 |
 |
|
| 16/ | 03/2010 |
| aravot.am | Օրաթերթ |
|
Ձեր գովազդը կարող է լինել այստեղ |
|
|
|
 |
 |
 |
 |
| ԽՄԲԱԳՐԻ ՍՅՈՒՆԱԿ |
| |
Ծառայողական քննությունները 12 տարի հետո
Մի շարք թերթերում նյութեր են տպագրվել, որ պետավտոտեսչության աշխատակից, ոստիկանության կապիտան Ալվալտ Կակաչյանը կաշառքներ է կորզում վարորդներից: Արձագանքելով այդ հրապարակումներին՝ պետավտոտեսչությունը անց է կացրել ծառայողական քննություն եւ եկել եզրակացության, որ դրանք ստահոդ լուրեր են: Ըստ պարոն Կակաչյանի ցուցմունքների, իրականում վարորդներն են հարձակվում պետավտոտեսուչի վրա եւ նրանից գումարներ խլում:
Մի շարք լրատվամիջոցներ նշում են, որ դատախազության հատուկ խումբը առանց ծանուցագրերի բերման է ենթարկում ընդդիմության հանրահավաքների մասնակիցներին: Դատախազությունն այդ առիթով ծառայողական քննություն է նշանակել եւ պարզել, որ դա ապատեղեկատվություն է: Ըստ քննության նյութերի, բերման ենթարկված բոլոր անձինք տառապում են լուսնոտությամբ եւ գիշերները, թափառելով իրենց սենյակներում, բացականչում են՝ «կորչի՛ նախագահը», ինչը համապատասխանում է Քրօրի 300/1 հոդվածին («Իշխանության յուրացում»): Հենց այդ յուրացման հանգամանքները պարզելու համար էլ քաղաքացիները բերման են ենթարկվում ոստիկանություն:
Իրավապաշտպանները ահազանգում են, որ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները խոշտանգում են դատապարտյալներին: ԱՆ ք/կ հիմնարկների վարչության պետ Առաքել Մովսիսյանի անցկացրած ծառայողական քննությունը հաստատել է, որ ահազանգը կեղծ է: «Անզեն աչքով երեւում է, որ դատապարտյալները իրար ծեծում են տաբուրետների ոտքերով եւ, որպեսզի կոծկեն իրենց հանցագործությունները, մեղքը գցում են իրավապահների վրա»,- մամուլի ասուլիսում հայտարարեց պարոն Մովսիսյանը:
Մամուլի հրապարակումների համաձայն, բնապահպանության նախարար Վարդան Այվազյանը Երեւանի կենտրոնում 4 հարկանի առանձնատուն է կառուցել, որի վրա ծախսել է մոտավորապես 4 միլիոն դոլար: Բնապահպանության նախարարության անցկացրած ծառայողական քննությամբ պարզվել է, որ հիշյալ հրապարակումները չեն համապատասխանում իրականությանը. այդ տան արժեքը ընդամենը 100.000 դրամ է, ինչի մասին նախարարը ներկայացրել է համապատասխան փաստաթղթեր:
Վարչապետ Տիգրան Ուրիխանյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ կառավարությունը այսուհետ եւս չափազանց հետեւողական է լինելու եւ բարձր սկզբունքայնություն է դրսեւորելու բռնությունների, չարաշահումների, կամայականությունների եւ կոռուպցիայի դեմ պայքարում, օպերատիվ կերպով արձագանքելու է բոլոր ահազանգերին՝ դրանց կապակցությամբ կազմակերպելով բազմակողմանի եւ անաչառ ծառայողական քննություններ: |
| |
| ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ |
| |
|
|
|
| |
|
 |
|
 |
| 2008-05-10 |
| ՀԱՑԱԴՈՒԼԻ՝ ՈՂՋ ԳՅՈՒՂՈՎ |
| |

Ի պաշտպանություն իրենց կալանավորված համագյուղացիների՝ Մուշեղ եւ Շոթա Սաղաթելյանների, Ձորակապի բոլոր չափահաս բնակիչները որոշել են նստել հացադուլի:
Կարդացեք |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2008-05-10 |
| «ՄԱՐՏԻ 1-ԻՆ ԵՌԱԳՈՒՅՆ ԴՐՈՇ ԿԱ՞Ր ՁԵՌՔԻԴ» |
| |
ՀՀ պետական դրոշը մեր ոստիկանների համար հզոր «կոմպրոմատ» է
Հարավ-արեւմտյան թաղամասի 27-ամյա բնակիչ Արմեն Գեւորգյանը մեզ տեղեկացրեց, որ արդեն 20 օր շարունակ ոստիկանության աշխատակիցներն անհանգստացնում են իրեն եւ իր ընտանիքի անդամներին: Իսկ երեկ արդեն դիմել են կոնկրետ քայլերի: Արմենի պատմածը հետեւյալն էր. «Ես աշխատանքի եմ գնում վաղ առավոտյան, ժամը 7-ը չեղած դուրս եմ գալիս տնից: Իսկ դրանից հետո ամեն օր ոստիկանությունից մեր տուն են գնում, չեն հայտնում, թե ի՞նչ նպատակով կամ՝ ինչո՞ւ, մտնում են տուն»: Ի դեպ, Մալաթիա-Սեբաստիա համայնքում բնակվող քաղաքացու տուն են այցելում ոչ թե այդ տարածքի, այլ Արաբկիրի ոստիկանության աշխատակիցները, կարգին չեն ներկայանում, մեկն ասում է, թե Շահումյանի ոստիկանությունից են, մյուսը թե՝ Կենտրոնի եւ այլն: ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2008-05-10 |
| «ԻՆՔՆԱԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆԸ» ԹԵԼԱԴՐԵԼ ԷԻՆ |
| |
Եվ չէին հետեւել, որ «թելադրությունը» գոնե արժանահավատ լինի
Մայիսի 14-ին նշանակված է 2008թ. մարտի 1-ի իրադարձություններին առնչվող բազմաթիվ դատավարություններից մեկը: Այդ օրը դատարանը քննելու է ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում եղած, Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղի բնակիչ Մկրտիչ Շավարշի Աբրահամյանի քրգործը: Մ. Աբրահամյանը մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով եւ այն բանում, որ մարտի 1-ին անմիջականորեն մասնակցել է «զանգվածային անկարգություններին»:
Այս մեղադրանքը նախատեսում է պատիժ՝ ազատազրկում 3-8 տարի ժամկետով: Մ. Աբրահամյանին Արմավիրի մարզի ոստիկանություն բերման էին ենթարկել մարտի 11-ին եւ ձերբակալել էին մարտի 12-ին: Բերման ենթարկվելուց հետո ոստիկանությունում նրա հանդեպ ֆիզիկական բռնություն եւ ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2008-05-10 |
| Հերթական աշխատանքային խումբը |
| |
Մարտի 1-ի դեպքերից հետո իշխանությունները զբաղված են աշխատանքային խմբերի ստեղծմամբ
ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի կարգադրությամբ ԱԺ-ում ստեղծվել է աշխատանքային խումբ՝ ՀՀ նախագահի ընտրությունների առնչությամբ ընտրական գործընթացների բարելավման վերաբերյալ միջազգային եւ մասնագիտական կազմակերպությունների արձանագրած առաջարկությունների ուսումնասիրման եւ ՀՀ «Ընտրական օրենսգրքի» ու ընտրական գործընթացների կատարելագործման համար՝ ԱԺ-ին առաջարկություններ ներկայացնելու նպատակով: Աշխատանքային խմբին, որի ղեկավարն է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը, պետք է անդամակցեն ԱԺ խմբակցությունների պատգամավորները, իսկ խորհրդակցական ձայնի իրավունքով կարող են ընդգրկվել ԿԸՀ-ի, ԱԺ աշխատակազմի, ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2008-05-10 |
| Ֆասիեն փոխկապակցում է հարցերը |
| |
ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում առաջընթացը կնպաստի նաեւ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների նորմալացմանը: Ըստ «Ազատություն» ռ/կ-ի, այսպիսի կարծիք է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահող Բեռնար Ֆասիեն՝ ադրբեջանական APA գործակալությանը տված հարցազրույցում:
«Ինչպես Հայաստանի եւ Թուրքիայի, այնպես էլ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանի բացումը զարգացման գործոն կհանդիսանա: Այն, որ հայ-թուրքական սահմանը փակ է, չի խանգարում հազարավոր հայերի աշխատել Թուրքիայում կամ Հայաստանից Թուրքիա թռիչք կազմակերպել: Դա խոսում է այն մասին, որ երկու երկրների միջեւ հարաբերությունները վերջնականապես խզված չեն,- հայտարարել է Ֆասիեն՝ հավելելով:- Հուսով եմ, հակամարտության կարգավորմանը զուգահեռ՝ հետեւողականորեն կլուծվի նաեւ երկու երկրների (ՀՀ-ի եւ Թուրքիայի- խմբ.) միջեւ այդ ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2008-05-10 |
| «ԹՈՂ ՔԱՐԸ ԳՑԵՆ ԻՐԵՆՑ ՓԵՇԵՐԻՑ» |
| |
«Սերժ Սարգսյանին ավելի մեծ վտանգ բերող չկար, քան Ռոբերտ Քոչարյանը: Քոչարյանը իր գործն արեց եւ գնաց»,- «Ա1+»-ին տված հարցազրույցում ամփոփելով հետընտրական գործընթացը եւ մարտի 1-ի դեպքերը՝ ասել է կոմունիստ Խորեն Թռչունիչը: «Ա1+»-ի հարցին՝ Սերժ Սարգսյանը դեմ էր ուժի կիրառմանը, սակայն չկարողացա՞վ հետ պահել Քոչարյանին, ի պատասխան՝ Խորեն Թռչունիչն ասել է. «Ես չգիտեմ՝ Սերժ Սարգսյանը դեմ էր, դեմ չէր, ես նրան ոչ բարեւ եմ տալիս, ոչ խոսում եմ հետը, բայց նման հարցերում որոշում կայացնողը երկրի առաջին դեմքն է լինում, առաջին դեմքն էլ Քոչարյանն էր»: Երկրում ստեղծված իրավիճակը Խորեն Թռչունիչը գնահատում է բացասական եւ վստահեցնում, որ այսօր մեր երկրին օդի եւ ջրի պես անհրաժեշտ է կայունություն. «Մենք ունենք երկու «սիրված» հարեւան՝ Ադրբեջանը եւ Թուրքիան, եւ մեկ «կիսասիրված»՝ Վրաստանը, եւ ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2008-05-10 |
| ԴԱՏԱՐԱՆԻ ՄՈՒՏՔԸ՝ ԱՆՁՆԱԳՐՈ՞Վ |
| |
Մեր տեղեկություններով, քաղբանտարկյալներ Աշոտ Զաքարյանի, Շոթա Սաղաթելյանի եւ «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանի դատավարությանը մասնակցելու համար այսուհետ նրանց հարազատները պետք է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան ներկայանան անձնագրերով: Այսինքն՝ նրանք ոստիկաններին պետք է ապացուցեն ամբաստանյալների հետ ազգակցական կապ ունենալը: Այս ձեւով դատարանի կարգապահները իբրեւ թե «փրկում են» դատարանի շենքը մայրաքաղաքից ժամանած «ամբոխից», սակայն ակնհայտ է, որ դռնփակ դատական նիստ անցկացնելու նպատակ են հետապնդում: Հիշեցնենք, որ դեռեւս նախորդ դատական նիստի ժամանակ իբրեւ թե ժողովրդից կաշկանդվելով՝ դատավոր Վահե Խալաթյանը դատն անցկացրեց փոքր դահլիճում, հրահանգեց մարդկանց ներս չթողնել, որի պատճառով էլ դատարանի մուտքի մոտ սկսվեց ժողովուրդ-ոստիկան բախում, ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2008-05-10 |
| «ԴԱԴԱՐԵՑՐԵ՛Ք ՈՍՏԻԿԱՆԱԿԱՆ ՈՒԺԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ» |
| |
Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգը ապրիլի 30-ին ԵԽ նախարարների կոմիտեին է ներկայացրել իր զեկույցները Հայաստանում մարդու իրավունքների վիճակի մասին:
ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգը բացի 2007-ի հոկտեմբերի 7-11-ը Հայաստան կատարած իր այցի արդյունքների հիման վրա զեկույցից՝ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեին է ներկայացրել նաեւ իր հատուկ առաքելության զեկույցը՝ 2008-ի մարտի 12-15-ի այցի արդյունքներով: Սակայն նախ անդրադառնանք 2007-ի զեկույցին, որը Հայաստանում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ համապարփակ մի փաստաթուղթ է, եւ անդրադարձ կա գրեթե բոլոր ոլորտներին, արձանագրված են հիմնական թերացումները, դրանց պատճառները եւ արված են առաջարկներ՝ դրությունը բարելավելու վերաբերյալ:
Մի քանի ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2008-05-10 |
| Անժամկետ հացադուլ Ձորակապում |
| |
Քաղբանտարկյալներ Մուշեղ ու Շոթա Սաղաթելյաններին առաջադրված շինծու մեղադրանքներին այսպես են արձագանքում նրանց ծննդավայրում:
Արդեն քանի անգամ է՝ ի պաշտպանություն անազատության մեջ գտնվող համագյուղացիների, ազատամիտ ու ըմբոստ ձորակապցիները հանդես են գալիս տարբեր բողոքի ակցիաներով: Նկատենք, որ անգամ դաժան եղանակը՝ վերջին օրերին Շիրակի մարզում տեղացող կարկուտն ու հորդառատ անձրեւները նրանց չեն լռեցնում: Եվ եթե մի քանի օր առաջ ձորակապցիները գյուղովի կանգնելով ուժեղ կարկտի տակ պահանջում էին Սերժ Սարգսյանի հրաժարականը՝ վանկարկելով «Սերժիկ հեռացիր, Հայաստանը մոռացիր», ապա երեկ ճարահատյալ փոխեցին բողոքի ձեւը: Մուշեղ Սաղաթելյանի որդին՝ «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սեւակ Սաղաթելյանը, գյուղի «Սուրբ ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2008-05-10 |
| ԿԱՇԱՌՈՒՄ ԵՆ ՈՒ ՁԱՅՆԵՐ ԿՈՐԶՈՒՄ |
| |
Վրացիներով շրջապատված հայաբնակ Դամալա գյուղում նախագահ Սահակաշվիլու տվածը կաշառք չեն համարում, քանի որ
այդ «օգնության» կարիքը խիստ զգում են:
Վերջերս Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին սկսել է մեծ ուշադրություն դարձնել Սամցխե-Ջավախեթի, Ախալցիխե եւ Ասպինձայի տարածաշրջաններին, որոնց բնակչության մեծամասնությունը հայեր են: Ասպինձայի շրջանում ընդամենը մեկ հայաբնակ գյուղ կա՝ Դամալան, որը, կարելի է ասել, իրար է միացնում Ախալքալաքի եւ Ախալցիխեի տարածաշրջանների հայությանը: Այս գյուղի բնակիչների խոսքերով՝ նախագահի ուշադրությունն առավել ընդգծվել է անցած տարվա հոկտեմբերին, երբ Սահակաշվիլին նախագահական ընտրություններից առաջ գյուղի թոշակառուներին 50 լարիանոց (մոտ 10 հազար դրամ) կտրոններ է բաժանել, որոնք նախատեսված են եղել էլեկտրաէներգիայի վարձերը վճարելու համար: Հենց այդ էլ նպաստել է, ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2008-05-10 |
| Երեւանում ջրամատակարարումը չի բարելավվում |
| |
Որքան էլ «Երեւան ջուրն» այդ ուղղությամբ աշխատում է
Մայրաքաղաքի ջրամատակարարումը ստանձնած «Երեւան ջուր» ընկերությունը որքան էլ վստահեցնում է, որ հսկայական ներդրումներ է արել եւ մայրաքաղաքի ջրամատակարարումը բարելավել է, սակայն այսօր բազմաթիվ քաղաքացիներ անջուր են: Բացի այն, որ այսօր մի շարք թաղամասեր գրաֆիկով նախատեսված ժամանակով ջուր չեն ունենում, շատ բազմաբնակարան շենքերի բնակիչներ ջրից զրկված են լինում օրերով:
Արաբկիր համայնքի Թբիլիսյան խճուղու 7-րդ շենքի բնակիչների ներկայացմամբ՝ 3 շաբաթը մեկ իրենց շենքի ջրի պոմպն այրվում է, ինչի հետեւանքով բնակիչները 2-3 օր ջուր են կրում: Թե ինչն է պատճառը՝ ընկերության մասնագետները գլուխ չեն հանում: Բնակիչների համոզմամբ, շարժիչը պարզապես անորակ է:
Ջուր չունենալու պատճառով «Առավոտին» են դիմել նաեւ Նոր Նորքի 6-րդ զանգվածի բնակիչները: ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2008-05-10 |
| Եկեղեցին վտանգում է պետականությունը |
| |
Պատմաբան Համլետ Դավթյանի մեկնաբանությունները
«Մեզ անծանոթ Վարդանանց պատերազմը» պատմաբան, հրապարակախոս Համլետ Դավթյանի աշխատության երկրորդ՝ լրացված հրատարակությունն է: Հեղինակի համոզմամբ, Հայաստանյայց առաքելական եկեղեցին՝ մշտապես ձգտելով առանձնահատուկ դիրքի բոլոր ժամանակներում, իր գործունեությունը նպատակաուղղել է սեփական հոգեւոր իշխանության ամրապնդմանը եւ հայության վրա բացարձակ իրավունքներ ստանալու համար նույնիսկ նպաստել է հայկական անկախ պետականությունների վերացմանը: Հ. Դավթյանը կարծում է, որ ազգային-պետական գաղափարախոսություն ձեւավորելու համար վերջապես անհրաժեշտ է վերագնահատել հայ ժողովրդի պատմությունը, բացահայտել ազգային կորուստների հանգամանքները, հասկանալ ճակատագրական նշանակություն ունեցած դեպքերի եւ իրադարձությունների ներքին տրամաբանությունը. «Բազմաթիվ ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2008-05-10 |
| ՄԱՍՍՈՆԱԿԱՆ ԽԱՐԴԱՎԱՆՔՆԵՐ՝ ԸՍՏ ԽԱՉԻԿ ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆԻ |
| |
Մեր «Ռոթարին», «Ազատ եւ ընդունված որմնադիրների գերագույն օթյակ ամենայն հայոցը» եւ «դրսի» մասսոնները
«Առավոտը» տեղեկացրել է, որ ինչպես անցյալ տարի, այս տարի ապրիլի 24-ին եւս ֆրասիական «Մեծ Արեւելք» մասսոնական կազմակերպության ներկայացուցիչներն այցելել են Ծիծեռնակաբերդ ու ասուլիսում հայտարարել, թե ժամանակն է, որ աշխարհը ճանաչի Հայոց ցեղասպանությունը: «Մխիթարիչ» բարեգործական կազմակերպության նախագահ, ՀՀՇ վարչության նախկին անդամ Խաչիկ Ստամբոլցյանի համոզմամբ, նրանց այս քայլերն ընդամենը խաղեր են. «Դահիճը չի կարող զոհին պաշտպանել. հենց մասսոններն են կազմակերպել Հայոց ցեղասպանությունը: Էլ չենք խոսում այն մասին, որ Թալեաթն ու Աթաթուրքը նույն՝ ֆրանսիական «Մեծ Արեւելքի» օթյակից էին»: Անդրադառնալով ֆրանս-մասսոնական կազմակերպության ղեկավարների անցյալ տարի ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2008-05-10 |
| Գաղտնի են, բայց՝ ամենուր |
| |
Մասսոնները համոզված են, որ իրենց ուժը դրա մեջ է
Վերջերս Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու համար Հայաստանում էին «Մեծ Արեւելք» ֆրանս-մասսոնական օթյակի ներկայացուցիչները: «Առավոտին» հաջողվեց զրուցել օթյակի փոխնախագահ Անդրե Աբի եւ «Մեծ Արեւելք» բարեգործական հիմնադրամի փոխտնօրեն Մարսել Վեյլի հետ: Հետաքրքրվեցինք, թե ո՞րն է նրանց ուժի գաղտնիքը, քանի որ բոլորին է հայտնի, որ մասսոնների ճնշմամբ, օրինակ, երկրների նախագահների փոփոխություններ են կատարվում, քաղաքական իրադարձությունների ելքեր կանխորոշվում եւ այլն: Անդրե Աբը պատասխանեց. «Չեմ կարծում, որ այդքան մեծ կարեւորություն ունի մեր օթյակը, քանի որ սա քաղաքական կազմակերպություն չէ: Ճիշտ է, մենք մեր կազմակերպության ներսում խոսում ենք այն մասին, որ աշխարհում շատ դժվարություններ կան ու պիտի շտկել դրանք, պայքարել հանուն ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2008-05-10 |
| ԶԼՄ-ՆԵՐԸ՝ ՆՈՒՅՆ «ՔԱՂԱՔՈՒՄ» |
| |
Հարցազրույց armtown.com նախագծի հիմնադիր Սերգեյ Հովսեփյանի հետ
Մեր ամերիկաբնակ հայրենակից Սերգեյ Հովսեփյանը ստեղծել է armtown.
com նախագիծը, որը պարզ լրահավաք ծառայություն է: Այն ընթերցողին միեւնույն կայքից մատուցում է լրահոսը, որը այցելուն պիտի կարդար տարբեր աղբյուրներում՝ ավելորդ ժամանակ վատնելով՝ դրանց էջեր տեղափոխվելով: armtown.com սերվերը, որի վրա տեղադրված է կայքը, շատ ավելի արագ է, քան աղբյուրներից շատերինը, իսկ հիմնական առավելությունն էլ այն է, որ այս նախագիծը տարբեր կոդավորում ունեցող աղբյուրների նյութերը վերակոդավորում է ժամանակակից՝ Unicode-ով, արդյունքում՝ լուրերը կարդալիս «խզբզոց» չենք տեսնում ու կարիք չի լինում ամեն անգամ ընտրելու էջի կոդավորումը:
- Ինչպե՞ս ծնվեց armtown-ի ստեղծման գաղափարը:
- Լավ հիշում եմ այդ պահը... ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2008-05-10 |
| .am տիրույթի «նրբությունները» |
| |
Կամ ինչպես տիրանալ ցանկալի ենթատիրույթին
Ինտերնետում յուրաքանչյուր երկրի պատկանում է որոշակի տիրույթ՝ տառային հապավումով: Օրինակ՝ Մեծ Բրիտանիան՝ uk, Ֆրանսիան՝ fr, Ռուսաստանը՝ ru, եւ այլն: Հայաստանի հապավումն am-ն է: «Ով առաջինը դիմի՝ նա էլ կստանա». ահա այս սկզբունքով են տրամադրվում am տիրույթի ենթատիրույթների անունները: Պարզ ասած, յուրաքանչյուր ոք, ով կցանկանա որեւէ սայթ ունենալ նշված տիրույթում, կարող է դա անել, նույնիսկ եթե կայքի անվանումը ՀՀ պետականությանը եւ ազգային արժեքներին է վերաբերում: Այսինքն՝ տեսականորեն, օրինակ՝ genocide.am-ը կարող է հայտնվել ազգությամբ թուրք մի անձնավորության կամ կազմակերպության ձեռքում: 1994-ից .am տիրույթի ղեկավարման իրավունքը տրվել է «Ինտերնետ միությանը» (ԻՄ): Եթե նախկինում միությունը կարող էր մերժել անունները, երբ դրանք չէին համապատասխանում որոշ ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2008-05-10 |
| ՆԵՅՐՈԼԻՆԳՎԻՍՏԻԿԱԿԱՆ ԾՐԱԳՐԱՎՈՐՈՒՄԸ «ՓՈՒՉԻԿ» ԷՐ |
| |
Ընդդիմության լիդերներին չհիմնավորված էին մեղադրում
Հայաստանյան վերջին իրադարձությունների հետ կապված ասուլիսներում եւ TV-ներով հնչեցին հայտարարություններ, թե իբր Ազատության հրապարակում ելույթ ունեցողները դիմել են Նեյրոլինգվիստիկական ծրագրավորման (ՆԼԾ)՝ մասսաների վրա ազդելու համար: Որոշ հոգեբանների բերանով էլ շրջանառության մեջ դրվեց այն, թե «հայրենիքը», «ընտանիքը», «հաղթելու ենք»-ը կոդավորված բառեր ու արտահայտություններ են: Հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գայանե Շահվերդյանը այս ամենին լուրջ չի վերաբերվում: Ըստ նրա, մարդու գիտակցությունն այդքան պարզ չէ, եւ այդքան հեշտ չէ նրա ենթագիտակցականի վրա ազդելը: ՆԼԾ-ն էլ, ըստ հոգեբանի, ամենեւին էլ տեսություն չէ, ինչպես ներկայացվում է, այլ ընդամենը մարդկանց հետ աշխատելու, այս կամ այն ախտանիշին ուղղված պարզունակ տեխնիկա, որը ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2008-05-10 |
| «Անձնական պատասխան չեմ ակնկալում» |
| |
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լ. Բարսեղյանի նամակը ՀՀ վարչապետ Տ. Սարգսյանին
Պարոն Սարգսյան, ուշագրավ եւ արժեքավոր եմ համարում ԶԼՄ-ների եւ լրագրողների հետ աշխատելու վերաբերյալ Ձեր մտքերն ու հանձնարարականները, որ արտահայտեցիք կառավարության նիստի ժամանակ ապրիլի 25-ին:
Ձեզ եմ ուղարկում Գյումրու հարկային տեսչության պետ Մարտին Զիլֆիմյանի գործունեության դրվագներից մեկի օրինականության մասին լրջագույն կասկածներ պարունակող մի հետաքննության հրապարակման պատճեն, որը, կարծում եմ, ներքին հետաքննության պահանջ կառաջացներ ցանկացած պետական համակարգում: Այստեղ հրապարակված խնդրին իրազեկված են ՀՀ ԿԱ ՀՊԾ լրատվության բաժինը, Լոռու մարզի դատախազությունը, Շիրակի մարզի բնակչությունը՝ ԳԱԼԱ ՀԸ ռեպորտաժներից, www.asparez.am եւ ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2008-05-10 |
| Արմավիրում կանայք գործազուրկ են |
| |
Այս տարվա առաջին եռամսյակի կտրվածքով Արմավիրի զբաղվածության մարզային կենտրոնում գրանցվել է աշխատանք փնտրող 1907 քաղաքացի: «Առավոտի» հետ զրույցում կենտրոնի տնօրեն Վարազդատ Ասատրյանը նշեց, որ աշխատանք փնտրողներից 1262-ը կանայք են: Կենտրոնում մեծամասնություն են կազմում միջնակարգ եւ միջնակարգ մասնագիտական կրթություն ունեցողները: Այս տարի ավելացել է կենտրոն դիմող երիտասարդների քանակը: Սա պարոն Ասատրյանը բացատրեց հետեւյալ կերպ. «Շատերը ցանկանում են ընդգրկվել զբաղվածության պետական ծրագրերում, մյուսներն էլ հետաքրքրվում են թափուր աշխատատեղերով, բացի դա, ավելացել է նաեւ գործազրկության նպաստը՝ հասնելով 15 հազար դրամի, մի մասն էլ հենց այդ գումարի համար է գրանցվում»: Այս տարվա առաջին եռամսյակում կենտրոնում գրանցվել են անհամեմատ ավելի շատ գործազուրկներ, քան 2007-ի նույն ժամանակահատվածում: Եթե նախորդ ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2008-05-10 |
| ԳՏՆՎՈՒՄ Է ՄԵԿՈՒՍԱՐԱՆՈՒՄ |
| |
Անկողնուն գամված մայրը սպասում է
46-ամյա ջրմուղագործ Սամվել Հարությունյանին մարտի 1-ի առավոտյան, ժ.6.30-ի սահմաններում Ազատության հրապարակից հատուկ մեքենայով «բերման» են ենթարկել Կենտրոնի ոստիկանության բաժին: Մինչ այդ նրան մեքենայում 15 ոստիկաններով խոշտանգումների են ենթարկել: Կենտրոնի ոստիկանները մի քանի ժամ պահելուց հետո նրան տեղափոխել են Շենգավիթի ոստիկանության բաժին: Հարությունյանը ոստիկանության ժամանակավոր պահման վայրում 72 ժամի փոխարեն մնացել է 84 ժամ: Այնտեղ իրավաբանական օգնություն չի ստացել: Նրա նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալու համար:
Ներկայումս Ս. Հարությունյանը գտնվում է արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում: Ի դեպ, ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2008-05-10 |
| ՍԴ-ում կվիճարկեմ պաշտպանի անգործությունը |
| |
Ասում է Կարեն Հեքիմյանը, որի կարծիքով՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը գործում է փոստատար Պեչկինի պես:
Մեր երեկվա համարում ներկայացրել ենք մայիսի 5-ին Շենգավիթի ոստիկանություն տարված Պահպանողական կուսակցության անդամ Կարեն Հեքիմյանի պատմածը, որն ապօրինաբար այնտեղ էր պահվել շուրջ 7 ժամ: Այդ ընթացքում բազմիցս խախտվել էին նրա իրավունքները: Եվ հարցին, թե ինչո՞ւ այս ամենի կապակցությամբ չի դիմել Մարդու իրավունքների պաշտպանին, Կարեն Հեքիմյանը պատասխանեց. «Թե՛ մարտի 26-ին, երբ ինձ Հյուսիսային պողոտայի «Թայմ աութ» սրճարանի մոտից տարել էին Կենտրոնի, հետո Շենգավիթի ոստիկանություն, թե՛ այս վերջին դեպքի կապակցությամբ ես դիմել եմ Մարդու իրավունքների պաշտպանին: Բայց ասեմ, որ մարտի 26-ի դեպքի կապակցությամբ Պաշտպանը դեռ ոչ մի կերպ չէր արձագանքել: («Հյուսիսային պողոտայից ոստիկանության Կենտրոն եւ ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2008-05-10 |
| «ՈՒՍՈՒՑԻՉԸ ՊԻՏԻ ԱԶԱՏ ԼԻՆԻ» |
| |
«Մ. Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանի կարծիքով՝ միտինգի «քշվող» մանկավարժը չի կարող ազատ մարդ դաստիարակել:
«Մենք այսօր գրեթե չունենք ազատ ուսուցիչներ: Այնինչ՝ միայն ազատ ուսուցիչը կարող է ազատ մարդու որակներ փոխանցել աշակերտին»,- մայիսի 5-10-ը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում տեղի ունեցած «Հեղինակային մանկավարժության հանրապետական հավաքի» ժամանակ «Առավոտին» ասաց կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը: Նրա հետ զրուցեցինք նախակրթական, հանրակրթական ոլորտի խնդիրների մասին: Հետաքրքրվեցինք, թե ո՞րն է պատճառը, որ մեր դպրոցները դեռ դուրս չեն եկել, իր ձեւակերպմամբ, «սպառողի» կարգավիճակից: «Ազատ եւ ստեղծագործող բառերը հոմանիշներ են: Այսինքն՝ միայն ազատ մարդը կարող է ստեղծագործել, ինչը չես ասի ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2008-05-10 |
| Լրագրողների դեմ բռնությունների թիվն աճում է |
| |
Այս առումով առաջատարը Թուրքիան է
Լրագրողների մահացության, նրանց դեմ կատարված բռնությունների, հանցագործությունների թիվը գնալով աճում է, այն բարձր է հատկապես հակամարտությունների գոտում գտնվող երկրներում: Ըստ «Լրագրողներ առանց սահմանի» կազմակերպության տվյալների՝ լրագրության համար «սեւ» տարի է համարվում 1994-ը, որի ընթացքում մահացել է 103 լրագրող: 1990-ին աշխարհում սպանվել է 32 լրագրող, 1992-ին՝ 65, 1993-ին՝ 74: Իսկ 1999-ին զոհված 36 լրագրողից 28-ը զոհվել է ռազմական գործողությունների գոտում՝ Սիերա Լիոնեում, Հարավսլավիայում, Կոլումբիայում, Չեչնիայում: Վերջերս էլ Պաղեստինում զոհվեց մի լուսանկարիչ: Միջազգայնորեն աճել է նաեւ լրագրողների առեւանգումների, ծեծի, ձերբակալությունների թիվը: Որոշ երկրներում լրագրողները նույնիսկ կտտանքների են ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2008-05-10 |
| «Գնա մի ազատ տեղ տուն կառուցի՝ ապրի» |
| |
Վոլոդյա Փաշինյանը 16 տարի ապրում է նախկին իշխանությունների խորհրդով կառուցված ապօրինի տանը, բազմիցս դիմել է այն օրինականացնելու համար, սակայն այս իշխանություններից էլ նրան լսող չկա:«Խորհրդային իշխանության ժամանակ բնակարան ստանալու համար հերթագրված էի, իշխանությունը քայքայվեց ու զրկվեցի բնակարան ունենալու հնարավորությունից: Այդ ժամանակ դիմեցի հանրապետության նորընտիր ղեկավարներին, որ մի բնակարանով կամ կացարանով ապահովեն ընտանիքիս, քանի որ այլեւս հնարավոր չէր վարձով ապրել: Բազմաթիվ անգամ դիմել եմ ու մերժվել: Միայն բանավոր պատասխանում էին՝ գնա մի ազատ տեղ տուն կառուցի՝ մնա, մինչեւ տեսնենք այս ամենը ինչով կվերջանա»,- «Առավոտին» իր կյանքի դժվարությունները պատմեց 68-ամյա Վոլոդյա Փաշինյանը: Հետեւելով իշխանավորների խորհրդին, նա 1992թ. Ծարավ աղբյուր փողոցում կառուցել է 32 քմ մակերեսով փոքր տուն, ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2008-05-10 |
| ՍԵՐԳԵՅ ԴԱՆԻԵԼՅԱՆԻ «ՍԵՐՈԺԻԿԸ» |
| |
Ներկայացման «պլյուսներն» ու «մինուսները»
Սիրված դերասան Սերգեյ Դանիելյանը («Յոժ»), անշուշտ, շատերից առանձնանում է իր ձեռագրով: Իմ կարծիքով, անգամ անհամ հեռուստասերիալում նկարահանվելը բացասաբար չի անդրադառնում նրա արտիստական վարկանիշի վրա: Վերջերս Կամերային երաժշտական թատրոնում առիթ ունեցա դիտելու նրա «Սերոժիկ» ներկայացումը (բեմադրիչ՝ Սերժ Հովսեփյան): «Յոժը» խաղում էր մենակ՝ մի ողջ թատերախմբի փոխարեն: Եվ մտահղացումն էր հետաքրքիր, եւ խաղը, եւ պատկերային էֆեկտները: Բեմում մի Սերգեյ Դանիելյան խոսում էր մեկ ուրիշ՝ պաստառին երեւացող Սերգեյ Դանիելյանի հետ: Մեկ էլ բեմի «Յոժը» մտնում էր պաստառի մեջ ու հակառակը... Հանդիսատեսն էլ էր հանպատրաստից հայտնվում ներկայացման մեջ, որովհետեւ Սերգեյը իր մարմնավորած հերոսներից մեկի բերանով նկատողություն էր անում, օրինակ՝ ուշացած ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2008-05-10 |
| Հայկական Պրեսլին՝ Ղրղըզստանում |
| |
Նարեկ Մարգարյանը ղրղըզներին դուր է եկել
Ղրղըզների համար հայտնություն էր հայկական Էլվիս Պրեսլիի՝ Նարեկ Մարգարյանի բարեգործական համերգը Բիշքեկում, որը կայացավ վերջերս՝ Ղրղըզստանի պատմության թանգարանի հանդիսադահլիճում: Նարեկի կատարմամբ Պրեսլիի «Love me Tender», «My Way», «Blue Suede Shoes» եւ մյուս հիթերի ավարտին հնչեցին բուռն ծափահարություններ ու «բիսեր»: Նա կատարեց 25 երգ: Հայ երգիչը նախ բեմ դուրս եկավ ղրղըզական ազգային տարազով, այնուհետեւ ոսկեգույն կոստյումով, ինչպես ժամանակին հագնվում էր ռոքնռոլի արքան:
«Էլվիսի երգերից հանդիսատեսը հիացած էր ...Մարգարյանը բարեխղճորեն աշխատեց իր երկժամյա համերգում՝ վերջում քրտնելով ոչ պակաս իսկական Էլվիս Պրեսլիից»,- 24-ամյա հայ երգչի մասին գրել է 80 հազար տպաքանակ ունեցող ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2008-05-10 |
| ԴԻԶԱՅՆԵՐԸ ԼՌԵՑ ԱՆՃԱՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ |
| |
Մոդելավորող-ոճաբան Վահան Խաչատրյանը տեղական շոու-բիզնեսում ընդամենը 3-4 հոգու անուն է նշում՝ իբրեւ ճաշակ ունեցողների:
Հայկական դիզայներական դպրոցը, վերջինիս որոշ ներկայացուցիչների հավաստիացմամբ, դոփում է տեղում: Այսօր եթե խոսք է գնում այդ դպրոցի ոլորտներից մեկի՝ նորաձեւության մասին, ապա հիշատակվում է հիմնականում «Ատեքս» կենտրոնի անունը: Արդարության դեմ չմեղանչելու համար նշենք, որ վերջինիս ներկայացուցիչներն արդեն տարիներ շարունակ մասնակցում են միայն ռուսաստանյան «Ռուսկի սիլուետ» մրցույթին: Իսկ թե ինչո՞ւ այս ոլորտի մասնագետները կտրուկ «շրջադարձի» կամ «հակահարվածի» չեն դիմում, ինչո՞ւ մեզանում դիզայներական աշխատանքը «կոնվեյերային» բնույթ է կրում, ինչը աչք է ծակում հատկապես շոու-բիզնեսի աստղերի ճչան, ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2008-05-10 |
| ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ |
| |

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ
Գիրք վեցերորդ
Գլուխ տասներորդ
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԸՆԴՄԻՋՈՒՄ
Արդեն երկուսուկես ամիս է՝ էս վեպս ոչ գրում էի, ոչ էլ տպում։ Եթե քաղաքական ու հեղափոխական ջիղ ունենայի, հիմա հանգիստ խղճով կհայտարարեի, որ երկուսուկես ամիս գործադուլ եմ արել՝ ընտրակեղծիքների ու անարդար ընտրությունների կապակցությամբ, բայց եթե քաղաքական ու հեղափոխական ջիղ ունենայի ու էդպիսի բան հայտարարեի, էլի խիղճս չպիտի հանգիստ լիներ, որովհետեւ, եթե ինձուձեզ խաբեմ, հոգուս խորքում հո շարունակելո՞ւ եմ իմանալ, որ էս վեպս գրելն ու տպելը դադարեցրի դեռեւս փետրվարի տասնվեցին, այսինքն՝ ընտրությունների օրվանից մի քանի ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2008-05-10 |
| ՄԱՐԶԱԿԱՆ ԽՃԱՆԿԱՐ |
| |
«Արարատը»՝ Հայաստանի գավաթակիր
Երեկ Իջեւանի «Արնար» ստադիոնում կայացած ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում Երեւանի «Արարատը» լրացուցիչ խաղափուլում 2:1 հաշվով հաղթեց մայրաքաղաքի «Բանանցին»՝ նվաճելով պատվավոր մրցանակը:
Չորրորդ փորձն անհաջող ստացվեց
Սոֆիայում մեկնարկել է շախմատի «Mtel Masters»-ի չորրորդ մրցաշարը (ՖԻԴԵ-ի դասակարգմամբ՝ 20-րդ կարգ), որին մասնակցում են գրոսմայստերներ Լեւոն Արոնյանը (Հայաստան), Վեսելին Տոպալովը (Բուլղարիա), Թեյմուր Ռաջաբովը (Ադրբեջան), Վասիլի Իվանչուկը (Ուկրաինա), Բու Սյանչժին (Չինաստան), Իվան Չեպարինովը (Բուլղարիա):
Շախմատային աշխարհն առանձնակի հետաքրքրությամբ էր սպասում այս մրցաշարին, որտեղ վիճակահանությունը հենց մեկնարկային տուրում միմյանց դեմ դուրս բերեց հաղթողի գլխավոր հավակնորդներին՝ ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2008-05-10 |
| ԶԼՄ-ների միջեւ առաջնության հրավեր |
| |
«Առավոտ» օրաթերթը եւ «Միր» միջպետական հեռուստառադիոընկերության հայաստանյան ազգային մասնաճյուղը (ՄՄՀՌԸ) «ՎիվաՍել» ՓԲԸ-ի հովանավորությամբ մայիսի 24-ին, ժամը 11.00-ին, «Հայաստան» մարզական միության «Սպարտակ» մարզադահլիճում կազմակերպում են սեղանի թենիսի տղամարդկանց եւ կանանց անհատական 2-րդ առաջնությունը ԶԼՄ-ների աշխատակիցների միջեւ: Առաջնությանը մասնակցելու համար անհրաժեշտ է.
1. Մինչեւ մայիսի 20-ը «Առավոտ» օրաթերթ (հասցեն՝ Արշակունյաց 2, 15-րդ հարկ, հեռախոս՝ 58-64-29, (093)84-08-07, (091)13-08-07) ներկայացնել լրատվամիջոցի պաշտոնական բլանկի վրա լրացված եւ ղեկավարի ստորագրությամբ ու կլոր կնիքով հաստատված հայտ (մասնակցի անուն-ազգանունը, զբաղեցրած պաշտոնը):
2. Մասնակիցների հաշվառումը եւ վիճակահանությունը կկատարվի ժամը 10.00-ից մինչեւ 10.45-ը: Ուշացողները մրցմանը չեն մասնակցի:
2. ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
|
 |
| ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ |
| 2008-05-10 19:56 |
| |
| |
THE SITUATION IN THE DOMICS
Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգը 2007-ի հոկտեմբերի 7-11-ը լինելով Հայաստանում՝ այցելել էր նաեւ աղետի ... |
| |
 |
|
| 2008-05-10 19:56 |
| |
| |
ԱԺ ՆԱԽԱԳԱՀՆ ՈՒԶՈՒՄ Է ՋԱՆԻ՞ ԳԱ
Երեկ Հաղթանակի զբոսայգի այցելած ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն Անհայտ զինվորի հուշարձանին ծաղկեպսակ դնելուց բացի՝ նաեւ ... |
| |
 |
|
| 2008-05-10 19:56 |
| |
| |
ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ՍԱՌԵՑՆԵԼ
«Հայաստանի գյուղական բնակչության հիմնական մասը գտնվում է ծայրաստիճան աղքատ վիճակում: Երկրի կառավարությունը ... |
| |
 |
|
| 2008-05-10 19:55 |
| |
| |
ԾԵԾԵԼ Է ԱՖՐԻԿՈՒՀՈՒՆ, ԴԱՆԱԿԱՀԱՐԵԼ՝ ՀԱՅԻՆ
Ըստ «Կոմերսանտի», օրերս Կրասնոդարի դատարանում լսվել է Ռուսաստանի պետական տնտեսաառեւտրական քոլեջի ... |
| |
 |
|
| 2008-05-10 19:55 |
| |
| |
ԷՄԻՆ ՈՒ ԲՈՆԴԸ
Հանրահայտ եւ անչափ սկանդալային բրիտանացի սոուլ-երգչուհի Էմի Ուայնհաուսն այժմ աշխատում է նոր երգի վրա՝ Ջեյմս Բոնդի մասին պատմող ... |
| |
 |
|
| 2008-05-10 19:54 |
| |
| |
ԱՐՄԻԿԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ
Լիբանանում, ՅՈՒՆԵՍԿՕ-ի սրահում, մայիսի 5-ին բացվել է լուսանկարիչ Արմիկի երրորդ անհատական ցուցահանդեսը՝ «Կենսաբանական ... |
| |
 |
|
| 2008-05-10 19:53 |
| |
| |
«ՌԵԿՈՐԴԱԿԻՐ» ԵՎ «ԹԱՆԿ» ԱՐՎԵՍՏԱԳԵՏՆԵՐ
Sothebys-ի «Իմպրեսիոնիզմը եւ ժամանակակից արվեստը» թեմայով աճուրդում Պաբլո Պիկասոյի, Ֆերնան Լեժեի եւ Էդվարդ Մունկի ... |
| |
 |
|
| 2008-05-10 19:53 |
| |
| |
ՀԻՄԱ ԷԼ՝ ԹԵԺ ՀՈՒՇԵՐ
«Հնչակը փուչիկ է, ռամկավարը՝ քամի, էլ ո՞վ մնաց ձեր համին, Դաշնակցությունն էլ՝ «բջիկ» ...»,- երեկ ԺԿ նախագահ Տիգրան Կարապետյանը ... |
| |
 |
|
| Բոլոր Լուրերը >>> |
|
|
|
 |
 |
| ՄՈԻՏՔ |
|
|
 |
| ՓՆՏՐԵԼ |
|
|
 |
| ԵՂԱՆԱԿ |
| Երեվան | +20 | +5 |
| Շիրակ | +15 | -3 |
| Արարատ | +20 | +4 |
|
 |
| ՏԱՐԱԴՐԱՄ |
|
|
 |
| ԳՈՎԱԶԴ |
|
|
 |
| ՎԵՊ |
|
|
 |
|
|
|
Մուտք Գրանցվել