13/03/2010
aravot.amՕրաթերթ
Ձեր գովազդը կարող է լինել այստեղ
  English    Русский    Հայերեն  
  Գլխավոր    Մեր մասին    Աշխատակազմ    Հետադարձ Կապ  
Գլխավոր
Նորություններ
Քաղաքականություն
Սոցիում
Կրթություն
Մշակույթ
Սպորտ
Աստղագուշակ
Տնտեսություն
Իրավունք
Մարզեր
Միջազգային
Հայդ պարկ
Ժամանց

ԽՄԲԱԳՐԻ ՍՅՈՒՆԱԿ
Նոստալգիկ ելեւէջներ
 

Նախագահ Սերժ Սարգսյանը եւ վարչապետ Տիգրան Սարգսյանը, կարծես թե, որոշել են լրջորեն զբաղվել գիտության եւ կրթության խնդիրներով, եւ ինքնին այդ մտադրությունը, իհարկե, ողջունելի է: Իսկապես, մենք ունենք դոկտորներ, պրոֆեսորներ, ակադեմիկոսներ, որոնց գիտական վաստակը խիստ կասկածելի է, իսկ «արտադրանքը» որեւէ աղերս չունի պրակտիկ իրականության՝ արտադրության, բիզնեսի, հոգեւոր կյանքի հետ: Մենք ունենք բուհերի շրջանավարտներ, որոնք երբեք չեն էլ փորձել աշխատել իրենց մասնագիտությամբ: Ունենք դպրոցների շրջանավարտներ, որոնք բառիս ուղղակի իմաստով անգրագետ են: Այս հանրահայտ արատները շտկելու համար անհրաժեշտ են հիրավի հեղափոխական բարեփոխումներ, որոնց իրականացումը խոստանում է ներկայիս քաղաքական ղեկավարությունը: Բայց պետք է նաեւ պատրաստ լինել, որ այդ խոստումները բառերից այն կողմ չեն անցնի, որովհետեւ հենց որ որեւէ գործնական քայլ արվի այդ ոլորտը արմատապես փոխելու ուղղությամբ, վերոհիշյալ «դոկտոր-պրոֆեսորները» կսկսեն բոցաշունչ ելույթներ ունենալ՝ «քանդեցի՜ն, ավերեցի՜ն, գիտությունը մեր ազգային հարստությունն է, ավելի լավ է՝ մեզ շատ փող տվեք» թեմաներով: Հիշեցնեմ, որ կրթության եւ գիտության կտրուկ բարեփոխումների գաղափարը արդեն իսկ առաջ է քաշվել 90-ականների սկզբին, սակայն խորհրդային ակադեմիկոսների դիմադրությունը նպաստեց նրան, որ ամեն ինչ մնաց նույնը: Վախենամ՝ այս անգամ էլ այդպես լինի:

Ընդհանրապես, կարոտախտն այս գործում թիվ մեկ թշնամին է: Նման «նոստալգիկ ելեւէջներ» զգացվեցին ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի դիրքորոշման մեջ: «20-25 տարի առաջ, եթե ընտանիքներում կար գիտությունների թեկնածու, դա այդ ընտանիքների պարծանքն էր, իսկ այսօր ընտանիքում եթե 10 գիտությունների թեկնածու էլ ունենաք, առանձնապես պարծանք չի լինի: Փոխարենը սեփական մի խանութով շատ կպարծենան»,- վերջերս լրագրողներին ասաց պարոն Մարտիրոսյանը: Կարծում եմ, նա իդեալականացնում է անցյալը: Հիշեցնեմ, թե ովքեր էին Հայաստանում 70-80-ականներին վայելում հասարակության հարգանքը. «ցեխավիկը», ոստիկանը, «բըխըսեսի» տեսուչը, դատախազության աշխատակիցը, պահեստապետը, ապրանքագետը եւ այլք: Այդ առումով իրավիճակը շատ չի փոխվել. այսօր կրթական եւ մտավոր ցածրագույն մակարդակ ունեցող մարդիկ դառնում են օլիգարխ, պատգամավոր, թաղապետ, մարզպետ եւ այլն: Տարբերությունն այն է, որ հարուստ ու հզոր խորհրդային պետությունը հնարավորություն ուներ գիտնականին տալու գոնե 150 ռուբլի, որով նա, թեեւ շատ համեստ, բայց կարողանում էր գլուխը պահել, իսկ այսօրվա 30-40 հազար դրամով ոչ մի գիտաշխատող չի կարող ապրել: Եվ խնդիրը հենց այստեղ է. պետությունը պետք է որոշի՝ ինչպես եւ ում վրա ծախսի իր սուղ միջոցները:

Դեղատոմսը, բնականաբար, ինձ հայտնի չէ: Պարզ է միայն՝ կրթության եւ գիտության խորհրդային համակարգը, որը «կոնսերվացվել է» 17 տարվա ընթացքում, պետք է քանդվի: Եկեք տվյալ դեպքում չվախենանք այդ բառից:

 
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
 
 
Քաղաքականություն
ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ԴԱԴԱՐԵՑՆՈՒՄ Է ՀԱՑԱԴՈՒԼԸ
 

Հացադուլ հայտարարած ԱԺ կալանավորված պատգամավոր Հակոբ Հակոբյանին նրա խնդրանքով հանդիպել են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատանքային խմբի անդամները: Հանդիպման ժամանակ ԱԺ պատգամավորը դժգոհել է իր առողջական վիճակից, մասնավորապես՝ սրտից, եւ դիմել դրսից բժիշկ բերելու խնդրանքով: ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետի մամուլի քարտուղար Արսեն Բաբայանը երեկ տեղեկացրեց, որ «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ է հրավիրվել Հակոբ Հակոբյանի ընտանեկան բժիշկ Արտաշ Սանոսյանը եւ անցկացրել բժշկական զննություն. «Զննության արդյունքում Արտաշ Սանոսյանը հայտնել է, որ Հակոբ Հակոբյանի առողջությանը որեւէ վտանգ չի սպառնում եւ բավարար վիճակում է»: Արսեն Բաբայանի տարածած ...

 
 
Քաղաքականություն
ԿՈՆԳՐԵՍԸ ԿԴԱՌՆԱ՞ ԵՐԿԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՍԿԻԶԲԸ
 

Լեւոն Տեր-Պետրոսյանի պաշտոնական կայքէջում «սպասվող իրադարձություններ» խորագրի ներքո նշված է՝ «Հայ ազգային կոնգրեսի ստեղծում»:

Մայիսի 2-ին Համաժողովրդական շարժման 2-րդ կոնգրեսի ընթացքում Լեւոն Տեր-Պետրոսյանն առաջարկեց համաժողովրդական շարժումը վերանվանել «Հայ ազգային կոնգրես» (ՀԱԿ) ու նշեց, թե ՀԱԿ-ի ստեղծումը շարժման անդամ կուսակցությունների «միաձուլում չի նշանակում. վերջիններս շարունակելու են պահպանել իրենց ինքնուրույնությունն ու կառուցվածքը, ինչպես նաեւ անկախ քաղաքական գործունեություն ծավալելու իրավունքը»: Լեւոն Տեր-Պետրոսյանը չբացառեց, որ ՀԱԿ-ը հետագայում կվերածվի «կուռ կառուցվածքով օժտված կենտրոնամետ կուսակցության։ Չի բացառվում նաեւ, որ այդ կուսակցությունն իր գործունեությունը հիմնականում ծավալի ստվերային կառավարության միջոցով, ինչի առավելությունները ...

 
 
Քաղաքականություն
ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ՝ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՀԻՄՔ
 

ԱԺ նախկին պատգամավոր Ստեփան Զաքարյանը վստահ է, որ մենք իրավունք չունենք մոռանալ վտանգի մասին

- Այսօր շատերն են խոսում իշխանություն-ընդդիմություն երկխոսության անհրաժեշտության մասին, բայց քչերն են խոսում այն մասին, թե ինչի՞ շուրջ է հարկավոր խոսել...

- Մարտի 1-ը եւ դրան հաջորդող իրադարձությունները ցույց տվեցին, որ իշխանության եւ արմատական ընդդիմության միջեւ հակասություններն այնքան են խորացել, որ, իմ համոզմամբ, երկխոսությունը պետք է սկսել սկզբից, հիմքից, եւ այդ հիմքը մեր պետության եւ ժողովրդի անվտանգությունն է: «ՀՀ ազգային անվտանգության ռազմավարություն» փաստաթղթում ներառված են բոլոր այն խնդիրները, որ այսօր բարձրացնում է ընդդիմությունը: Բավական է միայն նշել, որ ռազմավարության հիմնական երաշխիքներից են «իրավունքի ...

 
 
Քաղաքականություն
«Կորչեն անարդար արդարադատները»
 

Նորից դատական նիստն անցավ առանց մեղադրյալի

«Վարչախումբն այնքան վախեցած է, որ նույնիսկ չի ցանկանում մարդկանց բերել դատարաններ: Ես ցանկություն էի հայտնել այսօրվա դատական նիստին մասնակցել ու պայքարել իմ եւ մնացած քաղբանտարկյալների իրավունքների համար, սակայն ամեն ինչ արվեց, որ մնամ բանտում: Որ Հայաստանում արդարադատություն չկա, մենք բոլորս գիտենք, սակայն եթե դա իրականացվում է, այսպես կոչված, «ուժեղ» իշխանության թելադրանքով, որը վախենում է նույնիսկ քաղբանտարկյալի շիտակ խոսքից, ապա կարելի է արձանագրել, որ այս հանգրվանում մենք նրանց հաղթել ենք: Վարչախմբին ուզում եմ հիշեցնել հայկական հայտնի ասացվածքը՝ «երկու վախը մի մահ է»: Իսկ մեզ բոլորիս մաղթում եմ անսահման տոկունություն, մաքառելու եւ պայքարելու անսպառ կամք»,- երեկ «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից նման ...

 
 
Սոցիում
«ՊԱՐԵՍ ԱՐՄԵՆԻԱ»-Ի ՎԱՃԱՌՔԻ ՇՈՒՐՋ
 

Այն, ինչ սկսվեց իբրեւ պատիժ Սուքիասյանների քաղաքական դիրքորոշման համար՝ վերածվում է սեփականության վերաբաժանման փորձերի՞:

Մամուլի ազատության օրը՝ մայիսի 3-ին, կրպակներ չի ուղարկվել «Հրապարակ» օրաթերթի այդ օրվա համարը: Այդ մասին մեզ հայտնեց «Հրապարակ»-ի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը. «Մեր թերթի 80%-ի վաճառքը կազմակերպվում է «Պրեսս ստենդ» ընկերության միջոցով, որը թերթերի ամենամեծ առաքողն է: Եվ ահա «Պրեսս ստենդի» ղեկավարությունը որոշել էր, թե մեր թերթը կրպակ չպիտի տարվի: Զանգել, կանչել էին մեր տնօրենին եւ ասել, թե չենք տարել, քանի որ իրենց հետ կապված նյութ է եղել: Ես խոսեցի «Պրեսս ստենդի» տնօրեն Արման Սահակյանի հետ, որը նաեւ «Սովրանո» ընկերության ղեկավարն է: Նա ասաց՝ այո՛, պիտի գնայի կրպակներից հավաքեի, ...

 
 
Սոցիում
Կպսակվեն ու կկնքվեն եկեղեցում
 

Վրաստանի Ասպինձայի շրջանի հայաբնակ Դամալա գյուղում մայիսի 1-ին հանդիսավոր պայմաններում վերաբացվեց հայկական Սուրբ Խաչ եկեղեցին:

Դամալա գյուղի եկեղեցին չէր գործում արդեն 80 տարի: Դամալայի բնակիչների պատմելով, 80 տարի առաջ Սուրբ Խաչը բոլշեւիկների «թեթեւ ձեռքով» փակվել էր եւ վերածվել կոլտնտեսության պահեստի: Գյուղի բնակիչ Վոլոդյա Սաղաթելյանի խոսքերով. «Քրիստոնյային վայել ոչ հարսանիք, ոչ կնունք, անգամ քրիստոնեական ավանդույթների համաձայն թաղում չենք կարողանում կազմակերպել։ Հիմա շատ լավ է, ամեն շաբաթ եկեղեցի կգնամ՝ մոմ կվառեմ»:

Եկեղեցու վերականգնման եւ վերաբացման գաղափարը գյուղից դուրս բնակվող Հայաստանի եւ Ռուսաստանի դամալեցի գործարարներինն է: Սակայն այն վերանորոգվել է ոչ միայն նրանց ջանքերով, այլեւ՝ Դամալայի ողջ բնակչության. գյուղի յուրաքանչյուր ընտանիք եկեղեցու շինարարության ...

 
 
Սոցիում
Սպիտակը փոխեց քաղաքապետին
 

Մայիսի 4-ին կայացած քաղաքապետի ընտրություններում հաղթեց Գագիկ Սահակյանը

Համայնքի ղեկավար դառնալու համար ընտրապայքարի էր դուրս եկել յոթ թեկնածու: Ու չնայած նախընտրական իրավիճակը քաղաքում բավականին շիկացած էր, եւ տեղի ունեցան տարբեր տհաճ միջադեպեր, բուն ընտրության օրն անցավ սպասվածից խաղաղ ու առանց միջադեպերի։ Ընտրապայքարը, սակայն, թեժ էր, քանի որ գրեթե բոլոր թեկնածուներն ուժեղ էին եւ ունեին իրենց ընտրազանգվածը։ Այս ընտրությունը Սպիտակում աննախադեպ էր ընտրողների ակտիվությամբ՝ 11908 ընտրողից ընտրությանը մասնակցեց 8254-ը, այսինքն՝ ընտրողների մոտ 62%-ը: Նման ցուցանիշ Սպիտակի համայնքապետի ընտրություններում դեռ չէր արձանագրվել: Ընտրողների ձայների առավելությամբ առաջին տեղում Գագիկ Սահակյանն է՝ 2154 ձայնով, երկրորդում՝ Վանիկ Ասատրյանը՝ 1657 ձայնով, երրորդում՝ Արտյոմ Մակարյանը՝ 1440 ձայնով։ Ամենաքիչ ...

 
 
Սոցիում
ԱՀԱԶԱՆԳ ՍԹԱՓՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՄԱԽՄԲՄԱՆ
 

Արձագանք «Առավոտ» թերթի 23.04.08թ. համարում հրապարակված Ռուբեն Հակոբյանի «Երկու քարի արանքում: Ո՞րն է ելքը» հոդվածին

Վերջապես առիթ ունեցա հայաստանյան մամուլում ընթերցել հոդված, որը վեր է կանգնած մամուլում գերիշխող բամբասանքներից ու հայհոյանքներից: Հոդված, որը պարունակում է Հայաստանում ստեղծված իրավիճակի սթափ վերլուծություն՝ հակառակ միակողմանի քննադատություններին, առաջարկում կոնկրետ լուծման մեխանիզմ, ստեղծված իրավիճակից ելք: Յուրաքանչյուր ընթերցողի մոտ, վստահ եմ, այն հարցերի, մտածումների ու մտահոգությունների տեղիք տվեց: Այդ հոդվածը «Առավոտ» օրաթերթի ապրիլի 23-ի «Երկու քարի արանքում: Ո՞րն է ելքը» հրապարակումն է՝ Ռուբեն Հակոբյանի ստորագրությամբ:

Ողջունում եմ առաջին հերթին «Առավոտին»՝ նման ...

 
 
Կրթություն
ՔՈՉԱՐՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ԴԱՐՁԱՎ ՔՐԳՈՐԾԻ ՀԻՄՔ
 

Ասում է ընդդիմության ներկայացուցիչը

Ապրիլի 17-ին Ստրասբուրգում ԵԽ Խորհրդարանական վեհաժողովը ընդունեց թիվ 1609 բանաձեւը, որը վերաբերում է Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների առկա վիճակին: 14 կետից բաղկացած այդ բանաձեւում միջազգային հանրությունը ՀՀ գործող իշխանություններին ուղղված եւ կատարման համար պարտադիր մի քանի շեշտադրված պահանջ-առաջարկներ էր արել, որոնցից մեկով՝ 4-րդ կետով, ԵԽԽՎ-ն դատապարտում էր «բազմաթիվ անձանց, այդ թվում՝ ընդդիմության ավելի քան հարյուր համախոհների եւ խորհրդարանի երեք անդամների ձերբակալումը եւ շարունակվող կալանավորումն այնպիսի մեղադրանքների հիման վրա, որոնցից մի մասը առերեւույթ արհեստական են եւ պայմանավորված քաղաքական շարժառիթներով», եւ այդ փաստը որակել էր որպես՝ «իշխանությունների կողմից ...

 
 
Մշակույթ
«Բեմանկարիչը պետք է բեմում ցուցահանդես չբացի»
 

Հավաստիացնում է ՀՀ վաստակավոր նկարիչ Կարեն Գրիգորյանը

Ժամանակակից հայ բեմանկարչությունը հիմնականում կանգ է առել նախկին ձեռքբերումների վրա, չափազանց քիչ հետազոտելով համաշխարհային բեմանկարչության արդի միտումները: Մեզ մոտ բեմանկարչություն ասելով հասկանում են ընդամենը բեմի արտաքին ձեւավորումը, մինչդեռ դա նկարչական ռեժիսուրան է՝ իր արտահայտչական, գաղափարական, գեղագիտական դրսեւորումներով: Օրերս Հր. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում կայացած Շեքսպիրի «Մակբեթ» ներկայացումը նվիրված էր բեմանկարիչ, ՀՀ վաստակավոր նկարիչ Կարեն Գրիգորյանի ծննդյան 50-ամյակին: Նա ավելի քան 20 տարի Դրամատիկական թատրոնի գլխավոր նկարիչն է: Մասնագետների բնորոշմամբ, Կ. Գրիգորյանը հեղաշրջում է կատարել բեմանկարչության ասպարեզում՝ գնալով դեպի այլաբանական նկարչական ձեւավորման: Դրա վառ ապացույցն են Դրամատիկականի ...

 
 
Սպորտ
ՄԱՐԶԱԿԱՆ ԽՃԱՆԿԱՐ
 

Բերբերյանը նույնպես կմեկնի Պեկին

Վարշավայում անցկացված ազատ ոճի ըմբշամարտի եվրոպական գոտու վերջին օլիմպիական վարկանիշային մրցաշարում Հայաստանի ազգային հավաքականի կազմում օգոստոսին Չինաստանում կայանալիք օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճեց 60 կգ քաշային Մարտին Բերբերյանը: Նա Լեհաստանի մրցագորգում տարավ հինգ հաղթանակ, այդ թվում նաեւ բացարձակ 3-րդ տեղի համար եւ մեր ազատ ոճայինների համար ապահովեց օլիմպիական երրորդ վարկանիշը:

Այս շաբաթվա վերջին Իտալիայում մեկնարկելու է հունահռոմեական ըմբշամարտի եվրոպական գոտու նախավերջին վարկանիշային մրցաշարը, որտեղ օլիմպիական ուղեգիր նվաճելու համար յուրաքանչյուր քաշային կարգում մասնակիցներին կբավարարի անգամ երկու երրորդ տեղերից մեկը: Հռոմում մեր հունահռոմեականների ունեցած երկու ...

 
 
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
2008-05-06 19:52
 
 

ԸՆԿԵՐ ԼԻՆԵԼԸ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԱՏԵԳՈՐԻԱ ՉԷ

«Առավոտի» խնդրանքով անդրադառնալով հրապարակված լուրերին, թե «Սովրանո» ընկերության իրական ...

 

2008-05-06 19:52
 
 

ԿՈԱԼԻՑԻԱՆ ՀԱՅՏԱՐԱՐԵՑ

Կիրակի օրը իշխող կոալիցիայի 4 կուսակցությունները հանդես են եկել հայտարարությամբ, որում հավաստիացնում են, թե պատրաստ են ...

 

2008-05-06 19:52
 
 

ՄԻ ՇԱՐՔ «ԾԱՆՐ» ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ

Ֆրանսիայի ԱԳ նախարար Բերնար Կուշների հրավերով ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ պաշտոնական այցով մեկնեց ...

 

2008-05-06 19:52
 
 

ԸՆԴՀԱՐՎԵԼ ԵՆ

Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի մոտ քաշքշուկ է եղել ոստիկանների եւ դատարանի շենքի մոտ հավաքված ...

 

2008-05-06 19:52
 
 

ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՉԷՐ

«Մեր պետության կողմից գազի սուբսիդավորման համակարգը հենց սկզբից էլ արդյունավետ չէր, իսկ բիզնեսի համար այն անգամ վտանգավոր էր, քանի ...

 

2008-05-06 19:51
 
 

ԹՈՒՆԱՎՈՐՎԵԼ ԷԻՆ

Մայիսի 4-ին, ժ. 21.24-ին 1-03 ծառայությունից տեղեկություն է ստացվել, որ շմոլ գազից թունավորվել է Գյումրիի Հնոցավան թաղամասի 1-ին շարքի թիվ 32 ...

 

2008-05-06 19:51
 
 

ՍՈՒՐ ԾԱԿՈՂ-ԿՏՐՈՂ ԳՈՐԾԻՔՈՎ

Մայիսի 2-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնում հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ կրծքավանդակին կտրող-ծակող գործիքից ...

 

2008-05-06 19:51
 
 

ԱՄԵՆԱՄՅԱ «ԹԵՔԵՅԱՆ»

Թեքեյան մշակութային միությունը հայտարարում է արդեն ավանդույթ դարձած «Վահան Թեքեյան» ամենամյա մրցանակաբաշխություն: Այս մասին, ...

 


ՄՈԻՏՔ
ՓՆՏՐԵԼ
ԱՐԽԻՎ
Վերջին Համարը
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կիր
  1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31  
ԵՂԱՆԱԿ
 Երեվան+20+5 
 Շիրակ+15-3 
 Արարատ+20+4
 
ՏԱՐԱԴՐԱՄ
 USD-- 
 EURO-- 
 RUR-- 
ԳՈՎԱԶԴ

www.aravot.am
(old site)

ՎԵՊ

  ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

a

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գիրք առաջին

Գիրք երկրորդ

Գիրք երրորդ

Գիրք  չորրորդ

Գիրք հինգերորդ

Գիրք վեցերորդ

Գիրք յոթերորդ

Գիրք ութերորդ

ԳԻՐՔ ԻՆՆԵՐՈՐԴ

Գլուխ առաջին

Գլուխ երկրորդ

Գլուխ երրորդ

Գլուխ չորրորդ

Գլուխ հինգերորդ

Գլուխ վեցերորդ

Գլուխ յոթերորդ

Գլուխ ութերորդ

Գլուխ իններորդ

Գլուխ տասներորդ

Գլուխ տասնմեկերորդ

Գլուխ տասներկուերորդ

Գլուխ տասներեքերորդ

Գլուխ տասնչորսերորդ

Գլուխ տասնհինգերորդ

Գլուխ տասնվեցերորդ

Գլուխ տասնյոթերորդ

Գլուխ տասնութերորդ

Գլուխ տասնիններորդ

Գլուխ քսաներորդ

Գլուխ առաջին

 Armenian Medical Network -Health news