|
|
|
|
 |
 |
 |
 |
| ԽՄԲԱԳՐԻ ՍՅՈՒՆԱԿ |
| |
Ի հեճուկս ԵԽԽՎ-ի պահանջների, Հայաստանում հասարակական կարծիքի եւ առողջ բանականության մեր իշխանությունը շարունակում է բանտերում պահել ընդդիմադիր քաղաքական գործիչներին՝ նրանց վրա դնելով անհեթեթ մեղադրանքներ: Ձեռնասուն դատարանները շարունակում են մեխանիկորեն «կնքել» կալանման ժամկետները եւս երկու ամսով երկարաձգելու նախաքննության միջնորդությունները: Ընդ որում, որեւէ համոզիչ հիմնավորում այդ միջնորդություններին չի տրվում: Նախ՝ հասկանալի չէ, թե ինչու են այդ մարդիկ պահվում անազատության մեջ՝ մտավախություն կա, որ կփախչե՞ն, գուցե կշարունակե՞ն իրենց «հանցավոր գործունեությունը»:
Երկրորդ հարցը, որը, անշուշտ, առաջանում է ցանկացած անաչառ դիտորդի մեջ. մի՞թե հարուցած քրեական գործերն այնքան բարդ են, որ երկու ամիսը բավարար չէ՝ «ապացուցելու» համար այդ մարդկանց «հանցանքը»: Դիտարկենք, օրինակ, Ալեքսանդր Արզումանյանի, Արարատ Զուրաբյանի եւ Կարապետ Ռուբինյանի վրա դրված հոդվածը: (Հատուկ առանձնացնում եմ այդ մարդկանց՝ մտավորականներին, որոնց անձամբ ճանաչում եմ եւ որոնց անմեղությանը ոչ մի վայրկյան չեմ կասկածում): Նրանց մեղսագրվող հոդվածներից մեկը 300/1-ն է՝ «պետական իշխանությունը յուրացնելը»: Պատժվում է ազատազրկմամբ՝ 10-15 տարի ժամկետով: Պատժաչափից դատելով՝ շատ լուրջ հոդված է, իսկական պետական հանցագործություն: Արդյոք մարտի 1-ից մինչեւ մայիսի 1-ը բավականաչափ ժամանակահատված չէ՞ր հասկանալու համար՝ նրանք յուրացրե՞լ են այդ, բառիս բոլոր իմաստներով, անտեր իշխանությունը: Այսքան ժամանակ այդ ի՞նչ բարդ «քննչական գործողություններ» են իրականացնում: Եթե մարտի 1-ին այդ գործիչներից որեւէ մեկը բռնի կերպով դարձել է նախարար, պատգամավոր կամ նույնիսկ թաղապետ, ապա նրանց մեղքն, անշուշտ, հիմնավորված է, եւ այդ գործերը վաղուց արդեն պետք է ուղարկվեին դատարան: Բայց երկու ամիսը, կրկնեմ, միանգամայն բավարար էր՝ այս տարրական հանգամանքը պարզելու համար:
Հակառակ դեպքում՝ եթե քաղաքական գործիչը հրապարակավ ասում է՝ «այս իշխանությունը վատն է եւ պիտի հեռանա», եւ դա դիտվում է որպես «իշխանության յուրացում», ապա աշխարհիս երեսին ոչ մի ընդդիմադիր չի մնա. բոլոր երկրներում եւ բոլոր ժամանակներում ընդդիմությունը հենց դա՛ է ասում: Քրեական հոդվածների «չափից դուրս լայն» մեկնաբանությունը հատուկ է խորհրդային արդարադատությանը, երբ Բրեժնեւի մասին անեկդոտ պատմելը դիտվում էր «հակասովետական քարոզչություն»:
Իրականում բոլորս, իհարկե, հասկանում ենք, թե ինչու են քաղաքական գործիչներն ամիսներով պահվում բանտում: Որպեսզի նրանք դուրս չգան եւ չավելացնեն ընդդիմության պոտենցիալը: Բայց այդ պատճառը, որքան հասկանում եմ, իրավական հարթությունից բավականին հեռու է: |
| |
| ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ |
| |
|
|
|
| |
|
 |
| ՕՐՎԱ ՏԵՍԱՆՅՈՒԹԸ |
|
 |
|
 |
| 2008-05-07 |
| ՀԱՆՈՒՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ |
| |

Երեկ համաժողովրդական շարժման կենտրոնը՝’ ի դեմս հասարակական եւ քաղաքական մի քանի կազմակերպությունների, մայրաքաղաքի փողոցներում երթ էր նախաձեռնել ի պաշտպանություն ազատ խոսքի, քաղաքացիների անաչառ, օբյեկտիվ եւ բազմակողմանի լրատվություն ստանալու իրավունքի: «Հանուն ազատ մամուլի, հանուն ժողովրդավարական Հայաստանի» կարգախոսով երթի մասնակիցները ուղղվեցին նախ ՀՌԱՀ, ապա նաեւ Ռադիոտուն՝’ վերջիններից պահանջելով ամբողջովին կատարել ԵԽԽՎ բանաձեւի եւ ԵՄ նախագահության մարտի 4-ի եւ 12-ի հայտարարություններում նշված պահանջները, վերաբացել «Ա1+» եւ «Նոյյան տապան» անկախ հեռուստաընկերությունները, լիարժեքորեն ապահովել ՀՀ քաղաքացիների օբյեկտիվ լրատվություն ստանալու սահմանադրական իրավունքը, ՀՌԱՀ-ի անդամներից ու ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2008-05-07 |
| ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ՝ ՕՐԵՆՔԻՑ ԴՈՒՐՍ |
| |
«Նրա որեւէ քայլ, որը կլիներ օրենքի շրջանակներում, չկա»,- վստահեցնում է Արման Մուսինյանը
Ընդդիմության կողմից «քաղաքական» որակված եւ այսօր էլ շարունակվող հետապնդումների շուրջ երեկ մենք զրուցեցինք «Համաժողովրդական շարժման կենտրոնի» մամուլի խոսնակ Արման Մուսինյանի հետ: Նա տեղի ունեցած կալանավորումները բաժանեց երկու մասի՝ մինչեւ մարտի 1-ը եւ դրանից հետո ընկած ժամանակահատվածների: Ըստ նրա, մինչեւ մարտի 1-ը կալանավորվածների դեմ քրգործերը սարքվել են փետրվարի 19-ից հետո՝ կա՛մ ընտրական պրոցեսների հետ կապված՝ ընտրական հանձնաժողովի աշխատանքներին խոչընդոտելու, վստահված անձանց դեմ բռնություններ գործադրելու, կա՛մ այլ մեղադրանքներով, որոնք բոլոր դեպքերում ակնհայտորեն քաղաքական էին եւ շինծու. «Օրինակ՝ Շոթա Սաղաթելյանի, Պետրոս Մակեյանի եւ Աշոտ Զաքարյանի գործերը կամ՝ Գագիկ Ջհանգիրյանինը: ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2008-05-07 |
| «ԵՍ ԿՈՂՄ ԵՄ ԱՌՈՂՋ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆԸ» |
| |
Ասում է Ազգային անվտանգության խորհրդի նորանշանակ քարտուղար Արթուր Բաղդասարյանը եւ վստահեցնում, որ փոխընդունելի փոխզիջումն ավելի ընդունելի է, քան անխոհեմ առճակատումը:
- Մարտի 1-ի դեպքերից մի քանի ժամ առաջ դուք կանգնեցիք Սերժ Սարգսյանի կողքին, համատեղ հուշագիր ստորագրեցիք, հայտարարվեց, որ ղեկավարելու եք Անվտանգության խորհուրդը: Ինչո՞ւ ձեզ պաշտոնի նշանակեցին ուշացումով:
- Պատճառը հիմնավոր էր, քանի որ նախ՝ անհրաժեշտ էր ձեւավորել նոր կառավարություն եւ հաստատել նրա ծրագիրը: Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի կողքը կանգնելուն կամ աջակցելուն, ապա դա եղել է ոչ միայն իմ, այլեւ ողջ քաղաքական թիմի որոշումը՝ գնալու ոչ թե արկածախնդրության, այլ իրական բարեփոխումների եւ մեր նախընտրական ծրագրերը իրականացնելու ճանապարհով: Իմ կողմից այլ ճանապարհով ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2008-05-07 |
| «Ֆանտաստիկ» մեղադրանք |
| |
Փաստաբան Տիգրան Տեր-Եսայանն այսպես է բնութագրում Արամ Կարապետյանին առաջադրված մեղադրանքը:
«Նոր ժամանակները» ստորագրահավաք է նախաձեռնել. քաղաքացիները իրենց ստորագրությամբ հաստատում են, որ իրենք եւս միանում են ՆԺԿ նախագահի կողմից հրապարակավ արված հռետորական հարցադրումներին՝ ՀՀ գլխավոր դատախազությունից պահանջելով դրանց պատասխանները: Հիշեցնենք, որ հարցադրումները վերաբերում էին Մեղրին Ադրբեջանին զիջելու ծրագրին եւ այդ ծրագրի ու 1999թ. հոկտեմբերի 27-ի դեպքերի կապին, ինչն էլ պատճառ դարձավ Ա. Կարապետյանի կալանավորմանը: «Գլխավոր դատախազությունն առնվազն պետք է Արամ Կարապետյանի հայտարարության մեջ նշած անձանց՝ Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին կամ Ռոբերտ Քոչարյանի խնամուն՝ Վլադիմիր Բադալյանին, ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանին հրավիրի հարցաքննության: Թող պարզեին՝ այդ մարդիկ վիրավորվե՞լ ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2008-05-07 |
| «Ո՞Վ Է ՕԴԻ ՄԵՋ ԽՈՍՈՒՄ» |
| |
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Էդուարդ Շարմազանովը երեկ հայտարարեց, որ նախագահ Սերժ Սարգսյանը միշտ էլ երկխոսության մասին առաջարկներ է հնչեցրել. «Բաց տեքստով կոչ է արել առանց բացառության բոլոր ուժերին, սակայն մեր քաղաքական ընդդիմախոսները երկխոսելու փոխարեն ազգը բաժանեցին «տականքների» եւ յուրայինների: Ես չեմ ընդունում այն երկխոսությունը, որ պետք է գնաս, մարդկանց հետ խոսես, եթե նրանք քո կարծիքը չեն ընդունում՝ ասես, որ նրանք դավաճաններ են, եթե այդպես պիտի երկխոսենք, չի ստացվի: Ես, որպես երիտասարդ գործիչ, որը նոր է քայլեր անում քաղաքականության մեջ, ինձ իրավունք չեմ վերապահում խորհուրդ տալ առաջին նախագահին, բայց մի բան պարզ է. չի կարելի ատելություն սերմանելով, ուսուցչի կերպար ստանձնելով՝ բոլորին դաս տալ, եւ չի կարելի, ի վերջո, մարդկանց պիտակավորել: Եվրոպան մինչ այդ կատարյալ էր, հենց եղավ Պրեսկոտի ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2008-05-07 |
| ԳԱԶԱԼՑԱԿԱՅԱՆՆԵՐՆ ԱՌԻԹԻՑ ՕԳՏՎԵԼ ԵՆ |
| |
Կառավարության կողմից գազի սուբսիդիայի դադարեցման փաստը՝ շատ գազալցակայանների տերերի համար անգամ նախկինում էժան գնով ձեռք բերված գազը 700-800 դրամով թանկ վաճառելու առիթ է հանդիսացել:
Մայիսի 1-ից ավտոմեքենաների լիցքավորման համար նախատեսված գազի լցակայաններում ավելի քան 50%-ով թանկացել է գազի գինը: Եթե նախկինում մեկ բալոն գազի լիցքավորման համար վարորդները վճարում էին 1200-1300 դրամ, ապա այսօր՝ 2 հազար դրամ: Նշենք, որ մեր հանրապետության ավտոտրանսպորտի գերակշիռ մասն աշխատում է գազով, հետեւապես գազի գնի այս աննախադեպ թանկացումն իր ուղղակի ազդեցությունը կունենա ուղեվարձի վրա: Օրերս այս մասին հայտարարեցին մայրաքաղաքում ուղեւորափոխադրումներ իրականացնող մի շարք ընկերությունների ու նաեւ տաքսի ծառայությունների տերերը: Վարորդների հավաստմամբ, ներկայիս ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2008-05-07 |
| Գերեզմանները «կատոկել» են |
| |
Էլիտարաշինություն եզդիների պապենական գերեզմանոցի տարածքում
Նորքի այգիներում գտնվող եզդիների հին գերեզմանատունը վերջերս ավերվում եւ պղծվում է: Այս տարածքում բուռն դղյակաշինություն է ընթանում, ինչի հետեւանքով եզդիների գերեզմանոցը «արմատախիլ» է արվում եւ տեղանքն էլ ասֆալտապատվում է: Այս հանգամանքը հարուցել է Հայաստանում բնակվող եզդիների զայրույթը: «Առավոտի» հետ զրույցում 62-ամյա Սուրիկ Ալոյանը պատմեց. «Արդեն 70 տարի ծնողներս, քույրս, հետո նաեւ որդիս թաղվել են եզդիների այս գերեզմանատանը, բայց հիմա նրանց շիրիմներից բան չի մնացել: Ինչ-որ անհայտ մարդիկ քանդում են գերեզմանները՝ տեղում տներ ու պարիսպներ են կառուցում, տարածքն ամբողջովին աղբանոցի են վերածել: Բա դրանք խիղճ ունե՞ն: Ո՛չ հարգանք կա, ո՛չ պատիվ, գերեզմաններն էլ չեն խնայում: Չգիտե՞ն, որ մի օր էլ իրենք են մեռնելու: Հայի հետ մենք ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2008-05-07 |
| «ԱՆՆԱԽԱԴԵՊ ԵՐԵՎՈՒՅԹ՝ ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԵՋ» |
| |
ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը՝ հայկական տպագրության ստեղծման մասին
2008թ. ապրիլի 7-ին ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը գրավոր հարց-առաջարկությամբ դիմել է կառավարությանը՝ պետականորեն նշելու հայկական տպագրության ստեղծման 500-ամյակը:
Ապրիլի 30-ին կայացած խորհրդարանական հարցուպատասխանի ժամանակ կառավարությունը դրական վերաբերմունք է արտահայտել պատգամավորի առաջարկության վերաբերյալ: Այս մասին զրուցեցինք պատգամավորի հետ:
- Պրն Դալլաքյան, ինչո՞վ է պայմանավորված ձեր առաջարկության հրատապությունը:
- Մաշտոցյան գրերին հաջորդած մշակութային երկրորդ մեծ սխրանքը հայկական տպագրության սաեղծումն էր: 1512 թվականին Վենետիկում ստեղծվեց առաջին հայկական տպարանը, որը 16-րդ դարի հայ մշակութային կյանքի ամենախոշոր իրադարձությունն էր: Հայ առաջին ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2008-05-07 |
| «ԺԻՐԱՅՐՆ ԻՄ ՄԱՐՏԱԿԱՆ ԸՆԿԵՐՆ Է» |
| |
Երեկ ասաց գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանը (Կոմանդոս), հավելելով, որ չի ծափահարում նրա հանդեպ կատարվող գործողությունների հեղինակներին:
Երեկ ԵՊՀ պատմության ֆակուլտետի դահլիճում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված մայիսյան հերոսամարտերին: Հանդիպմանը ներկա էին նաեւ ղարաբաղյան պատերազմի հերոս, Շուշիի ազատագրման օպերացիայի կազմակերպիչ եւ հրամանատար, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանը, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը: Պատմության ֆակուլտետի դեկան Հայկ Ավետիսյանը նկատեց. «Հայ ժողովրդի համար մայիսն ունի ինքնության պահպանման խորհուրդ: Ամենակարեւորը՝ այն մեզ տվել է պետականություն»: Ա. Տեր-Թադեւոսյանից ուսանողները հետաքրքրվեցին, թե Շուշիի ազատագրումից հետո ադրբեջանցիները ցանկացե՞լ են այն ետ վերցնել: Գեներալ-մայորը պատասխանեց. ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2008-05-07 |
| ԷԼԻ ԱՌԱՆՑ ՊԱՏՇԱՃ ՔՆՆՈՒԹՅԱՆ |
| |
Անտեսելով ԵԽԽՎ բանաձեւի պահանջները՝ դատարանները շարունակում են «դակել» նախաքննության մարմնի միջնորդությունները:
Տեղեկացրել ենք, որ մայիսի 4-ին Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը 2 ամսով երկարացրեց Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ Աբովյան քաղաքի նախընտրական շտաբի պետ Գրիգոր Ոսկերչյանի կալանքի ժամկետը: Ինքը՝ մարտի 11-ից կալանավորված ու «Երեւան Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում պահվող Գրիգոր Ոսկերչյանը հայտարարությամբ հրաժարվել էր մասնակցել դատաքննությանը՝ գրավոր մասնավորապես փաստարկելով. «Անիմաստ եմ համարում իմ մասնակցությունը մի դատական պրոցեսի, որտեղ ամեն ինչ նախապես որոշված է, եւ ըստ էության՝ արդարադատություն չի իրականացվում»:
Սակայն կարող էր թվալ, թե ԵԽԽՎ «Ժողովրդավարական հաստատությունների գործունեությունը Հայաստանում» բանաձեւից ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2008-05-07 |
| Նախարարն այցելեց «Բյուրակն» համալիր |
| |
Եվ պաշտոնյաներին խորհուրդ տվեց իրենց երեխաներին չուղարկել արտասահման սովորելու
Երեկ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանն այցելեց «Բյուրակն» կրթահամալիր: «Առավոտը» դեռեւս անցյալ տարի տեղեկացրել էր, որ այս կրթօջախը սովորական հանրակրթական դպրոցներից տարբերվում է ուսման մեթոդներով ու աշխատաոճով. «Բյուրակնի» ամեն մի աշակերտ յուրաքանչյուր առարկա յուրացնում է իր անհատական ծրագրով, եւ ուսումնական գործընթացի մեջ ակտիվորեն ներգրավված են բոլոր աշակերտները: Ամեն մի աշակերտ ոչ միայն սովորող է, այլեւ սովորեցնող, այստեղ սովորեցնելով ուրիշներին, սովորում են նաեւ իրենք: Հինգ տարվա պատմություն ունեցող «Բյուրակնի» առանձնահատկություններից է նաեւ այն, որ պետական ուսումնական ծրագրով նախատեսված նյութը աշակերտները յուրացնում են դպրոցում՝ ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2008-05-07 |
| «Ասպարեզի» նախագահը խեղճացրեց վկաներին |
| |
Նախորդ օրը Շիրակի մարզի վարչական դատարանում քննվում էր ոստիկանների ներկայացրած վարչական հայցը
ընդդեմ Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանի:
Լեւոն Բարսեղյանը, ինչպես հայտնի է, մեղադրվում է մարտի 2-ին Գյումրիի թատերական հրապարակում ժողովրդին հանրահավաքի կոչ անելու ու ոստիկանության օրինական պահանջին չենթարկվելու մեջ: Եվ քանի որ նա գտնում է, որ սա սարքած գործ է, դատարանում հանդես էր եկել հակընդդեմ հայցով: Նրա մեկնաբանելով. «Ես գնացել եմ այնտեղ զբոսնելու, սակայն փոխոստիկանապետ Վազգեն Նիկոլայի Հարությունյանը ինձ հրել է, հայցը կազմվել է սուտ հիմքերի վրա, եւ ես պնդում եմ, որ սահմանափակվել է իմ քաղաքացիական, լրագրողական իրավունքը, ես մասնագիտական գործունեությունս խոչընդոտելու համար դատախազություն ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2008-05-07 |
| «Տնօրենն ու գեղղեկավարը համախոհներ են» |
| |
Չեխական փորձն է ներկայացնում ճանաչված դաշնակահար Յան Սիմոնը
Առաջին անգամ Հայաստանում Ֆիլհարմոնիկ նվագախմբի ընկերակցությամբ մայիսի 8-ին հանդես կգա չեխ վիրտուոզ դաշնակահար (եվրոպական մամուլի գնահատմամբ) Յան Սիմոնը, կատարելով Սեն-Սանսի դաշնամուրի եւ նվագախմբի երկրորդ կոնցերտը (դիրիժոր՝ Էդ. Թոփչյան):
«Առավոտի» հանդիպումը արվեստագետի հետ պայմանավորված էր այն մտահոգություններով, որոնք կապվում են հայաստանյան մշակութային կառավարման խնդիրներին: Քանիցս անդրադարձել ենք եվրոպական մշակութային կենտրոն դարձնելու կառավարման մոդելները մեր երկիր «տեղափոխելու» խնդրին: Հիշեցնենք, որ խոսակցությունների, մտահոգությունների առանցքում անընդհատ հոլովում ենք գեղարվեստական ղեկավար-տնօրեն հարաբերությունների հարցը, շատ հաճախ դիլետանտորեն ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
|
 |
| ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ |
| 2008-05-07 20:16 |
| |
| |
ԴԱՏԱՐԱՆՆ ԱՆՏԵՍԵԼ Է ԵԽ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ
Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ Աբովյանի նախընտրական շտաբի պետ Գրիգոր Ոսկերչյանի շահերի պաշտպան Հրանտ Գեւորգյանն ասաց, թե ... |
| |
 |
|
| 2008-05-07 20:15 |
| |
| |
ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՆԻ՞ ԱԼԻԿԻ ՀԵՏ
Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը երեկ ... |
| |
 |
|
| 2008-05-07 20:15 |
| |
| |
ՏՐԱՆՍՊՈՐՏԸ ԹԱՆԿԱՑԵԼ ԷՐ
Երեկ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը առաջ թռնելով կառավարությունից՝ ինքնագլուխ թանկացրել էր քաղաքի հասարակական ... |
| |
 |
|
| 2008-05-07 20:15 |
| |
| |
ՄԻ ՏՈՒՆ ԷԼ ՔԱՆԴԵՑԻՆ
«Որ դուրս գամ՝ տունս կքանդեն: Այս ամենն անօրինական է»,- ասաց Բուզանդի թիվ 95 տան սեփականատեր Գոհար Աբրահամյանը: Չնայած տեխնիկան ... |
| |
 |
|
| 2008-05-07 20:15 |
| |
| |
ՄԵՔԵՆԱՆ՝ ԳԵՏՈՒՄ
Մայիսի 5-ին, ժամը 09.20-ին հաղորդագրություն է ստացվել այն մասին, որ մայիսի 4-ին, ժամը 23.00-ի սահմաններում Ալավերդի-Ախթալա ավտոճա֊նապարհի ... |
| |
 |
|
| Բոլոր Լուրերը >>> |
|
|
|
 |
 |
| ՄՈԻՏՔ |
|
|
 |
| ՓՆՏՐԵԼ |
|
|
 |
| ԵՂԱՆԱԿ |
| Երեվան | +32 | +16 |
| Շիրակ | +22 | +6 |
| Արարատ | +33 | +15 |
|
 |
| ՏԱՐԱԴՐԱՄ |
|
|
 |
| ԳՈՎԱԶԴ |
|
|
 |
| ՎԵՊ |
|
|
 |
|
|
|
Մուտք Գրանցվել