատմամբ»: Պետդեպի զեկույցի համաձայն, ...

 
 
Քաղաքականություն
ԱՌԱՆՑ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ
 

«Մենք առայսօր իրականացրել ենք արտաքին հարաբերություններ, արտաքին քաղաքականություն չենք ունեցել. չունենք նաեւ այսօր»,- երեկ «Հայելի» ակումբում նման հայտարարությամբ հանդես եկավ ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը՝ հղում անելով նոր կառավարության ծրագրին: «Արտաքին քաղաքականության վերաբերյալ այնտեղ ընդամենը չորս տողով պարզապես հղում է կատարվում նրան, որ արտաքին քաղաքականությունը կիրականացվի Հայաստանի նախագահի անմիջական ղեկավարությամբ եւ ազգային անվտանգության դոկտրինի հիման վրա: Մենք կարող ենք ասել, որ այս կառավարության ծրագրում եւս արտաքին քաղաքականությունը, որպես այդպիսին, ներառված չէ: Շարունակում է մնալ արտաքին հարաբերությունների մակարդակում: Ծավալուն մի հատված կա արտաքին տնտեսական կապերի մասին: Այսինքն՝ կարելի է տնտեսական կապեր ունենալ՝ առանց արտաքին ...

 
 
Քաղաքականություն
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԽԱՂԱՂ ԳՈՐԾԸՆԹԱՑ
 

Ամեն ինչ մեր ձեռքում է

Նախորդ հոդվածում («Լրագիր», 7.04.08, «Հայկական ժամանակ», 8.04.08) ես անդրադարձել էի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ ձեւավորված նոր իրողություններին, մասնավորապես Պրահյան գործընթացի արդյունք հանդիսացող եւ 2007 թ. դեկտեմբերին Մադրիդում ներկայացված՝ ԼՂ հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքների վերաբերյալ փաստաթղթից Ադրբեջանի փաստացի հետ կանգնելու պատճառներին:

Այսօր իսկապես նոր իրավիճակ է ստեղծվել ԼՂ խաղաղ գործընթացում՝ կարգավորման, որը կենսական նշանակություն ունի Հայաստանի համար: Հակամարտության ձգձգման յուրաքանչյուր օր ավելի անբարենպաստ զարգացումներ, միջազգային ֆոն է ստեղծելու մեզ համար: Այդ ամենը ուղեկցվելու է Ադրբեջանի կողմից կոշտացող մոտեցումներով, ռազմատենչ ...

 
 
Սոցիում
«ՆԱԻՐԻՏՆ» ՈՒ «ՊՐՈՄԵԹԵՅ ՔԻՄՊՐՈՄԸ» ՎՏԱՆԳԱՎՈ՞Ր ԵՆ
 

Ըստ բնապահպանական ոլորտի պատասխանատուների, օդի մեջ հայտնաբերված վնասակար արտանետումների «մեղավորը» մայրաքաղաքի ու Վանաձորի քիմիական
գործարաններն են:

Երեւանում եւ Վանաձորում օրերս էկոլոգները արձանագրել են, որ օդի մեջ առկա է բենզոլի կուտակման թույլատրելի առավելագույն չափից 1,5 անգամ, իսկ տոլուոլի՝ 2,4 անգամ բարձրացում, ինչը կարող է խիստ աղետալի հետեւանքներ ունենալ բնակչության առողջության վրա: Մասնավորապես, այդ քիմիական նյութերը մարդկանց օրգանիզմում կարող են առաջացնել ուժեղ սրտխառնոց եւ գլխապտույտ: Ըստ բժիշկների, եթե մարդու օրգանիզմը ենթարկվում է փոքր քանակությամբ բենզոլի տեւական ազդեցության, դա կարող է արյան քաղցկեղի եւ արյան մեջ հեմոգլոբինի պակասի պատճառ հանդիսանալ, ինչը հատկապես վերջին շրջանում ավելի հաճախ է սկսել դիտվել ...

 
 
Սոցիում
«Սփյուռից» գողացե՞լ են
 

Ընկերության տնօրենը վստահեցնում է, որ իրենց ինֆորմացիան անօրինական արտատպում են

Նորաստեղծ www.abc.am հայտարարությունների կայքն իրեն ավելորդ նեղություն չի տվել եւ ինֆորմացիա հավաքելու համար դիմել է հեշտ միջոցի: «Սփյուռ» տեղեկատուի կայքէջի բազայից, այսպես ասած, copy-paste է արել մի շարք ֆիրմաների մասին տեղադրված գրեթե ողջ ինֆորմացիան՝ խախտելով «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքը:

«Մենք դեռ տարիներ առաջ ենք դիմել Հեղինակային իրավունքի ազգային կենտրոն, որպեսզի իմանանք, թե ինչպես կարող ենք պաշտպանել մեր իրավունքները, ինչպես գրանցվենք, որպեսզի մեզ չարտատպեն, եւ խուսափենք գրագողությունից: Կենտրոնից վստահեցրին, որ եթե կայքէջում պարզապես նշվի «Copyright» բառը եւ «սփյուռ» անունը, մենք պաշտպանված կլինենք: Ցավոք, այդ բառը չապահովագրեց գողությունից, բայց ...

 
 
Սոցիում
«ՕՐԻՆԱԿ ՎԵՐՑՐԵՔ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՑ»
 

Ասում են իշխանական երիտասարդներն ընդդիմադիր լիդերներին

Մեկ-երկու ամսից լրանում է Հայաստանի երիտասարդական կուսակցության հիմնադրման տասնամյակը: Տասնամյակի նախօրեին կկայանա կուսակցության համագումարը, որտեղ նախատեսվում են ծրագրային լուրջ փոփոխություններ: Դրանց մասին, սակայն, կուսակցության նախագահ Վահան Բաբայանն առայժմ լռում է: Միայն ասում է, որ վերանայելու են Ռուսաստանի հետ հարաբերություններում կուսակցական պատկերացումները: ՀԵԿ նախկին նախագահ Սարգիս Ասատրյանը գտնում էր, որ առաջիկայում Հայաստանը եւ Ռուսաստանը պետք է ընդհանուր միության մեջ լինեն. «Ես կողմնակից եմ մնում Ռուսաստանի հետ բարեկամական հարաբերությունների խորացմանը, բայց դրանք պետք է լինեն միայն գործընկերային: Բացառում ենք ընդհանուր միության ստեղծումը, առավել եւս՝ ընդհանուր ֆինանսական գոտի ստեղծելը»: Խստացվելու են ...

 
 
Սոցիում
ԵՂԲԱՅՐ ԵՆՔ ՄԵՆՔ
 

Ղարաբաղցի մտավորականի խոհերը

«Հայաստանցի-ղարաբաղցի» տարաբաժանումը վերջին ժամանակներս անցել է հատվածային մտածելակերպի թույլատրելի բոլոր սահմանները եւ վերածվում է անջրպետի, ինչը չի կարող չտագնապեցնել հայ ազգի զտարյուն մտավորականությանը: Տագնապալից ընթացքի առաջն առնելու ուրիշ ձեւ չկա, քան միմյանց դարդուցավը հասկանալը, անաչառ լինելու լավագույն ձեւն այն է, երբ քեզ դնում ես դիմացինիդ վիճակի մեջ ու փորձում հասկանալ քո հնարավոր վարքագիծը:

Տվյալ պարագայում մտապահելով, որ մենք բոլորս Հայ ենք, ես պայմանականորեն հանդես եմ գալիս միջինվիճակագրական ղարաբաղցու դիրքերից եւ փորձում մաշկիս վրա կրել այն, ինչ կրել են իմ երեւանցի միջինվիճակագրական եղբայրներն ու քույրերը:

Եվ այսպես, ի՞նչ կանեի ես, եթե ԼՂՀ-ում կայացած ընտրություններին ...

 
 
Սոցիում
Մենակ մեկ Հայաստան կա, ան ալ հոս է
 

Հրապարակախոսի հայացքով

Աստծո զորությամբ՝ էլի դարեր, հույս ունենանք՝ մեզ սովոր օր ու դարերի նման՝ նույնալիք հազարամյակներ կանցնեն, շատ բան կիմանանք, շատ բան էլ չենք իմանա, կկորցնենք ու կմոռանանք, բայց էսպես էլ չենք իմանա Հայաստանի տարիքը: Անունը, ինչպես այսօր, կասենք-կգրենք՝ Հայաստան: Հայաստան մեր երկրի ծննդավայրը նույնպես հեշտ կգրենք՝ Հայաստան, էլ ո՞ւր, փակագծերում կգրենք՝ Արարատյան ժողովրդի լեզուն հայո՛ց լեզուն է, հայերե՛նն է: Հպարտությամբ կասենք՝ Արարատը հայ ժողովրդի սիրուց է ժայթքել: Կամ՝ Աստված Արարատն արարել է որպես հայ ժողովրդի հավերժումի վկայաբանություն... Ամեն մի հարցի ու հարցադրման էջով, լուսանցքով, գույնով, երանգով կպատասխանենք, բայց ճշգրիտ չենք կարող ասել մեր երկրի ծննդյան բուն թվականը: Դա Աստծո, Արարատի գործն է: Մինչ Հայկ-Բելին հասնելը, մեր առասպելը երկար դարեր է առասպելվել: Հեքիաթի ...

 
 
Սոցիում
ԵՐԱԶՈՒՄ ԵՆ ՀԱՐՈՒՍՏ ՍԻՐԱԾ ՃԱՐԵԼ ՈՒ ԷԼ ՓՈՂՈՑ ԴՈՒՐՍ ՉԳԱԼ
 

Մարմնավաճառները Մայրության եւ գեղեցկության միամսյակը տոնել են ինչպես միշտ՝ փողոցում տղամարդկանց սպասարկելով:

Արդեն քանի տարի է՝ Բագրատունյաց փողոցում՝ «Մայամի» ռեստորանային համալիրի հարեւանությամբ, գործում է մարմնավաճառների բավականին հայտնի մի շուկա: Մառայի ծառայությունների մեկ ժամն արժե նվազագույնը 10-12 հազար դրամ: Հաշվի առնելով, որ իր մյուս ընկերուհիները հաճախորդներից առավելագույնը 5-6 հազար դրամ են ուզում՝ Մառան այդ տարածքի «թանկանոց ծիտիկներից» է համարվում. «Բոլորին թվում ա՝ մենք նենց մեծ հաճույքով ենք սրանով զբաղվում, էլ չգիտեն, որ ձեռքներս ճար լիներ՝ ամբողջ օրը տանը կնստեինք եւ մեր երեխեքին տիրություն կանեինք: Հո լավ կյանքի՞ց չենք փողոց ընկել: Ամուսնացած էի, ամեն օր ծեծ ու ջարդ էր մեր տանը, դրա համար էլ բաժանվեցի: Կեսրայրս մի քիչ անհաջող մարդ էր, ինքն էր հիմնականում ...

 
 
Սոցիում
«ՍԵՐԺԱԿԱՆ» ԵՎ «ԼԵՎՈՆԱԿԱՆ» ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԸ
 

Ովքե՞ր եւ ինչո՞ւ են սատարում իշխանական թեկնածուին, կամ հանրահավաքներին մասնակցելն ի՞նչ ճակատագրական հետեւանքներ է ունենում բիզնեսմենների համար:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողքին նախընտրական շրջանում բավականին մեծ թվով խոշոր գործարարներ էին կանգնած՝ Գագիկ Ծառուկյանը, Սամվել Ալեքսանյանը, Ալրաղացի Լյովը, Դերժավայի Արկադին, «Մաքսգրուպի» Խաչիկ Մանուկյանը, Գուրգեն Արսենյանը եւ այլք: Նախընտրական շրջանում նորմալ տնտեսություն ունեցող երկրներում գործարարները միավորվում են որեւէ թեկնածուի շուրջ՝ ելնելով նրա առաջարկած ծրագրերից, բիզնեսի զարգացման տարբերակներից, հարկային-մաքսային բարեփոխումներից եւ այլն: Բնականաբար, մեր նախագահական ընտրություններից առաջ եւ հետո վերը նշված գործարարները Սերժ Սարգսյանի կողքին էին հայտնվել բոլորովին ...

 
 
Սոցիում
Հեղուկ գազի դեֆիցիտ՝ Հայաստանում
 

Ներկրողներն օրի օրի թանկացնում են այդ գազը՝ պատճառաբանելով, որ պահանջարկ չկա, օգուտ չեն ունենում:

Նախորդ ամսվա ընթացքում Հայաստանում 8-9%-ով թանկացել է հեղուկ գազը: Ներկրողները հեղուկ գազի գնաճը պայմանավորում են նրանով, որ այս տարվա հունվարին հանրապետությունում հեղուկ գազի դեֆիցիտ է նկատվել, որի պատճառով էլ 1 կիլոգրամ գազի գինը թանկացել է ավելի քան 150 դրամով: Եթե նախորդ տարվա նոյեմբերին 1 կգ գազն արժեր մոտ 350-370, իսկ դեկտեմբերին՝ 450 դրամ, ապա այս տարի գազի 1 կիլոգրամը վաճառվում է 600-650 դրամով: Սա հարուցել է այն վարորդների դժգոհությունը, ովքեր իրենց մեքենաները վերասարքավորել էին՝ հեղուկ գազով աշխատելու համար: Նշենք, որ նման վերասարքավորում իրականացնելը բավականին մեծ ծախսերի հետ է կապված, բայց քանի որ օր օրի բենզինը թանկանում էր, մարդիկ ստիպված նման քայլերի գնացին՝ ավելի էժան վառելիք ունենալու համար: ...

 
 
Սոցիում
500 ԴՐԱՄԱՆՈՑ ՕՂԻ ՉԻ ԿԱՐՈՂ ԼԻՆԵԼ
 

Հայաստանում կոնյակի, գինու եւ օղու կեղծարարները, բացի խաղողի ու ցորենի մաքուր սպիրտից, օգտագործում են ինչ պատահի՝ շաքար, սննդային ներկեր, արոմատիկ նյութեր, անհայտ ծագումով էժանագին սպիրտներ, իսկ մի քանի օր առաջ պատրաստված խմիչքի վրա իրենց ուզած աստղերն են նկարում:

Վիճակագրությունը ցույց է տալիս, որ տարեցտարի հայերն ալկոհոլային խմիչքներ, հատկապես օղի եւ կոնյակ ավելի շատ են խմում: Ալկոհոլային խմիչքների աճող պահանջարկը բավարարելու համար Հայաստանում այս բիզնեսով զբաղվող գործարարները կատարելագործել են նաեւ դրանց կեղծման մեթոդները: Մեր կոնյակագործներն ու գինեգործներն իրենց արտադրությունը կազմակերպում են ամենաանհավանական, չլսված ու չտեսնված մեթոդներով: Շատ դեպքերում կոնյակի յուրահատուկ գույնն ու համը ստացվում է ոչ թե մաքուր խաղողի ...

 
 
Սոցիում
Դոլարի կուրսը երբ ուզում՝ «լողացնում» են
 

Որքան էլ փոխարժեքի տատանումները փորձում են կապել «տնտեսական բնականոն երեւույթների» հետ, այնուամենայնիվ, կուրսի փոփոխությունները համընկնում են քաղաքական իրադարձություններին:

2008թվականի պետբյուջեում 1 դոլարի փոխարժեքը հաշվարկված է 325,16 դրամով: Մինչդեռ այսօր արդեն դոլարի կուրսը 306-308 դրամ է: Այն, որ 2008-ի ընթացքում դոլարի կուրսը հաստատ 325 դրամ չէր կազմելու, ակնհայտ էր դեռեւս նախորդ տարեվերջին, երբ նոր-նոր հաստատվում էր բյուջեի մասին օրենքը: Ըստ այդմ էլ պարզ էր, որ բյուջեի ներմուծման ցուցանիշները լրիվ թյուրիմացություն են լինելու, որովհետեւ, փաստորեն, ամբողջ հաշվարկը պետք է փոփոխվի: Բնականաբար, այդ թյուրիմացությունը իշխանություններին միանգամայն ձեռնտու է, քանի որ տարեվերջին բյուջեի կատարման մասին թվային արտահայտությամբ բավաանին ողջունելի ցուցանիշներ են նկարվում: Եթե 1 դոլարը 325 դրամ հաշվարկով ...

 
 
Սոցիում
ԶՈՀԻՆ ԴԱՀԻՃ ԷԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ, ԴԱՀՃԻՆ՝ ԶՈՀ
 

Հատվածներ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթից՝ Համաժողովրդական շարժման 2-րդ կոնգրեսում

Քոչարյանա-սերժական քարոզչությունը փորձում է 2008 թ. մարտի 1-ի իրադարձությունները ներկայացնել որպես ընդդիմության կողմից հրահրված բախում ցուցարարների եւ ոստիկանական ուժերի միջեւ: Այդ նպատակով քրեական վարչախումբը գործի է դրել ստի, կեղծիքի, զրպարտության, փաստերի աղավաղման իր ողջ զինանոցը, իսկ իրավապահ մարմինները՝ ոստիկանությունը, դատախազությունը եւ դատարանները ջանադրաբար լծվել են նշված վարկածի «իրավական» հիմնավորման հանցավոր գործին: Նրանցից պահանջվում է ապացուցել անապացուցելին՝ զոհին դարձնել դահիճ, իսկ դահճին՝ զոհ, խնդիր, որ նրանք, վստահաբար, կլուծեն հասարակական ճնշման բացակայության եւ միջազգային հանրության անտարբերության պարագայում:

Վարկածի ...

 
 
Սոցիում
ԻՆՉՊԵ՞Ս ԵՆՔ ՄԵՆՔ ԸՆՏՐՈՒՄ
 

Ոչ քաղաքական մտորումներ

Նախագահական ընտրություններից անմիջապես առաջ «Առավոտում» կարծիք էի հայտնել, որ «ներկա քաղաքական գործընթացները Հայաստանում, առաջին հերթին, հարկ է դիտարկել հոգեբանական պրիզմայով»: Ո՞վ կմտածեր, որ ընդամենը 2-3 շաբաթ անց լուրջ քաղաքական գործընթացները կբացատրվեն զուտ հոգեբանական երեւույթներով, երբ հարգարժան իրավապահներն ազգիս կբացատրեն, թե ինչ է նեյրոլեզվաբանական ծրագրավորումը, իսկ հարգարժան հոգեբանը «կիսաճշմարտության մանիպուլյացիաներով» հոգեբանական միակողմանի քարոզչություն կիրականացնի, էլ չեմ խոսում աղանդների, հիպնոսի, հոգեխանգարմունքի վերաբերյալ ոչ մասնագետների անհեթեթ դատողությունների մասին: Եվ միայն առավել հավասարակշռվածներն էին իրենց պես չմտածողներին քնքշորեն անվանում «մոլորյալներ»: Իրոք որ, նման նեղ հոգեբանական պրիզմա մեզ պետք չէ: ...

 
 
Սոցիում
ՅՈԹԱՂԲՅՈՒՐԸ՝ ՆՈՐՈԳՎԵՑ
 

«Նոյյան տապանը» տեղեկացնում է, որ «Երեւան» ամսագրի նախաձեռնությամբ եւ Երեւանի քաղաքապետարանի աջակցությամբ բարեկարգվել է Հանրապետության հրապարակի 7 աղբյուր կամ Կաթնաղբյուր կոչվող ցայտաղբյուրը, որի վերաբացումը տեղի ունեցավ երեկ: Ցայտաղբյուրի հեղինակը քանդակագործ Սպարտակ Կնդեխցյանն է: Վերջինս փորձել է երեւանցիների համար կառուցել այնպիսի աղբյուր, որը ոչ միայն իր սառնորակ ջրով, այլեւ տեսքով տարբերվի մայրաքաղաքի մնացած ցայտաղբյուրներից:Դիզայներ Նուռի խոսքերով, 1990-ականներին ցայտաղբյուրի որոշ մետաղական մասեր գողացել էին, ինչի հետեւանքով այն կորցրել էր իր երբեմնի փայլը: «Նորացված ցայտաղբյուրը իր ժամանակակից տեսքով կծառայի մեր քաղաքացիներին: Երեւանում տարեցտարի կառուցվում են նոր շինություններ, բայց մենք պետք է պահպանենք նաեւ ...

 
 
Կրթություն
Բարեխիղճ գնորդին վտարում են իր բնակարանից
 

Պատճառը բնակարանի նախկին սեփականատիրոջ մորեղբոր որդու արարքն է, ինչն ուղղակիորեն անդրադարձել է նոր սեփականատիրոջ վրա:

Սոնա Սրմաբեկյանը հանդիսացել է Երեւանի Արարատյան փողոցի թիվ 64 շենքի 26 բնակարանի սեփականատերը: Նրա մորեղբոր որդին՝ Ռաֆայել Ավժյանը, հանցավոր համաձայնության գալով Ալեքսանդր Համբարձումյանի հետ, կեղծ լիազորագրով նշված բնակարանը 05.11.2004թ. վաճառել է Վարդուհի Մանուկյանին: Կատարած արարքի համար Ռ. Ավժյանը եւ Ա. Համբարձումյանը ՀՀ քրեական եւ զինվորական գործերով վերաքննիչ դատարանի 23.10.06թ. դատավճռով մեղավոր են ճանաչվել եւ դատապարտվել են ազատազրկման: Նախաքննության ընթացքում քննիչի կողմից արգելանք է դրվել նշված բնակարանի վրա:

2006թ. դեկտեմբերի 20-ին Շենգավիթի առաջին ատյանի դատարանում, դատավոր Ն. Հովսեփյանի նախագահությամբ, քննվեց Սոնա Սրմաբեկյանի հայցն ընդդեմ Վարդուհի Մանուկյանի՝ ...

 
 
Կրթություն
«ՄՈՒԿ ԳՆԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՆՔ»
 

Ակադեմիայի միջոցներից դժգոհեց ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը

«Առաջին դեպքն է, երբ հանրապետության նախագահն ու վարչապետը միասին էին ներկա մեր ժողովին: Այստեղից կարելի է եզրակացնել, որ գիտության նկատմամբ հետաքրքրությունը մեծ է իշխանության տարբեր թեւերի մոտ»,- երեկ «Տեսակետ» ակումբում հայտարարեց ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը: Բանախոսի կարծիքով, Սերժ Սարգսյանի քննադատությունը՝ կապված նշանակությունը կորցրած գիտական աստիճանաշնորհման ու կոչումների հետ, միանգամայն տեղին էր: «Մեզ մոտ գիտական թեզեր շատ են պաշտպանում նույնիսկ գիտության այն բնագավառներում, որոնք, ըստ էության, այդքան զարգացած չեն: Հայաստանում տարին 600 թեկնածուական թեզ է պաշտպանվում: Այս տարի 106-ը տնտեսագիտության ասպարեզում էր, եւ դա այն պայմաններում, երբ մեր ...

 
 
Կրթություն
Երեխաները նոր տոներ են ուզում
 

Ցանկանում են, որ լինեն Արդարության, Հայերի, Ուրախության եւ Հայրության տոներ եւս

«Առավոտը» փոքրիկ հարցախույզ կատարեց ՀՀ հանրակրթական դպրոցների աշակերտների շրջանում, պարզելու, թե ի՞նչ տոներ գիտեն, գո՞հ են, արդյոք, դրանց նշելու ձեւից: Երեխաների ուղղամիտ պատասխաններից պարզ դարձավ, որ նրանք այնքան էլ գոհ չեն: «Հատկապես քաղաքում մի տեսակ ուրախ չենք նշում տոները: Գյուղերում ավելի հետաքրքիր է: Երեւի նրանից է, որ այնտեղ ինչ-որ չափով պահպանվել են ավանդույթները: Օրինակ, Վարդավառի տոնը հոյակապ է նշվում Երեւանից դուրս»,- ասաց թիվ 131 դպրոցի աշակերտուհի Սոսի Կիրակոսյանը:

«Կուզեի, որ հոգսաշատ մեծահասակները գոնե տոնական օրերին մոռանային իրենց խնդիրների մասին: Օրինակ՝ ես ինձ ավելի լավ կզգայի, եթե ծնողներիս անհոգ տեսնեի»,- նշեց թիվ 89 ...

 
 
Կրթություն
ՍՈՎՈՐԵԼ ՍԻՐՈՎ, ՈՉ ԹԵ ՍՏԻՊՈՂԱԲԱՐ
 

Արդեն մի քանի տարի «Հովնանյան Ինթերնեյշնլ» եւ եւս մի քանի ընկերությունների նախագահ Վահագն Հովնանյանը կազմակերպում է ԱՄՆ-ի Նյու Ջերսի նահանգի Նյու Միլֆորդ քաղաքում 1976թ.-ին իր հիմնադրած Հովնանյան վարժարանի աշակերտների եւ շրջանավարտների այցը Հայաստան: Ինչպես «Նոյյան տապանի» թղթակցի հետ զրույցում նշեց Վ. Հովնանյանը, այս տարի նույնպես ապրիլի 19-ից մայիսի 1-ը դպրոցի սաները գտնվում էին Հայաստանում: Այս այցելությունը դպրոցի շրջանավարտների ծնողների յուրահատուկ նվերն էր իրենց զավակներին:Ամերիկահայ երեխաների ուղեւորությունների այս տարվա ծրագիրը եւս հագեցած էր՝ Ամբերդի վանք, Բյուրականի աստղադիտարան, Օշական, ուր ամփոփված է հայ գրերի հեղինակ Մեսրոպ Մաշտոցի աճյունը, Ծաղկաձոր, Սեւանա լիճ, Դիլիջանի մանկատուն, Էջմիածին, Սարդարապատ, Մատենադարան, ապրիլի 24-ին՝ Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության զոհերի ...

 
 
Մշակույթ
«ՍԻՓԱՆԱ ՔԱՋԵՐԻ» ՈԴԻՍԱԿԱՆԸ
 

Տարիների ձգձգումից հետո կոմպոզիտոր Նուբար Ասլանյանի այս ստեղծագործությունը վստահվեց Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբին:

«Առավոտը» իսրայելաբնակ կոմպոզիտոր Նուբար Ասլանյանից ստացել է էլեկտրոնային նամակ, որտեղ նա ներկայացնում է Հայաստանում իր «Սիփանա քաջեր» կոնցերտ-պոեմին առայսօր չանդրադառնալու պատճառները: Կոմպոզիտորը նամակին կից ներկայացրել է իր գրությունները՝ այդ թվում ՀՀ վարչապետ Ս. Սարգսյանին (22.2.2007թ.), ՀՀ մշակույթի նախարարին (13.04.08), Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Էդ. Թոփչյանին եւ նվագախմբի տնօրեն Ռ. Սիրունյանին (07.03.2008) ուղղված:

Վարչապետ Սերժ Սարգսյանին հասցեագրված նամակում կարդում ենք. «24 ապրիլի 2005թ. ավարտեցի փողի եւ սիմֆոնիկ նվագախմբի համար գրված «Սիփանա քաջեր» ...

 
 
Մշակույթ
Մշակութային խճանկար
 

«Բանվորն ու կոլտնտեսուհին» «կհեռանան»

Ինչպես Հայաստանում են շատ արձաններ ավելորդ ու ժամանակավրեպ համարվում եւ ապամոնտաժվում, նույնն էլ կատարվում է ԽՍՀՄ նախկին հանրապետություններում, մասնավորապես՝ Ռուսաստանում:

Օրինակ, Վերա Մուխինայի «Բանվորն ու կոլտնտեսուհին» հանրահայտ հուշարձանը այս տարվա վերջին կվերանորոգվի: Մոսկվայի մշակութային ժառանգության եւ հուշարձանների պահպանության բաժնից այս մասին ԶԼՄ-ներին տեղեկացրել է Ա. Զոլոտուխինան: Ըստ «Ռիա-Նովոստիի», նա նաեւ հայտարարել է, որ դա չի նշանակում, թե «Բանվորն ու կոլտնտեսուհին» կրկին քաղաքային պեյզաժի մաս կդառնան. «Այս հուշարձանը սոցռեալիզմի էտալոն էր՝ կառուցված 1935-1937թթ: Նպատակն էլ եղել է 1937թ. Փարիզի միջազգային ցուցահանդեսում ԽՍՀՄ-ի տաղավարը ...

 
 
Սպորտ
ՄԱՐԶԱԿԱՆ ԽՃԱՆԿԱՐ
 

Ուզում է հեռանալ «Այաքսից»

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանը Ամստերդամի «Այաքսից» հեռանալու ցանկություն է արտահայտել: 21-ամյա ֆուտբոլիստն այս մրցաշրջանում դեռ ոչ մի անգամ ակումբի հիմնական կազմում խաղադաշտ չի մտել՝ բավարարվելով միայն երիտասարդական թիմում հանդես գալով:

«Չնայած ներկայումս վատ մարզավիճակում չեմ, գլխավոր մարզիչ Ադրի Կոստերն ինձ ինքնադրսեւորվելու հնարավորություն չի տալիս: Ստեղծված իրավիճակում աճելու եւ առաջ գնալու հեռանկար ես չեմ տեսնում: Իմ ներկա դրությունն ինձ չի գոհացնում, սակայն հուսով եմ, որ ամռանն իրավիճակը կփոխվի: Բացառված չէ, որ ինձ վեց ամսով վարձավճարով տան ուրիշ թիմի»,- ասել է Էդգարը: Տեղեկացնենք, որ «Այաքսի» ղեկն ամռանը ստանձնելու է ...

 
 
Սպորտ
ԶԼՄ-ների միջեւ առաջնության հրավեր
 

«Առավոտ» օրաթերթը եւ «Միր» միջպետական հեռուստառադիոընկերության հայաստանյան ազգային մասնաճյուղը (ՄՄՀՌԸ) «ՎիվաՍելլ» ՓԲԸ-ի հովանավորությամբ մայիսի 24-ին, ժամը 11.00-ին, «Հայաստան» մարզական միության «Սպարտակ» մարզադահլիճում կազմակերպում են սեղանի թենիսի տղամարդկանց եւ կանանց անհատական 2-րդ առաջնությունը ԶԼՄ-ների աշխատակիցների միջեւ: Առաջնությանը մասնակցելու համար անհրաժեշտ է.

1. Մինչեւ մայիսի 20-ը «Առավոտ» օրաթերթ (հասցեն՝ Արշակունյաց 2, 15-րդ հարկ, հեռախոս՝ 58-64-29, (093)84-08-07, (091)13-08-07) ներկայացնել լրատվամիջոցի պաշտոնական բլանկի վրա լրացված եւ ղեկավարի ստորագրությամբ ու կլոր կնիքով հաստատված հայտ (մասնակցի անուն-ազգանունը, զբաղեցրած պաշտոնը):

2. Մասնակիցների հաշվառումը եւ վիճակահանությունը կկատարվի ժամը 10.00-ից ...

 
 
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
2008-05-03 19:05
 
 

ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔ՝ ՀԱԱԳԱՅԻ ԴԱՏԱՐԱՆ ԴԻՄԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը երեկ Համաժողովրդական շարժման 2-րդ ...

 

2008-05-03 19:05
 
 

ՄԱՐԴԱՍՊԱՆՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ Է

Արդեն մի քանի օր է՝ ազատության մեջ է Նոր Հաճընի նախկին քաղաքապետ Արմեն Քեշիշյանը (մականունը՝ «Ուզբո»): Այս տեղեկությունը ...

 

2008-05-03 19:04
 
 

ՎՏԱՐՈՒՄ ԵՆ ՕՐԻՆԱԿԱՆ

Արձագանքելով 26.04.2008 թ. «Առավոտի» «Էս սարն իմն է, էս ծառն իմն է» հրապարակմանը, Բուսաբանական ինստիտուտի տնօրինությունը պարզաբանեց, ...

 

2008-05-03 19:04
 
 

ԴԵՌ ՉԵՆ «ՈՒՂՂՎԵԼ»

Երեկ «Վարդան Մալխասյանի եւ Ժիրայր Սեֆիլյանի զորակցության կոմիտեն» «Առավոտին» տեղեկացրեց, որ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի ...

 

2008-05-03 19:03
 
 

ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ

Երեկ Հայաստանի ազգային պատկերասրահում բացվեց ՀՀ վաստակավոր նկարիչ Վալմարի հերթական ցուցահանդեսը՝ նվիրված ծննդյան ...

 

2008-05-03 19:02
 
 

ՉԵՆՔ ԱՐՏԱՀԱՆՈՒՄ՝ ՆԵՐԿՐՈՒՄ ԵՆՔ

Վերջին շրջանում շաքարավազի գների կտրուկ բարձրացումը կապվեց համաշխարհային շուկայի հետ: Մենք շաքարավազի մեծ մասը ...

 


ՄՈԻՏՔ
ՓՆՏՐԵԼ
ԱՐԽԻՎ
Վերջին Համարը
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կիր
  1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31  
ԵՂԱՆԱԿ
 Երեվան+36+18 
 Շիրակ+27+10 
 Արարատ+36+18
 
ՏԱՐԱԴՐԱՄ
 USD-- 
 EURO-- 
 RUR-- 
All About Depression
ԳՈՎԱԶԴ

www.aravot.am
(old site)

Աշխատանքի հրավեր

Հրավիրում ենք 30-40 տարեկան տղամարդկանց՝ աշխատելու Սաուդյան Արաբիայում որպես տնօրենի օգնական: Պահանջվում է արաբերեն լեզվի գերազանց իմացություն, ցանկալի է նաեւ անգլերեն լեզվին տիրապետելը: Աշխատանքային փորձը պարտադիր է:
Հեռ: 093-43-74-10:
71@mail.ru

ՎԵՊ

  ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

a

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գիրք առաջին

Գիրք երկրորդ

Գիրք երրորդ

Գիրք  չորրորդ

Գիրք հինգերորդ

Գիրք վեցերորդ

Գիրք յոթերորդ

Գիրք ութերորդ

Քիրք իններորդ

 Քիրք տասներորդ

 Գլուխ առաջին

Գլուխ երկրորդ

Գլուխ երրորդ

Գլուխ չորրորդ

Գլուխ հինգերորդ

Գլուխ վեցերորդ

Գլուխ յոթերորդ

Գլուխ ութերորդ

Գլուխ իններորդ

Գլուխ տասներորդ

Գլուխ տասնմեկերորդ

Գլուխ տասներկուերորդ

Գլուխ տասներեքերորդ

Գլուխ տասնչորսերորդ

Գլուխ տասնհինգերորդ

Գլուխ տասնվեցերորդ

Գլուխ տասնյոթերորդ

Գլուխ տասնութերորդ

Գլուխ տասնիններորդ

Գլուխ քսաներորդ

Գլուխ քսանմեկերորդ

 Teenage Pregnancy - Teenage Sexuality and Sex Education