 |
 |
|
| 18/ | 03/2010 |
| aravot.am | Օրաթերթ |
|
Ձեր գովազդը կարող է լինել այստեղ |
|
|
|
 |
 |
 |
 |
| ԽՄԲԱԳՐԻ ՍՅՈՒՆԱԿ |
| |
Կառավարության երեկվա նիստում ներկայացվել են մեր օրաթերթում Սյունիքի մարզպետի կողմից դպրոցականին ծեծի ենթարկելու վերաբերյալ լուրի շուրջ ծառայողական քննության արդյունքները: Ըստ այդմ՝ պարզել են, որ մարզպետի կողմից Գորիսի գրախանութի աշխատակից Հայկի 12-ամյա որդուն ծեծի ենթարկելու փաստն իրականությանը չի համապատասխանում: Այս կապակցությամբ նշենք, որ ապրիլի 25-ին՝ նույն օրը, երբ կառավարության նիստում անդրադարձ էր եղել այդ լուրին՝ «Առավոտն» արդեն իսկ հրապարակել էր ճշտում՝ «Նրա որդին չի եղել» վերնագրով, որտեղ շարադրված էին Հայկ Կարապետյանի պարզաբանումները, թե իր որդու հետ նման բան չի եղել, եւ խոստացել էինք այս պատմության շարունակությունը ներկայացնել թերթի առաջիկա համարներից մեկում: Այնպես որ՝ ծառայողական քննություն իբր իրականացնողներն այս կապակցությամբ զուր ջանքեր են գործադրել՝ հերքելով այն, ինչն արդեն իսկ հերքել էինք ինքներս:
Ինչ վերաբերում է Եղիշե Անթանոսյանին, որի հետ էլ իրականում տեղի է ունեցել այս միջադեպը. մենք վկաների ներկայությամբ ենք զրուցել նրա հարազատների հետ, որոնք պատմում էին, թե մարզպետի զավակների հետ կռիվ անելու պատճառով այդ 16-ամյա տղային Սուրեն Խաչատրյանը ծեծել էր «կատաղի ձեւով, մարմնի բոլոր մասերը ցավացրել», որ հարվածների եւ ստացած սթրեսի հետեւանքով տղայի մոտ առաջացել էր բրոնխիտ, ու նա բուժվում էր ծանոթ բժիշկների մոտ: Ծնողները վախեցել էին նրան տանել հիվանդանոց, վախեցել էին նաեւ բողոքել: Այժմ քննության արդյունքներից պարզվում է, որ Եղիշեի հայրը՝ Վահրամ Անթանոսյանը, խոսել է միայն այն մասին, որ իր տղան է ծեծել Սուրեն Խաչատրյանի որդուն, եւ լռել երեխաների վեճին մարզպետի «միջամտության» մասին: Եթե վարչապետը հավատում է, որ Սյունիքում որեւէ մեկը կարող է ծեծել մարզպետի որդուն եւ դրանից հետո ողջ մնալ՝ դա իր խնդիրն է: Ոչինչ չենք կարող անել՝ վայելեք ուրեմն ձեր մարզպետի հետագա «քաջագործությունները». թող նա եւ իր ազգականները շարունակեն անպատիժ ծեծել, սպանել ու բռնաբարության փորձեր անել Սյունիքում:
Կառավարությանն այս կապակցությամբ բան չունենք ասելու՝ բացի նրանից, որ այս ընթացքում չպահպանվեցին ձեռք բերված որոշ պայմանավորվածություններ, ինչը ապացուցեց, թե որքան միամիտ էինք մենք՝ կարծելով, թե այս կառավարության հետ կարելի է «կառուցողական համագործակցություն» հաստատել: Ու մի դիտարկում էլ վարչապետ Տիգրան Սարգսյանին՝ չարժե անեկդոտ պատմել այն դեպքում, երբ այս քննության ընթացքում թերեւս համոզվեց՝ տվյալ դեպքում ծիծաղելու պատճառ բնավ չկա: |
| |
| ԱՌԱՎՈՏ |
| |
|
|
|
| |
|
 |
|
 |
| 2008-05-09 |
| ԵՐԿՐԱՊԱՀՆԵՐԻ ՀԵՏ |
| |

Երեկ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը Երկրապահի օրվա կապակցությամբ այցելեց Եռաբլուր եւ զրուցեց ազատամարտիկների հետ: Նկարում նա պատկերված է տիկին Գրետայի եւ վանատուրցի ազատամարտիկ Արշալույս Բոզինյանի հետ, որը վերջին շաբաթների ընթացքում ակտիվորեն պայքարում է կալանքի տակ գտնվող իր մարտական ընկեր, ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի իրավունքների համար:
Կարդացեք նաեւ՝ |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2008-05-09 |
| ՊԱՀԱՆՋՈՒՄ ԷԻՆ ԱԶԱՏ ԱՐՁԱԿԵԼ |
| |
Երեկ՝ Երկրապահի օրը, ազատամարտիկները առանձին խմբերով այցելեցին Վազգեն Սարգսյանի հուշարձանին եւ Եռաբլուր:
ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը փոքր շքախմբով Եռաբլուր էր գնացել առավոտյան 10-ին, իր անունից ծաղիկների զամբյուղ ուղարկել Վ. Սարգսյանի հուշարձանին, խնդրել, որ Արարատ գնացող իր ընկերները շնորհավորանքներ հաղորդեն տիկին Գրետային, ու ինքը վերադարձել էր Էջմիածին՝ պատճառաբանությամբ, թե այնտեղ էլ են տարբեր միջոցառումներ նախատեսվում: Նա նաեւ ուղերձ է տարածել, որում մասնավորապես ասվում է. «Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ երկրապահը երբեք քաղաքականությամբ չի զբաղվել եւ չի զբաղվելու: Ոչ ոք թող չշահարկի երկրապահի անունը: Ուզում եմ վերջին անգամ ասել, որ ես այն մարդն եմ, ում անունից ասելու, խոսելու, գործելու իրավունք ոչ ոք չունի: ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2008-05-09 |
| «ԿԱՐՈ՞Ղ Ա ՎՍՅՈ ՏԿԻ ԷՆ «ՆԻՎԵՆ» ԴՈՒ ԵՍ ՎԱՌԵԼ» |
| |
Այսպես են հարցաքննում մեր ոստիկանները
«Առավոտն» արդեն հաղորդել է, որ մայիսի 5-ին Շենգավիթի ոստիկանություն բերման է ենթարկվել Պահպանողական կուսակցության անդամ Կարեն Հեքիմյանը եւ այնտեղ պահվել շուրջ 7 ժամ: Հավելենք, որ Կարեն Հեքիմյանը նախկին լրագրող է, Շենգավիթի շրջխորհրդի նախկին պատգամավոր: Այն ամենը, ինչ նա պատմեց ոստիկանությունում իր անցկացրած ժամերի մասին՝ անցած տարիներին հրապարակվում էր «Դիտմամբ չես հնարի» խորագրի ներքո: Ուղղակի վերաշարադրում ենք նրա պատմածը, որը կարիք չունի որեւէ հավելյալ մեկնաբանության:
«Մայիսի 5-ի առավոտյան, երբ դեռ քնած էի՝ ոստիկանության 3 աշխատակիցներ ներխուժեցին իմ բնակարան: Բառիս բուն իմաստով ներխուժեցին, քանի որ ես մեկին հրավիրեցի. մյուս երկուսը սկզբում չէին երեւում, հետո թափով եկան, ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2008-05-09 |
| Նրանք երեկ դատվում էին |
| |
Երեկ Վերաքննիչ եւ Երեւանի քրեական դատարաններում միանգամից մի քանի դատաքննություն է տեղի ունեցել:
Մասնավորապես, Վերաքննիչ դատարանում քննվել է «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ, դեռեւս փետրվարի 24-ից կալանավորված Սմբատ Այվազյանի բողոքը, որով վիճարկվում էր Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի՝ նրա կալանքի ժամկետը եւս երկու ամսով երկարացնելու վերաբերյալ որոշումը: Վերաքննիչը երեկ մերժել է Ս. Այվազյանի փաստաբան Հովիկ Արսենյանի բողոքը, որով նա պահանջում էր ազատ արձակել իր պաշտպանյալին: Հիշեցնենք, որ Ս. Այվազյանի նկատմամբ մեղադրանք է հարուցվել ՀՀ ՔՕ 316-րդ հոդվածի 1-ին մասով՝ իշխանության ներկայացուցչի օրինական պահանջը չկատարելն ու նրան դիմադրություն ցույց տալը: Ս. Այվազյանին, ի դեպ, երեկ դատարան այդպես էլ չբերեցին: Վերջինիս պաշտպան Հ. Արսենյանը վստահ ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2008-05-09 |
| Երկրապահը հրաժարվեց տոնից |
| |
Մինչ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը Տեքստիլագործների մարզամշակութային ակումբում կերուխում էր անում Շուշիի ազատագրման պատվին, «ազգափրկչի» կեցվածքով Արեւմտյան Հայաստանն էր արդեն նվիրում խնջույքավորներին, երկու օր շարունակ հացադուլի նստած երկրապահներն իրենց բողոքն արտահայտում էին «Շուշին ազատագրվեց, ազատագրողներն ազատազրկվեցին» ցուցապաստառով: Ինչպես տեղեկացրել էինք՝ Գյումրիի ԵԿՄ-ն հայտարարել էր, որ եթե Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահե Խալաթյանը չփոխի քաղաքական հայացքների համար հալածվող իրենց հրամանատար Աշոտ Զաքարյանի խափանման միջոցն ու նրան ազատ չարձակի, ապա իրենք կդիմեն 24-ժամյա նախազգուշական հացադուլի: Նախորդ օրը երիտասարդ դատավորը լսել անգամ չուզեց ազատամարտիկներին, ուստիեւ նրանք, դուրս գալով դատարանից, Գյումրիի ԵԿՄ գրասենյակում սկսեցին բողոքի ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2008-05-09 |
| «ՄԱՔՍԱՅԻՆԸ ՄԵԶ ԱՖԵՐԻՍՏԻ ՏԵՂ Է ԴՆՈՒՄ» |
| |
Հայաստանում ներկրմամբ եւ արտահանմամբ զբաղվող տասնյակ ընկերություններ հավաստիացնում են, որ մաքսատան
աշխատողներն իրենց վրա դրված պետբյուջեի պլանը կատարում են գործարարներից անօրինական գումարներ գանձելու միջոցով:
Հայաստանի մաքսային եւ հարկային վարչարարությունը, ըստ էության, չի նպաստում, որպեսզի արտահանմամբ եւ ներկրմամբ զբաղվող գործարարները կարողանան առանց խնդիրների զարգացնել իրենց բիզնեսը: Մաքսային պետական կոմիտեն մշտապես խնդիրներ է ստեղծում ապրանքների մաքսազերծման ժամանակ, Հարկային պետական ծառայության իրականացրած հարկահավաքման մեխանիզմի արդյունքում էլ գերհարկվում են ազնիվ գործարարները, իսկ անբարեխիղճ ու, որպես կանոն, մաքսանենգ ճանապարհով ապրանքներ ներմուծողները «վրիպում» են հարկայինի աչքից:
Մեր երկրում ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2008-05-09 |
| Վետերաններին արհամարհում են |
| |
Մինչդեռ նրանք հասարակության ուշադրության եւ պետության հոգածության կարիքն ունեն
Հայրենական մեծ պատերազմի 84-ամյա վետերան եմ՝ պարգեւատրված պարգեւներով, այդ թվում՝ ՀՀ նախագահի հրամանագրով: Բայց ՀՀ իշխանությունների անօրինական գործողություններն ինձ դարձրել են ավելի աղքատ, իսկ որոշ հարուստների՝ ավելի հարուստ:
Ընտանիքս բաղկացած է երեք հաշմանդամ անձանցից: Մեր ընտանիքի միակ ապրուստի միջոցը Գյուլբենկյան 24 շենքի հարեւանությամբ օրինական կարգով տեղադրված 6 քմ մակերեսով առեւտրային կրպակն էր: Սակայն Երեւանի քաղաքապետարանն ապօրինաբար այն քանդել է եւ հողատարածքը, կարծում եմ՝ կաշառքով, տրամադրել իրեն ցանկալի մարդուն:
Բազմիցս դիմել եմ քաղաքապետ Երվանդ Զախարյանին, ՀՀ պաշտոնյաների, դատախազին ու դատարան, սակայն որեւէ արդյունքի չեմ հասել:
Հարցին գրավոր միջամտել է պատերազմի վետերանների խորհրդի ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2008-05-09 |
| ԿԱՐԵՎՈՐՈՒՄ ԵՄ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆԸ |
| |
Մայիսի 18-ին դավիթաշենցիներն ընտրելու են իրենց համայնքի նոր ղեկավարին: Թեկնածուների առաջադրման փուլի ավարտից հետո պարզ դարձավ, որ Դավիթաշեն համայնքը ղեկավարելուն հավակնում է միայն մի թեկնածու՝ համայնքի ղեկավարի ներկայիս տեղակալ Արթուր Գեւորգյանը: Ընտրություններին միայնակ մասնակցելու եւ այլ խնդիրների շուրջ է մեր հարցազրույցը ապագա թաղապետի հետ:
- Միակ թեկնածուի պարագայում կարծես թե չի կարող որեւէ կասկած առաջանալ համայնքի ղեկավարի ընտրությունների արդյունքների վերաբերյալ: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս իրողությունը:
- Ընտրական ցանկացած իրավիճակ աշխատանքների իր մարտավարությունը եւ ռազմավարությունն է թելադրում: Միայնակ առաջադրվելն էլ իր խնդիրներն ունի: Ինքս, իհարկե, ցանկանում էի, որ մեր համայնքի ղեկավարի ընտրությունների ընթացքում ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2008-05-09 |
| «ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ԵՆՔ ՊԱՀՊԱՆԵԼ ՀՐԱԴԱԴԱՐԻ ՌԵԺԻՄԸ» |
| |
Հարցազրույց ԼՂՀ պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի հետ
- Պարոն Հակոբյան, նախ շնորհավորում եմ Շուշիի ազատագրման տոնի առթիվ, եւ հենց առաջին հարցը սկսենք այդ իրադարձությունից: Ի՞նչ նշանակություն ունեցավ Շուշիի ազատագրումը Ղարաբաղի համար:
- Շնորհակալություն շնորհավորանքի համար: Ղարաբաղի համար Շուշիի ազատագրման նշանակությունը կարելի է դիտարկել մի քանի տեսանկյունից: Որպես հանրապետության ռազմական գերատեսչության ղեկավար, ես դրանցից կառանձնացնեի միայն երկուսը: Նախ՝ Շուշիում տարած հաղթանակը հայ մարդու մեջ վերականգնեց հավատը սեփական ուժերի հանդեպ եւ նրան մղեց ապավինելու մեկ ճշմարտության, այն է՝ ցանկանու՞մ ես օգտվել այլոց հարգանքից ու պատկառանքից, տիրապետիր ինքդ քեզ պաշտպանելու եւ անհրաժեշտության դեպքում՝ ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2008-05-09 |
| Դատարանում երեկ խառնաշփոթ էր |
| |
Արամ Կարապետյանին դատարան չէին բերել
Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանի եւ վերջինիս պաշտպան Հարություն Բաղդասարյանի միջնորդությամբ հետաձգվեց դատական նիստը: Նրանք դիմել էին դատարան՝ գրավի միջոցով կուսակցության ղեկավարի խափանման միջոց կալանքը փոխելու համար: Դատական նիստը նշանակվեց մայիսի 14-ին:
Մայիսի 5-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը մերժել էր Ա. Կարապետյանի բողոքը, որը կապված էր Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի որոշման հետ: Դատարանն իր որոշմամբ Ա. Կարապետյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարաձգել էր՝ բավարարելով ԱԱԾ նախաքննական մարմնի միջնորդությունը:
Ա. Կարապետյանի պաշտպան Հ. Բաղդասարյանը երեկ լրագրողների հետ զրույցում միջնորդության հետաձգումը ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2008-05-09 |
| «Բարիշել» ու միասին քոչարի պարել |
| |
Քաղաքական բոլոր ուժերին առաջարկում է հոգեբույժ Արմեն Ներսիսյանը
«Մինչեւ ղարաբաղյան շարժումը՝ հայերը հանդես էին գալիս զոհի կերպարով, հետագայում նոր սերունդը հասկացավ, որ հարկավոր է վերջապես ձերբազատվել զոհի կարգավիճակից»,- երեկ «Հայելի» ակումբում հայտարարեց հոգեբույժ Արմեն Ներսիսյանը: Անդրադառնալով ներքաղաքական կյանքին, նա նշեց, որ ամեն դեպքում ազգի առողջությունն ավելի կարեւոր է, քան մյուս հարցերը. «Իհարկե, պե՛տք է մտածել Հայոց ցեղասպանության ճանաչման ու այլնի մասին, որոնք ծառացել են երկրի առջեւ, բայց պետք է նաեւ գիտակցել, որ առողջ ազգ ունենալն ամենակարեւորն է: Հարեւան երկրների հետ բանակցություններ վարելու համար նախ պետք է երկխոսություն սկսել սեփական երկրի ներսում»: Ա. Ներսիսյանը բոլոր կուսակցություններին ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2008-05-09 |
| ԿԱՐԻՆԵ ԽՈԴԻԿՅԱՆ |
| |
ՀՅՈՒՍՆԻ ԱՆՈՒՆԸ
Ներս մտավ, դուռը փակեց: Դռան այն կողմում փողոցն էր, քաղաքը, Հրապարակը՝ վերջին օրերին իրենից օտարված: Այս կողմում իր տունն էր՝ սեփականը, իր ձեռքերով, միայն իր իմացած տանջանքով ստեղծածը: Նախասրահում կիսախավար էր: Հենվեց դռանը, խոր շնչեց տան, ի՛ր տան յուրահատուկ հոտը՝ մոմած հատակի, սենյակային ծաղիկների, խոհանոցի, հազիվ զգացվող օծանելիքի, կախիչի ու պատի արանքը խցկած որդու սպորտային կոշիկների քրտնքի ու էլի շատ հոտերի խառնուրդը: Սովորականի պես լույսը չվառեց, գիտեր, որ դեմքը համարյա անճանաչելի էր՝ լարվածությունից, նյարդերի անմարդկային պրկումից, չարության հասնող անզորությունից: Մի կարճ ժամանակ էր պետք՝ ներքուստ հավաքվելու, դեմքի մշտական հանդարտ ինքնավստահությունը վերագտնելու համար... Նախասենյակից սենյակները տանող դռների ետեւում տնեցիների սովորական կյանքն էր: Կինը խոհանոցում է, ըհը, ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2008-05-09 |
| ԱՍՏԾՈ ՅՈԹԵՐՈՐԴ ԴՈՒՌԸ |
| |
Աշնանային մի տխուր անձրեւային իրիկուն իմ իշխանուհի մայրիկը իր վեց զավակներին, բնականաբար նաեւ ինձ, քանի որ մեծն էի, ասում էր. Աստված յոթ դուռ ունի մարդու համար, որոնցից վեցը գաղտնիք են ու փակ են, եւ միայն մի դուռ կա բաց, մի հուսահատվեք դժվարությունների առաջ, շարունակեք ձեր ճամփան, շարունակեք եւ կգտնեք Աստծո յոթերորդ դուռը...Եվ հիմա, նայելով աշխարհի կյանքի թանկացող վիճակին եւ մեր աննավթ-անգազ հայրենակերպին, հստակ տեսնում եմ մեզ սպասող Աստծու յոթերորդ դուռը, որ, հազարամյակներ ապրած մեր արյան միջոցով անցնելով, մեր մշակված միտքն է եւ խելքը: Տեսնում եմ նաեւ զարմանալի մի բան, որ մենք, որ Էինք, մոռացել ենք գրողի հանճարը, այսինքն թե՝ մեր գրողի, հիմա չենք էլ հիշում Խորենացուն եւ նրա Ողբը, որտեղ այդ պայծառ մարդը ոչ թե ձեւակերպում էր անցյալը, այլ ...
|
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
|
 |
| ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ |
| 2008-05-09 19:15 |
| |
| |
ՄԵՂԱԴՐԱՆՔԸ՝ ԶԱԶՐԱՄԻԶԵ՛Լ Է
Պահպանողական կուսակցության անդամ Կարեն Հեքիմյանն այսպես պատմեց Շենգավիթի ոստիկանությունում մայիսի 5-ին մի հաստավիզ ... |
| |
 |
|
| 2008-05-09 19:15 |
| |
| |
ՄԻՆՉ ԱՅՍՕՐ ԿԼՍԵԻՆՔ ԳԵՂԱՄՅԱՆԻ ԼԱԼԱՀԱՌԱՉ ՏԵՔՍՏԵՐԸ
«Լեւոն Տեր-Պետրոսյանն ու Սերժ Սարգսյանը քաղաքական դաշտում կատարեցին մաքրողի դերը: Լեւոն ... |
| |
 |
|
| 2008-05-09 19:15 |
| |
| |
ՀԱՋՈՐԴԸ ՍՈՒՔԻԱՍ ԱՎԵՏԻՍՅԱՆՆ Է
ՀՀԿ խմբակցության անդամ Արմեն Դանիելյանի՝ դատախազի տեղակալ նշանակվելուց հետո ՀՀԿ համամասնական ցուցակով ԱԺ պատգամավոր ... |
| |
 |
|
| 2008-05-09 19:15 |
| |
| |
ԴԵՌ ՀՈՒՅՍ ՈՒՆԻ
«Ես շնորհավորում եմ ամուսնուս երկրապահի եւ Շուշիի ազատագրման օրվա առիթով. սա ոչ միայն երկրապահների տոնն է, այլ նաեւ մեր ընտանեկան ... |
| |
 |
|
| 2008-05-09 19:15 |
| |
| |
ՄԵՐ ԱՐՏԱԴՐԱՆՔԻՆ ՉԵՆ ՎՍՏԱՀՈՒՄ
«Չորս տարի փորձում ենք տեղական սպառողին ապացուցել, որ հայկական արտադրանքը որակյալ ու մատչելի է, սակայն առայժմ մասամբ է ... |
| |
 |
|
| 2008-05-09 19:14 |
| |
| |
ՏՈՒՓԻ ՄԵՋ
Երեկ, ժամը 09.40-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Մաշտոցի պողոտայի 24 շենքի դիմացի մայթին «կասկածելի մեխանիզմ» է ... |
| |
 |
|
| 2008-05-09 19:13 |
| |
| |
Միությունները դժգոհում են
Համաշխարհային հայկական կոնգրեսը եւ Ռուսաստանի հայերի միությունը (ՌՀՄ) երեկվա ասուլիսին հայտարարեցին արդեն երկրորդ անգամ ... |
| |
 |
|
| Բոլոր Լուրերը >>> |
|
|
|
 |
 |
| ՄՈԻՏՔ |
|
|
 |
| ՓՆՏՐԵԼ |
|
|
 |
| ԵՂԱՆԱԿ |
| Երեվան | +20 | +5 |
| Շիրակ | +15 | -3 |
| Արարատ | +20 | +4 |
|
 |
| ՏԱՐԱԴՐԱՄ |
|
|
 |
| ԳՈՎԱԶԴ |
|
|
 |
| ՎԵՊ |
|
|
 |
|
|
|
Մուտք Գրանցվել