14/03/2010
aravot.amՕրաթերթ
Ձեր գովազդը կարող է լինել այստեղ
  English    Русский    Հայերեն  
  Գլխավոր    Մեր մասին    Աշխատակազմ    Հետադարձ Կապ  
Գլխավոր
Նորություններ
Քաղաքականություն
Սոցիում
Կրթություն
Մշակույթ
Սպորտ
Աստղագուշակ
Տնտեսություն
Իրավունք
Մարզեր
Միջազգային
Հայդ պարկ
Ժամանց

ԽՄԲԱԳՐԻ ՍՅՈՒՆԱԿ
«Հնարավորի արվեստը» շարքից
 

Հայաստանում Վրաստանի դեսպանության դեսպանորդ Գեորգի Սագանելիձեն հայ լրագրողների հետ ունեցած հանդիպման ժամանակ հայտարարեց, որ Վրաստանը Հայաստանին կոչ է անում առավելագույնս կառուցողական լինել ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի առաջիկա նիստին կայանալիք քվեարկության ժամանակ: Նշենք, որ Վրաստանի առաջարկով այնտեղ քվեարկության է դրված «Վրաց-աբխազական հակամարտության արդյունքում բռնի տեղահանված անձանց կարգավիճակի մասին» բանաձեւի նախագիծը: «Մենք մտավախություն ունենք, որ Աբխազիայի հարցում Հայաստանը կարող է կիսել Ռուսաստանի դիրքորոշումն ու դեմ քվեարկել բանաձեւին՝ այդպիսով դառնալով ագրեսորի միակ կողմնակիցը»,- ասաց Գեորգի Սագանելիձեն: Նրա խոսքերով, Վրաստանը ձգտում է գործընկերական-բարիդրացիական հարաբերություններ հաստատել իր բոլոր հարեւանների հետ, ընդ որում, նրանց չպարտադրելով որոշ հարցերում որդեգրել վրացական դիրքորոշումը:

Սագանելիձեի այս արձանագրումները միանգամայն հասկանալի վրդովմունք են առաջացրել Հայաստանի՝ առայժմ միայն քաղաքագիտական-լրագրողական շրջանակներում: Հիշեցնենք, որ տառացիորեն մի քանի շաբաթ առաջ, երբ միջազգային նույն ատյանում քվեարկվում էր Ադրբեջանի առաջարկած՝ ԼՂ-ին առնչվող հայտնի բանաձեւի նախագիծը, Վրաստանը դրան կողմ քվեարկած երկրների շարքում էր: ՀՀ-ում Վրաստանի դեսպանորդը հետեւյալ կերպ էր մեկնաբանել այդ հանգամանքը. «Վրաստանն իրավունք չունի պայքարել իր տարածքային ամբողջականության համար` չաջակցելով մյուս պետությունների տարածքային ամբողջականությանը»:

Այս ամենով հանդերձ, պետք է հուսալ, որ այստեղ առաջացած վրդովմունքը նշված շրջանակներից դուրս չի գա ու որեւէ կերպ չի ազդի երկու երկրների՝ Հայաստանի եւ Վրաստանի միջպետական հարաբերությունների վրա, որքան էլ որ այդօրինակ պահվածքը ոմանց հաճելի չլինի: Այս պարագայում, թերեւս, հարկ կա դարձյալ հիշեցնելու, որ քաղաքականությունը հնարավորի արվեստն է, եւ «դուռակ-սամ դուռակ» մոտեցումը, գոնե Հայաստանի համար, շատ անցանկալի հետեւանքներ կարող է ունենալ: Իր նպատակներին հասնելու համար Վրաստանն անում է ամեն ինչ (այդ թվում՝ Հայաստանի համար անհաճո քվեարկությունը)՝ մնալով «հնարավորի արվեստ» սկզբունքի շրջանակում եւ, վստահաբար, չունենալով Հայաստանին վնասելու դիտավորություն: Արդյո՞ք տվյալ դեպքում Մոսկվայի հարկադրանքով Վրաստանի ներկայացրած նախագծին Հայաստանի դեմ քվեարկելը նույնպես կարող է դասվել «հնարավորի արվեստին»: Խիստ կասկածում եմ:

 
ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ
 
 
Քաղաքականություն
ՆՈՐ «ԽԱՂԱՏՈՒՆ» ԳՅՈՒՄՐԻՈՒՄ
 

Երեկ Գյումրիում դատում էին ՀՀ նախագահի նախկին թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձանց՝ Աշոտ Զաքարյանին, Շոթա Սաղաթելյանին ու «Ժողովրդական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանին: Սակայն դատաքննությունը ձգձգվում էր, որովհետեւ դրան մասնակցել ցանկացողները պահանջում էին դատն անցկացնել մեծ դահլիճում, որպեսզի բոլորը կարողանան ներկա լինել դրան: Բայց դատավոր Վահե Խալաթյանը տարբեր պատճառաբանություններով փորձում էր դա ներկայացնել որպես անհնարին տարբերակ՝ պատճառաբանելով նաեւ, թե մեծ դահլիճը զբաղված է: Ճիշտ այդ պահին մեր լուսանկարչական խցիկը ֆիքսեց դատարանի մեծ եւ դատարկ դահլիճում թղթախաղով զբաղված ոստիկանների:
Կարդացեք

 
 
Քաղաքականություն
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲԸ ՈՒՆԻ՞ ԴԱՏԱԽԱԶԱԿԱՆ ՖՈՒՆԿՑԻԱՆԵՐ
 

Ում է վստահվելու «անկախ հետաքննությունը»

ՀՀ նախագահի նախաձեռնությամբ ստեղծված աշխատանքային խումբը պետք է ուսումնասիրի եւ ԵԽԽՎ 1609 բանաձեւում արծարծված առաջարկությունները, եւ համակարգի դրանց իրագործումը: Անցած կիրակի քառակողմ կոալիցիան հանդես եկավ հերթական հայտարարությամբ, որում կարեւորում է աշխատանքային խմբի գործունեությունը: Այդ՝ բոլոր առումներով շարքային հայտարարության մեջ կա մի նախադասություն, որը կարող է ոչ միանշանակ ընդունվել. «Աշխատանքային խմբից քաղաքական կոալիցիան ակնկալում է հստակ քայլեր՝ բանաձեւում տեղ գտած առաջարկությունների իրագործման եւ հատկապես՝ հետընտրական զարգացումների անկախ հետաքննության ուղղությամբ» (ընդգծումն իմն է- Մ. Ե.):

Աշխատանքային խմբի անդամ, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ արտաքին հարցերի հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանի հետ զրույցում ...

 
 
Քաղաքականություն
ՀԱԿԱՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԳԵՑՐԵՑ ՀԱԿԱՌԱԿ ԱՐԴՅՈՒՆՔԻ
 

Լեւոն Տեր-Պետրոսյանի շուրջ համախմբումն այսպես է բացատրում Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը՝ իր արտահերթ զեկույցում:

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի «2008թ. փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների եւ հետընտրական զարգացումների վերաբերյալ» արտահերթ զեկույցում բազմաթիվ են դրույթները, որոնք այս կամ այն կերպ առնչվում են «Հ1»-ին: Ասենք, նման հարցադրում կա. «Եթե, ինչպես ներկայացնում է Հանրային հեռուստատեսությունը, փախչող ցուցարարներն իրենցից հետո ատրճանակներ են թողել, ապա ինչպե՞ս եղավ, որ նրանց ցրելու ժամանակ, որն ուղեկցվել է ծեծով ու դիմադրությամբ, ոչ մի կրակոց չեղավ: Ավելին, ցուցարարները նույն օրը Ֆրանսիական դեսպանատան մոտակայքում քարեր եւ նմանատիպ իրեր էին հավաքում «զինվելու» ...

 
 
Քաղաքականություն
Ի պաշտպանություն Արամ Կարապետյանի հարցադրումների
 

Մենք՝ Հայաստանի Հանրապետության ներքոստորագրյալ քաղաքացիներս հայտարարում ենք, որ միանում ենք «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանի կողմից հրապարակավ արված հռետորական հարցադրումներին եւ ՀՀ գլխավոր դատախազից պահանջում ենք հետեւյալ հարցերի պատասխանը.

ա/ Ճի՞շտ են, արդյոք, այն տեղեկությունները, որ ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից մշակվել է Մեղրիի տարածաշրջանի ազգաբնակչության վերաբնակեցման համապարփակ նախագիծ, ըստ որի՝ կազմվել են համապատասխան տեղագրական քարտեզներ, մշակվել են մարդկանց տեղափոխելու ավտոբուսային երթուղիներ, հստակեցվել են վերաբնակեցման ու կառուցապատման աշխատանքների ծրագրերը: Ճի՞շտ է, արդյոք, որ այս ամենի արժեքը հայկական կողմի ներկայացմամբ կազմել է 4 միլիարդ 328 միլիոն 629 հազար դոլար: ...

 
 
Քաղաքականություն
Մանկավարժի ցուցմունքը՝ 28 տառասխալով
 

Ազատամարտիկներ Աշոտ Զաքարյանի, Շոթա Սաղաթելյանի ու «Ժողովրդական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանի դեմ հարուցված քրեական գործի քննությունը երեկ անցավ սարսափելի լարված մթնոլորտում՝ ուշաթափություններով ու ժողովուրդ-ոստիկան բախումներով: Դատավոր Վահե Խալաթյանը որոշել էր դատավարությունն անցկացնել փոքր դահլիճում: Այդ պատճառով ոստիկանները լծվել էին մարդկանց դատարանի շենք չթողնելու գործին: Բանը հասավ նրան, որ փշրվեցին դատարանի ապակյա դռները: Կես ժամ տեւած բախումից հետո մի քանիսին թույլատրեցին մասնակցելու երկու ժամ ուշացումով սկսված դատավարությանը: Այդ ընթացքում ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Վարդան Խաչատրյանը դատարանի նախագահի հետ բանակցություններ էր վարում ժողովրդին ներս թողնելու թեմայով՝ խոստանալով ստանձնել դատապրոցեսի անաղմուկ ընթացքը: Բանակցություններն ...

 
 
Քաղաքականություն
ՀԱՄԱՆԵՐՈՒՄԸ ԼԱՎ ՄԻՋՈՑ Է
 

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը «Փաստարկ» ակումբում երեկ նշեց, թե սկսվել է ընդդիմության ներկայացուցիչներին հետապնդելու երկրորդ փուլը, եւ սա «պարարտ հող» չէ երկխոսության ու ճգնաժամից դուրս գալու համար: Ըստ նրա՝ այդ նպատակների համար շատ լավ հիմք կարող է լինել, օրինակ, համաներումը. «Քանի դեռ չկան դատավճիռներ՝ համաներման կիրառումը կունենար այնպիսի իրավական հետեւանքներ, որ եթե անձը նույնիսկ չհամաձայնվի, որ իր նկատմամբ կիրառվի համաներում, համենայնդեպս, դատապարտված չի լինի»: Հիշեցնենք, որ պատասխանելով «Ժառանգության» հենց այս պատգամավորի հարցին՝ Սերժ Սարգսյանը մի անգամ արդեն հայտարարել է, թե չի պատրաստվում դիմել ԱԺ-ին՝ համաներում կիրառելու առաջարկով:

Զարուհի Փոստանջյանն ասաց, թե չի հավատում ՀՀ նախագահի եւ ԱԺ նախագահի ստեղծած աշխատանքային ...

 
 
Քաղաքականություն
ԲԱՑ ՆԱՄԱԿ
 

Հայաստանի Հանրապետության նախագահ պարոն Սերժ Սարգսյանին, ՀՀ վարչապետ պարոն Տիգրան Սարգսյանին, ՀՀ նախագահին առընթեր Անվտանգության խորհրդի քարտուղար պարոն Արթուր Բաղդասարյանին

«Ռոյալ-Արմենիա» ընկերության վերաբերյալ քրեական գործով դատապարտյալներ՝ Գագիկ Հակոբյանից եւ Արամ Ղազարյանից

Հարգելի պարոնայք

Հրապարակային եղանակով Ձեզ դիմելու հանգամանքը պայմանավորված է նախկինում երկրի ղեկավարներին ուղղված մեր նամակները հասցեատերերին չհասնելու դառը իրողությամբ, հետեւապես սույն դիմումը նախկինների բախտին չարժանացնելու համար ընտրել ենք բաց նամակով թերթի միջոցով Ձեզ դիմելու եղանակը եւ հույս ունենք, որ Դուք ըստ պատշաճի կարձագանքեք մեր խնդրանքին:

«Ռոյալ-Արմենիա» ընկերության վերաբերյալ հայտնի քրեական գործը կազմելու եւ մեզ դատապարտելու հանգամանքները վերջին ժամանակաշրջանում ...

 
 
Սոցիում
ՄԱՅՐԱՔԱՂԱՔՈՒՄ՝ ԷԺԱՆԱՑԵԼ, ՄԱՐԶԵՐՈՒՄ ԹԱՆԿԱՑԵԼ Է
 

Երեւանցիները բնության գրկում գտնվող մարզերը գերադասում են փոշու եւ շինարարական աղբի մեջ կորած մայրաքաղաքից:

Այս տարի, անշարժ գույքի շուկայի մասնագետների կանխատեսումներով, մայրաքաղաքում բնակարանների գների անկում է սպասվում: Փոխարենը բնակարանները սկսել են աննախադեպ թանկանալ մարզերում: Չնայած մայրաքաղաքում են կենտրոնացած զվարճանքի, հանգստի օբյեկտների մեծ մասն ու բիզնես-կենտրոնները, սակայն այսօր անշարժ գույք ձեռք բերել ցանկացողներից շատերը ձգտում են ապրել էկոլոգիապես մաքուր միջավայրում, հանգիստ ու խաղաղ պայմաններում, ավտոմեքենաների աղմուկից հեռու: Հենց այդ հանգամանքներով էլ անշարժ գույքի գործակալությունների աշխատակիցները պայմանավորում են մարզերում տների գների կտրուկ բարձրացումը: Գործակալությունների տվյալներով, թանկացել են հատկապես Դիլիջանում, Իջեւանում, Ծաղկաձորում, Ջերմուկում, ...

 
 
Սոցիում
ՄՈՒՏՔԸ՝ ԵԼՔԻՑ
 

Արձագանք «Առավոտի» 23.04.08թ. համարում հրապարակված «Երկու քարի արանքում: Ո՞րն է ելքը» հոդվածին

ՀՀ նախագահի այս տարվա ընտրությամբ մեզանում սաստկացավ իշխանությունը սահմանադրորեն փոխելու հնարավորության մասին կասկածը: Գուցե դա կարծրանա՝ որպես համոզմունք, եթե ժողովրդապետության քաղաքական ներհակ միության զուգակշիռ գումարելիները՝ իշխանություն եւ ընդդիմություն, շարունակենք նույնացնել նախկին եւ նորօրյա իշխանություն ամբարիշտ հակառակության ժամանակային բաժանարարների հետ:

Երկեւանությանս պատճառն այն է, որ մենք շփոթարկու այդպիսի բավարար փորձ ունենք: Հիշենք 1996 թվականը: Մեզ ընդդիմություն ներկայացավ Վազգեն Մանուկյանի ընտրազանգվածը Լեւոն Տեր-Պետրոսյանի իշխանության հանդեպ: Այնինչ, «Ղարաբաղ» կոմիտեի անառարկելի ...

 
 
Կրթություն
Սեւանը օբյեկտները ջրախեղդ է արել
 

Լճի մակարդակի աննախադեպ բարձրացման հետեւանքով ափամերձ օբյեկտներն ու հեկտարներով կանաչ տարածքները ջրի տակ են մնացել:

Որքան էլ բնապահպանության ոլորտի պատասխանատուներն աշխատում են ցույց չտալ, որ խուճապի մեջ են եւ հայտարարում են, որ Սեւանա լճի մակարդակի անսպասելի բարձրացումը շրջակա միջավայրի վրա չի կարող բացասական հետեւանքներ ունենալ, քանի որ ամեն ինչ վերահսկվում է, այնուամենայնիվ, ջրի մակարդակի աննախադեպ բարձրացման հետեւանքով լճի հատկապես առափնյա հատվածներում լուրջ խնդիրներ են առաջացել: Տասնյակ հանգստյան գոտիներ, սպասարկման օբյեկտներ ու կանաչ տարածքներ արդեն մնացել են ջրի տակ: Հիշեցնենք, որ նախորդ ամիս, նախատեսված 20 սմ-ի փոխարեն, լճի մակարդակը բարձրացել է ավելի քան 62 սմ-ով՝ հասնելով ծովի մակերեւույթից 1899 մետրի, ինչը ոլորտի պատասխանատուների մեկնաբանմամբ՝ հետեւանք է այն բանի, որ եթե առաջ ...

 
 
Կրթություն
ԳՈՐԾԵՐԸ ՔՆՆՎՈՒՄ ԵՆ ԸՆՏՐՈՂԱԲԱՐ
 

Փետրվարի 19-ից մինչ օրս ընդդիմության բողոքները դեռ «նախաքննության» փուլում են

Փետրվարի 19-ից ի վեր սկսվել են, մարտի 1-ի իրադարձությունների ֆոնի վրա նոր թափ են հավաքել ու այսօր էլ շարունակվում են ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցներին, ընտրությունների ժամանակ նրա վստահված անձանց ու նրանց հարազատներին, նաեւ մերձավոր շրջապատին բերման ենթարկելու, կալանավորելու եւ, ընդդիմության գնահատմամբ՝ շինծու հոդվածներով դատապարտելու փաստերը: Ընդ որում, ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող ե՛ւ ընտրական պրոցեսներին, ե՛ւ Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքներին մասնակցելու, ե՛ւ մարտի 1-ին Ֆրանսիայի դեսպանատանը հարող տարածքում տեղի ունեցած հասարակական ընդվզման ակցիաներին առնչվող բոլոր գործերը, որոնք, բնականաբար, վերաբերում են բացառապես ընդդիմադիրներին, շատ արագ ...

 
 
Կրթություն
Հերոսի հուշաղբյուրը «խանգարում» է
 

Ցայտաղբյուրի ջրի համար պատրաստ են վճարել

Սարգիս Խիթարյանը խորհրդային բանակի հատուկ նշանակության ստորաբաժանումում ծառայության տարիներին որոշեց նվիրվել զինվորական ծառայությանը եւ մորը գրած վերջին նամակում խնդրեց ուղարկել փաստաթղթերը՝ բարձրագույն ռազմական դպրոցում ուսանելու հեռանկարով։ Տիկին Օլյան չէր կարող համաձայնել։ Միակ որդին էր։ Սարգիսը վերադարձավ ու նվիրվեց ազգային-ազատագրական պայքարին:

Մայրը հիշում է, որ Սարգիսը սովորաբար տուն էր դառնում գիշերային վերջին ավտոբուսով։ Կանգառը երեւում էր տան պատուհանից, եւ տիկին Օլյան նախ հայացքով էր դիմավորում որդուն: Ի վերջո, նա չհասցրեց որդու կարոտն առնել ինչպես հարկն է: Առաջին մարտերից Սարգիս Խիթարյանը ՀԱԲ-ի (Հայոց ազգային բանակ) կազմում մասնակցեց հանրապետության սահմանների ...

 
 
Կրթություն
ԳԹԿ տնօրենը խոսեց քննական նորություններից
 

Եվ հայտարարեց, որ կենտրոնը պատասխանատու չէ թեստերի ժողովածուի որոշ սխալների համար

Երեկ հրավիրված ասուլիսում Գնահատման եւ թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) տնօրեն Մանուկ Մկրտչյանը հայտնեց, որ մաթեմատիկա առարկայի միասնական քննության թեստերում որոշ փոփոխություններ են կատարվել: Թեստի 17, 18, 19 առաջադրանքներում նախկինում դիմորդը պետք է ընտրեր «ճիշտ», «սխալ» կամ «չգիտեմ» պատասխանը: Առաջինի դեպքում նա ստանում էր մեկ միավոր, երկրորդի դեպքում հանվում էր նույնքան միավոր, իսկ երրորդ դեպքում՝ ոչ հանվում, ոչ էլ գումարվում էր միավոր. «Գնահատման ձեւն այս տարի փոխվել է: 17, 18, 19 վարժություններում դիմորդը պետք է ընտրի հնարավոր պատասխաններից մեկը, ինչը հօգուտ իրեն է»: Տնօրենը տեղեկացրեց, որ այս տարի 9-րդ դասարանի մաթեմատիկայի քննությունը եւս անցկացվելու է նոր՝ թեստային տարբերակով. «9-րդ դասարանի ...

 
 
Կրթություն
Ապօրինի բերման ենթարկելը շարունակվում է
 

«Իրավական նախաձեռնություն, ընտրություն ներ-2008» հասարակական կազմակերպությունների ցանցի ներկայացուցիչների հրավիրած ասուլիսը վերաբերում էր 2008թ. նախագահական ընտրությունների օրը եւ հետընտրական զարգացումների ժամանակ ՀՀ ոստիկանության եւ ԱԱԾ կողմից կատարված ապօրինի ձերբակալություններին եւ մարդկանց իրավունքների ոտնահարմանը: «Քաղաքացիական նախաձեռնությունների ազատ ամբիոն» հ/կ-ի նախագահ Գայանե Մարկոսյանը հայտնեց, որ ընտրությունների օրը՝ փետրվարի 19-ին, եւ հատկապես մարտի 1-ի վայրագություններից հետո իրենց ցանցի նախաձեռնությամբ բացվել է շուրջօրյա «թեժ գիծ», որը շարունակում է գործել մինչ օրս («թեժ գծի» հեռախոսահամարն է՝ 080-080-804): Ըստ բանախոսի՝ մարդիկ անվճար իրավական օգնություն են ստանում, երբ նրանց առանց ծանուցագրի հրավիրում կամ բերման են ենթարկում ոստիկանություն, խուզարկում են տունը: ...

 
 
Մշակույթ
ՊԵՐՄՆ ՈՒ ԵՐԵՎԱՆԸ ԿՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵՆ
 

Օպերային թատրոնների մակարդակով

Կարճատեւ այցով Երեւանում էր Պերմի Չայկովսկու անվան օպերայի եւ բալետի պետական ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Գեորգի Իսահակյանը: «Առավոտին» Օպերայի եւ բալետի պետական ակադեմիական թատրոնի տնօրեն Կամո Հովհաննիսյանը տեղեկացրեց. «Այս տարի օպերային թատրոնը նշելու է իր հիմնադրման 75-ամյակը, ուստի մշակույթի նախարարության հետ համատեղ հրավիրել ենք ճանաչված օպերային ռեժիսոր Գեորգի Իսահակյանին՝ իրականացնելու որեւէ բեմադրություն: Իհարկե, նա զբաղված է իր մասշտաբային ստեղծագործական ծրագրերով, բայց մենք եկանք փոխհամաձայնության, եւ մոտ ժամանակներս նա այստեղ կիրականացնի ընդամենը մեկ ներկայացում: Տրամադրելով օպերաների պարտիտուրները, նրա ընտրությանն ենք թողել Ալեքսանդր Սպենդիարյանի ...

 
 
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
2008-05-08 19:58
 
 

«ԱՆՀԱՋՈՂ ԿԱԴՐԸ»՝ ՀԱՋՈՂ ԿԱԴՐԻ ՄԱՍԻՆ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանն իր արտահերթ զեկույցում արձանագրել է, որ արտակարգ ...

 

2008-05-08 19:58
 
 

ՄԻ՛ ՀԵՏԱՊՆԴԵՔ ՆԻԿՈԼԻՆ ԵՎ ՍՈՒՔԻԱՍՅԱՆԻՆ

«Հիմա» շարժումը նախաձեռնել է ստորագրահավաք՝ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին ուղղված հետեւյալ տեքստի ...

 

2008-05-08 19:57
 
 

«ԱՐՄԵՆՏԵԼԸ» ԳԵՐԻՇԽՈ՞Ղ Է

Երեկ ինտերնետ ծառայություններ մատուցող «Վեբ» եւ «Արմինկո» ընկերությունները դիմել են ՀՀ տնտեսական մրցակցության ...

 

2008-05-08 19:57
 
 

3 ՄԱՀ՝ ՀՐԴԵՀԻՑ

Երեկ Արմավիրի մարզի Զվարթնոց գյուղում այրվել էր Լ. Մկրտչյանին պատկանող տունը: Ստացված այրվածքներից զոհվել էին բնակիչները՝ 54-ամյա ...

 

2008-05-08 19:57
 
 

ԱԶԵՐԻՆԵՐԸ ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԵՆ ԽՆԴՐՈՒՄ ՀԱՅ ԴԱՏԱՎՈՐԻՑ

Թբիլիսիի «Marriott Courtyard» հյուրանոցում մայիսի 5-ին անցկացվեց «Հասարակությունն ու արդարադատությունը» ...

 

2008-05-08 19:57
 
 

Ռադիոյի խնդիրները

Ռադիոյի օրվա առթիվ երեկ «Ուրբաթ» ակումբի հյուրերն էին «Ռադիո Վանի» տնօրեն Շուշանիկ Արեւշատյանը եւ Հանրային ռադիոյի հաղորդավար, ...

 


ՄՈԻՏՔ
ՓՆՏՐԵԼ
ԱՐԽԻՎ
Վերջին Համարը
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կիր
  1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31  
ԵՂԱՆԱԿ
 Երեվան+20+5 
 Շիրակ+15-3 
 Արարատ+20+4
 
ՏԱՐԱԴՐԱՄ
 USD-- 
 EURO-- 
 RUR-- 
ԳՈՎԱԶԴ

www.aravot.am
(old site)

ՎԵՊ

  ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

a

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գիրք առաջին

Գիրք երկրորդ

Գիրք երրորդ

Գիրք  չորրորդ

Գիրք հինգերորդ

Գիրք վեցերորդ

Գիրք յոթերորդ

Գիրք ութերորդ

ԳԻՐՔ ԻՆՆԵՐՈՐԴ

Գլուխ առաջին

Գլուխ երկրորդ

Գլուխ երրորդ

Գլուխ չորրորդ

Գլուխ հինգերորդ

Գլուխ վեցերորդ

Գլուխ յոթերորդ

Գլուխ ութերորդ

Գլուխ իններորդ

Գլուխ տասներորդ

Գլուխ տասնմեկերորդ

Գլուխ տասներկուերորդ

Գլուխ տասներեքերորդ

Գլուխ տասնչորսերորդ

Գլուխ տասնհինգերորդ

Գլուխ տասնվեցերորդ

Գլուխ տասնյոթերորդ

Գլուխ տասնութերորդ

Գլուխ տասնիններորդ

Գլուխ քսաներորդ

Գլուխ առաջին

 Armenian Medical Network -Health news